13:19 10.02.2020
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է ճանապարհի կառուցման համար քանդվող ավտոտնակների սեփականատերերի դժգոհությանը: Կարապետյանը նշել է, որ դա քաղաքի համար կարևոր ճանապարհատրանսպորտային հանգույցներից է, իսկ փոխհատուցումների հարցը լուծվել է դեռ 2016 – 2017 թթ: «Սկզբունք է եղել բնակիչներին առավելագույն արժեքով փոխհատուցել, այսինքն՝ եթե եղել է սեփականության իրավունքով հող, այն փոխհատուցվել […]
13:06 10.02.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Շանթ» ՀԸ-ն հերթական անակնկալն է պատրաստել: Բոլոր ժամանակների ամենասիրելի մուլտֆիլմերը Shant kids-ով կհեռարձակվեն միայն հայերեն: Այսպիսով, խորհրդային տարիների մուլտֆիլմերի ոսկե ֆոնդն իր գույներով ու բազմազանությամբ էկրան կբարձրանա հայերեն կրկնօրինակմամբ ու հնչյունավորմամբ: Չարաճճի գայլը, ճարպիկ նապաստակը, մեղրասեր արջուկ Վինի Թուխը, ընկերասեր Չեբուրաշկան ու մյուս մուլտհերոսները փոքրիկների հետ հայերեն կխոսեն SHANT DIGITAL […]
13:04 10.02.2020
Այսօր առավոտից բողոքի ակցիա են անում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչները, որոնք դեմ են իրենց շենքի հարևանությամբ անցնող ճանապարհի կառուցմանը: Առավոտյան բակ տեխնիկա է բերվել, և ճանապարհի կառուցման համար քանդում են ավտոտնակները: Բնակիչները հայտարարում են, որ անվտանգության խնդիր է առաջանում, քանի որ ճանապարհը չափազանց մոտ է շենքին: Տեղում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների և ոստիկանների միջև […]
12:57 10.02.2020
Այսօր՝ փետրվարի 10-ին, մեկնարկել է Հայաստան-Հորդանան գործարար համաժողովը՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդի այցի շրջանակում։ Համաժողովի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հորդանանի Հաշիմյան թագավորության Արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարարության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Համաժողովին ներկա էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Հորդանանի Արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարար Տարիք Համորին։ Երկու կողմերը փաստել […]
12:55 10.02.2020
Դատարանները կրում են առանձնահատուկ պարտականություն՝ ապահովելու, որպեսզի գործի քննությանը որևէ դեր ունեցող բոլոր մասնակիցները կատարեն իրենցից կախված ամեն ինչ գործի քննության ցանկացած չարդարացված ձգձգումից խուսափելու նպատակով: Այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակը: «Մեր երկրում համատարած են դարձել դատարաններում գործերի քննության ողջամիտ ժամկետի խախտումները: Գործերի քննությունը ձգձգվում է ամիսներով ու անգամ տարիներով: Դատարանի անդրադարձը պահանջող հարցերը […]
12:31 10.02.2020
Ամերիկայի «Հայ Դատի» հանձնախումբը (ANCA) հայերին կոչ է արել ակտիվ գործողությունների անցնել: Նման կոչով ANCA-ն հանդես է եկել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին է դիմել այլ երկրներին հատկացվող ֆինանսական օգնությունը 21 տոկոսով կրճատելու նախագծով: «Այժմ, ինչպես երբեք, անհրաժեշտ է, որ Կոնգրեսը փրկի Արցախին հատկացվելիք օգնությունը: Ձեր սենատորներն ու ներկայացուցիչները դա կանեն, […]
12:28 10.02.2020
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելության է գնացել խորհրդարանի hայ պատգամավոր Մարգար Եսայանին իր իսկ տանը: Վերջինս երկարատև բուժման կուրս է անցնում, հայտնում է Ermenihaber-ը: Թուրքիայի նախագահի այցելության մասին Twitter-ում գրել է Եսայանը՝ շնորհակալություն հայտնելով Էրդողանին: Նշենք, էր Մարգար Եսայանը պատգամավոր է ընտրվել Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունից (ԱԶԿ-AKP) ընտրացուցակով: Թուրքիայի պետական Anadolu լրատվական գործակալությունը […]
12:20 10.02.2020
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն առաջարկում է հեշտացնել դատավոր նշանակվելու ընթացակարգը: Այս նպատակով նախաձեռնել է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը, որն այսօր քննարկվել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում: Նա երկու առաջարկ է ներկայացրել, որոնք հանձնաժողովի ոչ բոլոր անդամների համար են ընդունելի եղել: Մանրամասները` տեսանյութում:
