TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 10 կմ հարավ-արևելք

10:30 30.01.2020

Հունվարի 30-ին` տեղական ժամանակով ժամը 07:14-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 03:14-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.770 և արևելյան երկայնության 44.340 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 10 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

̰
Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

10:26 30.01.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն: Վարչապետն Ալմաթիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ:

̰
«Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ և որևէ կապ ունենալ ՍԴ-ի հետ»․ Փաշինյան

09:20 30.01.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի գործունեության մասին՝ կից գրելով․ «Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ և որևէ կապ ունենալ ՍԴ-ի հետ»։

̰
Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են

09:09 30.01.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են բոլոր տիպի ավտոմեքենաների համար: Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում

08:09 30.01.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 Թաիրով փ. 10-46 սեփական տները, Նորագյուղ թաղ. 64-350 սեփական տները մասնակի, Իսակովի պող. 3/1, 3/2 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Եվրասիա Համագործակցման հիմնադրամը, Ազատության պող. 1/7-1/10, 1/20, 1/21, 1/38, 13 սեփական […]

̰
Առաջիկա օրերին ձյուն է սպասվում

23:59 29.01.2020

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 29-ի ցերեկը, 30-ին, 31-ի գիշերը, փետրվարի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 31-ի երեկոյան ժամերին, փետրվարի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, հունվարի 31-ին առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, փետրվարի 1-ի ցերեկը նույնքան կնվազի: […]

̰
10 տարեկանից անկողնուն գամված տղան այսօր արդեն ինքնուրույն քայլում է. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում տղային «նոր կյանք» են նվիրել

23:36 29.01.2020

Տասը տարեկան հասակից անկողնուն գամված տղան այսօր արդեն ինքնուրույն քայլում է. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում տղային «նոր կյանք» են նվիրել։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Մարտական ոգին հայ զինվորի գենի մեջ է. Մարտական ծառայության շքանշանակիր Դավիթ Թադևոսյան

23:00 29.01.2020

Զինված ուժերի կազմավորման 28-ամյակի առիթով նախագահի բարձրագույն պարգևին արժանացած ամենաերիտասարդ սպան գյումրեցի Դավիթ Թադևոսյանն է։ 13 տարի առաջ էր, որ ՀՀ զինված ուժերի հատուկ ջոկատային գնդում ծառայության անցավ։ Այս տարիների ընթացքում հանուն հայրենիքի կատարած առաջադրանքների գնահատականը պարգևներն են, առայժմ վերջինը՝ Մարտական ծառայություն մեդալը: Մշտապես դիրքերում ու սահմանին դժվար մարտավարական առաջադրանքներ կատարող սպայի համար շքանշանը համարում […]

̰
Մայրը պնդում է, որ 10-ամյա տղան պարբերաբար սեռական բռնության է ենթարկվել. «Հայկական ժամանակ»

22:42 29.01.2020

Երևանի բնակչուհի Աիդա Ա․-ն պնդում է, որ իր 10-ամյա որդին պարբերաբար ենթարկվել է սեռական բռնության: Մայրը վստահ է, որ որդու բռնաբարությունը կազմակերպել են երեխայի տատիկը՝ իր մայրը, և երեխայի հայրը: Երեխան իր ցուցմունքներում նշել է, թե որտեղ, երբ, ինչպես են տեղի ունեցել այդ «վատ բաները», մատնանշել «իրեն ցավեցնող» երեք մեծահասակներին: Այս մասին գրում է «Հայկական […]

̰
Աֆրիկյան ժանտա՞խտ, թե այլ հիվանդություն․ ինչու են Աքորիում խոզերը սատկում

21:58 29.01.2020

Լոռու մարզի Աքորի գյուղում խոզեր են սատկում: Գյուղացիները կասկածում են, որ հնարավոր է աֆրիկյան ժանտախտ տարածված լինի: Սակայն լաբորատոր հետազոտության արդյունքները հայտնի կդառնան մոտ 1 շաբաթից: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ավարտվեց Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը

21:49 29.01.2020

Ավարտվեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որը շարունակվելու է նաև հունվարի 30-ին: Ինչպես SHANTNEWS-ին փոխանցել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, ընդունված գործառույթի համաձայն՝ հանդիպման արդյունքներով կհրապարակվի մամուլի հաղորդագրություն: «Ինչպես նշել ենք, հանդիպմանն անդրադարձ է կատարվում ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի»,- տեղեկացրել է Աննա Նաղդալյանը։

