20:54 08.02.2020
Գյումրիի քաղաքապետարանի հաշվեկշռից դուրս է գրվել 35 անուն գույք: Դրա մասին կա ավագանու համապատասխան որոշում: Այն շենք-շինություններն են, որոնք տարբեր տարիներին օտարվել են, բայց շարունակել են գտնվել քաղաքապետարանի հաշվեկշռում: Գույքի մի խումբն էլ տարիներ շարունակ հաշվեկշռում է եղել, բայց պարզվել է, որ ընդհանրապես գոյություն չունի: Երբ է վերացվել ու օտարվել համայնքապատկան գույքը, ինչու այդ մասին […]
20:46 08.02.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում և կից գրել․ «Արցախ՝ մեր հպարտություն, մեր ինքնություն, մեր սեր»: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2550593901927656?__xts__[0]=68.ARD2UVsPMwkgOnkLIB1JYzAZMUq8NHobU7YzRM_YU4yjPX34NRXi2TgTwxit1CgdW_8GZdJV_OQIDqlvxKAxdzWINI7TO0Tj8qBn-SQFsKF6DyyE5BdERLyTBL8Z0pcL7fXbI18s2oxTJHKDSpCyFmhY7gu6EFmTOiaAjsR-Uz6kmYOtFpfMKPj9IUcUtfFjALiiO2qT8TQN0Men51Vz541Cmt7ghm6-Wvv1hYRJThSUzoNRfXwTLKh87POO-avDAM_WGA7WVjB_TYyb6keh73ElQUQnOJ3DWI9oquoMuY4aaEaAmH43RLMEYgS1Cy651P6rLEcZmhJCEwCIIfC5eQuGI8Zm&__xts__[1]=68.ARD5NF-4ABP7wsXRDBNv03gjn8A6A3rwiP5ITkq9y-oq2_S172l63bAewIIrtO6RUbndPEvA8XO8f7ESHkgOfiy4CgAHcenE6a4_l-TejDdhAKtb1suV1YntTSZzkbgyGy6P6QVtqTqZxZlhKwDE7jH-tATTHwotYekSln_a4KuGiwqMqKAkTPYA6q6K6cJbjlgEtCn7MweNZoAOzkZeC07MsW4iNUbrO91PlxG8BSHjeNX_Pwf77fZxw_f_v0NPmOcjGik-DIaJlqenXilbHDvl5qbAZPyjJZ-wJ6ECpZcMPIpKLsGmB8SZXcEEKXvFtOEzz4YNrHfY8nGhAO6EPzwTCB4Z&__tn__=-R
20:37 08.02.2020
Գյումրիի բնակարանային շուկայում գնաճ է արձանագրվել: Այս մասին Shantnews-ին ասել է կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար Արայիկ Առաքելյանը: Նա նշել է, որ ընդհանուր Շիրակի մարզում բնակարանների առք ու վաճառքի գործարքների թիվն ավելացել է: Ընդհանուր կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանումը 2019-ին կատարել է 3540 օտարման գործարքի գրանցում, ինչը 2018-ի համեմատ 15,4 %-ով ավելին է: Բնակարանային […]
20:26 08.02.2020
«Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի ժամանակ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն ասաց, որ իրենց քաղաքական ուժը համակողմանի քննարկել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: «Այն, ինչ վերջում դրվեց քվեարկության, իրավական առումով չէր կարող լինել: Դրա համար մենք հայտարարեցինք, որ չենք մասնակցում: Իրավական առումով խոցելի է: Ուզում ենք, որ այդ խոցելիությունը չլինի: Դրա համար առաջարկեցինք քննարկել […]
19:46 08.02.2020
Փետրվարի 7-ին՝ ժամը 10.55-ին բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի հատվածում սուր կտրող ծակող գործիքով վնասված վերքերով» իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել երկու տղամարդ: Ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 9-ի սահմաններում, Նոր Հաճնի Ազատամարտիկների փողոցի թիվ 1 շենքի դիմաց տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, նույն քաղաքի […]
19:19 08.02.2020
Փետրվարի 8-ին, ժամը 14:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի մոտ 22-րդ կմ-ին «Honda Fit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արամայիս Մ.) դուրս է եկել ճանապարհի […]
19:05 08.02.2020
Փետրվարի 8-ին, ժամը 13:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Կոթի գյուղում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոթի գյուղի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:48-ին, մարվել՝ 15:03-ին: Այրվել է տան տանիքից […]
18:48 08.02.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 18:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ, Գյումրի-Բավրա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Փակ են Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Աբովյան-Հատիս, Աբովյան-Սևաբերդ, Աբովյան-Կապուտան և Անիի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են: Արագածոտնի մարզի Ապարանի և Ծաղկահովտի տարածաշրջաններում, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին, […]
18:37 08.02.2020
Փետրվարի 8-ին, ժամը 17:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպանդարյան-Գորայք ավտոճանապարհին բեռնատարն ընդունել է մկրատաձև դիրք՝ երկկողմանի փակելով ճանապարհը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
18:34 08.02.2020
Սյունիքի մարզում ձյան սողանքի հետևանքով ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային երեք զինծառայողների զոհվելու կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարին ցավակցական հեռագիր է հղել Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Վիկտոր Խրենինը: Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Մեծ ցավով տեղեկացա ՀՀ զինված ուժերի զինծառայողների ողբերգական մահվան մասին: Բելառուսի Հանրապետության զինված ուժերի անձնակազմի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ […]
18:15 08.02.2020
Մոսկվայում աճուրդի են հանել այն ավտոմեքենան, որով երթևեկել է առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ռուսական Zvezda TV-ն, խոսքը ԶԻԼ-111Վ մակնիշի մեքենայի մասին է, որով Գագարինն ուղևորվել է Կրեմլ, երբ վերադարձել է տիեզերագնացությունից: ԶԻԼ-111Վ ավտոմեքենան եզակի մոդել է, որից թողարկվել է ընդամենը 12 օրինակով: Այդ մեքենաներից մեկը սովետական իշխանությունը նվիրել է Կուբայի նախկին […]
18:08 08.02.2020
Այսօր՝ փետրվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 13։50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմ գյուղի սկզբնամասում բախվել են Հոռոմ գյուղի բնակիչ՝ 51-ամյա Հարություն Պ-ի վարած Audi և Հովունի գյուղի բնակիչ՝ 40-ամյա Արտյոմ Գ-ի «ՎԱԶ» ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Audi-ի ուղևորներ՝ Հոռոմ գյուղի բնակիչներ, 52-ամյա Մարինե Ա-ն, 23-ամյա Կիմա Պ-ն, 3-ամյա Մարինե Մ-ն, […]
17:44 08.02.2020
2020թ. փետրվարի 5-ին Սլովենիան հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Նա հայտնել է, որ այս պահի դրությամբ Համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի […]
17:41 08.02.2020
Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին, մասնավորապես Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին է անդրադարձել ՀՀ նախագահի խորհրդական, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը։ Նա նշել է, որ քաղաքական իմաստով իսկապես կուզենա, որ հանրաքվե տեղի ունենա. «Չէ՞ որ այդկերպ հանրությունն իր կարծիքը կհայտնի, և հանրաքվեներ անցկացնելու մշակույթ կդրվի»,- ասաց Պողոսյանը: Իսկ արդյո՞ք նախագահ Արմեն Սարգսյանը կստորագրի հանրաքվե անցկացնելու […]
17:29 08.02.2020
Փետրվարի 8-ի երեկոյան ժամերից և փետրվարի 9-ի առավոտյան Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում են ձյան առատ տեղումներ, լեռնային մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, կանխատեսել են օդերևութաբանները: Հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհները կպատվեն մերկասառույցով։ SHANTNEWS.am-ի մարզային թղթակիցները գիշերը նկարահանել են՝ ինչպիսին է իրավիճակը Սոթք-Քարվաճառում, այսօր էլ՝ Գյումրիում և Գավառում: Մանրամասները` տեսանյութում:
