17:50 29.01.2020
Ճապոնիայից 22 միավոր հրշեջ-մեքենաներ ստանալուց հետո ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը տեղեկացրեց, որ հիմա արդեն որոշ տեխնիկա սպասում են Ռուսաստանից։ Դրանք 26 միավոր տարբեր մեքենաներ են, որոնք արդեն մասնագիտացած են որոշակի հարցեր լուծելու համար։ Իսկ հետագայի համար, ըստ Ցոլակյանի, աշխատում են նաև ամերիկյան կողմի հետ՝ այնտեղից ևս մեքենաներ ստանալու համար։
17:46 29.01.2020
«Եվրոպայի խորհրդի ամենակարևոր ձեռքբերումներից մեկն այն է, որ մշակվել և ընդունվել է Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիա, որի 10-րդ հոդվածը հռչակում է անձի արտահայտվելու և սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը, ինչը ԶԼՄ-ների ազատության հիմնաքարն է: Բազմաթիվ երկրներ պետական մակարդակով վավերացրել են այդ կոնվենցիան` դրանք ամրագրելով Սահմանադրությամբ և օրենքներով, սակայն իրականությունը […]
17:45 29.01.2020
Հրշեջ մեքենաների խնդիրը Հայաստանում մեծ մասամբ լուծված է, և հիմա ավտոսանդուղքների խնդիր կա բարձրահարկ շենքերին հասնելու համար։ Այս մասին այսօր հայտարարեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նա ընդգծեց, որ հատկապես Երևանում անհրաժեշտ են մինչև 50 մետր բարձրությամբ այդպիսի սանդուղքներ ունեցող մեքենաներ։ Նախարարը նաև տեղեկացրեց, որ կառավարությունում հիմա նախաձեռնում են մրցույթ այդպիսի մեքենաներ գնելու համար։
17:35 29.01.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 28-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։50-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Պարզվել է, որ վիրավորը Երևանի […]
17:21 29.01.2020
Հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի շրջանակում Ճապոնիայի կառավարությունն այսօր ՀՀ ԱԻ նախարարությանը 22 հրշեջ մեքենաներ նվիրեց։ Հայաստանում Ճապոնիայի դեսպանը հիշեցրեց, որ համաձայնագիրը կնքվել է 2017 թվականի սեպտեմբերին և ուղղված է Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզերի փրկարարական ստորաբաժանումների տեխնիկական հագեցման համար հրշեջ մեքենաներ ձեռքբերելուն։ «Այս ծրագրի շրջանակում անցած տարվա մայիսին նախորդ 14 մեքենաների ձեռքբերումը արդեն իսկ ապացուցել է իր […]
17:16 29.01.2020
Երևանում հրշեջ-փրկարարական ջոկատների թիվը մեծացնելու խնդիր կա, քանի որ քաղաքը ժամանակի ընթացքում մեծացել է։ Այս մասին այսօր հայտարարեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նա նաև ուշադրություն հրավիրեց շինարարության պայմանների վրա։ «Հիմա Երևանում կառուցվում են շատ վտանգավոր շենքեր՝ մեր տեսանկյունից, ոչ թե ընդհանրապես վտանգավոր։ Ասենք, էն շենքերը, որ էսօր կան, մեծ շենքերը՝ մոլեր, առևտրի կենտրոններ և այլն, […]
17:14 29.01.2020
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ շուրջ 3,5 ժամ աշխատեցին: «Քանի որ հիմա պահեստազորում եմ, այդքան լարված, բայց համատեղ քննարկման, հաճելի աշխատանքի տպավորություն վաղուց չէի ստացել»,- ասաց նա: Հարցին՝ ի՞նչ է քննարկվել նիստում, Օհանյանը պատասխանեց. «Որոշակի տեղեկություններ լրացվեցին տարբեր օղակներում՝ ռազմաքաղաքական, օպերատիվ-մարտավարական և մարտավարական […]
17:04 29.01.2020
Իսրայելի Պետություն աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Իսրայելի նորարարությունների կենտրոնի (Israel Innovation Authority) նախագահ Ամիրամ Ապելբաումի գլխավորած պատվիրակության հետ: Կառույցն աջակցում է նաև Իսրայելի կառավարությանը երկրի զարգացմանն ուղղված նախաձեռնություններում, հանդես է գալիս մասնավորապես շրջակա միջավայրի, վերականգնվող էներգիայի, թվային առողջապահության, գյուղատնտեսության ոլորտների զարգացման մի շարք նորարարական լուծումներով: Հանդիպմանը քննարկվել է նորագույն […]
17:02 29.01.2020
Երևանի մոլերից մեկում` «Դալմա մոլում», տեղի ունեցած ցնցումները երկրաշարժ չեն եղել ու կապված են «կողմնակի երևույթի» հետ, որ ազդել է շինության վրա։ Այս մասին վարկածն այսօր հաստատեց ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նա նշեց, որ իրենց մասնագետները ստուգումներ են իրականացրել ու հայտարարել են, որ օդափոխիչ համակարգի պատճառով է եղել։ Նույնը, ըստ Ցոլակյանի, հաստատել են մոլի […]
16:55 29.01.2020
Հայաստանի՝ Ճապոնիայի կառավարության կողմից նվեր ստացած 22 մեքենաներից 7-ն այսօր մեկնում է Շիրակի մարզ՝ համալրելու մինչ այդ ստացած մեքենաների ավտոպարկը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ Նա վստահություն հայտնեց, որ այսօրվա համալրման արդյունքում արդեն կարող են ասել, որ պատրաստ են արտակարգ իրավիճակների ոլորտի մարտահրավերներին։ Մանրամասները՝ տեսանյութում:
16:52 29.01.2020
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ քրեական գործից անջատված թվով 7 մեղադրյալների մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, […]
16:45 29.01.2020
Ճապոնիան նախորդ տարի ՀՀ ԱԻ նախարարությանը նվիրել է 10 ամենագնաց և 18 մեքենա։ Այսօր նվիրեց ևս 22 հրշեջ մեքենա։ Այս մասին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր հայտարարեց՝ ընդունելով ճապոնական կողմի նվիրած մեքենաները։ «Հայաստանը և Ճապոնիան արտակարգ իրավիճակների ոլորտում առկա մարտահրավերների առումով շատ նման են»,- ասաց նախարարը։ Նա նաև ասաց, որ հայ ժողովուրդը չի մոռացել […]
16:36 29.01.2020
Մոսկվայում «Հայկական հավաքական» ՈՒՀԱ-ն հայտնել է ակումբի անդամի՝ 25-ամյա Հովիկ Գրիգորյանի ծանր առողջական վիճակի մասին: Թիմի Instagram-ում նշված է, որ Գրիգորյանը հունվարի 8-ին ուղեղի կաթված է ստացել, որից հետո մնացել է հիվանդանոցում մինչև 21-ը և դուրս է գրվել: Այնուհետև Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: «Հունվարի 23-ին Հովիկը կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք՝ […]
16:35 29.01.2020
Արդարադատության նախարարությունը հրապարակել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի` իրավաբան-գիտնական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ հանդիսացող անդամների թեկնածուների ընտրության արդյունքները: Այսպիսով, Արդարադատության նախարարության կողմից ընտրված թեկնածուներն են՝ իրավաբան-գիտնականներ Անահիտ Մանասյանը, Արթուր Ղամբարյանը, Արմեն Մազմանյանը, Արսեն Թավադյանը, Լևոն Գևորգյանը և Տիգրան Մարկոսյանը. հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Կարեն Զադոյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական […]
16:28 29.01.2020
Ի՞նչ պետք է իմանալ բյուջետային ավիաընկերության ծառայություններից օգտվելիս։ Այս մասին տեսանյութ է հրապարակել ՀՀ կառավարությունը: Հիշեցնենք, որ երեկ լուրեր տարածվեցին, որ խնդիրներ են առաջացել Ryanair ավիաընկերության` Միլան-Երևան չվերթի ժամանակ: Ըստ Passenger.am կայքի տեղեկությունների` մի քանի տասնյակ ուղևորների մերժել են ինքնաթիռ նստեցման-գրանցման հարցում։ Հաշվառումը սկսվել է թռիչքից 2 ժամ առաջ, ըստ աղբյուրի, հաշվառումն իրականացրել է ընդամենը […]
16:17 29.01.2020
Ճապոնիայից ՀՀ ԱԻ ստացած հրշեջ մեքենաներն ուղարկվելու են մարզեր՝ Լոռի, Սյունիք, Շիրակ։ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր ամեն մեքենայի անձնակազմի հետ խոսեց՝ ջոկատում ինչքան մեքենա ունեն։ Մարզերի հին մեքենաների համար նախարարությունում արդեն ծրագիր ունեն։ Նախարարն ասաց, որ եթե հեռավոր համայնքները կարողանան հրշեջ-փրկարարների երկու-երեք հաստիք ապահովել, ապա իրենք կտրամադրեն մեքենաները։ Դրանք առաջին օգնություն ցույց կտան, […]
16:11 29.01.2020
Այսօր՝ հունվարի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 37 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին ու քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի, որը 3 տարեկան տղա է, տեղում մահացել […]
16:06 29.01.2020
SHANTNEWS.am-ի տեղեկություններով` ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր երեկոյան հերթական փակ նիստն է գումարելու: Ամենայն հավանականությամբ, այս անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստին չի մասնակցի: Խմբակցության նիստերին միշտ չէ, որ բոլոր պատգամավորներն են ներկա լինում, այս անգամ հատուկ շեշտվել է, որ բոլորի ներկայությունը պարտադիր է: Հիշեցնենք, որ SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է նաև, որ վաղն էլ նախատեսվում […]
16:05 29.01.2020
Բոլոր տարիքի անձինք կարող են վարակվել նոր կորոնավիրուսով (nCoV-2019). այս մասին նշվում է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» ֆեյսբուքյան էջում: Կենտրոնը գրառմանը կից լուսանկար է հրապարակել, որտեղ անդրադարձել է այդ վիրուսով վարակվելուն:
16:01 29.01.2020
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում է գրել է, որ ներկա է գտնվել «1991 ստորաբաժանում» նախապատրաստական դասընթացների մեկնարկն ազդարարող միջոցառմանը: «Ներկա եմ գտնվել «1991 ստորաբաժանում» նախապատրաստական դասընթացների մեկնարկն ազդարարող միջոցառմանը: Շատ կարևոր է, որ «1991 ստորաբաժանման» զինծառայողները ծառայության ընթացքում ձեռք կբերեն հիմնարար և գործնական գիտելիքներ ու հմտություններ, որոնց շնորհիվ զորացրվելուց հետո հնարավորություն կունենան […]
15:53 29.01.2020
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ուշադրության կենտրոնում է պահում հունվարի 28-ին Միլան-Երևան չվերթի հետ կապված մտահոգությունները: Դրանում, մասնավորապես, ասված է. «Հարգելի քաղաքացիներ, ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իրազեկված է «Ռայանէյր» ավիաընկերության հունվարի 28-ի Միլան-Երևան FR4456 չվերթի ընթացքում առաջացած խնդիրների մասին՝ կապված որոշ ուղևորների չփոխադրման հետ: Միաժամանակ ՔԱԿ-ի կողմից վերոգրյալ խնդրի վերաբերյալ տեղեկացվել […]
15:36 29.01.2020
ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությանը հայտնի դարձած տեղեկությունների համաձայն՝ հունվարի 29-ին, Թեհրանի ժամանակով 06:00-ի սահմաններում Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով փոխադրումներ իրականացնող իրանական «Իրան Փայամ-է Նուր» ընկերությանը պատկանող մարդատար ավտոբուսը վթարի է ենթարկվել Թավրիզ-Զենջան ճանապարհին՝ Միանե քաղաքի մոտակայքում: Վթարի հետևանքով կան վիրավորներ, ովքեր տեղափոխվել են Միանե և Թավրիզ քաղաքների հիվանդանոցներ: Նախնական տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քաղաքացիներ ավտոբուսում չեն եղել: Վերոնշյալ ընկերության […]
15:35 29.01.2020
Երեկ՝ հունվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գորկի և Մատնիշյան փողոցների խաչմերուկում բախվել են Ախուրյան գյուղի բնակիչ, 63-ամյա Հրաչ Ա-ի վարած ГАЗ 31029 մակնիշի, Գյումրիի բնակիչներ՝ 54-ամյա Անուշավան Խ-ի վարած Volkswagen մակնիշի և 30-ամյա Վահրամ Մ-ի վարած ГАЗ 31029 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից […]
15:17 29.01.2020
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, շարունակվել է «Նարեկ Մալյանն ընդդեմ «Ռեստարտ» նախաձեռնության անդամների» գործով դատական նիստը։ Չէր ներկայացել Նարեկ Մալյանի շահերի պաշտպանը: «Ռեստարտ» խմբի անդամները միջնորդեցին դատարանին իրենց վերադարձել անձնագրերը, քանի որ չեն կարողանում բանկային գործարքներ կատարել: Խմբի անդամ Դավիթ Պետրոսյանը նշեց, որ իրենք մտադիր չեն երբևէ հեռանալ […]
15:00 29.01.2020
Ֆեյսբուքյան օգտատեր Լիլիթ Ղազարյանը, որ վերադարձել է Չինաստանից, հետևյալ գրառումն է արել. «Չինաստանում ապրող ու աշխատող մի քանի հարյուր հայեր վերադարձել ու վերադառնում են Հայաստան, այդ թվում՝ ես ու իմ ընտանիքը։ Միակ ստուգումը, որ քիչ առաջ անցանք Չինաստանի օդանավակայանում, մարմնի ջերմության չափումն էր, մինչդեռ կորոնավիրուսն իր գաղտնի շրջանում կարող է նաև չուղեկցվել ջերմության բարձրացմամբ, այսինքն՝ […]
14:55 29.01.2020
ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները Շիրակի մարզի հանրակրթական հաստատություններում անցկացվող վերահսկողական միջոցառումների շրջանակներում դիտարկում են իրականացրել Գյումրի քաղաքի Պարույր Սևակի անվան թիվ 18 հիմնական դպրոցի խոհանոցում: Այս մասին հայտնում են ՀՀ ՍԱՏՄ-ից: Դիտարկման արդյունքում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած 208 ձու և առանց հայերեն մակնշման կրկնակի սառեցված 4 հավ: Խախտումներով սննդամթերքը տեղում ոչնչացվել է:
14:40 29.01.2020
«Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիան և հայկական «Շանթ» հեռուստաընկերությունը ստորագրել են համագործակցության համաձայնագիր, որի շրջանակներում խորհրդային մուլտֆիլմերի ոսկե ընտրանին կթարգմանվի հայերեն և եթեր կհեռարձակվի նոր՝ Shant Kids HD ալիքով: Սա թույլ կտա հայալեզու լսարանին ամբողջ աշխարհով մեկ դիտել խորհրդային և ռուսական հայտնի կինոստուդիայի լավագույն մուլտֆիլմերը: «Թողարկելով Shant Kids մանկական հեռուստաալիքը, որի պոտենցիալ լսարանը ամբողջ աշխարհի հայկական Սփյուռքն է, […]
14:28 29.01.2020
«Շատ տարօրինակ էր «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամի հայտարարությունը, թե դա հանրային պահանջ էր, որովհետև հանրային պահանջ ձևակերպման տակ հնարավոր է իրականացնել ցանկացած անարխիա»,- նշեց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանն՝ անդրադառնալով երեկվա ձերբակալություններին: «Արդյոք սա՞ է նոր Հայաստանը և արդյոք սրա՞ն էինք ձգտում. ինձ համար մի փոքր տարակուսելի էր և կարծում եմ, որ բացառապես իրավական հարթության […]
14:20 29.01.2020
Թուրքիայի արտգործնախարարությունը ԱՄՆ-ից պահանջել է ազատ չարձակել լիբանանահայ Համբիկ Սասունյանին, որը ցմահ ազատազրկման էր դատապարտվել Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսին սպանելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Թուրքիայի ԱԳՆ-ի թվիթերյան պաշտոնական էջում հետևյալ հայտարարությունն է հրապարակվել․ «Կոչ ենք անում ԱՄՆ-ի համապատասխան մարմիններին՝ ազատ չարձակել մեր գլխավոր հյուպատոս Քեմալ Արըքանին սպանած Սասունյանին»։ Ըստ հայտարարության՝ Սասունյանի ազատ […]