̰
Ոստիկանության շտաբի պետն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ խորհրդատուներին

20:26 29.01.2020

Հունվարի 29-ին ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանն ընդունեց ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի առաքելության խորհրդատուներ Անետ Էրդմանին և Ալեքսանդր Սեկուլիչին։ Արմեն Ղուկասյանը ողջունելով հյուրերին՝ նշեց, որ արդյունավետ համագործակցություն կա ոստիկանության և ԵԱՀԿ ԺՀՄԻ գրասենյակի միջև և աշխատանքի պատրաստակամություն հայտնեց։ Անետ Էրդմանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նույնպես կարևորեց սերտ համագործակցությունը և ներկայացրեց իրենց […]

̰
Շիրակի մարզին հատկացված հրշեջ-փրկարարական մեքենաների խմբաքանակը տեղ է հասել

20:00 29.01.2020

Հրշեջ մեքենաների Շիրակի մարզին հատկացված խմբաքանակն արդեն տեղ է հասել։ Մարզին տրամադրվել է 7 մեքենա, որոնք մարզի փրկարարական վարչությունը բաժանել է փրկարարական վարչության տարածաշրջանային ստորաբաժանումներին: Երկու մեքենա էլ տեղափոխվել է Գյումրիի փրկարարական ջոկատ: Հիշեցնենք, որ նախորդ տարի նույն ծրագրով մարզին հատկացվել էր ևս 5 միավոր տեխնիկա։ Մարզի տեխնիկական բազան այս խմբաքանակներով արդեն նորացված է համարում […]

̰
Արդյո՞ք կենտրոնացված ջեռուցման նախկին դիտահորերը կդառնան ջրամատակարարման նոր ցանցի խրամուղիներ

19:57 29.01.2020

Գյումրիի Անի թաղամասի կենտրոնացված ջեռուցումը կար մինչև 2006 թվականը, այսինքն՝ թաղամասի կառուցումից հետո 15 տարի Մայիսյանի կաթսայատնից ջեռուցում ստացավ մեծ թաղամասը: Այնուհետև կենտրոնացված ջեռուցումից  հրաժարվելու պատճառներ սկսեցին բերել տեղական իշխանությունները, որ այն ծախսատար է, բնակիչները ջեռուցման դիմաց վճարումներ չեն կատարում: Պատճառներն այլ գործողությունների հանգեցրին, ապամոնտաժվեցին կաթսայատները, եղած գույքը վաճառվեց մաս-մաս: Կենտրոնացված ջեռուցման համակարգի եղած 4 […]

̰
Հայկ Մհրյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

19:47 29.01.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայկ Մհրյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի. Հայկ ՄՀՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ»,- նշված է հրամանագրում:

̰
Շիրակի մարզում ոռոգման սեզոնը վտանգված է, ջրամբարներում ջուր չկա

19:30 29.01.2020

Շիրակի մարզի ֆերմերներն ու գյուղացիական տնտեսությունները պետք է գալիք գյուղատնտեսական տարվա իրենց անելիքները վերանայեն: Ավելի պարզ, պետք է որոշեն, թե ինչ ու ինչքան ցանել ոռոգման ջրի քիչ քանակության կամ ընդհանրապես բացակայության պայմաններում: Այս մասին այսօր Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը խորհրդակցություն է անցկացրել գյուղվարչության պետի և ջրօգտագործող ընկերության ներկայացուցիչների հետ: Շիրակի մարզի բոլոր ջրամբարներում, բացառությամբ Կառնուտի […]

̰
Դարի գործա՞րք, թե՞ մեռելածին պլան. քննարկում SHANTNEWS-ի տաղավարում

19:14 29.01.2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրապարակել են Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման նոր պլանը: Թեմայի շուրջ SHANTNEWS.am-ի տաղավարում զրուցել են միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը, հեռուստամեկնաբաններ Արտյոմ Երկանյանն ու Սագօ Արեանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Չարենցավանում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում

19:05 29.01.2020

Հունվարի 29-ին, ժամը 13:12-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:45-ին, մարվել՝ 14:36-ին: Պարզվել է, որ «Կոտայք ՃՇՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Ալափարսի մասնաճյուղի տարածքում՝ վագոն-տնակում (մոտ 18 քմ) այրվել են […]

