15:30 17.01.2020
Ճարտարապետների միջև վեճի առարկան «արտոնագիր»-«լիցենզիա» հասկացությունների տարբերությունն է։ Այսպես է բացատրում Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչը այն հակասությունը, որ կա պետական մասնագիտական կառույցի՝ իրենց կոմիտեի, ու մասնագիտական հիմնարկի՝ ճարտարապետների պալատի միջև։ Մանրամասները` ավելի ուշ` տեսանյութում:
15:29 17.01.2020
Կառավարությունը Մեղրիի գազիֆիկացման համար 290 մլն դրամ է հատկացրել: 2020-ի վերջին համայնքի շուրջ 10000 բնակիչ կապահովվի բնական գազով։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության ֆեյսբուքյան էջից:
15:11 17.01.2020
Ինչպես արդեն հայտնել ենք, Կոտայքի մարզի Զառ գյուղում այսօր առավոտյան պայթյուն էր եղել, որի հետևանքով տուն էր փլուզվել: Տուժել էին տարեց ամուսիններ: Նրանք տեղափոխվել էին հիվանդանոց: Ամուսինն արդեն դուրս է գրվել: Կինը շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ: SHANTNEWS.am-ը տուժածների առողջական վիճակի մասին հետաքրքրվել է Աբովյանի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի ծառայության պետ Սերժ Խաչատուրյանից: Խաչատուրյանը […]
15:08 17.01.2020
Ճարտարապետների տանը կռիվ է ընկել։ Մասնագիտական կառույցում կարծում են՝ ամեն ինչ կարգավորված է, պետական կառույցը պնդում է, որ կարգավորումներում փոփոխության կարիք կա։ Ճարտարապետների պալատի նախագահը մանրամասնել է, թե ինչն է վեճի առարկան։ Մանրամասները՝ տեսանյութում:
15:07 17.01.2020
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: «ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ այս պահին դեպքի վայր են մեկնում ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ […]
15:01 17.01.2020
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության հետ ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ հետախուզական գործողությունների արյդունքում բացահայտվել են իրացման նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իրացնելու 2 դեպք, պարզվել է դրանց կատարման […]
14:53 17.01.2020
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, որպես առաջնահերթություններից մեկը դիտարկելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների դեմ ուղղված պայքարը, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է Երևանի քաղաքապետարանի մի շարք պաշտոնատար անձանց կողմից 2012-2015 թթ. ընթացքում շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք։ Ստացված փաստական տվյալների համաձայն՝ Երևան համայնքի Արաբկիր […]
14:47 17.01.2020
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։ «Էսօրվա ձյունը շնորհավորեցի»,- գրել է նա:
14:29 17.01.2020
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» խմբակցության հանդիպման ժամանակ անդրադարձ եղե՞լ է պետական հեղաշրջման փորձին: Սիմոնյանը պատասխանեց, որ նման հարց չի հնչել, քանի որ հանդիպումը հիմնականում 2019 թ. և ապագա անելիքների քննարկմանն էր վերաբերում: Հարցին՝ ՀՀ վարչապետի տիկնոջ և դուստրերի նկատմամբ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի վարած […]
14:21 17.01.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ: Մոտ երկու ժամ տևած հանդիպման ավարտից հետո ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչ հարցեր էին քննարկման օրակարգում: Սիմոնյանը հայտնեց, որ արդեն ավանդական է դարձել հանդիպումը վարչապետի և խմբակցության հետ: Նա տեղեկացրեց՝ քննարկվել է 2019 թ. տեղի ունեցածը, ինչպես […]
14:10 17.01.2020
Վաղը Երևանում կանցկացվի Հայաստանի և Արցախի Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։ Նիստը կանցկացվի Հայաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում։ Այլ մանրամասներ հայտնի չեն:
13:46 17.01.2020
«Լիցենզավորման» և «Ճարտարապետների գործունեության մասին» 2017թ. ընդունված օրենքների համաձայն` ստեղծվում է Ճարտարապետների պալատ, իսկ ճարտարապետներին տրվող լիցենզիաների ձևաչափը փոխվում է: Այս փոփոխությունները լուրջ խնդիրներ են ստեղծել ճարտարապետների շրջանում: Դրանք լուծելու նպատակով «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը օրենսդրական նախագիծ է մշակել, իսկ այսօր ԱԺ-ում կազմակերպել է աշխատանքային քննարկում: Մանրամասները` տեսանյութում:
13:40 17.01.2020
Ավելի վաղ հայտնել էինք` Կոտայքի մարզի Զառ գյուղում առավոտյան պայթյունից տուն է փլուզվել: Նախնական տվյալներով՝ պատճառը գազի արտահոսքն է եղել: SHANTNEWS.am-ը մանրամասներ է ճշտել Զառի գյուղապետ Լևոն Խաչատրյանից և ականատեսներից: Գյուղացիները պատմեցին, որ տուժածներին առաջին օգնությունն իրենք են ցուցաբերել: Տուժածները տարեց ամուսիններ են: Մանրամասները՝ տեսանյութում:
13:35 17.01.2020
ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքի առթիվ քննվող քրեական գործի քննության ընթացքում արտերկիր որդեգրված որևէ երեխա չի վերադարձվել Հայաստանի Հանրապետություն: «Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում օտարերկրացիների […]
13:16 17.01.2020
Տորոնտոյում բնակվող մի կին, որը Հայոց ցեղասպանությունը վերապրած վերջին կանադացին էր, մահացել է, երբ իր 105-ամյակը տոնելուն ընդամենը չորս ամիս էր մնացել: Եվգենիա Փափազյանը (Քոքորյան-Երգանյան) կյանքից հեռացել է 2020 թվականի հունվարի 14-ին: Փափազյանը ծնվել է Թուրքիայում, Սամսունի Իոնիա թաղամասում 1915-ին: Նա չի ճանաչել իր ծնողներին: Նրա հորը բանակ են տարել 1915-ին, և տղամարդը այլևս չի […]
12:43 17.01.2020
«Այս ամսվա վերջին նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում»,- այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։ Նա հայտարարել է, որ այդ հարցը քննարկվել է ԵԱՀԿ գործող նախագահի անդնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի Ադրբեջան այցի ժամանակ։ (Կասպրշիկը ԵԱՀԿ հերթական դիտարկմանն է մասնակցել)։ Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև հայտարարել է, որ այս […]
12:36 17.01.2020
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռևազյանը երեկ երեկոյան որպես մատուցող էր աշխատում Երևանի կենտրոնում գտնվող սրճարաններից մեկում: Ակցիայի նպատակն էր ստացված թեյավճարներն ուղղել 6-ամյա Տիգրան Ամիրխանյանի բուժմանը՝ որպես բարեգործություն: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը: Մի քանի ժամով մատուցող աշխատելու հրավեր-առաջարկը Տաթևիկ Ռևազյանն ստացել է սրճարանի տնօրինությունից, որտեղ ավանդույթի նման մի բան է, երբ բոլորովին […]
12:31 17.01.2020
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաստատեցին Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակ հղելու լուրը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից նշեցին, որ այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն: Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը նամակ է հղել ՀՀ վարչապետին և պատրաստակամություն է հայտնել մասնակցել […]
12:20 17.01.2020
ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով՝ ոստիկանության աշխատակիցների հետ իրականացված համատեղ մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է մի խումբ անձանց կողմից տարբեր տնտեսվարող սուբյեկտներին պատկանող ավտոմատ սարքերից կատարված խոշոր չափերով գույքի հափշտակության շղթա: Նախաքննությամբ պարզվել է, որ Գյումրի և Երևան քաղաքների մի խումբ բնակիչներ, հանցավոր ճանապարհով ֆինանսական […]
12:11 17.01.2020
Հայաստանում 2018 թվականի ապրիլ-մայիսին տեղի ունեցած հեղափոխության արդյունքում իշխանության եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018-ի մայիսից մինչև 2019-ի դեկտեմբերը կատարել է 37 արտասահմանյան այց։ MediaLab-ը ներկայացնում է Հայաստանի նախկին ղեկավարների՝ երեք նախագահների կատարած արտասահմանյան այցերի քանակն ու ընդհանուր նկարագիրը, ինչպես նաև ցույց կտանք Նիկոլ Փաշինյանի արտասահմանյան ուղևորությունների աշխարհագրությունն ու ընդհանուր դինամիկան։ Նախկինները Հայաստանի առաջին նախագահ Լևոն […]
12:02 17.01.2020
Կառավարության փոփոխությունից հետո Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ չեն լինի: Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը: Նա նշել է, որ ՌԴ արտաքին քաղաքականությունը որոշում է նախագահը, ուստի կառավարության փոփոխությունից հետո արտաքին քաղաքական գիծը կպահպանվի: Ռյաբկովը նաև ընդգծել է, որ ՌԴ արտաքին քաղաքականությունն ուղղված է աշխարհում Ռուսաստանի դիրքի ամրապնդմանը: […]
11:53 17.01.2020
Հետիոտնային շարժի անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով Երևան քաղաքի Արցախի պողոտայի Արցախ-Այվազովսկու և Արցախ-Արին-Բերդի փողոցների խաչմերուկների հատվածում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Արցախի պողոտայի վերոնշյալ հատվածում երթևեկության երկու ուղղություններով տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը սահմանվել է 60կմ/ժ` նախկին 70կմ/ժ-ի փոխարեն: Նշված հատվածում գործող արագաչափ լուսանկարահանող սարքի աշխատանքային ռեժիմում կկատարվի փոփոխություն […]
11:38 17.01.2020
SHANTNEWS.am-ի տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կհանդիպի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ: Նշենք, որ երեկ վարչապետը հանդիպել է Երևանու ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամների հետ: Հանդիպումը տեղի կունենա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության` Սայաթ Նովա փողոցում գտնվող գրասենյակում: Հիշեցնենք` նման ավանդույթ նախկինում էլ եղել է: «Իմ քայլը» խմբակցության անդամները տարբեր հանդիպումներ են ունեցել գործադիր մարմինների […]
11:30 17.01.2020
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 16-ից 17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 68 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության` 14, մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության՝ 9-ական, յուրացման կամ վատնման՝ 6, զենք-զինամթերքի առգրավման՝ 5, գույքի դիտավորությամբ վնասման ու թմրամիջոցի հայտնաբերման՝ 4-ական, համակարգչային հանցագործության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և սպանության […]
11:21 17.01.2020
«Գազպրոմ Արմենիան» քննարկվում է գազի սակագնի վերանայման հարցը: Այս մասին Tert.am-ին հայտնել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից: «Չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն կդիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` համապատասխան հայտով»,- հայտնել են ընկերությունից: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
11:15 17.01.2020
Հայաստանի միգրացիոն ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որում խորհուրդներ են հայ միգրանտներին՝ ՌԴ-ում ձեռնարկատիրություն հիմնելու համար: Ծառայությունը տեղեկացնում է. «Ո՛չ ԱՁ (անհատ ձեռնարկատեր), ո՛չ կորպորատիվ, ո՛չ ԲԸ (բաժնետիրական ընկերություն), այլ ՍՊԸ (սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն) գրանցելն է ամենահարմարը միգրանտների համար: Գրանցումն անհամեմատ հեշտ է, մշտական (կամ որևէ) գրանցում պետք չէ, հարկերը վճարելու մեխանիզմն է դժվար, բայց հարկերն […]
10:55 17.01.2020
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հատկապես ցորենի բաց դաշտերի համար այս ձյունը ընդունենք որպես Աստծո պարգև❄️❤️»։ Երևանում հունվարի 19-ի երեկոյան ժամերին, 17-ի և 20-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն։
10:42 17.01.2020
Ոստիկանության Սպիտակի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 16-ին՝ ժամը 09.30-ին, Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցից բաժին բերման է ենթարկվել 38-ամյա Նշան Մ.-ն, որը 2019 թ. հունվարի 29-ից հետախուզվում էր ՌԴ Ստավրոպոլ քաղաքի ՆԳՎ-ի կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի /ՃՏՊ՝ մահվան ելքով/ 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին: […]
10:22 17.01.2020
ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում հայտնաբերված չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել բուժհիմնարկի տնօրենին: 2019թ. օգոստոսի 23-ին տեղեկություններ են ստացվել՝«Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում չարաշահումների վերաբերյալ: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենը պաշտոնավարման ընթացքում, պաշտոնական […]