TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+18.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Սյունիքի մարզում երկու եղբայրներից մեկի սպանության, մյուսի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու վարույթով կալանավորվել է երկու անձ

16:10 16.10.2024

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված անհետաձգելի քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Արարատի մարզի բնակիչ եղբայրներից մեկի սպանության, մյուսի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ։ 2024թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մեղրիի բաժնից ստացվել է հաղորդում՝ Լիճք բնակավայրի տարածքից […]

̰
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի խորհրդի նիստ

16:01 16.10.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի խորհրդի հերթական նիստը: Քննարկվել են հիմնադրամի գործառույթներին և հետագա գործունեության ուղղություններին վերաբերող հարցեր: Քննարկումների արդյունքում ընդունվել են որոշումներ՝ «Ներդրումների աջակցման կենտրոնի» բնականոն գործունեության ապահովման և ֆինանսավորման համատեքստում: Որոշում է կայացվել խորհրդի հաջորդ նիստն անցկացնել դեկտեմբերի առաջին տասնօրյակում, որում կքննարկվեն ընդունված որոշումների արդյունքներն ու հետագա […]

̰
Մեկնարկել է մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված վերապատրաստման դասընթացը

15:55 16.10.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության միջև ձեռք բերված համաձայնության շրջանակում հոկտեմբերի 15-18-ն անցկացվում է վերականգնման և ժառանգության պահպանության ոլորտի հայ մասնագետների վերապատրաստման դասընթացների երկրորդ փուլը: Ծրագրի մեկնարկին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Ծրագրի շրջանակում Ե. Չարենցի […]

̰
Նախագահը Ղազախստանում այցելել է «Աստանա» Միջազգային ֆինանսական կենտրոն

15:48 16.10.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ղազախստանում այցելել է «Աստանա» Միջազգային ֆինանսական կենտրոն և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ համատեղ շրջայց կատարել։ ՄՖԿ-ի տնօրեն Նուրխատ Կուշիմովը ներկայացրել է կենտրոնի գործունեության մանրամասները։ ՀՀ և ՂՀ նախագահների համատեղ շրջայցից հետո կենտրոնի տնօրենը հանդես է եկել ՄՖԿ-ի վերաբերյալ զեկույցով:

̰
Մայրաքաղաքում մեկնարկել են սպասվող տեղումների հետևանքները մեղմելու կանխարգելիչ միջոցառումներ

15:35 16.10.2024

Մայրաքաղաքում մեկնարկել են սպասվող տեղումների հետևանքները մեղմելու կանխարգելիչ միջոցառումներ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: «Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ, համաձայն ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածած հաղորդագրության՝ հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը սպասվում են հորդառատ անձրևներ։ Մասնավորապես Երևանում՝ հոկտեմբեր ամսվա նորմայի 100-150 տոկոսի չափով։ Ըստ […]

̰
Հայաստանը մասնակցում է Ֆրանկֆուրտի գրքի 76-րդ միջազգային ցուցահանդեսին

15:28 16.10.2024

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 16-20-ը Հայաստանն առանձին տաղավարով մասնակցում է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին: Ֆրանկֆուրտի՝ աշխարհի ամենահեղինակավոր և ծավալով ամենամեծ ցուցահանդեսին Հայաստանը մասնակցում է ավելի քան 20 տարի: Ցուցահանդեսում ներկայացվում է Հայաստանում և արտերկրում վերջին տարիներին հրատարակված հիմնականում օտարալեզու հայ գրականություն: Ֆրանկֆուրտի հայկական տաղավարում մյուս ազգային տաղավարների և օտարերկրյա հրատարակչությունների ներկայացուցիչներին կներկայացվի «Հայ գրականությունը թարգմանություններում» […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Աստանա հաբ» տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային պարկ

15:22 16.10.2024

Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Աստանա հաբ» տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային պարկ։ ՂՀ թվային զարգացման, նորարարությունների և օդատիեզերական արդյունաբերության նախարար Ժասլան Մադիևի ուղեկցությամբ նախագահը շրջել է կենտրոնում, ծանոթացել արդիական ստարտափերին։ Շրջայցի ավարտին համագործակցության հուշագիր է ստորագրվել «Թումո» կենտրոնի և Աստանա հաբի միջև։

̰
Հայտնի կդառնա ՀՀ 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաքը

15:16 16.10.2024

ԿԳՄՍ նախարարությունում հոկտեմբերի 18-ին կամփոփվեն «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները: 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսի համար պայքարում են Աբովյան, Ալավերդի, Ապարան, Մարտունի և Նոյեմբերյան քաղաքները։ Ամենամյա մրցույթի նպատակն է աջակցել մարզային երիտասարդական կյանքի ակտիվացմանը, խթանել ՏԻՄ-երի կողմից երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացվող աշխատանքների և ծրագրերի ծավալների մեծացումը, խրախուսել համայնքային մակարդակում երիտասարդական աշխատանքի ձևավորումն […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը դասախոսություն է կարդացել Ղազախստանի Հանրային կառավարման ակադեմիայում

15:06 16.10.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ղազախստան պաշտոնական այցի շրջանակներում այցելել է Ղազախստանի Հանրային կառավարման ակադեմիա։ Նախագահը ողջունել է ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին, ապա հանդես է եկել Հայաստանի ընդհանուր նկարագրին նվիրված դասախոսությամբ, որի շրջանակներում ներկայացրել է նաև «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:        

̰
Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

14:54 16.10.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Արման Գրիգորյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․Երևան, Բաղրամյան փ․), որի ընթացքում կատարել են ապրանքատեսակի նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Հավի շաուրմա» արտադրատեսակի նմուշը ՄԱՖԱնՄՔ ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել […]

̰
ՀՀ-ում չհաշվառված քաղաքացիական և ծառայողական բոլոր զենքերը ենթակա են հաշվառման. հայտարարություն

14:46 16.10.2024

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող քաղաքացիական և ծառայողական բոլոր զենքերը ենթակա են հաշվառման ՀՀ ոստիկանությունում՝ քաղաքացիական և ծառայողական զենքերի հաշվառման միասնական էլեկտրոնային շտեմարանում և թղթային տարբերակով, որոնց կարգը սահմանում է Կառավարությունը: Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ չհաշվառված քաղաքացիական զենքերը քաղաքացու կողմից իրավապահ […]

̰
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 4000-ից ավելի գովազդային վահանակից 2874-ը ապամոնտաժվել է

14:40 16.10.2024

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 4000-ից ավելի գովազդային վահանակից 2874-ը ապամոնտաժվել է: Մեծ տեղեկատու դաշտով 106 գովազդային վահանակից 67-ը հեռացվել է, 39-ը առաջիկայում կհեռացվի: Տնտեսվարողները նախօրոք զգուշացվում և ծանուցվում են նոր չափորոշիչների մասին, որոշ դեպքերում հենց իրենք էլ հեռացրել են արտաքին գովազդային վահանակները:

̰
Անվտանգության կանոնների իմացության հավաստագիր և բժշկական ձև 2 ներկայացնելը պարտադիր է. Ոստիկանության հայտարարությունը

14:27 16.10.2024

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Զենքի մասին» 1998 թ. հուլիսի 3-ի օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով զենքով պարգևատրված անձինք, օրենքն ուժի մեջ մտնելուց (2023 թ. հունիսի 1) երկու տարվա ընթացքում, պարտավոր են ՀՀ ոստիկանություն ներկայացնել նույն օրենքի 11-րդ հոդվածի 11-րդ մասի 5-րդ կետով նախատեսված՝ զենքի տիրապետումը […]

̰
Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն 

14:16 16.10.2024

ՀՀ ԱՆ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնը տեղեկացնում է, որ շտապ անհրաժեշտ է A (ll) rh- (երկրորդ բացասական) կարգի արյուն: «Խնդրում ենք արյան նշված կարգն ունեցող անձնանց մոտենալ Յոլյան կենտրոնի Արյան բանկ: Ձեր արյունը խիստ անհրաժեշտ է այս պահին։ Արյունատվության հակացուցումները՝ այստեղ: Դոնորների ընդունումն իրականացվում է երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 09։00-ից 12։30, անձնագրով։ Հասցե՝ Հրաչյա Ներսիսյան 7 […]

̰
Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. Քասախ գյուղի տներից մեկում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց

14:12 16.10.2024

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քասախ գյուղի Թումանյան փողոցի տներից մեկում մահացած քաղաքացի և տուժածներ կան: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկնեը նշված փողոցի տներից մեկի 1-ին հարկում՝ ննջասենյակում, հայտնաբերել են երիտասարդ […]

̰
Խուզարկություն զանգերի կենտրոնում. խարդախների թիրախում բացառապես օտարերկրացիներ էին

14:06 16.10.2024

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Երևան քաղաքի Ոսկերիչների փողոցում՝ վարձակալական հիմունքներով տրամադրվող գրասենյակային տարածքում, գործում է հատուկ կահավորված զանգերի կենտրոն, որում ներգրավված անձինք, չարաշահելով օտարերկրյա պետություններում գտնվող անձանց վստահությունը, հափշտակում են առանձնապես խոշոր չափերի գումարներ: Ներկայացնում է ՔՈԳՎ ՕՀՏ ՀՀԴՊ վարչության բաժնի պետ […]

̰
Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները շարունակվում են․ ՀՀ ԱՆ

13:47 16.10.2024

Պատվաստվելով` մենք պաշտպանում ենք ոչ միայն մեզ, այլև մեր շրջապատին: Եկե՛ք գրիպի այս սեզոնը դարձնենք ավելի անվտանգ ռիսկի խմբում գտնվող մեր սիրելիների համար, հորդորում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։ Պատվաստումները հասանելի են նաև 2 շարժական կետում` Յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10:00-ից մինչև 16:00-ը։ Հյուսիսային պողոտա-Աբովյան փ. խաչմերուկի հարակից տարածք, Վերնիսաժի հարակից տարածք: Կարող եք պատվաստվել նաև […]

̰
Հոկտեմբերի 17-18-ը հանրապետության մի շարք շրջաններում և Երևանում  կթափվի հոկտեմբեր ամսվա նորմայի 100-150 տոկոսի չափ տեղում

13:36 16.10.2024

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է՝ Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։ Նշված ժամանակահատվածում հանրապետության մի շարք շրջաններում, հատկապես կենտրոնական գոտում, այդ թվում նաև Երևանում կթափվի հոկտեմբեր ամսվա նորմայի 100-150 տոկոսի չափ […]

̰
Ուջանցի երիտասարդի մեքենայում ատրճանակ կար. նա ձերբակալվել է

13:30 16.10.2024

ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի պարեկները, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, գիշերվա ժամը 2.20-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Նարեկացու փողոցում հայտնաբերել են «Նիսան» մակնիշի մի մեքենա, որի դիմացի նստելատեղի վրա նկատել են ատրճանակի նմանվող հրազեն: 34-ամյա վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ուջան գյուղի բնակիչ 34-ամյա երիտասարդը և կազմված […]

̰
Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել է մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության հուշագիր

13:20 16.10.2024

Աստանա կատարած այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի հետ ստորագրել է մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության հուշագիր, որում նախանշված են երկու պետությունների միջև ոլորտային համագործակցության ուղղությունները:

̰
Վաչե Տերտերյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչներին

13:16 16.10.2024

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչներին (ԵՆԲ)։ Նախարարի տեղակալը ողջունել է պատվիրակությանը և նշել, որ ջրային ոլորտում առկա է լավ համագործակցություն միջազգային տարբեր գործընկերների հետ և կարևոր է այս համատեքստում ԵՆԲ-ի հետ համագործակցության ակտիվությունը։ ԵՆԲ-ի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և նշել, որ այցի նպատակն […]

̰
Մեկնարկել է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակության ուսումնասիրություն

13:10 16.10.2024

Փոքր և միջին ձեռնարկությունների դիմակայունության և աճի խթանման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) հետ համագործակցությամբ և «Էրնսթ ընդ Յանգ» (EY) ՓԲԸ-ի աջակցությամբ ձեռնարկել է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակության ուսումնասիրությունը, հայտնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը։ Ուսումնասիրության նպատակն է բացահայտել Հայաստանի ՓՄՁ-ների աճի ներուժն ու հնարավորությունները՝ անդրադառնալով խնդիրներին ու մարտահրավերներին: […]

̰
Երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և մարտական փամփուշտներ են հայտնաբերվել

13:03 16.10.2024

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 15-ի ժամը 18-ին Նաիրի Զարյան փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և քննչական բաժին են ներկայացրել 36-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են «Բայկալ-442» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 12 մարտական փամփուշտներով և նույն զենքի համար […]

̰
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 16-ին

12:40 16.10.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 419 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 423 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․95 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.05 դրամ:

̰
Թալինի բնակիչը վիճաբանության ժամանակ դանակահարել էր 59-ամյա տղամարդուն. նա ձերբակալվել է

12:34 16.10.2024

Հոկտեմբեր 15-ին, ժամը 21.24-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ Նաիրի Զարյան փողոցի մի տնից «որովայնի կտրած-ծակած վերք, մարմնի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ 1-ին համալսարանական հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել 59-ամյա տղամարդ: Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 20-ի սահմաններում Նաիրի Զարյան փողոցի վերոհիշյալ տան մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ […]

̰
Այսօր հայկական առաջին պարբերականի՝ “Ազդարար”-ի լույսընծայման 230-ամյակն է, հայկական մամուլի օրը, ուրեմն՝ հայ լրագրության և լրագրողների օրը. ՀՀ ՔԿ նախագահի մամուլի քարտուղար

12:23 16.10.2024

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Այսօր հայկական առաջին պարբերականի՝ “Ազդարար”-ի լույսընծայման 230-ամյակն է, հայկական մամուլի օրը, ուրեմն՝ հայ լրագրության և լրագրողների օրը։ Սրտանց շնորհավորում եմ իմ բոլոր լրագրող և լրագրության բարձր չափորոշիչներով առաջնորդվող գործընկերներին, ապագա լրագրող իմ բոլոր ուսանողներին, լրագրության “վետերաններին”։ Այս մասնագիտությանը պետք է վերաբերվել որպես […]

̰
Սուբվենցիոն ծրագրերով Բյուրեղավան համայնքում խոշոր ծրագիր է իրականացվում

12:14 16.10.2024

ՀՀ կառավարության 2023 և 2024 թվականների սուբվենցիոն ծրագրերով՝ երկու փուլով Բյուրեղավան համայնքում խոշոր ծրագիր է իրականացվում՝ մարզադաշտի հարևանությամբ հիմքից կառուցվում է ժամանակակից լուծումներով մարզադպրոց, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հունիսից և այս պահին ակտիվորեն ընթանում են նաև երկրորդ փուլի աշխատանքները: Կառուցվել են մոնոլիտե սյուները, հեծանները. երկհարկանի […]

̰
Վերացվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը․ ՍԱՏՄ

11:55 16.10.2024

«ԱԱ ՏՐԱՆԶԻՏ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի «Կարագ սերուցքային «Ավանդական»» արտադրատեսակից իրականացվել է նմուշառում, որի արդյունքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել (Շիրակի մարզ, ք. Գյումրի): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի առանձին գործառույթի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։

̰
ՀՀ հանրակրթական դպրոցներին հեծանիվների մատակարարումը շարունակվում է

11:49 16.10.2024

Մեկնարկել է ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական ուսումնական հաստատություններին հեծանիվների մատակարարման երկրորդ փուլը, հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներին հեծանիվների բաշխումն ավարտվել է: Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցներին բաշխվել է 354, Տավուշի՝ 270, իսկ Վայոց ձորի՝ 156 հեծանիվ: Հեծանիվների մատակարարման և բաշխման գործընթացը մեկնարկել […]

̰
Սպանություն Արարատի մարզի Նոր Ուղի գյուղում. կասկածյալը ձերբակալվել է

11:43 16.10.2024

Հոկտեմբերի 16-ի գիշերը՝ ժամը 1.29-ին, ՆԳՆ ոստիկանության Արարատի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «Վեդի» բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը դանակահարության կանչով մեկնել է Նոր Ուղի, որտեղ արձանագրել է նույն գյուղի բնակիչ 34-ամյա Սերոբ Ստեփանյանի մահը: Ահազանգով մեկնած ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը և պարեկային կարգախումբը ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 1-ի […]

̰
BACK_TO_TOP