̰
Ճվճվ Արոյի որդին դատապարտվել է 6 տարի 6 ամիս ազատազրկման

18:50 29.01.2020

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Ճվճվ Արո մականունով հայտնի Արա Վարդանյանի որդուն՝ Սարգիս Վարդանյանին և դատապարտել 6 տարի 6 ամիս ազատազրկման։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Սարգիս Վարդանյանի  պաշտպան Լեռնիկ Հովհաննիսյանը: Այսօր է որոշումը հրապարակվել: Սարգիս Վարդանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների […]

̰
«Դրիֆտ» անող BMW-ի վարորդը ներկայացել է ոստիկանություն

18:45 29.01.2020

Հունվարի 27-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդվել էր, որ ժամը 02.20-ին մուգ գույնի BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ազատության հրապարակում «դրիֆտ» է արել՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է վարորդի ինքնությունը: Նա ներկայացել է Կենտրոնական բաժին, տվել խոստովանական բացատրություն: Նախապատրաստվում են նյութեր:

̰
«Հայկական Գոլլում»-ին կշնորհվի Բրիտանական կինոակադեմիայի պատվավոր մրցանակը

18:35 29.01.2020

Բրիտանացի ծագումով հայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ Էնդի Սերկիսը (Սարգսյան) կստանա հեղինակավոր BAFTA-ի (կինոյի և հեռուստատեսության արվեստի բրիտանական ակադեմիա) մրցանակ բրիտանական կինոյում ունեցած ներդրման համար: Նշվում է, որ BAFTA կինոմրցանակաբաշխության գլխավոր մրցանակներից մեկը Էնդի Սերկիսին կհանձնվի մրցանակների հանձնման ամենամյա արարողության ժամանակ՝ փետրվարի 2-ին: Սերկիսը երկու անգամ առաջադրվել է BAFTA-ի մրցանակին Իեն Դյուրիի դերի համար` Sex, Drugs […]

̰
Դոնի Ռոստովում կբացվի լեգենդար հայ հետախույզի թանգարանը

18:28 29.01.2020

Դոնի Ռոստովում կբացվի ծագումով հայ լեգենդար խորհրդային հետախույզ Գևորգ Վարդանյանի թանգարանը: Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության մամուլի ծառայությունից հայտնում են, որ թանգարանի կառուցման համար հատկացվել է քաղաքի կենտրոնում՝ Սերաֆիմովիչ փողոցում գտնվող տարածք: Գևորգ Վարդանյանը ծնվել է Դոնի Ռոստովում և Ռուսաստանի հարավային մայրաքաղաքի պատվավոր քաղաքացի է: 2012-ին «Աստղերի պողոտայում» բացվել է Գևորգ Վարդանյանի աստղը: Խորհրդային միության […]

̰
Վիլեն Գաբրիելյանը նշանակվել է Դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրեն. Armtimes.com

18:27 29.01.2020

Առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթում 3 հաղթողներից տնօրեն է նշանակվել դեղագետ Վիլեն Գաբրիելյանը: Նրան նշանակել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Այս մասին «Հայկական ժամանակին» հայտնել է ԱՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը: Մրցույթը տեղի էր ունեցել սույն թվականի հունվարի 22-ին, մասնակցել էին […]

̰
Ապօրինի ինքնաձիգով ու հրացանով որս՝ արգելված վայրում

18:24 29.01.2020

Հունվարի 25-ի երեկոյան ոստիկանության Բաղրամյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Երվանդաշատ-Բագարան տեղամասում զինված անձինք կան: Ոստիկանության Բաղրամյանի բաժնի, ԱԱԾ և ՌԴ սահմանապահ զորամասի ծառայողների համագործակցությամբ պարզվեց, որ Երվանդաշատ գյուղի բնակիչ, 25 և 27-ամյա երիտասարդներն ապօրինի ինքնաձիգով ու հրացանով մտել էին հսկվող տարածք՝ ապօրինի որս անելու: Իսկ երբ նկատվել էին, թողել են զենքերն ու […]

̰
Տարհանման միջոցներ չունենք էսօր, փրկարարների որակների հաշվին պետք է հարցը լուծենք․ Ցոլակյան

18:20 29.01.2020

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը ուղղաթիռներ պետք են ոչ այնքան հրդեհները մարելու համար, որքան տարհանման աշխատանքները կազմակերպելու և փրկարարներին դեպքի վայր հասցնելու համար։ Այս մասին այսօր տեղեկացրեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նա նշեց, որ հիմա տարհանման միջոցներ չունեն փրկարարները, և նախարարությունը ստիպված է ապավինել փրկարարների մասնագիտական որակներին այդ խնդիրները լուծելու համար։ Նախարարը նաև պատմեց, որ հրդեհներից […]

̰
ԱԻՆ-ը պատրաստվում է նոր փրկարարական ջոկատներ բացել մարզերում

18:10 29.01.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր Ճապոնիայի կառավարությունից ստացավ 22 հրշեջ մեքենա, որոնք օգտագործվելու են Շիրակի, Լոռիի և Սյունիքի փրկարարական ջոկատների կողմից։ Մարզերի հին մեքենաների համար նախարարությունում արդեն ծրագիր ունեն։ Այս մասին այսօր տեղեկացրեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նախարարը ասաց, որ մարզերի ղեկավարների հետ խոսել է, և եթե հեռավոր համայնքները կարողանան հրշեջ-փրկարարների երկու-երեք հաստիք ապահովել, ապա իրենք […]

̰
Հայոց ցեղասպանության մասին Թաներ Աքչամի գիրքը հասանելի է նաև ֆրանսերեն

18:08 29.01.2020

Փարիզում ներկայացվել է թուրք պատմաբան Թաներ Աքչամի՝ Հայոց ցեղասպանության մասին «Սպանության հրամաններ» գրքի ֆրանսերեն տարբերակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս առիթով «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառման մեջ Աքչամը մեծ պատիվ է համարել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի ներկայությունը: Պատմաբանը նաև նշել է, որ Լաքոտին հանդիպել է 2018-ին՝ Երևանում: Լաքոտն իր հերթին «Ֆեյսբուք»-ում  գրել է. «Ուրախ էի Փարիզում հանդիպել Թաներ Աքչամին, ով գրախանութում ներկայացրեց […]

̰
«Բենզինի» և «Դիզելային վառելիքի» շուկան ունի բարձր կենտրոնացվածության մակարդակ. ՏՄՊՊՀ

18:05 29.01.2020

Հրապարակվել են ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից 2019 թվականին «Բենզին» և «Դիզելային վառելիք» ապրանքային շուկաներում իրականացված ուսումնասիրության արդյունքները:  Ինչպես հայտնում են ՏՄՊՊՀ-ից, ուսումնասիրությունը նպատակ ուներ ստանալ այս ապրանքային շուկաների մրցակցային վիճակի ամբողջական պատկերը, գնահատել մրցակցային միջավայրը դիտարկված ժամանակահատվածի համար, ի հայտ բերել մրցակցությունը սահմանափակող հնարավոր խոչընդոտները և ներկայացնել լուծման ուղիներ մրցակցային միջավայրը բարելավելու նպատակով։ Մասնավորապես ուսումնասիրվել են […]

̰
Ղարաբաղյան ազատամարտի մասնակից Բիճոն երազում է լինել այսօրվա Արցախում

17:56 29.01.2020

Արցախյան պատերազմի մասնակից, թբիլիսաբնակ Սլավիկ Մանուկյանը՝ Բիճոն, հպարտ է, որ երկու հայրենիք ունի։ Երկուսի համար էլ պատրաստ է պայքարել ու ամենաթանկը տալ։ Այսօր՝ 28 տարի անց, զենքը կիթառով է փոխարինել։ Երազում է լինել այսօրվա Արցախում։ Մանրամասները` տեսանյութում:

̰
«Նորք»-ում գտնվող 2 չինացիների մոտ կորոնավիրուսին բնորոշ ախտանշան չկա. ԱՆ մամուլի խոսնակ

17:52 29.01.2020

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Լրահոսում տեղեկություններ են տարածվում, թե «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում 2 չինացի է գտնվում՝ բարձր ջերմությամբ և կորոնավիրուսի առկայության կասկածանքով: Պաշտոնապես հերքում ենք վիրուսի առկայությունը պացիենտների մոտ: Վերջիններիս մոտ կորոնավիրուսին բնորոշ որևէ կլինիկական ախտանշան չկա` ջերմություն, գլխացավ, ընդհանուր թուլություն, հազ: Ավելին, ռենտգենաբանական […]

̰
BACK_TO_TOP