14:50 08.02.2020
Նորագույն տեխնոլոգիաների ուղղությամբ նոր գաղափարները ծնվում են այնտեղ, որտեղ կա այդ միջավայրը։ Եվ այդ տեղը Միացյալ Նահանգներն է, հատկապես՝ Կալիֆոռնիան։ Հայաստանի նախագահը մտադիր է այդ միջավարից ստեղծել Հայաստանում։ Այս մասին նախագահ Արմեն Սարգսյանն ասել է «Շանթ» հեռուստաընկերությանը, «Առավոտ» օրաթերթին և «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում։ Նա նշել է, որ որպեսզի այդպիսի միջավայր ստեղծվի, անհրաժեշտ է ոլորտի […]
14:41 08.02.2020
Արաբական Միացյալ Էմիրություններ վերջին այցի ժամանակ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է նաև միջուկային կենտրոն, որն ամենաժամանակակիցներից է և ունի 5,6 գիգավատտ հզորություն։ Սա հնարավորություն է տալիս հայկական կողմին միջուկային ոլորտում համագործակցել այս պետության հետ։ «Շանթ» հեռուստաընկերությանը, «Առավոտ» օրաթերթին և «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում նախագահն այս հզորության հետ համեմատել է Հայաստանի Մեծամորի ատոմակայանը, որ 400 մեգավատտ […]
14:40 08.02.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 14:35-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Փակ են Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սոթք-Քարվաճառ, Աբովյան-Հատիս, Աբովյան-Սևաբերդ, Աբովյան-Կապուտան և Անիի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են: Արագածոտնի մարզի Ապարանի և Ծաղկահովտի տարածաշրջաններում, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին, Արթիկ-Ախուրյան ավտոճանապարհի […]
14:23 08.02.2020
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերությանը, «Առավոտ» օրաթերթին և «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում խոսել է նաև STARMUS միջազգային փառատոնի մասին: «Եթե մտածում ենք նոր տեխնոլոգիաների, գիտության զարգացման մասին, ապա խոսքը նաև աշխարհին տեղյակ պահելու մասին է, որ մենք այդպիսի երկիր ենք: Շատ էական եմ համարում նաև նախաձեռնությունները, որոնք նախագահական ինստիտուտներից են գալիս: Օրինակ՝ Summit of […]
14:19 08.02.2020
«Այսօր կատարական ընկերություններն ուշադիր նայում են, թե ինչ կարող են անել Հայաստանում»,- ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է այս մասին հայտարարել «Շանթ» հեռուստաընկերությանը, «Առավոտ» օրաթերթին և «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում։ Նա ասել է, որ չի ցանկանում մանրամասներ հրապարակել, քանի որ ցանկանում է խոսել այդ մասին, երբ կոնկրետ արդյունքներ լինեն։ Իսկ Աբու Դաբիի (ԱՄԷ) հետ հարաբերություններում, ըստ […]
14:15 08.02.2020
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ու Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հունվարի 17-ին Գյումրու Մարմարաշենի խճուղում տեղի ունեցած մարմնական վնասվածքով ճանապարհատրանսպորտային պատահարի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է, ինչից հետո վարորդի […]
14:10 08.02.2020
«Շանթ» հեռուստաընկերությանը, «Առավոտ» օրաթերթին և «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է իր բազմաթիվ այցերին։ Նրա խոսքով՝ նախկինի համեմատ դրանք բազմաթիվ չեն։ «Իմ կյանքի տեսակետից, եթե նայենք նախանախագահական ժամանակին, ես հիմա շատ քիչ եմ ճանապարհորդում, իհարկե, որովհետև նախկինում իմ կյանքը, էսպես ասած, երկրագնդի շուրջն էր շատ հաճախ»,- ասել է Արմեն Սարգսյանը։ Նա բացատրել […]
14:07 08.02.2020
Օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանը հրաշալի է հանդես եկել Դրեզդենի օպերային թատրոնում կայացած համերգին` «SemperOpernball»-ին՝ կատարելով Տատյանայի արիան` Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ռուզան Մանթաշյանն ասել է. «Ուրախ եմ, որ ելույթը կայացավ և հասավ իր տրամաբանական ու հաղթական ավարտին»: Սպասված համերգային երեկոն տեղի է ունեցել փետրվարի 7-ին՝ իր շուրջ համախմբելով հեղինակավոր արվեստագետների […]
14:03 08.02.2020
Հայաստանի նախագահի ներկայությունը Իսրայելում Հոլոքոստի հիշատակին նվիրված երկօրյա միջոցառումներին գնահատվել է ըստ արժանվույն։ Եվ քանի որ այնտեղ քննարկվել է նաև այլատյացության դեմ պայքարը, դա իսկական տեղն է եղել, որ ներկա լինի նաև ՀՀ նախագահը։ Այս մասին հենց նախագահ Արմեն Սարգսյանը ասել է «Շանթ» հեռուստաընկերությանը, «Առավոտ» օրաթերթին և «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում։ «Ես հանդիպումներ ունեցա և՛ […]
14:00 08.02.2020
