TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+34.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Նիկոլ Փաշինյանը ժամանեց ԱԺ

18:48 06.02.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց Ազգային ժողով: Նա ներկա կլինի խորհրդարանում ներկայացված՝ «Սահմանադրական փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումներին: Նշենք, որ վարչապետին ընթացակարգը թույլ է տալիս նաև ելույթ ունենալ նախագծի քննարկման ընթացքում:

̰
Երիկամի քար, իրավունքի ղասաբ, ծաղիկներ և շոկոլադ․.. Կոնջորյանի ելույթն ԱԺ-ում

18:43 06.02.2020

Երիկամի քարի հետ բժիշկը հեռացրել է նաև երիկամը, իսկ հիվանդին չեն թողնում ընթացակարգեր խախտել՝ երիկամ ունենալու ճանապարհին։ Իմքայլական պատգամավոր Հայկ Կոնջորյանը այսպիսի մի համեմատությամբ նկարագրեց Սահմանադրական դատարանի դատավորներին ազատելու իրենց նախաձեռնության վերաբերյալ ընդդիմախոսությունը։ Նա «իրավունքի ղասաբ» անվանեց նրանց, ովքեր քննադատում են իրենց նախագիծը՝ փաստարկելով, որ այն խախտում է ՍԴ դատավորների իրավունքները։ «Դուք իրավունքի պաշտպաններ չեք, […]

̰
Սա իշխանության քաղաքական խնդիրն է, ժողովրդինը չէ․ Մարուքյանը՝ ՍԴ վերաբերյալ հանրաքվեի նախաձեռնության մասին

18:34 06.02.2020

«Արվում է նման սխալ քայլ քաղաքական խնդիր լուծելու համար։ Ընդ որում՝ քաղաքական խնդիրը իշխանության քաղաքական խնդիրն է, ժողովրդի քաղաքական խնդիրը չէ»,- ԱԺ այսօրվա քննարկման վերաբերյալ հայտարարեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա դեմ է, որ իմքայլական մեծամասնությունը հանդես է գալիս հանրաքվեի նախաձեռնությամբ՝ որոշում ընդունելու ծանրությունը թողնելով քվեարկողների վրա։ Ավելին, նրա խոսքերով` ժողովրդին դրա մեջ ներքաշելը կարծես […]

̰
Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Երևանի քաղաքապետին

18:29 06.02.2020

Փետրվարի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Ողջունելով քաղաքապետի առաջին պաշտոնական այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Նորին Սրբությունը հաջողություններ է մաղթել պարոն Մարությանին և իր վարչակազմին՝ կարևորելով բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են […]

̰
Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պատասխանատուն անցնում է այլ աշխատանքի

18:28 06.02.2020

ՀՀ քննչական կոմիտեի լրատվության բաժնի պատասխանատու Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ անցնում է այլ աշխատանքի: «Զանգվածային լրատվության միջոցների հարգելի գործընկերներ, այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ դադարեցնում եմ ՀՀ քննչական կոմիտեի լրատվության բաժնի պատասխանատուի աշխատանքը: Շնորհակալ եմ բոլորիդ համագործակցության համար»,- գրել է նա:

̰
Պարզ է, որ էսօր ամենահեշտը հանրապետականներին հիշելն է, նրանց հայհոյելը․ Մարուքյան

18:24 06.02.2020

Եթե Ազգային ժողովում քննարկվում է իրավական հարց, ապա իրապես իրավունքից դուրս է քննարկումը, իսկ եթե քաղաքական հարց է, ապա քաղաքական մեծ սխալ է տեղի ունենում։ Ազգային ժողովում` Սահմանադրական դատարանի դատավորների վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ, հայտարարեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Պարզ է, որ այսօր ամենահեշտը հանրապետականներին հիշելն է։ Պարզ է, որ էսօր ամենահեշտը նրանց հայհոյելն է, […]

̰
Ավետիք Քերոբյանը կազատվի պաշտոնից

18:16 06.02.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ավետիք Քերոբյանին ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Ավետիք Քերոբյանին 2020 թվականի փետրվարի 10-ից ազատել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ։

̰
ՍԴ-ն «Նու պոգոդիի» նման դակել է իշխանության որոշումները․ Սասուն Միքայելյան

18:14 06.02.2020

Սահմանադրական դատարանում խնդիր կա, և այն ստեղծվել է նախկին իշխանությունների ժամանակ։ Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց իմքայլական Սասուն Միքայելյանը։ Նա ՍԴ-ն համարեց իշխանությունների որոշումների դակիչ։ «Էն «Նու պոգոդիի» մեջ, որ բանը մտցնում է գելի բերանը, խփում են … Մտցրել են գելի բերան, դակել-տվել է»,- ասաց Սասուն Միքայելյանը՝ ձեռքի շարժումներով ցույց տալով գործընթացը։ Նա […]

