12:56 05.02.2020
ԱԺ-ում քննարկվում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ինչպես այն ներկայացրել է հեղինակ Արթուր Դալլաքյանը, այն նախատեսում է տուգանքներ սահմանված նորմերի խախտման դեպքում: Իսկ նորմերը հետևյալն են. «Դեկտեմբերի 1-ից մարտի 31-ը վարորդները պարտադիր վերազինված լինեն ձմեռային անվադողերով և «մոտակա» լուսարձակները միացված լինեն: Սահմանվում է վարչական տույժ 20 […]
12:41 05.02.2020
ԱԺ-ում պաշտպանության հանձնաժողովում այսօր քննարկվում էր նյութական պահուստի մասին հարցը, որով կառավարությունն առաջարկում է պահուստի ձևավորման գործընթացին մասնակից դարձնել նաև 5 տեսակի ապրանքանիշեր ներկրող ընկերություններին: Հարցի քննարկմանը մասնակցեց «Լուսավոր Հայաստանը», «Իմ քայլը» կողմ արտահայտվեց նախագծի շուրջ, իսկ «Բարգավաճ Հայաստան»-ը որևէ հարցադրում չուղղեց: Քվեարկության ժամանակ մեծ մասը կողմ քվեարկեց, իսկ երբ «Բարգավաճ Հայաստանը» ձեռնպահ քվեարկեց, հանձնաժողովի […]
12:34 05.02.2020
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեում փետրվարի 5-13-ն անցկացվում է մաքսային ծառայության թափուր պաշտոնները համալրելու մրցույթի հարցազրույցի փուլը: Մասնակիցները, ովքեր արդեն իսկ հաղթահարել են մրցույթի առաջին՝ թեստավորման փուլը, հնարավորություն են ստանում մասնակցել հարցազրույցին: Մրցույթի մասին հայտարարությունն ու մանրամասները տեղադրված են եղել Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում: Մրցույթի 2 փուլերում ստացած գնահատականների հանրագումարով առավելագույն միավորներ ստացած դիմորդներից սահմանված […]
12:31 05.02.2020
Փետրվարի 4-ին` ժամը 19:40-ի սահմաններում, Դալարիկ-Մյասնիկյան ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ» և «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21010-ի» 60-ամյա ուղևորուհի Քնարիկ Երիցյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Փետրվարի 5-ին, ժամը 02.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է: Կատարվում է քննություն։
12:22 05.02.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Սիմոնյանը նշանակվել է Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ղեկավար խորհրդում ՀՀ լիազոր ներկայացուցիչ: «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և «Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման և գործունեության մասին» համաձայնագրի 7-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա` […]
12:20 05.02.2020
Փետրվարի 3-ին Լոնդոնի The Savoy հյուրանոցում կայացավ խաղային ոլորտի ծրագրավորման ապահովման աշխարհի ամենահեղինակավոր «IGA Award» մրցանակաբաշխությունը։ Միջոցառմանը ներկա էին խաղային ոլորտի մի շարք խոշոր ընկերություններ։ Այս տարի հայկական Betconstruct ընկերությունը ներկայացված էր 8 անվանակարգում։ Մրցանակաբաշխության «Technology provider of the year»՝ «Խաղային ոլորտի տարվա լավագույն տեխնոլոգիական մատակարար» անվանակարգում ընկերությունը արժանացավ գլխավոր մրցանակին։ 2012-ից սկսված Betconstruct ընկերությունը […]
12:10 05.02.2020
ՀՀ-ում նյութական պահուստի պահպանման, թարմացման գործընթացը կատարվում բացառապես պետական միջոցների հաշվին, ինչի համար պահանջվում են մեծ ֆինանսական ծախսեր, իսկ թարմացման ընթացքում կորուստներ են առաջանում: Դրանք նվազեցնելու նպատակով կառավարությունն օրենքի նախագիծ է ներկայացրել ԱԺ, որի հաստատման դեպքում ռազմավարական նշանակություն ունեցող նյութական պահուստի ձևավորման մասնակից կդառնան նաև 5 նյութական արժեքներ ներմուծող կազմակերպություններ: Խոսքը ցորեն, շաքարավազ, բուսական յուղ, […]
12:05 05.02.2020
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկություններ է հայտնել այսօր Երևանում երթուղային տաքսու վթարից տուժածների վերաբերյալ: «Փետրվարի 5-ին առողջապահության նախարարությունը հաղորդում է ստացել, որ 99 համարի երթուղային տաքսին վթարի է ենթարկվել, և կան տուժածներ: Նրանցից 3-ը տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Նախնական տեղեկություններով ունեն միջին ծանրության կոտրվածքներ` կյանքին սպառնացող վտանգ չկա: Այս պահին կատարվում են հետազոտություններ: Բացի այդ, […]
11:57 05.02.2020
Առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց հաշմանդամության կենսաթոշակը և հաշմանդամության նպաստը կանխիկ եղանակով կվճարվի առաջնահերթ։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: 2020 թվականի փետրվարից սկսած յուրաքանչյուր ամսվա վճարման ցուցակների հետ միասին նախարարության Սոցիալական ապահովության ծառայությունը «Հայփոստ» ընկերությանը կտրամադրի նաև առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ տվյալները: Համագործակցության արդյունքում առանին խմբի հաշմանդամություն ունեցող […]
11:55 05.02.2020
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել գործընկերոջ՝ Վահե Էնֆիաջյանի հետ: Նա լուսանկարին կից գրել է. «Однако, партия»:
11:32 05.02.2020
Իսակովի պողոտայում՝ Երևանյան լճի հարևանությամբ գտնվող կամրջի վրա, 99 երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ի և Honda Fit-ի բախման հետևանքով տուժածներից 3-ը տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Ինչպես հայտնում է SHANTNEWS-ի թղթակիցը, ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ վերջիններս թեթև վնասվածքներ են ստացած եղել, դուրս են գրվել: Տուժած 3 անձ էլ տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոց: Այս մասին SHANTNEWS-ին […]
11:23 05.02.2020
Սահմանադրական դատարանը Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Սահմանադրությանը հակասող է ճանաչել երեխաների և անգործունակ չափահասների բուժման հարցերում վերջիններիս կարծիքը հաշվի չառնելու վերաբերյալ օրենսդրական կարգավորումները: Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանել 2020 թվականի հունիսի 1-ը՝ հնարավորություն տալով Ազգային ժողովին մի շարք օրենքների իրավակարգավորումները համապատասխանեցնելու ՍԴ որոշման պահանջներին: Հիշեցնենք, որ Սահմանադրական […]
11:16 05.02.2020
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Չինաստանից Հայաստանի Հանրապետության ևս մեկ քաղաքացի է տարհանվել: «Տեղեկացնում ենք, որ փետրվարի 4-ին Ռուսաստանի մեր գործընկերների հետ համագործակցության արդյունքում Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող և տարհանման ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացի Լյուդմիլա Բաղդասարյանը տարհանվել է և տեղափոխվել Ռուսաստան: ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է մեր քաղաքացու հետ և քայլեր են […]
11:14 05.02.2020
2020թ. հունվարի 30-ին ՀՀ գլխավոր դատախազությունում մեղադրական եզրակացությամբ ստացվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործն ըստ մեղադրանքի Հ. Ա.-ի և Ա. Գ.-ի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն, ակոսափող հրազենի փամփուշտներ և ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու և պահելու համար: Քրեական գործի […]
11:00 05.02.2020
Փետրվարի 4-ին՝ ժամը 23։12-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սեբաստիայի փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում, […]
10:59 05.02.2020
Այսօր՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ժողովրդին հայտնի Երևանյան լճի հարևանությամբ գտնվող կամրջի վրա, բախվել են 59-ամյա Օնիկ Ադամյանի վարած թիվ 99 երթուղին սպասարկող մարդատար «Գազել» մակնիշի և 29-ամյա Ռաֆիկ Մեսրոպյանի վարած Honda Fit մակնիշի 36 FՍ 345 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan. com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով «Գազել»-ի վարորդն […]
10:42 05.02.2020
Փետրվարի 5-ին` ժամը 01:56-ին, 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Ծովազարդ-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին «ՎԱԶ-21012» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Իշխան Բ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել […]
10:23 05.02.2020
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տվյալներով Երևանի կենդանաբանական այգում պահվող ուղտերից մեկն անկել է: Կենդանու անկման հստակ պատճառները դեռևս անհայտ են: Այս մասին տեղեկացնում է Econews.am-ը։ Նշենք, որ երկսապատավոր երկու ուղտերը (Camelus bactrianus) Երևանի կենդանաբանական այգու հնաբնակներից են: Ներկայումս տեսակը IUCN չափանիշների համապատասխան գտնվում է Կրիտիկական վիճակում (CR) և հանդիպում է միայն Ասիայի երկու երկրներում՝ Չինաստանում […]
10:16 05.02.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու սկզբունքին, կոռուպցիայի հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակման դեպք: Մասնավորապես, փաստական տվյալներ են ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի մի շարք պատասխանատու պաշտոնատար անձինք, ծառայության շահերին հակառակ, չկատարելով […]
10:01 05.02.2020
Փետրվարի 4-ին` ժամը 20:59-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի և Մոնթե Մելքոնյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ` քաղաքացուն վրաերթի են ենթարկել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կարեն Գ., ծնված 1977 թ.) վրաերթի […]
09:53 05.02.2020
Ապահովագրական ընկերությունները շուտով կսկսեն գյուղատնտեսության ոլորտում ևս երեք մշակաբույսի ապահովագրական փաթեթի վաճառքի գործընթացը: Դրանք են հացահատիկային մշակաբույս՝ ցորեն և գարի, ինչպես նաև խնձոր ու դեղձ: Այս մասին «Արմենպրես»–ի հետ զրուցում նշել է Գյուղատնտեսությունն ապահովագրողների ազգային գործակալության փոխտնօրեն Նարեկ Հովակիմյանը: «Այս երեք մշակաբույսերի ապահովագրության վաճառքը հասանելի կլինի Հայաստանի բոլոր մարզերում: Ապահովագրական այս փաթեթի վաճառքն ունի ժամկետներ, որոնց մասին […]
09:30 05.02.2020
Փետրվարի 4-ին` ժամը 17:25-ին, 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Հասրաթյան փողոցում` «Շանթ» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած (արգելափակված է): Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Москвич-2141» (վարորդ՝ Նուբար Շ., ծնված 1961 թ.) և «Nissan Tiida» […]
09:18 05.02.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Համազգային 6 կոնսենսուսները, որ առաջարկեցի 2019թ. օգոստոսի 5-ին, Ստեփանակերտում, որպես համահայկականության, ազգային միասնության անկյունաքար ու բանաձև: Կոնսենսուս 1. Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից։ Մեր իրականության մեջ մենք իրար մեջ հարցեր լուծելու համար բռնությունը պետք է բացառենք։ Բոլոր այն ուժերը, անհատները, որ բռնությունը […]
08:50 05.02.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին՝ ժամը 08:42-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ տանող ճանապարհահատվածը (բուք է), Սոթք-Քարվաճառ (բուք է), Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները: Սյունիքի մարզի, Արագածոտնի մարզի Ծաղկահովտի տարածաշրջանի, Քուչակ-Ապարան և Երևան-Սևան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն:
08:16 05.02.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-12։00 Նոր-Նորքի 3-րդ զանգ.՝ Գյուրջյան փ. 17, 17/2 շենքերը և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, 11։00-15։00 Խաղաղ Դոնի 3շ. 1-8 մուտքերը; 5շ. 1-6 մուտքերը, 11։00-17։00 Թումանյան փ. 22, 24, 26, 26ա շենքերը, Թումանյան 2-րդ անց. 2-21 […]
23:57 04.02.2020
Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 4-ի և 7-ի ցերեկը, 8-9-ը շրջանների զգալի մասում, 5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով, փետրվարի 7-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 19-24 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-ի ցերեկը կնվազի 3-4, 5-7-ի գիշերն […]
23:50 04.02.2020
Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված Հրաչյա Հարությունյանն այս անգամ էլ հայտնվել ԷՀայաստանի իրավապահների տեսադաշտում: Armlur.am-ի հաղորդմամբ՝ նրան նոր մեղադրանք է առաջադրվել: Ինչպես հայտնի է, 2013 թվականի հուլիսի 13-ին բեռնատարը, որի ղեկին եղել է Հրաչյա Հարությունյանը, մխրճվել էր Ռուսաստանի Դաշնությունում Պոդոլսկից դեպի Կուրիլովո 64 ուղևորի փոխադրող ավտոբուսի մեջ: Վթարի հետևանքով 18 մարդ զոհվել էր, ավելի քան 40-ը՝ վիրավորվել: […]
23:30 04.02.2020
Հայաստանում տարիներ շարունակ տեղի ունեցած մանկավաճառության թեմային այսօր անդրադարձել են իրենց երեխաներին փնտրող մայրերի փաստաբանները: Նրանք նշել են, որ հարյուրավոր դեպքերի մասին տվյալներ ունեն, բայց ապացուցելու խնդիրներ կան՝ արխիվային շատ նյութեր հրդեհների կամ կոյուղաջրերի պատճառով ոչնչացվել են: Մանրամասները՝ տեսանյութում։
23:12 04.02.2020
«Հայավտոճան» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Գոռ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից և կից գրել․ «Այսօրվա Երևան-Սևան ավտոճանապարհի աղմուկ հանած վթարների նախասկիզբը, սիրելի վարորդներ, պահպանեք երթևեկության կանոները, այս տեսանյութը հուսով եմ դաս կլինի շատ լրատվամիջոցներին և ՃՇՇ-ների մեղադրելուց առաջ պետք է հասկանալ, որ վթարների հիմնական գործոնը հենց մարդկանց […]
22:45 04.02.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին՝ ժամը 21:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Գեղարքունիքի մարզի Վերին և Ներքին Շորժա, Այրք և Ախպրաձոր գյուղեր, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Սոթք-Քարվաճառ (բուք է), Քուչակ-Եղիպատրուշ և Քուչակ-Ջրամբար ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի ավտոմեքենաների […]