Հայաստանը և՛ Կասպյան պետություն է, և՛ Սևծովյան պետություն է, և՛ Միջերկրածովյան՝ չնայած, որ ելք չունի դեպի այդ ծովեր։ Այս մասին ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերությանը, «Առավոտ» օրաթերթին և «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում։ Մյուս ուղղությունն էլ Պարսից ծոցի երկրներն են, որոնց անդրադարձել է նախագահ Սարգսյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը խաչմերուկ է այս տարածքում և […]
13:52 08.02.2020
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս մասին նշեցին Ազգային անվտանգության ծառայությունից: Վերմիշյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար միջնորդություն է ներկայացվել դատարան: Նշենք, որ Վերմիշյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ:
13:40 08.02.2020
Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Անուշ Գարսանցյանը կմնա ազատության մեջ։ Այս մասին հայտնում է Armtimes.com-ը: Վերաքննիչ քրեական դատարանը երեկ մերժել է Գարսանցյանին ազատ արձակելու որոշման դեմ Դատախազության բողոքը` միաժամանակ բավարարելով պաշտպանի բողոքը։ Գարսանցյանի պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը մանրամասնել է, որ Առաջին ատյանի դատարանը, 2019 թվականի դեկտեմբերի 20-ին բավարարելով նախաքննական մարմնի` Գարսանցյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ […]
13:22 08.02.2020
Փետրվարի 14-ից հայ-իրանական սահմանից «Ջայ Ջագաթ » արշավի մասնակիցները քայլելով կհասնեն մինչև հայ-վրացական սահման: Այս մասին տեղեկություն կա Jai Jagat 2020 Armenia-ի ֆեյսբուքյան էջում: Մասնակիցները կանցնեն Հայաստանի 6 մարզերով և մայրաքաղաքով՝ Սյունիք, Վայոց Ձոր, Արարատ, Երևան, Կոտայք, Գեղարքունիք, Տավուշ: Մասկակիցները կայցելեն շուրջ 40 բնակավայր: Նշվում է, որ քայլարշավի հիմքում ընկած են Մահաթմա Գանդիի գաղափարները, որն […]
13:11 08.02.2020
Փետրվարի 7-ին, ժամը 11.05-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մարգարյան փողոցում գործող կոշիկի խանութի դրամարկղից գումար են գողացել: Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 10.40-ին անհայտ անձը կոշիկի խանութի դրամարկղից բացահայտ հափշտակել է 100.000 դրամ և դիմել փախուստի: Մաշտոցի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ առերևույթ հանցանք կատարած […]
12:43 08.02.2020
ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ քրեական գործ է հարուցվել 3 զինծառայողների մահվան ու մեկի վիրավորում ստանալու դեպքի առթիվ: «2020թ. փետրվարի 7-ին` ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերի հերթապահության հերթափոխի ժամանակ, ձյան սողանքի հետևանքով, պայմանագրային զինծառայողներ Կարապետ Սեդրակի Նազարյանի, Տիգրան Արմենի Արզումանյանի, Նվեր Տիգրանի Շահբազյանի մահվան և Համլետ […]
12:41 08.02.2020
Հայկական հումանիտար խումբն արդեն մեկ տարի Սիրիայում առաքելություն է իրականացնում: 2019 թվականի փետրվարի 8-ից մինչև 2020 թվականի փետրվարի 8-ը ականազերծողները մաքրել են 126 հազար քառակուսի մետր տարածք, որից մոտ 91 հազար քառակուսի մետր հատվածը (ականներով և պայթուցիկ զինամթերքով վարակված համար 1 և համար 2 տարածքները) ստուգազննվել և հանձնվել են Հալեպի նահանգային իշխանություններին: Այս մասին տեղեկանում […]
12:16 08.02.2020
Ի՞նչ տեսակետներ ունեն արտախորհրդարանական քաղաքական ուժերը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի ու առաջ քաշվող լուծումների վերաբերյալ: SHANTNEWS.am-ը զրուցել է նրանց հետ: ՀՀ արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ կան բովանդակային խնդիրներ: «Այս ձևով օրենքն ընդունելու պարագայում մենք փոփոխություն ենք կատարում մի նորմում, որն իրեն արդեն սպառել է»,- նշեց նա: […]
11:55 08.02.2020
ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել և տոկոսային հարաբերությամբ ցույց տվել, թե որքան առաջընթաց է գրանցվել Երևան քաղաքի շախմատային կյանքում. «2020 թվականին Երևան քաղաքում • շուրջ 60%-ով բարձրացել են շախմատի մարզադպրոցների մարզիչների աշխատավարձերը, • շուրջ 25%-ով բարձրացել են շախմատի մարզադպրոցների վարչական աշխատողների աշխատավարձները, • արդյունքում Երևան քաղաքի կողմից շախմատի մարզադպրոցներին […]
11:51 08.02.2020
Փետրվարի 7-ին՝ ժամը 18.40-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 7 քաղաքացի: Հիվանդանոց մեկնած համայնքային ոստիկանները պարզել են, որ տուժած քաղաքացիները, որոնցից 5-ն անչափահաս էին, թունավորվել էին Ոսկեվազ գյուղի տներից մեկի խոհանոցի գազօջախի և գազի կաթսայի թերայրված գազերի ներս լցվելու հետևանքով: Նախապատրաստվում են նյութեր: *** […]
