14:55 30.01.2020
Հրապարակվել է առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից 2019 թ. չորրորդ եռամսյակի ընթացքում վճարված հարկերի մեծությունների ցանկը։ Ինչպես տեղեկանում ենք ՊԵԿ կայքից, խոշոր հարկ վճարողների ցանկը գլխավորում է «Գրանդ Տոբակոն», առաջին տասնյակում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը, «Գազպրոմ Արմենիա»-ն և այլ կազմակերպություններ: Ցանկն ամբողջությամբ՝ հետևյալ հղմամբ:
14:52 30.01.2020
Հունվարի 29-ին ՌԴ ԱԳ նախարար Լավրովը մասնակցել է ԵՏՀ խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի 60-ամյակին նվիրված միջոցառմանը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ի ֆեյսբուքյան էջից:
14:48 30.01.2020
«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում անդրադարձել է իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը: «Իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտում ԱՄՆ առաջարկած խաղաղ կարգավորման ծրագիրը հիմնվում է Իսրայելի վերահսկողության տակ եղած տարածքների ու կարգավիճակի փաստացի ամրագրմանը և ճանաչմանը։ Հնարավո՞ր է նույնը անել նաև Արցախյան խնդրի պարագայում։ Կարծում եմ` այո։ ԱՄՆ ուղղությամբ աշխատել է պետք»,- գրել է Սարգսյանը: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=577722099448536&id=100016322520223
14:07 30.01.2020
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, Աշտարակի և Ապարանի բաժինների ծառայողները հունվարի 22-ին՝ ժամը 16:10-ին, գողություն կատարելու կասկածանքով, Երևան քաղաքի Դավիթաշենի 4-րդ թաղամասից բերման են ենթարկել 29-ամյա երիտասարդի: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ հունվարի 3-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, 27-ամյա ընկերոջ հետ Բյուրական համայնքի վարչական տարածքում գտնվող հանգստյան տներից մեկի պարսպի դռան մետաղական ճաղավանդակը կոտրելով՝ մուտք են […]
14:00 30.01.2020
Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ բանակցությունների շարունակման գլխավոր երաշխավորներից է: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ընթացքում: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում Ֆրանսիան իր դերակատարությունն է բերում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և խաղաղ բանակցությունների շարունակման գլխավոր երաշխավորներից է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Մակրոնը: Նա […]
13:59 30.01.2020
Մեկնարկել է «Արտահանողի զարգացման դրամաշնորհներ» ծրագիրը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Ծրագրով նախատեսվում է ստեղծել մասնագիտացված կենտրոններ, որոնք կաջակցեն փոքր և միջին ձեռնարկատերերին: Արտահանողի զարգացման դրամաշնորհների ընդհանուր ֆոնդը կազմում է 1,8 մլն դոլար։ Մանրամասները՝ տեսանյութում:
13:56 30.01.2020
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում բնակվող Հայկ Սահակյանը SHANTNEWS.am-ին էքսքլյուզիվ տեղեկություններ է հայտնել քաղաքում տիրող իրավիճակի մասին: Նա նշել է, որ Չինաստանի փողոցներում ամայությունը կապված է ոչ միայն կորոնավիրուսի, այլև Նոր տարվա տոնակատարության հետ. քանի որ այդտեղ աշխատողների գերակշիռ մեծամասնությունը Պեկինից չէ, նրանք գերադասում են Նոր տարին անցկացնել իրենց ընտանիքների հետ: Ինչպե՞ս են փորձում խուսափել կորոնավիրուսի տարածումից, […]
13:45 30.01.2020
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն «Լրագրողների միջազգային ֆեդերացիայի» ներկայացուցիչների հետ Անկարայում կայացած հանդիպման ժամանակ անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: «Մենք ջանքեր ենք գործադրում Ղարաբաղի հարցում լուծում գտնելու համար: Եթե Ռուսաստանն օգտագործի իր ազդեցությունը, ապա մենք կլուծենք այդ հարցը»,- Թուրքիայի արտգործնախարարի խոսքերն են մեջբերում թուրքական ԶԼՄ-ները: Մեվլյութ Չավուշօղլուն նաև ավելացրել է, որ 2020 թվականին Թուրքիան կարևորություն է […]
13:30 30.01.2020
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարություն իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևան […]
13:27 30.01.2020
Հայաստանի Միգրացիոն ծառայության ֆեյսբուքյան էջում գրվել է, որ Ֆրանսիան վավերացրեց Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների միջև 2016-ի հոկտեմբերի 27-ին Փարիզում ստորագրված՝ «ՀՀ-ի և ԵՄ-ի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում ստորագրված համաձայնագրի կիրարկող արձանագրությունը։ «Հայաստանը այն 2017 թվականի սեպտեմբերի 14-ին էր վավերացրել։ Արձանագրությունը սահմանում է ռեադմիսիոն գործընթացի տեխնիկական մանրամասները, […]
13:23 30.01.2020
