22:38 04.02.2020
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Պաշտպանները շարունակել են ներկայացնել ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը՝ հանցակազմի բացակայության հիմքով դադարեցնելու մասին միջնորդութուններ: Պետական մեղադրող Գևորգ Բաղդասարյանը հայտնել է, որ միջնորդություների վերաբերյալ իրենց դիրքորոշումը կարտահայտեն նույնաբովանդակ միջնորդությունների ավարտից հետո: Դատարանը նաև սանկցիա է կիրառել բոլոր այն պաշտպանների նկատմամբ, որոնք նախորդ […]
22:31 04.02.2020
Փետրվարի 4-ին, ժամը 15:14-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի թիվ 8 հիմնական դպրոցից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:05-ին, մարվել՝ 16:30-ին: Այրվել են լուսամուտի փեղկեր (մոտ 10 խմ), մեկական աշակերտական սեղան […]
22:00 04.02.2020
Այսօր առավոտյան շղթայական ավտոպատահար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Աբովյանի հատվածում, մերկասառույցի պատճառով 8 մեքենաներ են բախվել: Եվս մեկ շղթայական ավտովթար էլ տեղի է ունեցել Սևան քաղաքից 2 կիլոմետր հեռավորության վրա: Վթարված ավտոմեքենաների թիվն այս դեպքում գերազանցել է 4 տասնյակը: Այս երկու խոշոր ավտոպատահարների մասին ՝ ռեպորտաժում։
21:49 04.02.2020
Ճանապարհային ոստիկանությունը ժամը 16։45-ից արգելել է երթևեկությունը Սևան-Դիլիջան ավտոճանապարհին, Սևանի թերակղզուց-Դիլիջան քաղաքի շրջանաձև խաչմերուկ՝ առաջարկելով օգտվել շրջանցիկ ճանապարհից` Վանաձորով: Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային ոստիկանությունը: «Հարգելի՛ վարորդներ, զգուշացնում ենք, որ առատ ձյան և անբավարար տեսանելիության պատճառով քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով, Ճանապարհային ոստիկանությունը համաձայնեցնելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, ժամը 16:45-ից արգելելու է երթևեկությունը […]
21:43 04.02.2020
Փետրվարի 4-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նիստը նվիրված էր 2019 թվականի գործունեության արդյունքերի ամփոփմանը: Կոլեգիայի նիստին մասնակցում էին նախարարության կազմում ընդգրկված բոլոր ստորաբաժանումների ղեկավարները: Ելույթով հանդես եկավ ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանը: ԱԻ նախարարն ընդգծեց, որ անցյալ տարին ծանրաբեռնված է եղել բոլոր ուղղություններով և շնորհակալություն հայտնեց […]
21:12 04.02.2020
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Դ.Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Հիշեցնենք, որ Դ․Մովսիսյանը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին է:
20:35 04.02.2020
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն իր ֆեյսբուքյան էջում զգուշացնում է, որ դեպքեր են գրանցվել, երբ ինքնության գողության միջոցով Ֆեյսբուքում գումար են խնդրում։ «Ինչպես կարող եք հասկանալ նամակի բովանդակությունից, «Ֆեյսբուքի» իրական օգտատերերի անունով կեղծ էջ են բացում ու նույն մարդու ընկերներին փողի խնդրանքով նամակ ուղարկում։ Նման բովանդակությամբ նամակ ստանալիս համոզվեք, որ հենց ձեր ընկերոջ էջից է նամակը, […]
20:31 04.02.2020
Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, այսօր հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու: Այն կհրապարակվի փետրվարի 6-ին՝ ժ. 11:00-ին: Խաչատրյանի պաշտպանները, հիշեցնենք, բողոքարկել են նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետը երկրորդ անգամ երկարաձգելու որոշումը:
20:23 04.02.2020
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և մարզպետների մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում ոլորտային գերատեսչությունների ղեկավարները մարզպետների հետ քննարկել են միջգերատեսչական հարցեր, որոնք վերաբերել են կրթության և առողջապահության ոլորտի բարեփոխումներին և դրանք տարածքային կառավարման մարմինների հետ փոխգործակցության […]
20:21 04.02.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 4-ին ստորագրել է՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքները, «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» […]
19:57 04.02.2020