11:48 08.02.2020
Փետրվարի 7-ին՝ ժամը 10.55-ին, բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի հատվածում սուր կտրող ծակող գործիքով վնասված վերքերով» իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել երկու տղամարդ: Ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 9-ի սահմաններում, Նոր Հաճնի Ազատամարտիկների փողոցի թիվ 1 շենքի դիմաց տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, նույն քաղաքի […]
11:07 08.02.2020
Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում իրականացվում են վերանորոգման և արդիականացման աշխատանքներ: Դրանց մասին է պատմում Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը: Ռեժիսոր, բեմադրիչ Հրաչյա Ղափլանյանը 1967 թ. հիմնադրեց դրամատիկական թատրոնը: Անձնակազմը սպասում է շենքի նորոգմանը՝ նշելու Ղափլանյանի՝ 95, նրա անունը կրող թատրոնի 50-ամյա հոբելյանը:
10:47 08.02.2020
Փետրվարի 8-ին՝ ժամը 00:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են 2 ավտոմեքենա. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում, բախվել են «Mercedes C 200» (վարորդի տվյալները չի […]
10:33 08.02.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու սկզբունքին, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, դեռևս 2019 թ. փետրվարին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցած և քննվող քրեական գործով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել […]
09:36 08.02.2020
Փետրվարի 7-ին՝ ժամը 14:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Ավշար գյուղում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ավշար գյուղի Իսահակյան փողոցի տներից մեկի անասնագոմում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:34-ին, մարվել՝ 18:55-ին: Այրվել են […]
08:55 08.02.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 08:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դիլիջանի ոլորանները (ձյուն է տեղում) փակ են բեռնատարների համար: Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Չայնիի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար: Փակ է Շիրակի մարզի Մուսաելյան-Վարդաղբյուր ավտոճանապարհը: Տիգրանաշենի ոլորանները, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները, Ամասիա, Զառիշատ, […]
08:12 08.02.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Սարի թաղի 6-21 փողոցները մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11։00-17։00 Գարեգին Նժդեհի հրապարակի ոչ բնակիչ-բաժանորդները, Մայիսի 9-ի փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Մ.Ավետիսյան 2-4 փողոցների սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, […]
23:55 07.02.2020
Փետրվարի 8-ի երեկոյան ժամերից և փետրվարի 9-ի առավոտյան հանրապետության ողջ տարածքում սպասվում են ձյան առատ տեղումներ, լեռնային մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհները կպատվեն մերկասառույցով։ Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 7-ի կեսօրից հետո, 8-9-ը շրջանների զգալի մասում, 10-ին հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, փետրվարի 8-ի երեկոյան ժամերից բոլոր մարզերում՝ ձյան տեսքով։ Փետրվարի 11-12-ը սպասվում […]
23:51 07.02.2020
Նախկինում գործող ծառայությունների ֆինանսավորման դադարեցումը նախարարությունը կոմպենսացնում է պոլիկլինիկաներում նոր անվճար ծառայությունների ներդրմամբ, որից կարող են օգտվել զույգերը մինչև ամուսնությունը: Նրանք մինչև ամուսնությունը հնարավորություն կունենան առաջնային օղակներում անվճար օգտվելու լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններից։ «Վերնագրված է ծնելիության բարելավում՝ առողջության վիճակով պայմանավորված, ամբողջ իմաստը ծրագրի հենց դա է, որ կարողանանք նպաստել ծնելիության բարելավմանն ու նաև անպտղության բուժմանը»,- նշում […]
23:41 07.02.2020
2020 թվականի հունվարից առաջնային բուժսպասարկման հաստատություններում ներդրվել են նոր ծառայություններ, որոնք քաղաքացիներին ավելորդ թղթաբանություններից զերծ պահելու համար են, բայց այս փոփոխությանը զուգահեռ, Առողջապահության նախարարությունը կասեցրել է պոլիկլինիկաներում մինչ այս անվճար մատուցվող որոշ բուժծառայությունների ֆինանսավորումը: Կասեցումները վերաբերում են միայն քաղաքային առաջնային բուժսպասարկման օղակին։ Այլ կաբինետներում մատուցվող հավելյալ ծառայությունները դադարեցվել են Գյումրու 6 պոլիկլինիկաներում։ Գյումրու «Միջազգային Կարմիր Խաչի […]