TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+31.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ

15:42 15.10.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ղազախստան կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպում է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Ղազախստանի նախագահը, ջերմ ողջունելով Հայաստանի նախագահին, նշել է, որ իր երկիրը հետաքրքրված է հայ-ղազախական հարաբերությունների՝ որակապես նոր մակարդակի բարձրացմամբ: «Վստահ եմ, որ այսօրվա պայմանավորվածությունները կօգնեն ամրապնդել երկկողմ հարաբերությունները: Մենք մեծ նշանակություն ենք տալիս բարձր մակարդակի պարբերական բնույթ կրող […]

̰
Երևան քաղաքն ընդգրկվել է 20 ամենաանվտանգ քաղաքների շարքում, իսկ տարածաշրջանում առաջինն է. ՆԳ նախարար

15:37 15.10.2024

ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ելույթ է ունեցել Ազգային ժողովի լսումների ընթացքում` ՀՀ-ում 2019-2023 թթ. արձանագրված հանցագործությունների վերլուծության վերաբերյալ: Մանրամասները՝ այստեղ:

̰
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ելույթը՝ ԱԺ խորհրդարանական լսումներին

15:29 15.10.2024

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր մասնակցել է ՀՀ Ազգային ժողովում ընթացող՝ «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդյունքներ» թեմայով խորհրդարանական լսումներին: Աննա Վարդապետյանն իր ելույթում անդրադարձել է 2019-2024 թվականների ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների թվային ցուցանիշներին, հրազենի գործադրմամբ կատարված հանցագործություններին, թմրամիջոցների մաքսանենգությանն […]

̰
ՄԻՊ աշխատակազմի համար մշակվել է մարդու իրավունքների ոլորտում փաստահավաք գործունեության իրականացման վերաբերյալ ուղեցույց

15:22 15.10.2024

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար մշակվել է մարդու իրավունքների ոլորտում փաստահավաք գործունեության իրականացման վերաբերյալ ուղեցույց։  Փաստահավաք աշխատանքները կազմում են մարդու իրավունքների հնարավոր խախտումների նույնականացման, հանցագործությունների բարձրաձայնման գործընթացների կարևորագույն մասը։ Վերոնշյալի շրջանակում կարևոր է վկայություն տվող անձի հետ իրականացնել ճշգրիտ, հասցեական աշխատանք, որի ընթացքում պետք է հատուկ ուշադրություն դարձնել որոշ սկզբունքների պահպանմանը, առանց որոնց անհնար […]

̰
ԱԽ քարտուղարը Պրահայում մասնակցել է «Ֆորում 2000» կոնֆերանսին

15:16 15.10.2024

Հոկտեմբերի 15-ին Չեխիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Պրահայում մասնակցել է «Ֆորում 2000» կոնֆերանսին: Կոնֆերանսի ընթացքում ԱԽ քարտուղարը խոսել է ՀՀ-ԵՄ երկողմ հարաբերությունների մասին՝ ընդգծելով ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի, ինչպես նաև ՀՀ-ԵՄ վիզայի ազատականացման հարցով մեկնարկած պաշտոնական երկխոսության կարևորությունը: Հավելել է, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները, որոնք այսօր արդեն ընդլայնվել և ներառում […]

̰
Առաջարկվում է ներդնել աշխատանքային պայմանագրի կնքման թվային համակարգ

15:12 15.10.2024

Ներկայացվող օրենքների նախագծերի ընդունումը հնարավորություն կտա ներդնելու աշխատանքային պայմանագրի կնքման թվային համակարգ, ինչը նշանակում է, որ աշխատանքային պայմանագրերը կկնքվեն թվային համակարգի միջոցով, կլինեն օրենսդրությանը համապատասխան, գրագետ եւ նույնանման: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը՝ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ […]

̰
Ծեծել էին համերկրացի երիտասարդներին և հափշտակել զարդեր ու փող. Նաիրիի ոստիկանների բացահայտումը

15:06 15.10.2024

Հոկտեմբերի 5-ին Նաիրիի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ օտարերկրյա երեք քաղաքացի գիշերվա ժամը մեկին մոտ Կոտայքի մարզի Քասախ գյուղի տներից մեկում ծեծի են ենթարկել համերկրացի երկու երիտասարդի՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, նրանց հանել են տնից և բռնությամբ հափշտակել արծաթե և ոսկյա շղթաներ, 100 հազար դրամ և բջջային հեռախոս: Տեղեկությունը ստուգվեց, և նույն օրը հանցանք […]

̰
Իտալիայի մրցակցային մարմնի նախագահի հետ ստորագրվել է համագործակցության հուշագիր

14:52 15.10.2024

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի հրավերով աշխատանքային այցով Երևան է ժամանել Իտալիայի մրցակցային մարմնի նախագահ Ռոբերտո Ռուստիչելլի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում այսօր տեղի է ունեցել երկկողմ հանդիպում, որին հաջորդել է մրցակցության և սպառողների պաշտպանության օրենսդրության կիրարկման և քաղաքականության ոլորտում համագործակցության վերաբերյալ հուշագրի ստորագրման արարողությունը: «Ձեր այցը շեշտադրում է մեր երկու գերատեսչությունների միջև խորացող համագործակցությունը, […]

̰
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Դանիայի պատվիրակության ղեկավարի հետ

14:45 15.10.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 15-ին Ժնեւում հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Դանիայի պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների խորհրդարանական համագործակցության զարգացման թեմային ու քննարկել հայ-դանիական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: ՀՀ ԱԺ նախագահը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացի վերջին զարգացումներն ու ներկայացրել հայկական […]

̰
Ապօրինի ծառահատումների դեմ ոստիկանության պայքարը շարունակական է

14:39 15.10.2024

Ապօրինի ծառահատումների դեմ ոստիկանության պայքարը մշտական է: Հետևողական պայքարի արդյունքում բացահայտման հերթական դեպքը գրանցվեց ոստիկանության Տավուշի բաժնում: Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները հոկտեմբերի 11-ին, ապօրինի ծառահատումների դեմ տարվող պայքարի շրջանակում իրականացրած ուժեղացված ծառայության ժամանակ, Իծաքար-Գանձաքար ճանապարհին նկատել են փայտանյութով բարձած «Ուրալ» բեռնատար: Բեռնատարի վարորդը հայտնել է, որ 14 խմ փայտանյութը Նավուրի անտառպետության տարածքից բենզասղոցով ապօրինի հատել […]

̰
Քննարկվել են սպորտային եթակառուցվածքների բարելավման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները

14:32 15.10.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է սպորտային օբյեկտների կահավորման միջազգային շուկայի առաջատար AVK GmbH ընկերության պատվիրակությանը՝ մարկետինգի և վաճառքի գծով փոխնախագահ Ալեքս Պիրոգովի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Մոսկվայում Ավստրիայի դեսպանատան Տնտեսական պալատի ժամանակավոր տնօրեն Դինա Խվանը: Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության` […]

̰
Սպանություն՝ ուղևորափոխադրման հարցի շուրջ վիճաբանության ժամանակ․ բացահայտվել է Ծովակալ Իսակովի պողոտայում տեղի ունեցած սպանությունը

14:25 15.10.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում օպերատիվորեն իրականացված անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողությունների, ոստիկանության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է 2024թ․ հոկտեմբերի 14-ին Երևան քաղաքում կատարված սպանության դեպքը։ Մասնավորապես, հոկտեմբերի 14-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Արգավանդի խաչմերուկ չհասած, կա դանակահարված քաղաքացի […]

̰
ԱԳՆ Եվրոպայի վարչության պետը հանդիպել է «Դանիայի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության պատվիրակության հետ

14:17 15.10.2024

Հոկտեմբերի 14-ին ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանն ընդունել է «Դանիայի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում Սամվել Մկրտչյանը հանգամանալից ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգն ու դրական դինամիկան, Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող քայլերը և ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը: Հարցուպատասխանի ժամանակ անդրադարձ է կատարվել միջազգային զարգացումներին, ինչպես նաև […]

̰
Ղազախստանի նախագահական նստավայրում կայացել է նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման արարողությունը

14:11 15.10.2024

Ղազախստանի նախագահի՝ Ակորդա նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Ղազախստան ժամանած նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Վթարային ջրանջատում՝ Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում 

14:05 15.10.2024

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզական-Երևան» ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 16-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 17-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Ադոնցի, Շիրվանզադեի, Ն.Տիգրանյան, Շահսուվարյան, Մամիկոնյանց, Բուդաղյան, Տոլբուխինի, Գրիբոյեդովի, Մալխասյանց փողոցների՝ իրենց նրբանցքներով, Ղափանցյան, Արաբկիրի 39, 41, 43, 49, 51, 53 փողոցների, […]

̰
Աստանան պատրաստ է կրկին հարթակ տրամադրել Բաքվին և Երևանին․ Տոկաև

13:40 15.10.2024

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ ամփոփելով Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ բանակցությունների արդյունքները ասել է, որ Աստանան պատրաստ է Բաքվին և Երևանին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ անցկացնելու համար կրկին հարթակ առաջարկել։ «Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաստատել է ղազախական կողմի պատրաստակամությունը՝ հետագայում ևս Ալմաթիի հարթակը տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար»,-ասվում է Ղազախստանի նախագահի […]

̰
Սպորտն ընդդեմ վնասակար սովորությունների․ ՆԳՆ ոստիկանության հերթական նախաձեռնությունը

13:28 15.10.2024

Անչափահասների շրջանում հանցագործությունների և իրավախախտումների կանխարգելիչ միջոցառումների շրջանակում ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական վարչությունը, «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության և Բազկամարտի ֆեդերացիայի հետ համատեղ հոկտեմբերի 11-ին Երևան քաղաքի և Հայաստանի տարբեր մարզերում կազմակերպել էր առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված միջոցառում։ Ներկա էին ՆԳՆ ոստիկանության ծառայողներ, Երևանի քաղաքապետարանի, «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության և Բազկամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներ։ […]

̰
Ինչ վերաբերում է խաղաղության հաստատմանը, ցանկանում եմ տեղեկացնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության հասնելու շեմին են․ Ալեն Սիմոնյան

13:23 15.10.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում։ «Տիկի՛ն նախագահ, Պարո՛ն գլխավոր քարտուղար, Ձե՛րդ գերազանցություններ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովում ու քննարկել գիտության, տեխնոլոգիաների եւ նորարարության կենսական դերն ավելի խաղաղ ու կայուն ապագայի ձեւավորման գործում: Հայաստանի համար՝ երկրի, […]

̰
Երևանում և մարզերում առկա թափուր աշխատատեղերին ծանոթանալ հնարավոր է առցանց եղանակով

13:13 15.10.2024

Դուք կարող եք ծանոթանալ Երևանում և մարզերում առկա թափուր աշխատատեղերին՝ առանց Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն այցելելու՝ առցանց եղանակով՝ e-work.am հարթակի միջոցով։ Ավելին՝ կայքի միջոցով Դուք կարող եք անմիջապես կապ հաստատել գործատուների հետ և գտնել Ձեր մասնագիտական կարողություններին համապատասխան աշխատանք, հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Ստորև ներկայացնում ենք առավել հաճախ հնչող հարցերի […]

̰
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք էր առաջարկել

13:07 15.10.2024

Ոստիկանության Արմավիրի մարզի պարեկները հոկտեմբերի 11-ին Արմավիր քաղաքում իրականացրած ծառայության ժամանակ Երևանյան փողոցում իրավախախտում կատարելու համար կանգնեցրել են «ՄԱՆ» մակնիշի մեքենան: Վարչական արձանագրություն չկազմելու համար վարորդը պարեկներին կաշառք է առաջարկել: Օտարերկրյա քաղաքացի վարորդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։

̰
Երևանի ավագանին 87 քաղաքացու համար անշարժ գույքի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ է սահմանել

13:00 15.10.2024

Երևանի ավագանու կողմից 87 քաղաքացու համար սահմանվել են անշարժ գույքի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան որոշման նախագիծը քննարկման ներկայացվեց Երևանի ավագանու հոկտեմբերի 15-ի նիստում։ Որոշմամբ սահմանված արտոնությունները կկիրառվեն հետևյալ քաղաքացիների խմբերի համար՝ Արցախյան (Լեռնային Ղարաբաղի) և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կատարելու կամ […]

̰
Իջևանում վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը․ ՍԱՏՄ

12:52 15.10.2024

Անհատ ձեռնարկատեր Սաթիկ Օթարյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկում անցկացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Տավուշի մարզ, ք․ Իջևան): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցել է  Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության  93-րդ համագումարին

12:46 15.10.2024

Հոկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Նյու Յորքում (ԱՄՆ) մասնակցեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) 93-րդ համագումարին, որի ընթացքում իր հայրական պատգամը փոխանցեց մասնակիցներին: Նորին Սրբությունն իր օրհնությունն ու բարձր գնահատանքը բերեց տիար Պերճ Սեդրակյանին, ով տքնաջան աշխատանքով, ազգանվիրումի ոգով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ սիրով ու հավատարմությամբ քսաներկու տարիներ […]

̰
Գյումրեցի երիտասարդի պայուսակում ատրճանակ կար

12:37 15.10.2024

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Շիրակի գումարտակի պարեկները հոկտեմբերի 15-ին, կեսգիշերն անց, Գյումրիի Ռուսթավելու փողոցի հասցեներից մեկի մոտ նկատել են մի քաղաքացու, ով կասկածելի վարքագիծ է դրսևորել: Պարեկների հարցին, թե օրենքով արգելված իրեր կան մոտը, հայտնել է, որ պայուսակի մեջ գազային ատրճանակ կա, որը պատրաստ է ներկայացնել: Գյումրիի բնակիչ 21-ամյա երիտասարդը հրավիրվել է ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ […]

̰
Տեղի է ունեցել հանդիպում «Սնդիկի մոնիթորինգի կարողությունների ուժեղացումը Մինամատայի կոնվենցիայի պահանջներին համապատասխանեցնելու համար» ծրագրի շրջանակներում

12:30 15.10.2024

Հոկտեմբերի 15-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիա է այցելել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեխնիկական համագործակցության դեպարտամենտի Եվրոպայի բաժնի Հայաստանի Հանրապետության տեխնիկական համագործակցության ծրագրերի համակարգող Կարմինա Խիմենեսը և ՄԱԿ-ի «Սնդիկի մասին» կոնվենցիայի ազգային համակարգող, Շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու Անահիտ Ալեքսանդրյանը։ Այցի նպատակն է եղել ծանոթանալու «Սնդիկի մոնիթորինգի կարողությունների ուժեղացումը Մինամատայի կոնվենցիայի պահանջներին համապատասխանեցնելու […]

̰
Լոռու մարզում անցկացվել է «Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով դաշտային վարժանք

12:26 15.10.2024

Հոկտեմբերի 10-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում Լոռու քաղաքային որոնողափրկարարական թիմն անցկացրել է ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (ԻՆՍԱՐԱԳ) պահանջներին համապատասխան «Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով դաշտային վարժանք: Վարժանքը նպատակ է ունեցել բարձրացնել միջազգային առաքելությունների համար նախատեսված քաղաքային որոնողափրկարարական թիմի պատրաստվածության մակարդակը: ՔՈՓ թիմի ղեկավարն էր ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային […]

̰
Ծեծի ենթարկված վարորդներից մեկը հիվանդանոցում մահացել է. կասկածյալները ձերբակալվել են

12:18 15.10.2024

Հոկտեմբերի 10-ի ժամը 11.27-ին ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից Մեղրիի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով «Մեղրիի ՏԲԿ» բուժօգնության են դիմել Արարատի մարզի Ջրահովիտ գյուղի 41 և 36 տարեկան երկու բնակիչ, որոնք հայտնել են, որ վնասվածքները ստացել են ընկնելու հետևանքով: Ոստիկանության Մեղրիի բաժնի համայնքային ոստիկանները, սակայն, պարզել էին, որ նրանք Մեղրի-Երևան ճանապարհի […]

̰
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 15-ին

12:10 15.10.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 420 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 424 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.09 դրամ:

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 14-ից 15-ը

11:54 15.10.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 14-ից 15-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 91 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 40, մարմնական վնասվածք պատճառելու` 11, թմրանյութի հայտնաբերման՝ 10, ֆիզիկական ներգործության՝ 7, խարդախության՝ 6, անձնական ունեցվածքի գողության՝ […]

̰
Հոկտեմբերի 16-17-ին հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ

11:46 15.10.2024

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից զգուշացնում են, որ արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի, այսօրվա համեմատ՝ մոտ 6-9 աստիճանով։ Հորդառատ տեղումներով պայմանավորված՝ հոկտեմբերի 17-18-ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի […]

̰
BACK_TO_TOP