TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+17.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Շնչառական վարակների ի հայտ գալու դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ. կոչ բնակիչներին

14:15 29.01.2020

Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը հայտարարություն է տարածել՝ իրազեկելով գրիպից ու հետգրիպային բարդություններից խուսափելու միջոցների մասին: «Տեղեկացնում ենք, որ համաձայն Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովի կողմից ներկայացված տվյալների՝ սույն թվականի հունվարի 28-ի դրությամբ Չինաստանում կորոնավիրուս հիվանդությամբ հաստատված դեպքերի քանակը կազմել է 5974, կասկածելի դեպքերի քանակը՝ 9239, իսկ այլ երկրներում հաստատված դեպքերի քանակը՝ 16: Ելնելով վերոգրյալից, կրկին անգամ […]

̰
Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը մեկնարկեց

14:14 29.01.2020

Ժնևում մեկնարկեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որն անցկացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Հիշեցնենք, որ նախքան […]

̰
Հայաստանում Չինաստանի 2 քաղաքացի է մեկուսացվել. նրանցից մեկի մոտ ջերմություն է նկատվել

14:12 29.01.2020

Վրաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվում նաև Չինաստանի 2 քաղաքացի է եղել: Վերադարձի ճանապարհին ՀՀ անցակետում նրանցից մեկի մոտ ջերմություն է նկատվել: Բոլոր քաղաքացիները ստուգվել և ջերմաչափվել են, իսկ Չինաստանի 2 քաղաքացիները տեղափոխվել են բժշկական կենտրոն ստուգում անցնելու համար: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա […]

̰
Արթուր Վանեցյանի հայտարարությունները բավական մակերեսային են, որովհետև նա չունի քաղաքական որևէ կապիտալ. Կոնջորյան

14:10 29.01.2020

ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի քաղաքական հայտարարությունների վերաբերյալ լրագրողները հարց են ուղղել «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանին: Ըստ նրա` այդ հայտարարություններին գնահատական տալու համար անհրաժեշտ է նախ հասկանալ՝ դրանք հնչում են ԱԱԾ նախկին պետի՞, թե՞ քաղաքական հայտ ներկայացնողի դիրքերից: «Արթուր Վանեցյանի հանրային այն ճանաչելիությունը, որն ունի, պարտական է այն թիմին ու վարչապետի վստահությանը, որ […]

̰
Ինչպե՞ս է վերահսկվում իրավիճակը Հայաստանում կորոնավիրուսից խուսափելու համար

13:59 29.01.2020

Հայաստանը չի համարվում ռիսկային գոտի կորոնավիրուսների համար, սակայն իրավիճակի վերահսկվում է: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, ասացին առողջապահության նախարարությունում կազմակերպված ասուլիսի ժամանակ: Մասնավորապես կազմակերպվում են քննարկումներ շահագրգիռ կառույցների և տարածաշրջանի գործընկերների հետ, ՀՀ պետական սահմանին ուժեղացվել է հսկողությունը, հատկապես՝ Չինաստանից ժամանող ուղևորների նկատմամբ: Սահմանին աշխատում են նաև առողջապահության նախարարության աշխատակիցները, սահմանային անցակետերում ուղևորների իրազեկման պաստառներ […]

̰
Քաղաքավարության այց էր. Սեյրան Օհանյանը՝ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման մասին

13:55 29.01.2020

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ էր եկել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի սենյակ, ասաց. «Քաղաքավարության այց էր»: Օհանյանը տեղեկացրեց, որ ԱԺ նախագահի հետ 20-25 րոպե զրուցել են: Հիշեցնենք, որ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովում այսօր կքննեն Սեյրան Օհանյանին:

̰
Մի քանի տարում բնակարանային հերթացուցակում գտնվող բոլոր սպաների հարցը լուծվելու է. Բակո Սահակյան

13:32 29.01.2020

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել. «Եվս մեկ գերազանց պայմաններով զորանոց՝ կեցության, կենցաղի, ուսուցման որակյալ պայմաններ։ Նախագահ Սահակյանը սպաների հետ զրույցում նշեց, որ այս տարի ևս, մի շարք ուղղություններում հաստատված ծրագրեր կան՝ զորանոցներ, սպաների ծառայողական բնակարաններ, մեծածավալ աշխատանքներ առաջնագծում։ Նախագահը նաև տեղեկացրեց, որ ՀՀ իշխանությունների հետ համատեղ, առաջիկա մի քանի […]

̰
Կոտայքի մարզում գործում է 4 սպանդանոց. Ռոմանոս Պետրոսյան

13:23 29.01.2020

Ներկա պահին Կոտայքի մարզում ամբողջական ծավալով գործում է 4 սպանդանոց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ տեղեկացրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: «Քիչ առաջ ընդլայնված աշխատանքային հանդիպում անցկացրեցի ՍԱՏՄ Կոտայքի մարզային կենտրոնի ղեկավար Դավիթ Ղազարյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալը, մարզպետարանի համապատասխան վարչություններից ներկայացուցիչներ, խորհրդականներ: Օրակարգում երկու հիմնական հարց կար. ▶ Կոտայքի մարզում՝ […]

̰
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

13:20 29.01.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տիպի ավտոմեքենաների համար, իսկ կցորդիչով բեռնատարների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տիպի ավտոմեքենաների համար, իսկ կցորդիչով բեռնատարների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում: Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ […]

̰
Բացահայտվել է Երևանի բնակչի ավտոմեքենան դիտավորությամբ ոչնչացնելու դեպքը 

13:20 29.01.2020

ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Երևանի բնակչի բնակարանից գողություն կատարելու, ինչպես նաև վերջինիս ավտոմեքենան դիտավորությամբ ոչնչացնելու դեպքը: Մեղադրանք է առաջադրվել երեք անձի: Քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր Երևան քաղաքի բնակիչներ են՝ […]

̰
Սեյրան Օհանյանն Ազգային ժողովում է

13:12 29.01.2020

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ժամանել է Ազգային ժողով: Այսօր Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովում հարցեր են ուղղվելու հենց նրան: Նախքան հանձնաժողով ներկայանալը՝ Օհանյանը հանդիպել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:

̰
Անձնականը չխառնել քաղաքականի հետ. Գագիկ Ծառուկյանի խորհուրդը քաղաքական գործիչներին

13:10 29.01.2020

«Բոլորդ էլ տեսնում եք՝ գրիչի պատմության մեջ ոչ մի քաղաքական բովանդակություն չկա, դրա համար հարկ էլ չեմ համարում մեկնաբանել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի միջև հեռակա բանավեճը: Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հրայր Թովմասյանը բազմիցս իր ծառայություններն է առաջարկել, ինքը, […]

̰
«Ադեկվադ»-ի անդամներին «բռնել-բաց թողնելու» գործողության մասին «Իմ քայլը» հարցեր կուղղի ոստիկանապետի պաշտոնակատարին

12:52 29.01.2020

Երեկ ոստիկանության կողմից «Ադեկվադ» խմբի անդամների ձերբակալության ու ազատ արձակման վերաբերյալ հարցեր  իրավապահ մարմիններին «Իմ քայլը» խմբակցությունը կուղղի վաղը ոստիկանապետի պաշտոնակատարի հետ հանդիպմանը, մինչ այդ գնահատականներ չի հնչեցնի: Այս մասին այսօր խմբակցության ղեկավարն ասել է ԱԺ ճեպազրույցների ժամանակ: Ընդդիմությունը ևս սպասում է պարզաբանման, թե որն էր այդ գործողությունների նպատակը: Մանրամասները` տեսանյութում:

̰
Աստրախանում հրդեհի հետևանքով հայ կին է մահացել

12:51 29.01.2020

Աստրախանում գտնվող իր տանը օրերս 81-ամյա մի կին է մահացել հրդեհի հետևանքով: Хронометр-ին տված հարցազրույցում այդ մասին պատմել է կնոջ հարևանը` Արտավազդը: Նրա խոսքով՝ կինն Աստրախան է եկել տարիներ առաջ իր որդու հետ, որը հանկարծամահ է եղել, և նա մնացել է միայնակ: «Մենք ընկերներ էինք: Վերջին տարիներին տատիկը շատ հիվանդ էր, ոտքերը թուլացած էին, նա […]