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում տեղի է ունեցել Գյումրիում 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործով դատական նիստը, սակայն այն այսօր էլ բուն դատավարական փուլին չի հասել։ Քրեական գործի քննությունն արդեն 4 անգամ հետաձգվել է։ Ամբաստանյալ Անդրեյ Ռազգիլդեևի ներկայությունը դատարան դարձյալ չէր ապահովվել, բայց բոլոր կողմերի ներկայացուցիչներն այս նիստին ներկա էին։ Հիշեցնենք, որ […]
19:47 04.02.2020
Հայտնի ռուս լրագրող և գրող Վլադիմիր Պոզները Մոսկվայում ներկայացրել է իր «Հրաժեշտ պատրանքներին» հայերեն լեզվով գիրքը: Շնորհանդեսի ժամանակ Պոզները նշել է, որ անցյալ տարի գրքի հայերեն թարգմանությունը հանրությանը ներկայացվել է Երևանում: Հանդիպմանը հայտնի լրագրողին, ի թիվս այլ բաների, հարցրել են տեղի ունեցած սկանդալի մասին, ինչը ծագել է այն բանից, որ ադրբեջանցի տենորը հրաժարվել է նույն […]
19:29 04.02.2020
2008 թվականի մարտի 1-ի և 2-ի դեպքերով ընդամենը 2 քրեական գործ կա հարուցված: Մեկը հայտնի «7-ի գործն» է զանգածային անկարգություններ հրահրելու մեղադրանքով՝ Ալեքսանդր Արզումանյանի, Հակոբ Հակոբյանի, Գրիգոր Ոսկերչյանի, Սուրեն Սիրունյանի, Շանթ Հարությունյանի, Մյասնիկ Մալխասյանի և Սասուն Միքայելյանի դեմ, որով 2009 թ․ մարտի 31-ին պետական մեղադրողը հրաժարվել է քրեական հետապնդումից: Մյուսն այս քրեական գործն է: «Եթե […]
19:25 04.02.2020
Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Ռուբեն Հայրապետյանի մեքենաները վերադարձվել են: SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ Ռուբեն Հայրապետյանը բերման է ենթարկվել: Ավելի ուշ ոստիկանությունից SHANTNEWS.am-ին տեղեկացրել էին, որ Ռուբեն Հայրապետյանը քրեական ոստիկանության ծառայողների կողմից բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։ 3 ժամ […]
19:14 04.02.2020
Տնակների հաշվառման աշխատանքային խումբն անցել է համապատասխան գերատեսչությունների ներկայացրած տարբերակների քննարկմանը, որոնցով սահմանվում են Գյումրին տնակներից ազատելու առաջնահերթությունները: Ըստ այդ փաստաթղթի` նախատեսվում է քաղաքը տնակներից մաքրել տարածք առ տարածք՝ հիմնավորելով տնակներում բնակվող ընտանիքների սոցիալական դրությունը, ինչպես նաև տնակների տեխնիկական վիճակը: Քաղաքաշինության կոմիտեի օրակարգում է բնակարանաշինական նոր ծրագրի մեկնարկի հարցը, որի համար նախնական ընտրությունը կանգ է […]
19:08 04.02.2020
Փետրվարի 4-ին ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկն այցելել են ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Հյուրերին ընդունել է ՊՆ ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը: Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ՊԱՀՀ-ում ընթացող «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի ուսումնառողների հետ հանդիպման ժամանակ դեսպան Կոպիրկինը […]
18:47 04.02.2020
Փետրվարի 2-ի գիշերը Մարտունի քաղաքի Մխիթար Հերացու փողոցից «Մարտունի» բժշկական կենտրոն էին տեղափոխվել 55-ամյա մի տղամարդ և նրա 25-ամյա որդին։ Երկուսն էլ՝ գլխի վնասվածքներով․ ախտորոշվել էր կտրած վերքեր։ Հիվանդանոց, ապա դեպքի վայր մեկնած ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները պարզեցին, որ հարևանների միջև կենցաղային հարցերի շուրջ վեճ է տեղի ունեցել, ինչը վերածվել է ծեծկռտուքի։ Այդ ընթացքում 22-ամյա […]
18:25 04.02.2020
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ Ռուբեն Հայրապետյանը բերման է ենթարկվել: Ավելի ուշ ոստիկանությունից SHANTNEWS.am-ին տեղեկացրին, որ Ռուբեն Հայրապետյանը քրեական ոստիկանության ծառայողների կողմից բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։ 3 ժամ անց Հայրապետյանը դուրս է եկել և հայտարարել, որ իր մոտ անօրինական զենք չի հայտնաբերվել: Նրա […]
18:24 04.02.2020
Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է, փետրվարի 15-ը` մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը: «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ այս առթիվ ֆլեշմոբ է սկսվել, որի մասնակիցները լուսանկարվում են՝ ձեռքում պահելով լուսանկար և միանալով քաղցկեղի դեմ պայքարին: «Այս լուսանկարով ես միանում եմ քաղցկեղի դեմ միասնական պայքարին, քանի […]
18:20 04.02.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին: Նախագահը շնորհավորել է Աբբաս Բադախշան Զոհուրիին պատասխանատու առաքելությունը ստանձնելու առթիվ և հույս հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ակտիվ ներդրումը կունենա երկու երկրների միջև պատմական, բարեկամական հարաբերություններն ավելի խորացնելու և ամրապնդելու գործում: Խոսելով Հայաստանի և Իրանի միջև դարերից […]
18:16 04.02.2020
Ռուսաստանի իշխանությունները որոշել են նոր կորոնավիրուսի տարածումից խուսափելու համար Չինաստանից տարհանվողներին տեղավորել Տյումենի երկրամասում։ Նրանք այնտեղ կմնան կարանտինում, որպեսզի վիրուսակիր լինելու դեպքում այդ վիրուսը չտարածեն բնակչության մեջ։ Ռուսական իշխանությունները կազմել են տարհանվողների ցուցակ, որի մեջ ոչ միայն Ռուսաստանի, այլև ԵԱՏՄ և հետխորհրդային այլ պետությունների, այդ թվում՝ Ուկրաինայի քաղաքացիներ են։ Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ» […]
18:00 04.02.2020
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է կազմակերպված խմբով փոստային բաժանմունքներում առևտրային կաշառք տալու միջոցով պետությունից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի […]
17:36 04.02.2020
Դեռևս հոկտեմբեր ամսին Զբոսաշրջության կոմիտեի հրավերով 10-օրյա այցով Հայաստանում և Արցախում էր հայտնի վլոգեր Դեյվիդ Հոֆմանը` Յութուբ ալիքում առավել հայտնի որպես Davidsbeenhere: 2020թ. հունվարից Դեյվիդը սկսեց հրապարակել Հայաստանի, այսօրվանից նաև Արցախի մասին պատմող տեսանյութերի շարքը` խոհանոց, մշակույթ, պատմություն, հայկական հյուրընկալություն: Դեյվիդը նաև իր համանուն բլոգ կայքում հրապարակել է մի շարք հետաքրքիր ուղեցույցներ Հայաստանի զբոսաշրջային վայրերի, […]
17:29 04.02.2020
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Այս մասին […]
17:28 04.02.2020
ՀՀ սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Սամցխե-Ջավախեթի, որտեղ ՀՀ պատվիրակությունը հանդիպել է Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլիի հետ: Հանդիպմանը նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլիին ընդգծել է հարևան երկրների դարավոր հարաբերությունների կարևորությունը՝ շեշտելով, որ Հայաստանի սփյուռքի հարցերի հանձնակատարի այցը էլ ավելի կնպաստի բարեկամական հարաբերությունների խորացմանը։ Սինանյանին ուղեկցում է Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան […]
17:20 04.02.2020
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդը Վերին Լարսի անցակետում կօգնի փոխադրողներին սահուն հատել սահմանը: Այս մասին ռեպորտաժը տարածել է ՀՀ պետեկամուտների կոմիտեն։ «Մենք կձեռնարկենք բոլոր միջոցները, որպեսզի այս կետով անցումը լինի հարթ և առանց խոչընդոտների, քանի որ դրանից շատ բան է կախված: Որոշում է կայացվել ապահովել Հայաստանի ներկայացուցչի մշտական ներկայությունը տեղում, որպեսզի արագ […]
17:06 04.02.2020
Հաջակցություն ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ ոստիկանության բաժանմունքի մոտ են հավաքվել ՀՀԿ-ական նախկին պատգամավորները: Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի՝ զենք-զինամթերք պահելու մասին ոստիկանության հայտարարությանը նշեց. «Դրանք անհիմն բամբասանքներ են»: Հարցին՝ ոստիկանությունը անհիմն գործողությո՞ւն է անում՝ փաստեր չունենալո՞վ: Ի պատասխան՝ Սահակյանն ասաց. «Մտածում եք՝ մենք պայքարում ենք ոստիկանությա՞ն դեմ: Մենք պայքարում ենք արդարության […]
16:55 04.02.2020
ՀՀ ԱԱԾ տնօրենի հանձնարարությամբ, ՀՀ ԱԱԾ գործունեության թափանցիկության ապահովման նպատակով, յուրաքանչյուր տարի կհրապարակվեն ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացված դիմումների, բողոքների, առաջարկությունների, հարցումների վերաբերյալ ամփոփ հաշվետվություններ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ տնօրենի աշխատակազմից: 2019թ. (հունվար-դեկտեմբեր) ամիսներին ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացված դիմումների, բողոքների, առաջարկությունների, հարցումների վերաբերյալ ցուցակ:
16:49 04.02.2020
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը օրենքի նախագիծ է ներկայացրել խորհրդարան, որով առաջարկում է հանել ԱԺ լսումներ կազմակերպելու որոշ սահմանափակումներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Քիչ առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագիծը: Դրանով […]
16:40 04.02.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման տեսանյութը՝ կից հետևյալ գրառումն անելով. «Ուրախ եմ, որ Հանրապետության նախագահի հետ ունենք ընդհանուր սկզբունքներ և պատկերացումներ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի լուծման ուղիների վերաբերյալ»: