Երևանյան լիճն ընկած ավտոմեքենայի 15-ամյա վարորդի վիճակը կայուն ծանր է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+23.94 oC

Երևանյան լիճն ընկած ավտոմեքենայի 15-ամյա վարորդի վիճակը կայուն ծանր է

14:45 15.12.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, երեկ՝ դեկտեմբերի 14-ին, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Երևանյան լիճը։

ԱԻՆ-ը տեսանյութ է հրապարակել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ «BMW 750» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Երևանյան լճում: Վարորդը՝ Գրիգոր Հ.-ն (ծնված 2004 թ.), լողալով դուրս է եկել ափ և մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Ջրասուզակները ճոպանների օգնությամբ ֆիքսել են ավտոմեքենան և ավտոկռունկի օգնությամբ դուրս բերել ջրից: Փրկարարները լուսավորել են տարածքը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի ներկայացուցիչները 19 մեդալ են նվաճել  ուշուի Եվրոպայի առաջնությունում

19:00 20.05.2025

Հայաստանի ներկայացուցիչները 19 մեդալ են նվաճել ուշուի Եվրոպայի առաջնությունում

Ավանդական ուշուի Հայաստանի հավաքականի անդամները 11 ոսկե, 4-ական արծաթե և բրոնզե մեդալ են նվաճել Հունաստանի Հերակլիոն քաղաքում անցկացված Եվրոպայի 8-րդ առաջնությունում: Մեծահասակների կազմում հաղթողի կոչմանն արժանացել են 52 կգ քաշային Վահան Մկրտչյանը, 56 կգ քաշային Ժիրայր Պետրոսյանը, 60 կգ քաշային Արսեն Բաղրյանը, 70 կգ քաշային Դավիթ Վարդանյանը, 75 կգ քաշային Սևակ Մուսայելյանը և 90 կգ […] ...

Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհը հիմնանորոգվում է

18:55 20.05.2025

Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհը հիմնանորոգվում է

Տ-6-29, Երևան (Բագրևանդի փող.)-Ձորաղբյուր (Տ-6-42) ավտոճանապարհի կմ0+000-կմ5+200 հատվածի (5,2կմ) հիմնանորոգման աշխատանքների ընթացքը ներկայացնում է շինարարը, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։   ...

Ձերբակալվել է ՆԳՆ երկու աշխատակից

18:46 20.05.2025

Ձերբակալվել է ՆԳՆ երկու աշխատակից

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ՀՀ ՆԳՆ երկու աշխատակից է ձերբակալվել գնման գործընթացների հետ կապված կաշառք ստանալու մեղադրանքներով: Այս մասին «Լուրերի» հարցմանն ի պատասխան հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից: ...

Թիկնիզյանը հեռացվելու է «Լոկոմոտիվի»  մարզումներից

18:45 20.05.2025

Թիկնիզյանը հեռացվելու է «Լոկոմոտիվի» մարզումներից

«Լոկոմոտիվը» որոշել է մարզումներից հեռացնել պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է ինսայդեր Ալեքսանդր Իվանովը: 26-ամյա ֆուտբոլիստը թիմի հետ չի մեկնելու Սամարա, որտեղ «Լոկոմոտիվը» կանցկացնի առաջնության վերջին խաղը «Կռիլյա Սովետովի» հետ: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի ԲԿՄԱ-ի դեմ խաղից հետո Թիկնիզյանը հայտարարել է, որ իրեն թիմից վտարված է զգում և ակումբին խնդրելու է ամռանը թույլ տալ հեռանալ: […] ...

Որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք

18:40 20.05.2025

Որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք

Քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք: Մանրամասները՝ ՔԿ-ի տեսանյութում։   ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ

18:36 20.05.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ

Մայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Նախարարները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ գործընկերության ընթացիկ և առաջիկա շփումների օրակարգը։ Ի շարունակություն նախորդ շաբաթ Տիրանայում երկու երկրների ղեկավարների միջև կայացած քննարկման՝ Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն […] ...

BACK_TO_TOP