̰
Ինչո՞վ է սնվում մորուքավոր անգղը. WWF Armenia-ն լուսանկար է հրապարակել

12:40 29.01.2020

Գիտեի՞ք, որ մորուքավոր անգղը հիմնականում սնվում է ոսկրածուծով, ինչի համար ոսկորները բարձրությունից ներքև են նետում ու կոտրում: Այս տեղեկությունը տարածել է WWF Armenia-ի ֆեյսբուքյան էջը՝ հրապարակելով մորուքավոր անգղի լուսանկար:

̰
Ճապոնիան Հայաստանին 22 հրշեջ մեքենա է նվիրել

12:29 29.01.2020

Ճապոնիայի կառավարությունը Հայաստանի երեք մարզերի 22 հրշեջ մեքենա է նվիրել: Ինչպես հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, այդ մեքենաները հատկացվելու են Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերին: Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը 22 հրշեջ ավտոմեքենայի հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը շնորհակալություն հայտնեց, որ դեռ 1988-ի երկրաշարժից սկսած՝ Ճապոնիան մեծ օգնություն է ցուցաբերել Հայաստանին: Իսկ […]

̰
Գեղամ Վարդանյանն ազատվել է պաշտոնից

12:24 29.01.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գեղամ Վարդանյանն ազատվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գեղամ Վարդանյանին 2020 թվականի հունվարի 31-ից ազատել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

̰
ՍԴ նախագահը հանդես է գալիս քաղաքական ընդդիմախոսի դիրքերից, ինչը նրան պաշտոնի հետ անհամատեղելի է դարձնում. Հովակիմյան

12:16 29.01.2020

Սահմանադրական դատարանի նախագահը չպետք է հանդես գա քաղաքական ընդդիմախոսի դիրքերից, ինչն այսօր տեղի է ունենում և Հրայր Թովմասյանին անհամատեղելի դարձնում այդ պաշտոնի հետ: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարել են «Իմ քայլը» խմբակցության անդամները: Նրանք անդրադարձել են նաև Թովմասյանի երեկվա հարցազրույցին և կարծիք հայտնել արդեն հայտնի գրիչի մասին: Լիլիթ Մակունցն իր խոսքում ասել է. «Հստակ պետք […]

̰
Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովում այսօր կքննեն Սեյրան Օհանյանին

12:12 29.01.2020

Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովն այսօր 2020 թ. առաջին նիստն է գումարելու: Այսօրվա նիստում քննելու են հերթական պաշտոնյային: SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ այդ պաշտոնյան պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն է: Հիշեցնենք, որ այս հանձնաժողովը 6 ամիս գործունեություն ծավալելուց հետո դիմեց ԱԺ-ին՝ հանձնաժողովի գործունեությունը ևս վեց ամսով երկարաձգելու համար:

̰
Անցած շաբաթ գրանցվել է 277 դեպք, որից 115-ն՝ արտակարգ

11:36 29.01.2020

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունվարի 20-ից 26-ը գրանցվել է 277 դեպք, որից 115-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 119 կենցաղային կանչ, 57 հրդեհի ահազանգ, 46 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 4 և տուժել 57 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 6 քաղաքացի: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 9 դեպք, տուժել […]

̰
Զինծառայողի՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

11:34 29.01.2020

Հունվարի 28-ին՝ ժամը 02:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Արմանի Ավետիսյանի կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի […]

̰
Այսպիսի հայտարարություն կարող էր լինել միայն Գյումրիում

11:24 29.01.2020

Հովհաննես Շիրազի տուն-թանգարանը մի հայտարարության լուսանկար է տարածել՝ կից նշելով. «Այսպիսի հայտարարություն կարող էր լինել միայն Գյումրիում: Մեր օրերում սա ուղղակի անհավատալի է…»:

̰
Faketoken տրոյանն ուրիշի հաշվին անպատվություններ է ուղարկում SMS-ով. «Կասպերսկի»

10:42 29.01.2020

Դեռ 2014-ին ամենատարածված մոբայլ սպառնալիքների քսանյակում հայտնված և փող գողանալու համար նախատեսված Faketoken տրոյական ծրագիրը սովորել է անպատվություններով SMS-ներ ուղարկել, հաղորդում է «Կասպերսկի» ընկերությունը։ Սկզբում այդ վնասաբեր ծրագիրն աշխատում էր դեսկթոփային բանկերների հետ զույգում. «ավագ ընկերը» կոտրում էր զոհի օգտահաշիվը և փող դուրս բերում, իսկ Faketoken-ը ձեռք էր գցում այդ գործարքների հաստատման մեկանգամյա գաղտնաբառերով SMS-ները։ […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 2 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

10:35 29.01.2020

Հունվարի 28-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում՝ 2 հա, Լոռու մարզի Արևաշող գյուղում՝ 2000 քմ, Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ 300 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

̰
Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Արմենակ Ուրֆանյանի ծննդյան 30-ամյակին նվիրված հավաքույթին

09:52 29.01.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Տիկին Համեստի հրավերով երեկոյան ներկա եմ գտնվել «Բանակի տղայի»՝ կապիտան Արմենակ Ուրֆանյանի ծննդյան 30-ամյակին նվիրված հավաքույթին»: https://www.facebook.com/wifeofarmenianPM/posts/615119792613914?__xts__[0]=68.ARBdlG32l-5-rNdvXKMQBoZAKjt1xv_MbX79ehyD0OzvvVc7nsXtelORMIAPnWpB_XfYJ8bamGcbS9Mj-iqM2_LByNdiIAF5bF1VRa4xN5_ZQmIOxNjzQ829HxjHGf7nu1lDaVCTuhcg-5ZuYZkeaSxqPP-Ear842bened8X4narZnzD_KzP4Zm7BM4egTehN-dExcOPTvXQklXs-3AJWMZ1-dIogQpn9WgnAwu_w98a4S35bT2UIYm9W5uYNeXxiVD464srQj-04CDLprq-VJP1HK-ATo9Pods5GlkMBdiima5-Q2O0YkPAaAEHJKUZ_Ra47FX3_SCZRoP9NGbPcZ0&__tn__=-R Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Արմենակ Ուրֆանյանի անվան դահլիճի բացման արարողությանը:

̰
Հնագետներն ուզում են փաստեր ներկայացնել, որ Ամուլսարի տարածքը հնագիտական նշանակություն ունի. «Հրապարակ»

09:46 29.01.2020

«Հրապարակ» թերթը գրում է. «Ամուլսարի կամ մետաղական հանքերի հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովն առաջիկա շաբաթվա ընթացքում կհյուրընկալի հնագետների, որոնք ուզում են փաստեր ներկայացնել, որ Ամուլսարի հանքի տարածքը հնագիտական նշանակություն ունեցող վայր է, և միջազգային բազմաթիվ չափորոշիչներով անթույլատրելի է այդ տարածքում հանքի շահագործումը։ Հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանը մեր լրագրողի հետ զրույցում հաստատել է հնագետների հետ հանձնաժողովում քննարկում […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

09:33 29.01.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ին՝ ժամը 23:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տիպի ավտոմեքենաների համար: Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ […]

̰
Կրակոցներ Երևանում. դեպքի վայրը մարտադաշտ է հիշեցնում

09:22 29.01.2020

Երեկ՝ հունվարի 28-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանցյան 7/7 հասցեի դիմաց կրակոցներ են հնչել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամանել են ոստիկանության աշխատակիցները: Դեպքի վայրում աշխատել են ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչները և ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Ոստիկանները մարտադաշտ հիշեցնող վայրում հայտնաբերել են ատրճանակից և ինքաձիգից կրակված […]

̰
Գործունեության յուրահատկությունը հաջողության բանաձևի կարևոր բաղադրիչ է. Փաշինյան

09:18 29.01.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեկսբուքյան իր էջում կիսվել է «Մեր ժամանակների հերոսը» շարքի հերթական պատմություններից մեկի տեսանյութով և կից գրել․ «Գործունեության յուրահատկությունը հաջողության բանաձևի կարևոր բաղադրիչ է»:

̰
Հայտնի է Արագյուղ-Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից մահացածի ինքնությունը

09:09 29.01.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հունվարի 28-ին` ժամը 21:34-ին, 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Եղվարդ-Բուժական ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Բուժական գյուղի սկզբնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: […]

̰
BACK_TO_TOP