12:57 16.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Wizz Air ավիաընկերությունը նույնպես հայտարարեց Հայաստանի ավիափոխադրումների շուկա մուտք գործելու մասին՝ Երևան-Վիեննա-Երևան և Երևան-Վիլնյուս-Երևան ուղղություններով: Սա կարևոր իրադարձություն է, որ նպաստելու է 2020 թվականին Հայաստան եկող զբոսաշրջիկների թվի աճին: Wizz Air- առաջին հայաստանյան թռիչքը նախատեսվում է 2020 թվականի մարտին»:
12:55 16.12.2019
ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում այսօր կազմակերպվել է «Կինը Արևելքում» խորագրով հանրապետական գիտաժողով: Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Մարիամ Խանզադյանը խոսեց հայ, խեթ, ասորի, քուրդ կնոջ պատմական կերպարի մասին: Նա գիտաժողովի մասնակիցներին պատմեց խեթական սուրբ Արիննա քաղաքի արևի աստվածուհու մասին, նշեց՝ արևի միակ աստվածուհին խեթերն են ունեցել: Մանրամասները՝ տեսանյութում:
12:53 16.12.2019
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ է անցկացրել: Օրակարգում ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով աշխատանքային խմբի ստեղծման հարցն է եղել: Նախագծի հեղինակն «Իմ քայլը» խմբակցության անդամ Սարգիս Խանդանյանն է: Նա ասել է, որ նախատեսում են 11 անդամից նախատեսված խումբ ստեղծել 6 ամիս ժամկետով: Հանձնաժողովի […]
12:40 16.12.2019
Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության քննարկման վերջում ելույթ խոսքի ընթացքում կարճ ակնարկով է դիմել ներկաներին. «ՀՈԱԿ-ի ստեղծումը ողջունում եմ, ուզում եմ` շատ հաջողի: Երևան քաղաքը կանաչապատման խնդիր ունի, բայց այսօր փաստեցի ինձ համար ու մարդկանց համար երևի նույնպես, որ դուք ուրիշ հերոսի անուն չգիտեք: Ունենք […]
12:36 16.12.2019
Երևանի ավագանու արտահերթ նիստի երկրորդ հարցը վերաբերում է «Երևանի քաղաքապետի 2019 թվականի դեկտեմբերի 11-ի N4678-Ա» որոշմանը և «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու նախագծին: Նախագծի քննարկման ընթացքում փոխքաղաքապետը պատասխանել է ավագանու անդամների հարցերին:
12:27 16.12.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ Իսրայելի Էյլաթ քաղաքում ավարտվել է ծանրամարտի Եվրոպայի մինչև 15 և 17 տարեկանների առաջնությունը: Էյլաթում Հայաստանի 23 ներկայացուցիչներից 14-ը դարձել են մեդալակիր՝ 2 չեմպիոն, 10 փոխչեմպիոն, 2 բրոնզե մեդալակիր: Մինչև 17 տարեկան տղաների խմբում 49 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը դարձել է չեմպիոն՝ երկամարտում գրանցելով 192 կգ […]
12:14 16.12.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Ֆրեդ անունը կրող ձիու հետ՝ կից նշելով. «Ֆրեդին, փաստորեն, դուր է եկել Francis Kurkdjian-ի Baccarat-ի բույրը»:
12:00 16.12.2019
Պոլսո հայոց պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել թուրքական «Sabah» թերթին՝ խոսելով նաև ԱՄՆ-ի Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման մասին, հայտնում է Ermenihaber-ը: Մաշալյանը բանաձևի ընդունման մասին նշել է. «Կան բաներ, որոնք չպետք է կարևորել։ Խորհրդարաններում անընդհատ ինչ֊որ բանաձևեր են ընդունվում։ Դրանք այնպիսի բաներ չեն, որ մեզ հետաքրքրեն և ուղղակիորեն մեր միջամտությունը պահանջեն։ Որպես […]
11:30 16.12.2019
Աղքատության փուլային հաղթահարման ծրագրի շրջանակում անասնապահությամբ զբաղվելու համար աջակցությունը կտրամադրվի 1000 ընտանիքների՝ նպաստի իրավունքը 12 ամիս պահպանելուն զուգահեռ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Արդեն ծրագրում ընդգրկվել և պայմանագրեր է ստորագրել 883 անձ։ Մյուս պայմանագրերի կնքումն ընթացքի մեջ է։ Աղքատության փուլային հաղթահարման ինստիտուցիոնալ լուծումը տրվել է «Պետական […]
11:24 16.12.2019
Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, ժամը 21:30-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Գանձաքար գյուղ, որտեղ տներից մեկում հայտնաբերվել է 2 դի: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի […]
11:14 16.12.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է մի փոքրիկ հատված «Իմ քայլը» հիմնադրամի ամենամյա բարեգործական գալա-ընթրիքի ժամանակ ունեցած ելույթից՝ նշելով, որ դրանով ևս մեկ անգամ վերահաստատում է, որ մեր երկրում և մեր հասարակությունում երկրի ղեկավարի տիկին «աշխատելը» դժվար, շատ դժվար, անասելի դժվար է: «Ուզում եմ անկեղծ լինել. անցած մեկուկես տարում չի եղել մի […]
10:53 16.12.2019
Լրագրող Հայկ Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգում է․ «Երեկ Գյումրիում էի: Մեքենա էի մաքսազերծում: Ամեն ինչ շատ արագ ու առանց քաշքշուկների եղավ: Բանալիների կորստի կամ գողանալու հարցերն ի դեպ շատ արագ կարգավորվեց: Սակայն կա մի խնդիր, որն, ի դեպ, շատերն են նշում: Ուրեմն՝ գալիս ես մաքսային գոտի ու պարզվում է՝ մեքենան, որը պետք է դուրս […]
10:33 16.12.2019
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է «Հայփոստ» ՓԲ ընկերության ավագ օպերատորի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 1954թ. ծնված կինը 2015 թվականից մինչև 2019 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում «Հայփոստ» ՓԲ […]
10:29 16.12.2019
Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմի՝ դատախազին ներկայացված բացարկի միջնորդությունը։ Պաշտպանական կողմը պետական մեղադրող Վահե Դոլմազյանին բացարկի միջնորդություն էր ներկայացրել այն հիմքով, որ նիստերից մեկի ժամանակ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ Դոլմազյանը հայտարարել էր, թե պաշտպանն ասել է` «բոյկոտում ենք»: Պաշտպանները բողոքարկել էին նաև Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ նոյեմբերի 5-ի […]
10:23 16.12.2019
Դեկտեմբերի 15-ին` ժամը 23:23-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գեղհովիտ գյուղի 1-ին փողոցի թիվ 12 տանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:35-ին, մարվել՝ 23:55-ին: Այրվել են խոհանոցի կախովի […]
10:06 16.12.2019
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը: Նիստին ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալները և դեպարտամենտների ղեկավարները: Նիստի օրակարգում ընդգրկված է եղել ՀՀ անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների չեզոքացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելուն, ինչպես նաև՝ ժամանակակից մարտահրավերներին հակազդելուն վերաբերող […]
09:24 16.12.2019
Դեկտեմբերի 15-ին` ժամը 20:18-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Գարգառ գյուղի Պուշկինի 1-ին ոլորանում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորակը. ավտոմեքենան ձորակից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: […]
08:54 16.12.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Լանջիկ գյուղում առկա է մառախուղ: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս […]
08:11 16.12.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-13։00 Խաղաղ Դոնի փ. 31 շենքի 1-7 մուտքերը, 11:00-17։00 Նոր-Նորքի 3-րդ զանգ.՝ Գայի փ. 20, 5-րդ զանգ.՝ Միկոյան փ. 25 շենքերը, 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 71շենքի (4-րդ, 5-րդ մուտքերը), Վիլնյուսի փ. 93 շենքի (1-4-րդ […]
23:09 15.12.2019
Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 15-ի ցերեկը, 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-17-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 15-ի ցերեկը, 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ստորև ներկայացված է Հայաստանի ինտերակտիվ քարտեզը, որի վրա կարող եք տեսնել առաջիկա օրերին կանխատեսվող ջերմաստիճանը, տեղումները, քամու ուժգնությունը, ուղղությունը և օդերևութաբանական […]
22:26 15.12.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցած կրակոցների փաստով: Ժամը 08:30-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ոստիկան Կ.Ն.-ն ահազանգել է ոստիկանության Մաշտոցի բաժին, որ Նազաբերկյան թաղամասում կայանված Hyundai ավտոմեքենայի վրա կրակոցներ են արձակել: Պարզվել է, որ դեկտեմբերի 12-ի` ժամը 18:00-ից մինչև […]
22:19 15.12.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 21:18-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին և Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում ձյուն է տեղում: Արագածոտնի մարզի Թալին, Ապարան, Աշտարակ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Շիրակի […]
22:08 15.12.2019
Aravot.am-ի հաղորդմամբ` մահացել է Սերժ Ջիլավյանը: Հայկական միջազգային ասամբլեայի նախագահն էր, հմուտ ձեռնարկատեր, որը 1980-90-ականներին համարվում էր Ուզբեկստանի, հետո նաև Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Սերժ Ջիլավյանը կյանքի վերջին տարիներին ապրում էր հիվանդ ու միայնակ՝ իր ծննդավայրում՝ Ստեփանավանի Ագարակ գյուղում՝ հաշմանդամի սայլակին գամված: Իր հարցազրույցներից մեկում Սերժ Ջիլավյանն այսպես էր բնորոշել իրեն, իր ապրած կյանքը․ «Ինձ […]
21:06 15.12.2019
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, Գյումրիի բնակիչ, 23-ամյա Էդգար Ս.-ն, Գյումրի քաղաքի Շիրակացի – Հ. Մելքոնյան փողոցների խաչմերուկում, իր վարած Mercedes մակնիշի 34 MA 310 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել մայթեզրի բազալտե սալերին ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված ճանապարհին՝ խանութի տարածքում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի […]
20:34 15.12.2019
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները՝ համատեղ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են երեկ՝ դեկտեմբերի 14-ին, դանակահարված վիճակում «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված անձանց ամբողջական տվայլները, և թե որտեղից են նշվածները տեղափոխվել հիվանդանոց: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 13:20-ի սահմաններում, Խորենացու փողոցի […]
20:27 15.12.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել, որ Մարիամի հետ կիրակի երեկոն անցկացրել է Ամանորյա տոնավաճառում։ «Մարիամի հետ կիրակի երեկոն անցկացրել ենք Երևանում բացված Ամանորյա տոնավաճառում։ Այս տարի տոնավաճառին իրենց արտադրանքն են ներկայացրել ավելի քան 200 հայկական կազմակերպություններ։ Գնել ենք հայկական արտադրության քաղցրավենիքներ, օճառներ, յուղեր, ինչպես նաև ամանորյա […]
20:07 15.12.2019
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 16-րդ տուրի «Ռոմա»-ՍՊԱԼ խաղի մեկնարկային կազմերը հայտնի են: Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների շարքում է: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին:
20:01 15.12.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստ է մեկնել Մոսկվա՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառմանը մասնակցելու։ Այս մասին այսօր Արմեն Սարգսյանը հաղորդել է РИА Новости-ին։ «Անպայման կմասնակցեմ, եթե հրավիրեն։ Դա Մեծ հաղթանակի օր է, և այդ հաղթանակը կարևոր է բոլորիս համար․ և՛ Ռուսաստանի, ռուսների, և՛ հայերի, և՛ ուկրաինացիների, և՛ ուզբեկների, և՛ այլ ազգերի ժողովուրդների […]
19:50 15.12.2019
ՌԴ Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ)՝ Հայաստանում տեղակայված ռազմակայանի ութ օբյեկտներում ավարտվել են վերանորոգման-վերականգնման և կանոնակարգերով նախատեսված աշխատանքները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՌՇ-ի մամուլի ծառայությունից, Երևանի և Գյումրու կայազորերում 2019-ին ռազմական ավանների վարչական, տնտեսական և ծառայողական օբյեկտներում անցկացվել են հաղորդակցության ուղիների, կաթսայատների, կոյուղու, ինժեներական ցանցերի, բնակելի օբյեկտների և զորանոցային բնակելի ֆոնդի վիճակի գնահատման, կանոնակարգերով նախատեսված սպասարկման աշխատանքներ։ 2020-ին նման […]