11:37 16.10.2024
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թ. հոկտեմբերի 16-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի շրջանակում ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 88 հատ։ Նախապես սահմանված 7400 հատ քվոտայի սպառված լինելու պայմաններում, ՀՀ կառավարության 10.10.2024թ. թիվ 1589-Ն որոշմամբ ներմուծման […]
11:30 16.10.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 15-ից 16-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 85 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 13-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 10, ֆիզիկական ներգործության՝ 8, խարդախության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու` […]
11:23 16.10.2024
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 249 դեպք և շուրջ 131 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 11 դեպքով 11 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր 65.6 մլն դրամի չափով: Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման […]
11:17 16.10.2024
Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հովտաշեն բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։
11:10 16.10.2024
Արդարադատության նախարարության Թարգմանությունների կենտրոնի և Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր: Թարգմանությունների կենտրոնի տնօրեն Անահիտ Աբրահամյանը կարևոր է համարել գործակցության մեկնարկն իրավաբանորեն արձանագրելու հանգամանքը՝ նշելով, որ այն հիմք կդառնա հետագա գործընթացների համակարգված իրականացման համար: Կոնֆուցիուսի ինստիտուտի հայկական կողմի տնօրեն Գոռ Սարգսյանը ողջունել է Թարգմանությունների կենտրոնի նախաձեռնությունը՝ ուղղված Հայաստանում չինարենի զարգացմանն […]
11:02 16.10.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպում է ունեցել Հնդկաստանի խորհրդարանի Լոք Սաբհայի խոսնակ Օմ Բիրլայի հետ: Քննարկելով երկկողմ հետաքրքրության հարցերի լայն շրջանակ` կողմերն ընդգծել են հայ-հնդկական հարաբերությունների խորացող բնույթն ու դրա կարեւորությունը երկու երկրների համար: Քննարկումների առանցքում են եղել երկու երկրների խորհրդարանական համագործակցությանը եւ գոյություն ունեցող բարեկամական կապերի խորացմանն ու զարգացմանը միտված քայլերի ձեռնարկման […]
10:56 16.10.2024
Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի և Քրեակատարողական ծառայողի օրվան ընդառաջ՝ Ծառայության կողմից ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կազմակեպվել էր աննախադեպ և բացառիկ միջոցառում. կազմակերպված ցուցահանդես-վաճառքին մասնակցելու և իրենց աշխատանքներն անձամբ ներկայացնելու համար քրեակատարողական հիմնարկ էին բերվել «Սևան», «Նուբարաշեն» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկների ստեղծագործող ազատազրկված անձինք: Ցուցահանդեսին ներկա են եղել արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, Քրեակատարողական ծառայության […]
10:48 16.10.2024
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում եղել են Ֆինանսների նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի ու Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, և Ճապոնիայի ֆինանսների նախարարության պատվիրակությունը եռօրյա բանակցությունների արդյունքում համաձայնության են եկել նոր հարկային համաձայնագրի շուրջ: Համաձայնագիրը ներկայացնում է երկու երկրների միջև հարկման շրջանակը պարզաբանող դրույթներ՝ վերացնելով միջազգային կրկնակի հարկումը և կանխելով հարկումից խուսափումն […]
10:40 16.10.2024
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հայկական արտադրության հագուստի որակին՝ նշելով, որ դա իր մշտական ընտրությունն է։ ««Ես չեմ պատրաստվում գնումներ կատարել այլ երկրներում կամ Երևանում ներկայացված օտարերկրյա բրենդային խանութներից, ինչպես չեմ պատրաստվում կրել իտալական կամ ֆրանսիական կամ որևէ այլ երկրի արտադրության հագուստ։ Առաջիկայում բոլոր միջոցառումների ժամանակ մարդիկ ինձ կտեսնեն այն հագուստով, […]
10:35 16.10.2024
ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հոկտեմբերի 15-ին հանդիպումներ է ունեցել Պաշտպանական անվտանգության հարցերով համագործակցության գործակալության տնօրեն Մայք Միլլերի, ԱՄՆ բանակի անվտանգության աջակցման հրամանատարության հրամանատար, բրիգադի գեներալ Ալեն Փեփերի և ԱՄՆ պաշտպանության քարտուղարի միջազգային անվտանգության հարցերով տեղակալ, պաշտպանական քաղաքականության գրասենյակի տնօրեն Թրեսա Գուենովի հետ։ Հանդիպումների […]
10:27 16.10.2024
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Ստամբուլում մասնակցել է Միջազգային ճանապարհային ֆեդերացիայի համաշխարհային կոնգրեսին, որտեղ հանդես է եկել ելույթով․ «Ներկա աշխարհաքաղաքական պայմաններում նոր, հուսալի և կենսունակ հաղորդակցության ուղիների ստեղծումը, ինչպես նաև նախկինում գործած տրանսպորտային ենթակառուցվածքների վերագործարկումն ու ապահով գործարկումն առաջնային կարևորություն է ձեռք բերել աշխարհի բոլոր պետությունների համար, քանի որ զարգացած ենթակառուցվածքների առկայությունն և տարածքային համաչափ […]
10:21 16.10.2024
Հոկտեմբերի 16-ին, ժամը 05:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խուդյակովի փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հ րդեհը մեկուսացվել է ժամը 05։17-ին, մարվել՝ 05։26-ին: Այրվել են «BMW» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը, սրահը՝ մասամբ և «Toyota» մակնիշի ավտոմեքենայի […]
10:08 16.10.2024
Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Տաթևի խաչմերուկից մինչև Սատանի կամուրջ ճանապարհահատվածում կատարվելու են պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով հոկտեմբերի 15-ի ժամը 12:00-ից մինչև հոկտեմբերի 16-ի ժամը 12:00 նշված ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։ Վարորդները ճանապարհահատվածը կարող են շրջանցել Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը […]
10:00 16.10.2024
«Զանգվածային լրատվության միջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայ մամուլի օրվա առթիվ: Այս օրը ևս մեկ հնարավորություն է բարձրաձայնելու Ձեր՝ լրատվական դաշտի ներկայացուցիչների՝ բարդ ու մեծ պատասխանատվություն պահանջող աշխատանքի կարևորության մասին: Այն պետք է լինի ազատ ու պաշտպանված: Մամուլի ազատության ապահովման ուղղությամբ անհրաժեշտ է հետևողականորեն քայլեր ձեռնարկել՝ նպաստելու լրագրողների անվտանգ գործունեությանը և ձևավորելու բարենպաստ […]
21:10 15.10.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է արաբագետ Հայկ Քոչարյանին: Զրույցը հիմնականում ծավալվել է Մերձավոր արևելքում ծավալվող իրադարձությունների շուրջ: Մինչև ու՞ր կարող է հասնել էսկալացիան, ո՞րն է Հայաստանի համար սպառնալիքը, իսկ հնարավո՞ր է այնպիսի զարգացում, որից Հայաստանը առնվազն չտուժի և առավելագույնը ինչ-որ շահեկան վիճակ ունենա: Այս հարցերին է պատասխանել արաբագետը, նաև այդ համատեքստում խոսել հայ-ադրբեջանական կոնֆլիկտում նոր էսկալացիայի […]
18:52 15.10.2024
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ հոկտեմբերի 15-ին հրավիրվել էին խորհրդարանական լսումներ: Քննարկման առանցքում Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրներն էին, բարեփոխումների իրական արդյունքները: Խորհրդարանական լսումներին մասնակցել են պատգամավորներ, ուժային կառույցների, իրավապահ համակարգի, քաղհասարակության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը բացման խոսքում […]
18:43 15.10.2024
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 16:43-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արենի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 109-րդ կմ-ին «KamAZ» մակնիշի ցեմենտով բեռնված բեռնատարը (վարորդ՝ Մ. Մ., ծնված […]
18:29 15.10.2024
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել փոխմարզպետերի հետ խորհրդակցություն՝ ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի քննարկման վերաբերյալ։ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանն առանձնացրել է մի շարք օրակարգային հարցեր, որոնք վերաբերում են սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկմանը, խնդիրների արձանագրմանն ու վերացմանը, հայտերի ընդունմանը, և համայնքային խնդիրների առաջնահերթությունների դասակարգմանը։ ՀՀ […]
18:22 15.10.2024
Ամփոփվել են ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կազմակերպած «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2024» մրցույթի արդյունքները. ֆինանսավորման է երաշխավորվել 65 նախագիծ: 2024 թվականի հունիսի 11-ին հայտարարված մրցույթն ուղղված է հայաստանյան գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող հաստատությունների ասպիրանտների և հայցորդների մասնագիտական որակավորման բարձրացմանը: Մրցույթի նպատակն է ներգրավել երիտասարդ հետազոտողների և ասպիրանտների, բարձրացնել գիտության ոլորտում […]
18:14 15.10.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 20-26-ը կանցկացվի ReA Fest-ը` Ռեանիմանիա պատկերապատման արվեստի և անիմացիոն ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնը: Կինոյի տանն այսօր տեղի է ունեցել «ՌեԱ» փառատոնին նվիրված մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացվել են փառատոնի ծրագիրը, սպասվող միջոցառումները, ֆիլմացանկը, միջազգային հյուրերի անունները: ReA Fest-ը Երևանում կհյուրընկալի ավելի քան 250 անիմացիոն ֆիլմ աշխարհի տարբեր երկրներից և ավելի […]
17:55 15.10.2024
Հոկտեմբերի 15-ին Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպանի տնտեսական և առևտրային հարցերով առաջին խորհրդական Էֆթիխիա Բակոպուլուին, հունական «KLEEMANN» ընկերության ներկայացուցիչ Լեոնիդաս Մավվիդիսին և «Ալեռտո» ընկերության տնօրեն Ստեփան Բաղդասարյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մետրոպոլիտենի «Գործարանային» և «Սասունցի Դավիթ» կայարաններում սկսված շարժասանդուղքների ամբողջությամբ փոխարինման աշխատանքների ընթացքը և նախատեսվող ավարտը, ինչպես նաև՝ […]
17:43 15.10.2024
Երևանի ավագանու որոշմամբ՝ բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանին, օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանին, քանդակագործ, ակադեմիկոս, ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանին և բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հենրիկ Էդոյանին շնորհվել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
17:35 15.10.2024
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահա կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Չեխիայի վարչապետի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Տոմաշ Պոյարի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-չեխական երկկողմ օրակարգի հարցերին առնչվող լայն շրջանակի, գոհունակությամբ ընդգծել առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և նախանշել հետագա համագործակցության հնարավոր ուղիները: Վերոնշյալի համատեքստում կարևորվել է Հայաստան-Չեխիա երկկողմ […]
17:27 15.10.2024
Հոկտեմբերի 15-ին ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիեկ Մոնրոյ-Վինթերին։ Սահմանադրական դատարանի նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին՝ Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ։ Արման Դիլանյանը բարձր է գնահատել Նիդերլանդների Թագավորության դեսպանատան հետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ Բարձր դատարանի և Դեսպանության միջև ձևավորվել են, հիրավի, օրինակելի գործընկերային […]
17:22 15.10.2024
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ նշելով, որ «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի 18-ին՝ Ստամբուլում: Հարթակի հերթական հանդիպմանն իր մասնակցությունն ավելի վաղ հաստատել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ […]
17:11 15.10.2024
2024 թվականին սուվբենցիոն ծրագրերի իրականացման համար պետական բյուջեից արդեն հատկացվել է 17 մլրդ 52 մլն դրամ: Ծրագրերի մասին մանրամասներ է պատմել ՀՀ ՏԿԵՆ Տարածքային ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Նարինե Ավետյանը: Ավելին՝ Կառավարության տեսանյութում:
17:05 15.10.2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 16-ին` ժամը 14։00-16։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։ Բնակչությանը հորդորում են չանհանգստանալ։
16:53 15.10.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում են կատարվել քննչական և վարութային գործողություններ, ձեռնարկվել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հուլիսի 29-ին Երևան քաղաքի Կիևյան փողոցում կրակոցներ արձակելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու հատկանիշներով նախաձեռնված […]
16:47 15.10.2024
Հոկտեմբերի 15-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՄԱԿ ՓԳՀ գործադիր կոմիտեի 75-րդ նստաշրջանին: Իր ելույթում նախարարի տեղակալն անդրադարձ է կատարել 2023թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղից էթնիկ զտման ենթարկված ավելի քան 115 հազար փախստականի խնդրին: Վահան Կոստանյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը, միջազգային […]
16:35 15.10.2024
Քննչական կոմիտեն 44-օրյա պատերազմի վերաբերյալ վարույթի շրջանակում 600 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ գործ է ուղարկել դատարան: Այս մասին հանցավորության վիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումներում ասել է Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: Պատասխանելով հարցին, թե 44-օրյա պատերազմի քրեական վարույթն ինչ ընթացքում է, Քյարամյանը տեղեկացրել է, որ իրականում մեկ վարույթ չէ, ամենասկզբից որոշել են տարանջատել սպայական կազմի և […]