19:25 15.12.2019
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սահակ եպս. Մաշալյանի՝ «Սաբահ»-ին տված հարցազրույցին։ «ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության դատապարտման բանաձևի ընդունումը և պոլսահայ պատրիարքարանի արձագանքը… Հասկանալի է, որ թուրքական մամուլը բաց չէր թողնելու առիթը Պոլսի նորընտիր պատրիարքին «հարկադրելու» դատապարտել ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության դատապարտման որոշումը: Պոլսի հայոց պատրիարքներն ստիպված են եղել դատապարտել Ֆրանց Վերֆելին՝ […]
19:17 15.12.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Թալին, Ապարան, Աշտարակ քաղաքներում, Շիրակի մարզի Լանջիկ գյուղում առկա է մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված […]
18:30 15.12.2019
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 23-ամյա Գագիկ Բ-ն իր վարած Kia մակնիշի 15 ՕR 115 համարանիշի ավտոմեքենայով Էրեբունի և Արցախի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 54-ամյա Վահան Շ․-ին։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած […]
18:19 15.12.2019
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սահակ եպս. Մաշալյանի՝ «Սաբահ»-ին տված հարցազրույցին։ «Պոլսի նորընտիր պատրիարքը քննադատել է ԱՄՆ սենատի կողմից Ցեղասպանության ճանաչման բանաձևը, ինչը շատերի մոտ վրդովմունք է առաջացրել։ Թուրքիայի հայ համայնքը շատ մեծ ճնշումների տակ է գտնվում և պատրիարքը չի կարող իրեն այլ կերպ պահել։ Պատրիարքի հիմնական խնդիրը հայ համայնքի անվտանգության խնդիրն է […]
18:01 15.12.2019
Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է «Կատար Էյրվեյզ» ընկերության գործադիր տնօրեն Աքբար Ալ Բակերի հետ։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի հետ ընկերության համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Ողջունելով երկու բարեկամ երկրների միջև «Կատար Էյրվեյզ»-ի կողմից ուղիղ օդային կապի ապահովումն ու հաջող գործունեությունը՝ նախագահ Սարգսյանն առաջարկել է քննարկել չվերթների ավելացման, ինչպես […]
17:48 15.12.2019
Երևանում միանգամից կոտրել ու վնասել են մի քանի արագաչափեր։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ անհայտ անձը դիտավորությամբ կոտրել է Արշակունյաց պողոտայի 18 հասցեում տեղադրված արագաչափ սարքը։ Նույն օրը կոտրել են նաև Հալաբյան փողոցում գտնվող «Թումո» կենտրոնի հարևանությամբ, ինչպես նաև Լենինգրադյան փողոցի 16 շենքի մոտ գտնվող արագաչափերը։ Նույն օրը կոտրել են նաև Արշակունյաց պողոտայում տեղադրված արագաչափ սարքի ապակին։ Աղբյուրի […]
17:39 15.12.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արարատի մարզային վարչության՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Զաքարյանի, ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ, օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ Խորեն Մուրադյանի տանը կա Կարմիր գրքում հաշվառված Բեզոարյան այծի գլուխ՝ իր մորթիով։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները պարզել են, որ Վեդի քաղաքի բնակիչ […]
16:49 15.12.2019
Դեկտեմբերի 15-ին` ժամը 08:01-ին, 911 ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տիգրանաշենի ոլորանների վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան հայտնվել է ձորում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 84-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սամսոն Մ., ծնված 1992 թ.) դուրս է […]
15:12 15.12.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ 2020 թվականի փետրվարից կմեծանան հաշմանդամություն ունեցող անձանց և կենսաթոշակառու քաղաքացիների մշակութային կյանքին մասնակցելու հնարավորությունները: «Այս իրավունքն ապահովելու նպատակով ԿԳՄՍ նախարության հետ համատեղ բարելավել ենք ընթացակարգերը, մեծացրել ծավալները՝ ներառելով թանգարանները: Այլևս հարկավոր չէ սոց. ծառայություններից նախապես տոմսեր վերցնել, պարզապես պետք է անձնագրով […]
14:45 15.12.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, երեկ՝ դեկտեմբերի 14-ին, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Երևանյան լիճը։ ԱԻՆ-ը տեսանյութ է հրապարակել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ […]
13:53 15.12.2019
Կատարի Պետությունում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է Կատարի գործարարների ասոցիացիայի ներկայացուցիչ Իհսան Վալիդ Ալխիյամիի հետ։ Քննարկվել են Հայաստանի և Կատարի գործարարների ասոցիացիայի միջև համագործակցության, հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխշահավետ ծրագրերի ու ներդրումների իրականացման հնարավորությունները։ Մասնավորապես հեռանկարային են համարվել գիտության, կրթության և տեխնոլոգիաների, սննդամթերքի արտադրության ու մատակարարման, զբոսաշրջության և մի շարք […]
13:34 15.12.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել երեկ երեկոյան կայացած «Իմ քայլը» հիմնադրամի ամենամյա բարեգործական գալա ընթրիքի ժամանակ։ «Ուրախ ու հպարտ եմ, որ գործունեության 1,5 կես տարվա ընթացքում հիմնադրամը ոչ միայն կարողացել է իրականացնել բազմաթիվ հաջողված ծրագրեր, այլև դարձել է վստահելի և լուրջ գործընկեր: Մեր և մեր ներկայացրած ծրագրերի հանդեպ վստահության գրավականն է նաև […]
12:34 15.12.2019
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ժամը 05։30-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Աբովյանի պահպանության բաժնի ծառայողները «Տաշիր Պիցցա»-ի մոտ ծառայություն կատարելու ժամանակ օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Հատիսի փողոցի 1/7 հասցեում գործող «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի «Աբովյան» մասնաճյուղում գողություն է տեղի ունենում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները, շտապ մոտենալով նշված վայր, նկատել են փախուստի դիմող 2 հոգու, իսկ մեկին […]
12:27 15.12.2019
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 17-ից ջերմ եղանակին գումարվում է նաև արևի պայծառ շողերը ու լրիվ դառնում ենք Բաղդադ»։
11:10 15.12.2019
Սույն թվականի դեկտեմբերի 14-ին ՀՀ Արարատի մարզի, Մասիս-Ռանչպար խճուղուն հարող ջրանցքում ջրի աղտոտման վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութին արագ արձագանքել են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները՝ անմիջապես մեկնել դեպքի վայր և իրականացրել ուսումնասիրություն։ Կատարվել են ջրերի նմուշառման աշատանքներ՝ աղտոտվածությունը պարզելու նպատակով: Արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը երեկ՝ դեկտեմբերի […]
10:44 15.12.2019
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։10-ի սահմաններում Սիսիան քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Սամսոն Մ․-ն իր վարած Opel մակնիշի 35 ՏZ 551 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 84 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Տիգրանաշենի ոլորաններում (Քյարքի), դեռևս անհայտ հանգամանքերում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշի սյանն ու մի քանի պտույտ գլխիվայր […]
10:16 15.12.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 08:52-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, Շիրակի մարզի Լանջիկ գյուղում առկա է մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության […]
00:00 15.12.2019
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում BMW մակնիշի 23 ՕՏ 871 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Շենգավիթ վարչական շրջանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20-25 մետր օդային թռիչք կատարելով, հայտնվել է Երևանյան լճում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը, որ եղել է 15 տարեկան տղա, տեղափոխվել է Երևանի «Սբ. Աստվածամայր» […]
23:19 14.12.2019
SHANT DIGITAL TV` Ձեր սիրելի շոուները, ֆիլմերը և սերիալները դիտեք հայկական HD ալիքներով` Ձեր սմարթֆոնով, պլանշետով կամ հեռուստացույցով ցանկացած վայրում, ցանկացած պահի՝ արդեն թարմացված տարբերակով: Արդեն մի քանի օր SHANT DIGITAL TV-ն իր բաժանորդներին նոր որակով ու տարբերակով է ներկայանում` հավելվածը թարմացվել է: Ասել է թե` «Շանթի» հայկական HD ալիքների հավելվածի բազմաֆունկցիոնալ հնարավորություններին նորերն են […]
22:37 14.12.2019
Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-17-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
21:36 14.12.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, դեկտեմբերի 21-ին՝ ժամը 20:00-ին, կվառվեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերը և կբացվեն Հեքիաթային քաղաքի դռները: Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տեսահոլովակ, որտեղ երևում է, թե ինչպես է մայրաքաղաքը պատրաստվում ամանորյա միջոցառումներին: Մանրամասները՝ տեսանյութում:
21:23 14.12.2019
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ մանկագիրների և նկարազարդողների մրցույթի եզրափակիչ հանդիսավոր արարողություն: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը: Մանկագիրների մրցույթը հայտարարվել էր 2019 թվականի սեպտեմբեր ամսին «IBBY Հայաստան»-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արևիկ» հրատարկչության և «Արտբրիջ» գրախանութի համագործակցությամբ: Մրցույթին մասնակցել են 18 և բարձր տարիքի ստեղծագործողներ: Մանկապատանեկան արձակի և […]
19:06 14.12.2019
Մինչ Գյումրիում դեկտեմբերի 20-ին կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը, քաղաքի նորակառույց ու գլխավոր փողոցները ստանում են տոնական շքեղ լուսային ձևավորումներ։ Գույնզգույն լույսերով ու լուսաշղթաներով են ձևավորվում նաև քաղաքի պատմական միջուկի ճարտարապետական շենքերն ու շինությունները։ Հատկանշական է, որ վերականգնված Ռուսթավելի, Շիրազ, Ղորղանյան ու Վարպետաց փողոցներից յուրաքանչյուրն ունի առանձին գունային լուսավորություն։ Գյումրիի մյուս փողոցների ու հրապարակների ամանորյա […]
18:56 14.12.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 պատանի: Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են 17-ամյա Սերգեյ Ղ.-ն, 18-ամյա Հովսեփ Մ.-ն, ովքեր հիվանդանոց են տեղափոխվել կրծքավանդակի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ և 18-ամյա Էմիլ Կ.-ն, ով վնասվածք է ստացել դաստակի և ականջի մասում: Վիրավորներից Սերգեյ Ղ.-ն […]
18:18 14.12.2019
Համացանցային բաց տվյալների ուսումնասիրության արդյունքում EcoNews.am-ը հայտնաբերել է տեսանյութ, որտեղ ոստիկանները ևս մասնակցում են շների փողոցային մարտերին՝ ոչ միայն չկանխագելելով տեղի ունեցող ապօրինությունը, այլև նպաստելով դրան։ Տեսանյութը համացանց է բեռնվել 2019թ. մարտ ամսին «ГАМПР ГАМПР» օգտատիրոջ կողմից։ Վերջինս շների մարտերից տեսանյութեր է բեռնում սկսած 2017-ից: Վերլուծելով բաց համացանցային տվյալները՝ ակնհայտ է դառնում, որ վերջինս զբաղվում […]
17:47 14.12.2019
Համացանցում է հայտնվել ԱՄՆ Սենատի ընդունած 150-րդ բանաձևի տեքստը: Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատը դեկտեմբերի 12-ին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը:
17:41 14.12.2019
Դեկտեմբերի 14-ին, ժամը 13:42-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. քաղաքացին վրաերթի է ենթարկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գագիկ Մ., ծնված 1997 թ.) վրաերթի է ենթարկել […]
17:28 14.12.2019
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել կից գրառմամբ. «Թբիլիսիում առաջարկում են տոներին մեկնել Երևան։ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի համագործակցության արդյունքում Երևանում անցկացվող ամանորյա միջոցառումները լայնորեն լուսաբանվում են Վրաստանում։ Թբիլիսիի կենտրանական հատվածում տարածվում են գովազդային վահանակներ, սոցիալական հարթակների ու տեղական ռադիոյի միջոցով իրականացվում է «Տոնենք Ամանորը հարևանների […]