16:48 16.12.2019
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 23։30-ից մինչև դեկտեմբերի 14-ի ժամը 11։30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք Երևանի Կենտրոն վարչական շրջանի Թումանյան փողոցի շենքերից մեկում թալանել են Mercedes մակնիշի 14 D 001 AM համարանիշի ավտոմեքենայի կողային հայելիները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ, ում կողմից […]
16:46 16.12.2019
Նախորդ շաբաթ վերջապես հանգուցալուծվեց Պոլսո հայոց պատրիարքի ընտրության հարցը: Պատրիարք ընտրվեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Այդ աթոռը փաստացի թափուր էր ավելի քան 11 տարի, այն օրից, երբ Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը հայտնվել էր հիվանդանոցում` տառապելով անբուժելի հիվանդությամբ: «Շանթ» ՀԸ հաղորդավար Նաիրի Հոխիկյանն ամբողջացրել է Պոլսո Հայոց պատրիարքի աթոռի շուրջ ծավալված 11-ամյա գործընթացները՝ եկեղեցական կանոնակարգերից մինչև քաղաքական […]
16:37 16.12.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Գյուղատնտեսության ոլորտի զարգացման 2020-2030 թվականների ռազմավարության նախագիծը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և փոխնախարար Արտակ Քամալյանը մանրամասն ներկայացրել են ռազմավարության նպատակներն ու առաջնահերթությունները, որոնք ըստ նրանց, սահմանվել են՝ հաշվի առնելով ոլորտում առկա խնդիրները: Տիգրան Խաչատրյանն անդրադառնալով ռազմավարության բովանդակությանը՝ […]
16:22 16.12.2019
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին ղեկավար Ռուբեն Հայրապետյանին առնչվող քրեական գործը ոստիկանությունն ուղարկել է Քննչական կոմիտե: Քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը SHANTNEWS.am-ին տեղեկացրեց, որ քրգործն արդեն վարույթ է ընդունվել։ Քրեական գործը հարուցվել է 4 տարբեր՝ խոշոր չափերով յուրացման, մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելու, կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև […]
16:20 16.12.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 69-ամյա տղամարդու կողմից 12 տարին չլրացած երեխաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել մեկ անձի: Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1950 թվականին, շենքի առաջին հարկում գործող իր կոշիկի արհեստանոցում […]
16:08 16.12.2019
«Իմ քայլը» հիմնադրամի ամենամյա բարեգործական գալա ընթրիքի ժամանակ ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ներկաներին դիմեց՝ ընդգծելով. «Վստահ եմ, որ դուք էլ եք հանդիպել տարատեսակ մանիպուլյատիվ հրապարակումների, ճնշումների, մութ գործարքների և իրականության հետ կապ չունեցող այլ ճանապարհների մասին բամբասանքներին: Բայց ես այսօր պարզ ճակատով […]
16:00 16.12.2019
Գյումրեցի Արթուր Մուրադյանի տան բակում գտնվող մի փոքրիկ սենյակում են ծնվում վիրտուալ գաղափարները, որոնք հետո նա իրականություն է դարձնում: Այստեղ մի ամբողջ հավաքածու կա` պատրաստված բնական փայտից ու խեժից, իսկ դրանք սովորական գործեր չեն. գեղանկարչին հատուկ վարպետությամբ Արթուրը կարողանում է այս մատնաչափ զարդերի մեջ «թաքցնել» մի ողջ անտառ, դաշտեր, հիասքանչ բնության այլ տեսարաններ: Բացառապես ձեռքի […]
15:40 16.12.2019
Երևանի ավագանին հավանություն տվեց 2019 թվականի հոկտեմբերի 3-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ու «Ջոն և Սոսի Բալյան հիմնադրամի» միջև կնքված համագործակցության պայմանագրին: Ըստ այդ պայմանագրի` «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը կընդարձակվի նոր ժամանակակից մասնաշենքի կառուցման միջոցով: «Ջոն և Սոսի Բալյան հիմնադրամը» մտադիր է նվիրաբերություն կատարել ծրագրի իրականացման համար հետևյալ պայմաններով. թանգարանի ծրագրի համար հատկացված գումարի չափը չպետք […]
15:13 16.12.2019
2019 թվականի դեկտեմբերի 11-ից 14-ը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվել է Բելառուսի Հանրապետությունում։ Այցի շրջանակներում Բրեստ քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեների նախագահների աշխատանքային հանդիպումը, որի հիմնական նպատակը հանդիսացել է Բրեստ քաղաքում կազմակերպված միջազգային կլոր սեղան-քննարկումը՝ նվիրված նախաքննություն իրականացնող մարմինների կադրերի պատրաստմանը […]
15:07 16.12.2019
Ո՞ր դեպքում պետք է պատժվի ատելության խոսքի քարոզը, երբ այն ուղղված է խոցելի խմբերի՞, թե՞ բոլորի, այդ թվում՝ քաղաքական գործիչների դեմ: Հարցն այսօր բուռն քննարկման թեմա է դարձել ԱԺ-ի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում: Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հիշել է հեղափոխությունից հետո ատելության խոսքի դրսևորումները, «Լուսավոր Հայաստանից» Անի Սամսոնյանը նրան հիշեցրել […]
15:06 16.12.2019
Դեկտեմբերի 16-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ նիստին Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարել է, որ պատրաստ է դատախազությանը նյութեր տրամադրել ստորագրության կեղծման մասին: Խաժակյանի խոսքերով՝ այդ նյութերը վերաբերում են դատախազությանն իր ուղերձին քաղաքապետ Հայկ Մարությանի բացակայության շրջանում փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի ապօրինի որոշումների մասին: «Ըստ էության, որոշումներն ընդունվել են քաղաքապետի անունից, բայց ստորագրությունը նրանը […]
15:00 16.12.2019
Գյումրիի թիվ 1 արհեստագործական ուսումնարանը համալրվել է նոր գույքով։ Սա Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան նվերն է ուսումնական հաստատությանը։ Դեսպանատան ֆինանսավորմամբ «Ապագան քոնն է» հասարակական կազմակերպությունն անցնող տարվա մարտ-սեպտեմբեր ամիսներին ուսումնարանի 8 դասասենյակ, 3 արհեստանոց, դահլիճը, գրադարանը, ուսուցչանոցն ու բուֆետն է կահավորել։ Գույքը արհեստագործական ուսումնական հաստատության համար կարևոր է ոչ միայն որպես նյութատեխնիկական բազա, այլ որպես ուսումնական […]
15:00 16.12.2019
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հրավերով Դոհայում մասնակցել է հեղինակավոր «Դոհա ֆորում»-ին և ելույթով հանդես եկել ֆորումի լիագումար նիստին: Ֆորումն այս տարի անցկացվում է «Կառավարման վերաիմաստավորումը բազմաբևեռ աշխարհում» խորագրով և նվիրված է արագ փոփոխվող աշխարհում արդյունավետ կառավարման համակարգերի ձևավորման խնդիրներին: Նախագահ Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է գլոբալ […]
14:50 16.12.2019
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի դրամահավաք-ընթրիքի ընթացքում հանգանակվել է 700.000.000 ՀՀ դրամ: Հիմնադրամի բարեկամ և ամենախոշոր աջակից Քրիստին Սիմոնն էլ երեկոյի ընթացքում տեսաուղերձով դիմեց ներկաներին և խոստացավ կրկնապատկել հանգանակված գումարը՝ դարձնելով այն շուրջ 1.400.000.000 ՀՀ դրամ: «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի խոսքերով՝ հասույթը ծառայեցնելու են հիմնադրամի ծրագրերի իրականացմանը: Նա ընդգծեց, որ նմանատիպ բարեգործական […]
14:28 16.12.2019
Երևանի քաղաքային տրանսպորտի վիճակը շարունակում է մնալ կայուն խայտառակ։ ArmDaily.am-ի թղթակիցն այսօր ականատես եղավ, թե ինչպես էր 15 համարի երթուղայինը երթևեկում առանց դռան։ Երթուղայինի ուղևորներից մեկի՝ դուռը բացելու ժամանակ, այն ընկավ։ Սա կարող էր վատ ավարտ ունենալ, բայց, բարեբախտաբար, ուղևորը տղամարդ էր ու կարողացավ կառավարել դուռն անկման պահին։ Պատկերացնո՞ւմ եք՝ եթե դուռը բացողը երեխա լիներ […]
14:10 16.12.2019
«Լիդիան Արմենիա» ընկերությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից: Ընկերությունը պահանջում է զրպարտություն համարվող տվյալները հերքել պարտավորեցնել, բռնագանձել գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար փոխհատուցման գումար և նախապես վարված պետական տուրքի գումար: Գործը մակագրված է դատավոր Մեխակ Գևորգյանին:
13:55 16.12.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովում քննարկվում է ատելության խոսքի դեմ պայքարի շուրջ աշխատանքային խումբ ստեղծելու գործընկերներիս նախաձեռնությունը: Ցավոք, այս պահին չեմ կարող մասնակցել, չնայած այս խնդրի մասին խոսում եմ արդեն ամիսներ շարունակ, մի քանի դիտարկում այստեղ ներկայացնեմ. Հենց սկզբից արձանագրենք, որ ատելության խոսքը […]
13:51 16.12.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ գործարար Սիլվա Համբարձումյանի գործով դատական նիստն այսօր կրկին հետաձգվել է։ Այս մասին հայտնում են երկրորդ նախագահի փաստաբանական գրասենյակից: Երևան քաղաքի առաջին ատյանի դատավոր Էդիկ Ավետիսյանը հետաձգել է նիստը, քանի որ Սիլվա Համբարձումյանի կողմից ներգրավվել է նոր պաշտպան, որը չի հասցրել ծանոթանալ գործի նյութերին։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է 2019թ․ […]
13:50 16.12.2019
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստին առաջարկել է աշխատանքային խումբ ստեղծել ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով։ Խորհրդարանի միջանցքներում լրագրողների հետ զրույցում նա մանրամասնել է, թե որ խմբերին է ուղղված նախագիծը, և որո՞նք են ատելության խոսքի մեկնաբանման սահմանները: Մանրամասները` տեսանյութում:
13:45 16.12.2019
Այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ, որում քննարկվում էր ատելության խոսքի դեմ ՀՀ օրենսդրությունում կարգավորումներ կատարելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու հարցը, նախաձեռնության հեղինակ Սարգիս Խանդանյանին հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը: «Կարծում եմ՝ նախ և առաջ ձեր թիմում պետք է սկսեք պայքարել ատելության խոսքի դեմ, հույս […]
13:32 16.12.2019
Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Նիդեռլանդների ԱԳՆ կայքում Երևանում դեսպանություն բացելու վերաբերյալ հիմնավորումը` Հայաստանը ռազմավարական նշանակություն ունի»: «Հայաստանը գտնվում է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև, հետևաբար, ռազմավարական կարևորություն ունի: 2018 թվականի ապրիլին, այսպես կոչված թավշյա հեղափոխությունից հետո, նոր կառավարությունն արդիականացնում է երկիրը և պայքարում է կոռուպցիայի դեմ: Նիդեռլանդները […]
13:29 16.12.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 1984թ. ծնված տղամարդուն: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն` 35-ամյա տղամարդը 2018թ. հունիս ամսին ապօրինի ձեռք է բերել և պահել զգալի չափի՝ ընդհանուր 10.63 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» […]
13:26 16.12.2019
««Ֆեյք» օգտատերերը, որոնք բռնության կոչերի հիմնական մունետիկներն են և նաև մամուլում պարբերաբար տեղեկություններ են հրապարկվում, որ բազմաթիվ «ֆեյք» օգտատերեր այս կամ այն գերատեսչության ուղղորդմամբ են գործում, հույս ունեմ, որ քննարկելու ենք աշխատանքային խմբում, որ կա այսպես կոչված՝ «իքս» ՊՈԱԿ, որտեղից ուղղորդվում են էդ կեղծ օգտատերերի, կեղծ ֆեյքերի հիմնական գրողները բոլոր այն անձանց, գործիչների դեմ, որոնք […]
13:20 16.12.2019
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանն այցելել է Բեյրութ՝ լիբանանահայ 18 վարժարաններին փոխանցելու 150 հազար դոլարի նվիրատվություն, որից 50 հազարը` Արցախի կառավարությունից։ Լիբանանի Ազգային առաջնորդարանից հայտնում են, որ Արշամյանին ընդունել է Լիբանանի հայոց առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ արքեպիսկոպոսը՝ Լիբանանի թեմի քարոզիչ, Հոգշ. Տ. Անանիա ծայրագույն վարդապետ Գուճանյանի և Ազգային վարչության Կրոնական ժողովի ատենապետ, արժ. […]
13:19 16.12.2019
Ավագանու արտահերթ նիստի ժամանակ «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը, անդրադառնալով քննարկվող նախորդ հարցին ու քաղաքապետի ելույթին՝ կապված աղբի տեսակավորման ու վտանգավոր աղբի հետևանքների մասին, նշել է. «Ուզում եմ խնդրել ու հորդորել մի փոքր ավելի մտածված խոսել. Դուք կոպտագույն սխալ թույլ տվեցիք: Որ ասում եք՝ վտանգավոր թափոնները տարվում են Նուբարաշենի աղբավայր, ձեր այս արտահայտությունն ուղղակիորեն անթույլատրելի […]
13:12 16.12.2019
Երևանի ավագանին այսօր համաձայնություն տվեց անվանի քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հեղինակած «Քայլող մարդը» քանդակը տեղադրելու առաջարկին: Այն կտեղադրվի Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի` Աբովյան փողոցին հարող տարածքում: Երևան քաղաքի ավագանու այս որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել Երևանի քաղաքապետին ուղղված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գրությունը: Քանդակի ձուլման և մոնտաժման աշխատանքներն իրականացնելը կկազմակերպի ԿԳՄՍ-ն: Արտո […]
13:08 16.12.2019
Աշխատանքային այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Կատարի Պետության փոխվարչապետ և պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյայի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև կապերի ամրապնդմանն ու հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Նշվել է, որ փոխգործակցության մեծ ներուժ է առկա մի շարք ոլորտներում: Մասնավորապես անդրադարձ է եղել գիտատեխնոլոգիական […]
13:06 16.12.2019
ՀՀ կառավարությունը ֆեյսբուքյան էջում գրառմամբ տեղեկացրել է, որ հայկական շուկա մուտք գործած Vizz Air ավիաընկերությունը 25 եվրոյով տոմսեր է առաջարկում որոշ ուղղություններով: «Wizz Air բյուջետային ավիաընկերությունը 2020-ի ապրիլից ուղիղ չվերթներ կիրականացնի Երևանից դեպի Վիեննա և Վիլնյուս: Տոմսերի արժեքը՝ սկսած 25 եվրոյից»,- տեղեկացնում են կառավարությունից:
13:04 16.12.2019
Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո Հայկ Մարությանը նշեց, որ աղբի սորտավորման մրցույթին ոչ մեկ չի մասնակցել, նշանակում է՝ շուկան պատրաստ չէ, և համայնքը դա պետք է անի: Նաև նշեց, որ մինչ այս պահը ոչ ոք չէր էլ մտածել, որ վտանգավոր աղբը պետք է […]
12:58 16.12.2019
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հրավերով այսօր Դոհայում ներկա է գտնվել հեղինակավոր «Դոհա ֆորում»-ի բացմանը: Նախատեսվում է նաև նախագահ Սարգսյանի ելույթը ֆորումի լիագումար նիստին: Հեղինակավոր այս ֆորումը, որը միավորում է աշխարհի քաղաքական ու տնտեսական առաջնորդների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ու փորձագետների, այս տարի անցկացվում է «Կառավարման վերաիմաստավորումը բազմաբևեռ […]