12:02 10.02.2020
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և 6 ամբաստանյալների դեմ հարուցված քրեական գործի քննությունն արդեն 2 նիստ է՝ սկսվելուց մի քանի րոպե անց հետաձգվում է: Բանն այն է, որ դատարանի համակարգչային տեխնիկայով հնարավոր չէ հետազոտել քրեական գործի ապացույցները՝ գաղտալսված հեռախոսային խոսակցությունները: Հիշեցնեք՝ Վճռաբեկ դատարանը բեկանել է այդ գործով դատավճիռը և գործն ուղարկել նոր քննության: […]
11:51 10.02.2020
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ամասիայում կյանքն աշխուժանացել է, ասվածն ուղեկցված է թվերով: «1646 տնտեսություն ունեցող համայնքը տեխնիկական վերազինում չէր իրականացրել առնվազն վերջին 20 տարում: Այսօր արդեն ձեռք է բերվել տեխնիկա՝ հացահատիկային կոմբայն, խոտի մամլիչ, կցորդիչով տրակտոր, ինչը գյուղացիների համար կենսական նշանակություն ունի: Համայնքի խոշորացումից հետո բնակիչներն անմիջականորեն […]
11:48 10.02.2020
Դատարանը բավարարեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին կալանավորելու մասին միջնորդությունը։ Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ԱԱԾ լրատվականից: Վերմիշյանը կալանավորվել է երկու ամսով: Հիշեցնենք, որ Վահագն Վերմիշյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ:
11:46 10.02.2020
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 10-ին ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Այս մասին հայտնեցին Տիգրան Ավինյանի գրասենյակից: Տիգրան Ավինյանը նշել է, որ Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) Հայաստանի առանցքային գործընկերներից է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության արժեքները առաջ մղելու հարցում: Նա նաև անդրադարձել է անցած տարի մեկնարկած Հայաստան-ԵԽ 2019-2022թթ. գործողությունների ծրագրին, որը կարևոր հանգրվան […]
11:40 10.02.2020
ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել Զարեհ Ջոն Սինանյանին Ռուսաստանի Դաշնություն գործուղելու մասին: «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով` 1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին 2020 թվականի փետրվարի 12-18-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (քաղաք՝ Մոսկվա)՝ հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների, գործարար շրջանակների, մշակույթի գործիչների, լրագրողների հետ հանդիպելու և […]
11:31 10.02.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գառնիկ Աթանեսյանն ազատվել է ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Գառնիկ Աթանեսյանին 2020 թվականի փետրվարի 12-ից ազատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
11:16 10.02.2020
2020թ. փետրվարի 9-ին՝ ժամը 07:45-ի սահմաններում, ՊԲ N զորամասի տարածքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վալերի Նելսոնի Պետրոսյանն անգիտակից վիճակում: Վերջինս տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ գրանցվել է նրա մահը: Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը՝ եթե անզգուշությամբ առաջացրել […]
10:37 10.02.2020
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, թմրամիջոցների ապօրինի ներկրման ուղիները պարզելու և կանխարգելելու, հանցավոր սխեմաներում ներգրավված անձանց պատասխանատվության կանչելու ուղղությամբ օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրման հերթական դեպքը։ Ստացված փաստական տվյալների համաձայն` Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ քաղաքացին, Երևանում բնակվող 2 ծանոթի […]
09:42 10.02.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Սարի թաղի 6-21 փողոցները մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11։00-17։00 Գարեգին Նժդեհի հրապարակի ոչ բնակիչ-բաժանորդները, Մայիսի 9-ի փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Մ.Ավետիսյան 2-4 փողոցների սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, […]
09:15 10.02.2020
Փետրվարի 10-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ Կոտայքի տարածաշրջանի Չայնիի հատվածում և Սարավանի լեռնանցքի Զանգերի հատվածում բուք է, հայտնում է «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը։ Արթիկի, Ստեփանավանի, Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Վարդենիսի, Վայքի և Գորիսի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պաճառով փակ է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են […]
22:45 09.02.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 22:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը, Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են: Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Փամբակ, Սիսիան-Վայք, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են: Կոտայքի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Քուչակի, […]
22:30 09.02.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է գտնվել ջազմեն, դաշնակահար, կոմպոզիտոր Վահագն Հայրապետյանի մենահամերգին։ Համերգային երեկոյի ընթացքում հնչել են հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Վահագն Հայրապետյանի ջազային մշակումներով։
22:26 09.02.2020
Ադրբեջանում մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների ձայների հաշվարկը, բազմաթիվ անհատ քաղաքացիներ, լրագրողներ ու դիտորդներ ահազանգում են մեծ թվով ընտրախախտումների մասին: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը կայացած ընտրությունները տիպիկ ադրբեջանական ու կեղծված է որակել: «Տիպիկ ադրբեջանական կեղծված ընտրություններ էին, ակնհայտորեն բազմաթիվ խախտումներով: Շատ քաղաքացիներ էին դրա մասին ահազանգում, «Մեյդան Թի-Վի»-ն էր դրա մասին հրապարակում ամբողջ օրվա կտրվածքով, նաև «Ազատություն» […]
21:18 09.02.2020
«Բավրա» մաքսակետի հերթափոխի պետ Դավիթ Հակոբջանյանի փաստաբան Գոռ Միքայելյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կայացրեց հերթական պատվերով որոշումը՝ կալանավորելով Բավրայի մաքսատան հերթափոխի պետին, ում կալանավորելու միջնորդությունը ժամեր առաջ մեկ այլ դատավոր մերժել էր։ Ընդ որում՝ միջնորդությունը նույն հիմքերով էր, նույն հիմնավորումներով, առանց որևէ նոր հանգամանքի։ Զավեշտն այն է, որ իմ ներկայացրած […]
20:56 09.02.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով կարևոր հայտարարություն է արել արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների համար: «Ես գիտեմ, որ տասնյակ հազարավոր Հայաստանի քաղաքացիներ կային, որ շատ էին ուզում 2018 թվականի ոչ բռնի թավշյա հեղափոխությանը մասնակցել Հանրապետության հրապարակում, բայց օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չեն կարողացել: Սիրելի հայրենակիցներին ուզում եմ ասել, որ կրկին այդ հնարավորությունը ստեղծվել է […]
20:42 09.02.2020
ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ունկնդրում է Վահագն Հայրապետյանին, Արմեն Հյուսնունցին: Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և տեսանյութ հրապարակել:
20:33 09.02.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Հանրապետության նախագահը ստորագրեց ապրիլի 5-ին հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը: Ապրիլի 5-ին Հեղափոխությանը ասում ենք Այո, Ազատությանը ասում ենք Այո, Ապագային ասում ենք Այո, և կոռուպցիոներների վրա շրխկացնում ենք դուռը: Դուխով»,- գրել է նա:
20:28 09.02.2020
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին: «Ղեկավարվելով Սահմանադրության 206-րդ հոդվածով, ինչպես նաև «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Ազգային ժողովի 2020 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺՈ-001-Ն որոշումը. 1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նշանակել 2020 […]
20:19 09.02.2020
Հանրապետության նախագահի աշխատակազմը, հետևելով մամուլում հրապարակումներին և ընթացող քննարկումներին, ներկայացնում է պարզաբանումներ Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշման առնչությամբ Հանրապետության նախագահի գործառույթների մասին՝ հետագա շահարկումներից, հակասական մեկնաբանություններից և թյուրըմբռնումից խուսափելու նպատակով։ Հանրապետության նախագահին ներկայացված փաստաթուղթն օրենքի նախագիծ չէ, օրենք չէ, այլ Ազգային ժողովի կողմից 2020թ. փետրվարի 6-ի ընդունված […]