13:12 06.02.2020
Հայաստանում մեկնարկել է գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը, որով կարելի է սեփական տնտեսությունը ապահովագրել ցրտահարությունից, հրդեհից, կարկուտից և այլ աղետներից։
Կառավարության նիստի ժամանակ այս ծրագրի մասին խոսելով՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ վաղ ցրտահարությունից ապահովագրության ժամկետը մոտենում է ավարտին։ Վարչապետն ասաց, որ գյուղացիները ապահովագրության այդ տեսակին կարող են դիմել մինչև փետրվարի 15-ը։
Փաշինյանը հիշեցրեց, որ գումարների զգալի մասը փոխհատուցելու է պետությունը՝ պետբյուջեից։ Վարչապետը բացատրեց, որ նույն գումարը, որ նախկինում որպես հատուցում էր տրվելու գյուղացիներին, կառավարությունը տալիս է ապահովագրության համար։
«Երբ գյուղացին էդ հնարավորությունից չօգտվեց, մենք հետագայում էդ տարածքներում՝ էն մարզերում, որտեղ էդ հնարավորությունը կա, կառավարությունը այլևս չի կարող որոշում կայացնել, որ աջակցի գյուղացիներին, որովհետև աջակցության մեթոդը, ձևն արդեն փոխված է»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը կոչ արեց, որ գյուղացիները դիմեն ապահովագրության այդ տարբերակներին։
14:35 14.05.2025
Արարատ Միրզոյանը և Ալեն Բերսեն քննարկել են ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերըԼյուքսեմբուրգում կայացած քննարկումների ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ առաջիկա ծրագրերին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...
14:33 14.05.2025
Ռուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների․ ՈւշակովՌուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները, ինչպես նշել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Դուք գիտեք նախագահի մայիսի 11-ի հայտարարությունը, որ մենք պատրաստ ենք մայիսի 15-ին Ստամբուլում ուղիղ բանակցություններ սկսել։ Ավելի ճիշտ՝ նույնիսկ չսկսել, այլ վերսկսել այն բանակցությունները, որոնք ընդհատվել էին ուկրաինական կողմի կողմից […] ...
14:28 14.05.2025
ՊԵԿ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստինՊետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ Բրյուսելում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստին։ Նիստի ընթացքում ներկայացվել են մաքսային ոլորտին առնչվող օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև մաքսային գործառնությունների թվայնացման ուղղությամբ երկու կողմերի ձեռքբերումները և առաջիկա քայլերը։ Քննարկվել է […] ...
14:21 14.05.2025
Թրամփը ցանկանում է Իրանին գործարք առաջարկել միջուկային զենքից հրաժարվելու դիմացԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է համաձայնագիր կնքել Իրանի հետ, եթե վերջինս հրաժարվի միջուկային զենքի մշակումից։ «Ես ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ, եթե հնարավոր է ինչ-որ բան անել։ Բայց նրանք պետք է դադարեն ահաբեկչությունը հովանավորելուց, արյունալի միջնորդական պատերազմներ վարելուց և միջուկային զենք ստեղծելու նպատակից», – ասել է Թրամփը Միացյալ Նահանգների և […] ...
14:18 14.05.2025
Քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված առանցքային հարցերըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված առանցքային հարցերը, անդրադարձել համագործակցությանը էներգետիկ և առևտրատնտեսական ոլորտներում: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ: ...
14:11 14.05.2025
Հայաստանը շարունակում է հաստատակամորեն նվիրված լինել Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարօրության առաջմղմանը․ ՄիրզոյանՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 134-րդ նստաշրջանում։ «Հարգելի՛ նախարար Բետել, Ցանկանում եմ իմ անկեղծ գնահատանքը հայտնել Ձեզ և Լյուքսեմբուրգի նախագահությանն այս դժվարին ժամանակներում ցուցաբերած նվիրված առաջնորդության համար։ Հարգելի՛ գործընկերներ, Այսօր մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերների առաջ։ Բազմակողմանիության քայքայումը, մարդու իրավունքների համակարգի թուլացումը, ժողովրդավարական արժեքների նահանջի մտահոգիչ միտումը և […] ...