̰
Որոշել եք ձեր պատասխանատվությունը պրոյեկտել ժողովրդի վրա․ Սամսոնյանը՝ «Իմ քայլին»

18:10 06.02.2020

Իշխող խմբակցությունն ունի բավարար ձայներ, որ Սահմանադրական դատարանի դատավորների վերաբերյալ նախագիծն ընդունի իր ուժերով՝ խմբակցության ձայներով, սակայն որոշել է հանրաքվե անցկացնել և պատասխանատվությունը թողնել ժողովրդի վրա։ Սա, ըստ ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանի, այդպիսի նախաձեռնության պատճառներից մեկն է։ Պատգամավորի խոսքերով՝ իմքայլականների նախագիծը հակասում է Սահմանադրությանը, և իմքայլականները գիտեն, որ քաղաքական պատասխանատվություն են կրելու դրա համար։ «Որոշել […]

̰
ԱԺ կողմից ընդունված օրենքներն առերևույթ խնդրահարույց են. նախագահը դիմել է Սահմանադրական դատարան

18:07 06.02.2020

ՀՀ նախագահի աշխատակազմը տեղեկացնում է, որ նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է Սահմանադրական դատարան: «2020թ. հունվարի 22-ին ԱԺ կողմից ընդունված և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքներն առերևույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից: Հանրապետության նախագահը չի ստորագրել այդ օրենքներն ու […]

̰
Արփիի աչքից հեռու. Աննա Հակոբյանը՝ վարչապետի և անծանոթ փոքրիկի գրկախառնության մասին

18:04 06.02.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը տարածել է տեսանյութը, որում երևում է՝ ինչպես է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ վազում և նրան գրկում մի փոքրիկ: «Արփիի աչքից հեռու»,- տեսանյութին կից գրել է նա:

̰
ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է քննարկում-խորհրդակցություն

18:00 06.02.2020

Փետրվարի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով կազմավորվող «1991 ստորաբաժանման» գործունեության կազմակերպմանը նվիրված քննարկում-խորհրդակցություն, որը վարել է պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։ Հայրենական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարների ներգրավմամբ անցկացված խորհրդակցությանը քննարկվել են ստորաբաժանման գործունեության կազմակերպման հետ […]

̰
Թովմասյանը Ջոն Սնոուն չէ, ՍԴ-ն էլ այն «Մեծ պատը» չէ, որ պետք է պահել․ Արփինե Դավոյան

17:57 06.02.2020

Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավորներին ազատելու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ իմքայլական պատգամավոր Արփինե Դավոյանն ասաց, որ «Գահերի խաղը» հանճարեղ խաղ է ու զուգահեռներ անցկացրեց։ «Թովմասյան Հրայրը այդ ֆիլմի որևէ հերոսի նմանվելու հավակնություն չունի, դրական հերոսի։ Իսկ ավելի կոնկրետ՝ նա Ջոն Սնոուն չէ, իսկ Սահմանադրական դատարանն էլ այն «Մեծ պատը» չէ, որ պետք է պահել»,- ասաց […]

̰
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել

17:52 06.02.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Կարեն Սարգսյանը նշանակվել է Ջրային կոմիտեի նախագահ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Կարեն Սարգսյանին նշանակել Ջրային կոմիտեի նախագահ»,- ասված է որոշման մեջ:

̰
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր

17:47 06.02.2020

Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել` հայտնելով, որ Թալիշի ուղղությամբ ԵԱՀԿ առաքելության դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր: «Առաջին բանը որ մտքիդ գալիս է հետևյալն է՝ եթե այսպիսի հաճախականությամբ իրականացվող դիտարկումներին Ադրբեջանը պատշաճ ձևով չի մոտենում, պայմանավորվածություն […]

̰
ՍԴ-ն եղել է մեր պետության կայացման հիմքում. Հրայր Թովմասյան

17:37 06.02.2020

Սահմանադրական դատարանում այսօր ընդունելություն է կազմակերպվել այդ կառույցի հիմնադրման 24-րդ տարեդարձի առթիվ: Նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել: Մանրամասները` տեսանյութում:

̰
Այսպես կարող են նաև պնդել, որ «սևերը», որոնց ցուցակը հաստատում է վարչապետը, ենթակա են ոչնչացման․ Գորգիսյան

17:33 06.02.2020

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ցանկանում է, որ Հայաստանը լինի իրավական պետություն, չխախտվեն օրենքները և Սահմանադրությունը։ Իսկ «Իմ քայլը» խմբակցությունը փորձում է շրջանցել օրենքի տառը՝ Սահմանադրության փոփոխությունն իրեն ցանկալի ուղիով տանելու համար։ Այս կերպ իրենց հակասությունը այսօր ԱԺ-ում բացատրեց ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։ «Նույն հաջողությամբ մեր գործընկերները կարող էին բերել, որ ենթադրենք Սահմանադրությամբ սահմանված է, որ ամեն […]

̰
Արթիկ-Ալագյազ, Քուչակ-Ապարան և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհներին բուք է

17:31 06.02.2020

Փետրվարի 6-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ, Քուչակ-Ապարան և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհներին և Ճամբարակի լեռնանցքում բուք է: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

̰
Արձանագրվել են մահվան բժշկական վկայականի տրամադրման և դիահերձման կարգի խախտումներ․ ԱԱՏՄ

17:22 06.02.2020

Հիմք ընդունելով մարզային բուժհաստատությունում վարչական վարույթների արդյունքում ստացված տվյալները և ընթացք տալով տարածքային ստորաբաժանման պետի զեկուցագրին՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը սեփական նախաձեռնությամբ վարչական վարույթ է հարուցել Նոյեմբերյանի տարածաշրջանի մի շարք բժշկական ամբուլատորիաների նկատմամբ։ Այս մասին հայտնում են ԱԱՏՄ-ից: Վարչական վարույթների ընթացքում արձանագրվել են մի շարք խախտումներ տնային մահերի դեպքում մահվան բժշկական վկայականների տրամադրման գործընթացներում։ […]

̰
Հանրային հեռուստաընկերությունը գովազդ հեռարձակելու իրավունք կստանա

17:02 06.02.2020

Կառավարությունն այսօր հավանություն տվեց ««Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որով Հանրային հեռուստաընկերությանը գովազդ հեռարձակելու իրավունք է տրվում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ նախագծի հիմնավորման՝ Հանրային հեռուստաընկերությանը գովազդ հեռարձակելու իրավունք վերապահելը բխում է հանրային շահերից և նպատակ ունի նպաստելու Հանրային հեռուստաընկերության կողմից իր սահմանադրական առաքելության […]

̰
Պրծել եք, գնացե´ք, էս երկրի վրա ձեր արյունը պիտի չթափվի․ Սասուն Միքայելյան

16:44 06.02.2020

Ազգային ժողովում Սահմանադրության փոփոխության նախագծի քննարկման ժամանակ իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանը հիշեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ի դեպքերը։ Նա ասաց, որ ԱԺ սպանված նախագահ Կարեն Դեմիրճյանի արյունը տեսնելուց հետո երդվել է՝ «սրանց վերջը պիտի գա»։ Նա ասաց, որ եթե Սահմանադրական դատարանը պետք է դրանից հետո ճիշտ պահեր իրեն, ինչպես այդ դեպքում, այնպես էլ 2007 թվականի մարտի […]

̰
Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործը կասեցվել է

16:36 06.02.2020

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական գրասենյակը տեղեկացնում է, որ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ գործարար Սիլվա Համբարձումյանի գործը կասեցվել է։ Առավել մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի Երևան քաղաքի առաջին ատյանի դատավոր Էդիկ Ավետիսյանի որոշումն ստանալուց հետո։ Հիշեցնենք, որ հայցադիմումը ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի կողմից՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու […]

̰
Հրայր Թովմասյանը պարկեշտ մարդ է, որ թողեն, կթողնի, կերթա․ Սասուն Միքայելյան

16:25 06.02.2020

Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավորների վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ Սասուն Միքայելյանն ասաց, որ Հրայր Թովմասյանին ճանաչում է դեռ 2000 թվականից որպես պարկեշտ մարդ, պարկեշտ իրավաբան։ Միքայելյանն ասաց, որ Թովմասյանն իրեն օգնել է ընտրությունների ժամանակ։ Նրա խոսքերով՝ իշխանությունները, սակայն, միշտ «ցանցն են գցել ու խելոքներին տարել են»։ Միքայելյանի խոսքով՝ Թովմասյանն էլ ընկել այդ «ցանցի» մեջ։ «Եթե […]

̰
Կոմիտաս Մուրադյանը նշանակվել է ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ

16:21 06.02.2020

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի` Կոմիտաս Մուրադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ: Այդ մասին տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի և […]

̰
Սահմանադրական բարեփոխումների որոշումը առանց ՍԴ-ի հանրաքվեի ուղարկելով խախտվո՞ւմ է արդյոք օրենքը

16:15 06.02.2020

«Իմ քայլը» խմբակցությունն առաջին ընթերցմամբ չի ընդունելու այս փոփոխությունները և օգտվելով Սահմանադրության 202 հոդվածի 3-րդ կետով և 2-րդ անփոփոխելի հոդվածի ուժով իրեն տրված լիազորություններից, հարցը ներկայացնելու է հանրաքվեի: «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը ԱԺ-ում ընդմիջման ժամանակ ևս մեկ անգամ հաստատեց այս որոշումը: Լրագրողի այն հարցին, որ «ԱԺ կանոնակարգ օրենքը» նախատեսում է, որ հանրաքվեի դրվող […]

̰
Նախորդ իշխանությունները ուզում են տանեն քաղաքացիական պատերազմի․ Միքայելյան

16:10 06.02.2020

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը իշխող խմբակցությունը որոշել է անցկացնել հանրաքվեով, որպեսզի ժողովուրդը որոշումն ընդունի։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց իմքայլական Սասուն Միքայելյանը։ «Նախորդ իշխանությունները ուզում են տանեն փակուղի, ուզում են տանեն քաղաքացիական պատերազմի, որի գնահատականը էլի պիտի ժողովուրդը տա, որովհետև մենք ժողովրդի ձայնով ենք ստեղ»,- ասաց Միքայելյանը։ Նա նախկին իշխանություններին մեղադրեց ժողովրդի իշխանությունը զավթելու մեջ։ Մանրամասները` […]

̰
Ես չեմ հասկացել՝ ինչի համար եմ դատվել, ու ՍԴ-ն էլ ոչ մի բան չարեց․ Սասուն Միքայելյան

16:08 06.02.2020

Իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանի պնդմամբ՝ Սահմանադրական դատարանը նախորդ 20 տարիների ընթացքում դակել է իշխանության նախաձեռնությունները։ Այս մասին նա Ազգային ժողովում հայտարարեց Սահմանադրության փոփոխության նախագծի քննարկմանը։ Նա դիմեց նախագծին ընդդիմացող ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին ու շնորհակալություն հայտնեց իր բանտարկության ժամանակ նրա այցի համար։ «Եվ Դուք հասկացել եք՝ ես ինչի համար եմ դատվել։ Ես չեմ հասկացել։ […]

̰
Հանրաքվեի դրվող նախագիծը պետք է ստանա ՍԴ գնահատականը. Արփինե Հովհաննիսյանը՝ «Իմ քայլին»

15:59 06.02.2020

ԱԺ նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ դիմել է ԱԺ իշխող ուժին: «Մի պահ ամբողջովին մոռացեք «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածը։ (Ի դեպ, ընդդիմադիրներին ևս առաջարկում եմ սա մի կողմ դնել)։ Մոռացա՞ք։ Հիմա բացեք ՀՀ Սահմանադրությունը և կարդացեք Սահմանադրության 168-րդ հոդվածը, որը նշում է՝ • Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով […]

̰
1000-ի դեմ պայքարեք, ա՜յ մարդ, բայց օրենքով պայքարեք․ Տարոն Սիմոնյանը՝ իմքայլականներին

15:52 06.02.2020

«Լավ եք անում, որ պայքարում եք։ Մեկի դեմ պայքարեք, հարյուրի դեմ, հազարի դեմ պայքարեք, ա՜յ մարդ, բայց օրենքով պայքարեք»,- ԱԺ ամբիոնից իմքայլական պատգամավորների նախաձեռնությանն այսպես պատասխանեց ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը։ Սահմանադրական փոփոխությունների մասին նախագիծը քննադատելիս նա ասաց, որ իմքայլական պատգամավորներն իրենց վրա կուտակում են օրենքի խախտումներ, որոնք հետագայում հակադարձ գործընթացի են հանգեցնելու։ Իսկ դրա հետևանքով, […]

̰
Իրականացնում ենք նախորդ ռեժիմի վերջին «որջը» մաքրելու մեր խոստումը․ Աբրահամյան

15:45 06.02.2020

«Այսօր չափազանց պատասխանատու և կարևոր օր է մեր ժողովրդի և պետականության համար․ ի վերջո, իրականացնում ենք նախորդ ռեժիմի վերջին «որջը» մաքրելու՝ հեղափոխության մեր խոստումը»,- այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց իմքայլական պատգամավոր Գայանե Աբրահամյանը։ Այդ ընթացքում խորհրդարանում քննարկվում էր Սահմանադրության փոփոխության նախագիծ, որի ընդունման դեպքում ՍԴ 7 դատավորներ ազատվելու են պաշտոնից։ Նրանց թվում է նաև ՍԴ […]

̰
BACK_TO_TOP