17:13 08.02.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը, փետրվարի 8-ին երեկոյան ժամերին մինչև փետրվարի 9-ի առավոտ հանրապետության ողջ տարածքում ձյուն կտեղա: «Լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 8-ի երեկոյան, ջերմաստիճանի կտրուկ անկումով պայմանավորված, հանրապետության բոլոր ճանապարհները կպատվեն մերկասառույցով։ Օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօր կլիմայական նորմայից բարձր […]
17:10 08.02.2020
Փետրվարի 8-ին` ժամը 09:22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Թեղուտ գյուղի մոտակա անտառում բռնկված հրդեհի հրդեհաշիջման նպատակով դեպքի վայր է մեկնել 8 հրշեջ-փրկարար: Հրդեհը մարվել է ժամը 13:04-ին: Այրվել են մոտ 40 հա խոտածածկույթ և մոտ 150 հատ ծառի կոճղ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի 4 աշխատակից: […]
17:00 08.02.2020
«Շանթ» հեռուստաընկերությանը, «Առավոտ» օրաթերթին և «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ի պատասխան հարցին, թե արդյո՞ք Հայաստանը և աշխարհը գնում են ավելի մեծ բևեռացման, թե՞ հակառակը՝ անդունդը, որը գոյություն ունի Հայաստանի սոցիալական խավերի կամ աշխարհի պետություններ միջև, փոքրանում է՝ ասել է հետևյալը. «Ամեն ինչ կախված է Ձեզնից, ինձնից, ընդհանրապես, բոլորիցս: Իրականում հետաքրքիր օրեր […]
16:45 08.02.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերությանը, «Առավոտ» օրաթերթին և «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում ամփոփել է վերջին շրջանի իր պաշտոնական և աշխատանքային այցերը, դրանց արդյունքերն ու ձեռք բերված պայմանավորվածությունները: Արա Թադևոսյան «Մեդիամաքս» գործակալություն – Պարոն նախագահ, Դուք վերջին շրջանում բավականաչափ այցեր ունեցաք, հատկապես՝ մի քանի անգամ եղաք Արաբական Միացյան Էմիրություններում, որտեղ էլ մասնակցեցիք համաժողովի: Դուք նաև […]
16:43 08.02.2020
Ինդոնեզական Բալի կղզու միգրացիոն ծառայությունն արգելել է երկիր 17 օտարերկրացիների մուտքը: Նրանք ավելի վաղ այցելել էին Չինաստան, որտեղ կորոնավիրուսի համաճարակ է: Ինչպես հաղորդում է The Jakarta Post պարբերականը, օտարերկրացիների խմբում, որոնց թույլ չեն տվել կղզի մուտք գործել, եղել են նաև Հայաստանի 3 քաղաքացիներ: Օտարերկրացիների թվում եղել են նաև Չինաստանի, ՌԴ, Մեծ Բրիտանիայի, Մարոկկոյի, Ռումինիայի, Ուկրաինայի […]
16:26 08.02.2020
Ռուսաստանի կողմից արձակված տիեզերական սարքավորումները մանևրում են ամերիկյան արբանյակի մոտակայքում և սպառնալիք են Արևմուտքի երկրների համար: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գերագույն գլխավոր հրամանատար Անդրե Լանատան Washington Examiner-ին տրված մեկնաբանության մեջ: Վերջինս նշել է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը փոքրիկ արբանյակ է արձակել, որն ամերիկյան հետախուզական սարքավորման հետ հայտնվել է նույն ուղեծրում և հետևել նրան: «Մինչ […]
16:13 08.02.2020
Հայկական բնապահպանական ճակատը տեղեկացնում է, որ Վայք խոշորացված համայնքի ավագանու 2020թ-ի հունվարի 31-ին տեղի ունեցած նիստի վերջում Վայքի Ինֆոտան ներկայացուցիչները «Վայքը հանք չի դառնա» նախաձեռնող խմբի կողմից համայնքի ղեկավարին են փոխանցել բնակիչների հանրագիրն առ այն, որ դեմ են իրենց համայնքի տարածքում մետաղական հանքերի շահագործմանը։ Համայնքի ղեկավարը ողջունել է նախաձեռնությունն ու հավաստիացրել, որ այդ հարցով արտահերթ […]
16:00 08.02.2020
«Հավատում եմ, որ ամեն երկրի ապագան պետք է լինի համաչափ զարգացումը։ Հայաստանը պետք է ունենա և՛ լավ զարգացած արդյունաբերություն, և՛ լեռնարդյունաբերություն, և՛ լավ զարգացած տուրիզմ, և՛ գյուղատնտեսություն․ ամեն ինչ։ Բայց այն լոկոմոտիվները, որ պետք է մեզ առաջ տանեն, կարծում եմ`երկու-երեքն են։ Դրանցից մեկը նոր տեխնոլոգիաներն են», – այս մասին նախագահ Արմեն Սարգսյանը ասել է «Շանթ» […]
15:41 08.02.2020
Փետրվարի 7-ին, ժամը 11.45-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դավիթաշեն 1-ին թաղամասի շենքերից մեկի բակում ապօրինի ծառ են հատել: Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ծառահատումը կատարել է 59-ամյա մի տղամարդ։ Նա բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 17-ին ինքնակամ ներկայացել է ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք, […]
15:34 08.02.2020
Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի անցկացման նախագիծն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ուղարկել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմ։ SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀՀ նախագահի աշխատակազմից հաստատեցին, որ նախագիծը ստացել են: Սահմանված կարգով՝ նախագահը նախագիծը ստորագրելու համար երեք օր ժամանակ ունի:
15:30 08.02.2020
Նախագահ Արմեն Սարգսյանը համաշխարհային խոշորագույն ընկերությունների հետ Հայաստանում ստեղծվելիք համատեղ ձեռնարկությունների ծրագրեր է ներկայացրել «Շանթ» հեռուստաընկերությանը, «Առավոտ» օրաթերթին և «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում։ Նա մասնավորապես հիշատակել է IBM ընկերությունը, որը 3 ծրագիր է իրականացնելու նախագահի առաջարկած ATOM նախաձեռնության շրջանակներում։ Դրանցից մեկը լինելու է պատմական վերլուծությունների իրականացումը արհեստական բանականության գործիքներով։ «Պատմական վերլուծություն [են անելու] հին հայկական, […]
15:15 08.02.2020
Փետրվարի 8-ին, ժամը 11:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատարը կողաշրջվել է, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-16 ավտոճանապարհի Ջուջևան-Նոյեմբերյան հատվածի 5-րդ կմ-ին «Iveco» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վլադիսլավ Կ., ծնված 1993 թ.) կողաշրջվել […]
15:09 08.02.2020
Աշխարհում խոշոր դաշինքներ ու համագործակցություններ, համատեղ բանկեր ստեղծում են մեծ պետությունները, իսկ փոքրերը դուրս են մղվում։ Դրա համար նախագահ Արմեն Սարգսյանը մտածել է ստեղծել փոքր, բայց հաջողված պետությունների ակումբ։ Այս մտադրության մանրամասները Սարգսյանը պատմել է «Շանթ» հեռուստաընկերությանը, «Առավոտ» օրաթերթին և «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում։ «Իմ առաջարկի, այս գաղափարի շուրջ ես խոսել եմ փոքր, բայց հաջող […]
14:59 08.02.2020
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել ու գրել. «Բարի լույս «Խոսրովի անտառ» արգելոցից»:
14:53 08.02.2020
Փետրվարի 7-ին` ժամը 15.30-ին, Գուգարաց թեմի առաջնորդարանի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու հոգևոր հովվից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ եկեղեցուց նկար են գողացել: Նշված վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը եկեղեցու տարածքից գողություն կատարելու կասկածանքով բաժին բերման է ենթարկել 56-ամյա մի տղամարդու։ Նա տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը ժ.15.30-ի սահմաններում, գողացել է սրբապատկեր։ Գողոնը […]