Մարդու իրավունքների պաշտպանը երեկ իր նախաձեռնությամբ ընդունել է գործում ներգրավված փաստաբանին, երեխային և նրա մայրիկին։ Արման Թաթոյանն առանձնազրույցներ է ունեցել ինչպես երեխայի, այնպես էլ վերջինիս մայրիկի հետ։ Հարցը գտնվելու է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում։ Գրություններ են հասցեագրվելու ոստիկանություն, Քննչական կոմիտե և իրավասու այլ մարմիններ։ Հիշեցնենք, որ Երևանի բնակչուհի Աիդա Ա․-ն պնդում է, որ […]
13:15 30.01.2020
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված պետական վերահսկողական ծառայության և Երևանի քաղաքապետարանի աշխատանքային խմբերի կողմից «Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա նախապատրաստվել են նյութեր և փաստական տվյալներ ձեռք բերվել նույն ընկերության նախկին տնօրենի ապօրինությունների մասին։ Մասնավորապես, ըստ նախնական տեղեկությունների, նա 2017 թվականին կնքել է 696․000 […]
13:10 30.01.2020
Ժնևում մեկնարկեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Նա հայտնեց, որ հանդիպումն անցկացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ […]
12:58 30.01.2020
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է ամենամյա զեկույց, որում ներկայացված է վիճակագրություն տարբեր երկրներում կազմակերպությանը ներկայացվող բողոքների վերաբերյալ: Հայաստանը մտել է այն երկրների տասնյակի մեջ, որոնց դեմ դատարանը ամենաշատ բողոքներն է ստացել 2019 թվականին: Հանրապետությունը ցուցակում յոթերորդն է՝ 1631 բողոքով: Այս ցուցանիշով Հայաստանն ավելի լավ դիրքերում է, քան Ադրբեջանը, որի դեմ ՄԻԵԴ-ը ստացել է 1950 […]
12:55 30.01.2020
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը «Ժամանակի հետհաշվարկը սկսված է» խորագրով հետևյալ գրառումն է արել. «Եվ չնայած ժողովրդական լայն մասսաներին հետևողականորեն մատուցվող պոպկորնը, որ հետհեղափոխական Հայաստանում չկա ատելության խոսք, չկա անհանդուրժողականության մթնոլորտ, չկա բևեռացված հասարակություն ու չկան ֆեյք-մանուֆակտուրաներ, ատելության խոսքը իմ վստահ համոզմամբ այլևս պետականությանն ուղղված լուրջ մարտահրավեր է, և ոչ միայն Հայաստանում։ Ստրասբուրգում […]
12:51 30.01.2020
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում հերթական դրական նորությունն է հայտնել: «Մեր հաջողությունները շարունակվում են։ Սոս Ավետիսյանն էլ ընտրվեց ԵԽԽՎ Մեդիայի և տեղեկատվական հասարակության ենթահանձնաժողովի փոխնախագահ»,- գրել է նա: Հիշեցնենք, որ երեկ Վլադիմիր Վարդանյանն էլ ընտրվել է ԵԽԽՎ Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նախագահ:
12:47 30.01.2020
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում արդարադատության նախարարը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է քրեակատարողական ծառայության ստորին պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնել հավելումների միջոցով։ Նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ դա անհրաժեշտ է այդ աշխատանքի գրավչությունը ավելացնելու համար։ Պարզվեց, որ այդ ծառայությունում ավելի քան 100 հաստիք համալրված չէ, մինչդեռ որակյալ կադրեր ունենալու, կոռուպցիայի դրսևորումներից խուսափելու համար անհրաժեշտ է բարձրացնել աշխատավարձերը։ Ֆինանսավորման […]
12:44 30.01.2020
Հայաստանի կառավարության այսօրվա նիստի ընթացքում ընդունվեց որոշում, որով Սերբիայի քաղաքացիները կարող են տարեկան 180 օր Հայաստաննում անցկացնել՝ առանց վիզայի անհրաժեշտության։ Այս մասին հարցը զեկուցեց Ագ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։ Նա նշեց, որ դեկտեմբերին սերբական կողմը Հայաստանի քաղաքացիների համար էր հանել վիզային ռեժիմը, ու սա պատասխան քայլն է հայկական կողմից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս կապակցությամբ հույս […]
12:42 30.01.2020
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ընդունվեց որոշում, որով Ռուսաստանում Հայաստանի մաքսային կցորդ նշանակվեց Արամ Թանանյանը, որը մինչ այս ՊԵԿ նախագահի խորհրդականն էր։ Նա աշխատելու է Վերին Լարսի անցակետում՝ առաջացող խնդիրներին արագ արձագանքելու համար։ Թանանյանը տևական ժամանակ աշխատել է արտակարգ իրավիճակների վարչության, ապա նախարարության կազմում, 2006-2008 թվականներին եղել է Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ։ 2006 թվականին նրան […]
12:35 30.01.2020
Գարո Փայլանը մասնակցել է «Երկաթե բռունցք»՝ Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանի հրաժեշտի արարողությանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ մահացել է «Երկաթե բռունցք»-ը՝ Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանը:
12:30 30.01.2020
Քրեակատարողական հիմնարկների ծառայողների աշխատավարձերի բարձրացման համար ավելի քան 1 միլիարդ դրամ է անհրաժեշտ, որը բյուջեում չի նախատեսվել։ Այս ամենը պարզվեց կառավարության այսօրվա նիստի ընթացքում։ Ֆինանսական բլոկը, սակայն, տարակուսանք հայտնեց։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ դրա համար ստիպված են լինելու ֆինանսավորում գտնել։ Իսկ ՊԵԿ նախագահն ասաց, որ իրենք ենթադրել են, որ արդարադատության նախարարության ֆինանսավորումից պետք […]
12:19 30.01.2020
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում քննարկման ներկայացվեց մի նախագիծ, որով առաջարկվում է Բավրայի ու Բագրատաշենի սահմանային անցակետերի մոտ դյութի-ֆրի խանութներ բացելու համար հողեր հատկացնել ռուսական ընկերության հայկական մասնաճյուղին։ Առաջարկի համաձայն՝ այդ տարածքները տրամադրվելու են 49 տարով, իսկ վարձավճարը որոշելու են տարածքը տնօրինող համայնքների ղեկավարները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս ձևակերպումները խորթ թվացին, քանի որ մրցութային ձևաչափ չի […]
12:14 30.01.2020
Կառավարության այսօրվա նիստում քննարկումներից մեկին զուգահեռ պարզվեց, թե քանի երկիր կարող են այցելել Հայաստանի քաղաքացիները, առանց վիզայի անհրաժեշտության։ 63 երկիր․ այս տվյալը ներկայացրեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը ավելացրեց, որ հիմա հայկական կողմի համար առաջնահերթություն է դեպի Եվրոպա՝ դեպի ԵՄ անդամ պետություններ այցելությունների համար վիզայի չեղարկումը: Ադոնցն ասաց, որ ներկայում հայկական […]
11:53 30.01.2020
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիք մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 44-ամյա տղամարդու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքը: Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից, մեղադրանք է առաջադրվել մեկ անձի: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020թ. հունվարի 26-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, 1971թ. ծնված տղամարդը, Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայքնի առանձնատներից մեկի […]
11:47 30.01.2020
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի տարեկան ընթրիքին, որի ընթացքում ելույթ է ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ֆրանսիայի նախագահն իր ելույթում անդրադարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին՝ ընդգծելով, որ Ֆրանսիան արդեն 19 տարի է, ինչ լծված է այդ գործին: Էմանուել Մակրոնն ուրախությամբ նկատել է, որ արդեն մեկ տարի է, […]
11:43 30.01.2020
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից 2019 թվականի ընթացքում հայտնաբերվել է 1 զենք, 111 փամփուշտ, վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում գտնվել է 1824 իր, որի մեջ եղել են մոտ 28.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար, թանկարժեք և կիսաթանկարժեք զարդեր, փաստաթղթեր և այլ անձնական իրեր, կանխվել է գողության 3 դեպք: «Կարևորելով օդանավակայանի յուրաքանչյուր աշխատակցի մատուցած […]
11:29 30.01.2020
Կառավարության նիստին այսօր ներկայացվեց «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը, ըստ առողջապահության նախարարի, մշակվել է շուրջ 1,5 տարի։ Նա ասաց, որ բոլոր կողմերի կարծիքները լսելի են եղել։ Նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ նախագծով սահմանվել են հոգեբուժական օգնության կարիք ունեցողների իրավունքները, հոգեբուժական հաստատություններում զսպման և մեկուսացման կանոնները, դրանց տևողությունը և այլն։ Մանրամասները` տեսանյութում:
11:27 30.01.2020
Հունվարի 29-ին՝ ժամը 10.45-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 17-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 29-ամյա վարորդը և 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ նրանց 5-ամյա որդին՝ Նարեկ Գրիգորյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն։
11:24 30.01.2020
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել Արցախում կայանալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ: Դրանում, մասնավորապես, ասված է. «Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ նախկին իշխանություններից ստացած ժառանգության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության շուրջ: Վերջապես պետության ղեկավարի՝ Հայաստանի անունից գլխավոր բանակցողի շուրթերից հնչեց որ բանակցությունների հիմքում ընկած է ազատագրված տարածքների հանձնումը […]
11:06 30.01.2020
ՀՀ առողջապահության նախարարությունն անդրադարձել է Մասիսի բժշկական կենտրոնի փակման մասին տեղեկություններին: «Մասիսի բժշկական կենտրոնի լուծարման որևէ նպատակ չկա: Ավելին, կառավարության կողմից հատկացված միջոցներով ներկայումս մշակվում է նոր բժշկական կենտրոնի կառուցման նախագծա-նախահաշվային փաթեթը»,-ասված է նախարարության հաղորդագրությունում: