TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+34.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ինչպե՞ս խուսափել գրիպից

18:36 13.01.2020

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ֆեյսբուքյան իր էջում տարածել է մի տեսանյութ, որում մասնավորապես ասվում է. «Գրիպի հարուցիչները տարածվում են փռշտոցի, հազի միջոցով։ Հազալիս և փռշտալիս՝ ծածկե՛ք քիթն ու բերանը. Օգտագործած անձեռոցիկը գցե՛ք աղբամանի մեջ: Հաճախակի լվացե՛ք ձեռքերը»: https://www.facebook.com/ncdcarm/videos/683304638740974/?__xts__[0]=68.ARDKcske51OIVIXwjGjpa1DgTnCa7w20exyzm7bTR7r1eZsm1uYiRO3fDVBrdgeSbpzVifQ1yWENsQJjUzvjp07OE_FbG8ROfExILlovcKH7zm-wDD6ShHQAweKVIjQLcIr4SJ6mgDKHoEl1u5MmS59OjJQOkLQMhPXuwelMyCVB1cNUA6SXaZRvFDKQq3yQN0Q0ul2NK6ERS-NjbEX0KDA0okhaFNnvbOf4BNdtXA2EpFGcDbP8Gd7QNdAIH_unVJjD939lBdab4N7BrCt5xALLTf9M97nEs3gnPQZrB22sHMMrL9AJwuB9_9m-HdqjBkROTdpilBdmjgfqeza97G-_A2BfqztT_c1sLg&__tn__=-R

̰
Հայաստանը օդի, ջրի և այլ աղտոտվածությունից մահացողների թվով 6-րդն է Եվրոպայում

18:34 13.01.2020

Հայաստանում բնակչության 100 հազար մարդու հաշվով տարեկան 117 մարդ է մահանում օդի, ջրի և այլն աղտոտվածության պատճառով։ Այս եզրակացության են եկել «Առողջության և աղտոտվածության համաշխարհային միության» (Global Alliance on Health and Pollution) մասնագետները։ Հայաստանն այս ցուցանիշով վատագույնների շարքում 6-րդ տեղում է Եվրոպայում։ Հայաստանից այս ցուցանիշով «առաջ են» Սերբիան (175 մահացություն), Վրաստանը (140), Բուլղարիան (137), Ուկրաինան […]

̰
ՀՀ զինվորական դատախազը հետևել է զորակոչի կազմակերպման գործընթացին

18:16 13.01.2020

2020 թվականի հունվարի 13-ին ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանի ուղեկցությամբ, այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան, որտեղ ՀՀ զինվորական դատախազը ներկա է գտնվել զորակոչի կազմակերպման գործընթացին, անձամբ հետևել է անցկացվող վիճակահանությանը, դրա անցկացման կարգին և պայմաններին: Կենտրոնական հավաքակայանում զինվորական դատախազը հանդիպել […]

̰
Լավագույնը, որ կարող ենք անել, հայեցակարգ ներկայացնելն է. Ստյոպա Սաֆարյանը՝ ֆեյքերի դեմ պայքարի մասին

18:06 13.01.2020

Ի պատասխան Ֆեյքերի մասին հարցին՝  Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է հետևյալը. «Կիբերանվտանգության խնդիրը Հայաստանի համար շարունակում է մնալ առանցքային: Ես դա միայն ֆեյքերի ու ֆեյք նորությունների համատեքստում չեմ դիտարկում. շատ ավելի բարդ ու լայն խնդիր է»: Սաֆարյանը խնդիրը «չափազանց նուրբ» է որակում: Նա ակնհայտ է համարում, որ երկրի ազգային անվտանգությունը […]

̰
Կառավարությունում քննարկվել են աղբահանության ռազմավարության մշակման աշխատանքները

17:52 13.01.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի շրջանակում քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում աղբահանության ռազմավարության նախագծի մշակման աշխատանքների ընթացքը: Մինչ քննարկմանն անցնելը վարչապետն անդրադարձել է աղբահանության և աղբի կառավարման արդյունավետ համակարգի ձևավորման կարևորությանը՝ նշելով. «Ակնհայտ է, որ աղբի կառավարումն այսօր մեր երկրի ամենահրատապ խնդիրներից է: Մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, […]

̰
ՄԻՊ-ն ուսումնասիրություն է սկսել Եղվարդի և Աչաջուրի ծննդատների փակման առնչությամբ

17:50 13.01.2020

Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրություն է սկսել Եղվարդում և Աչաջուրում ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցման հարցերի առնչությամբ։ Մասնավորապես, Պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմն ուսումնասիրել է ծննդատների փակման վերաբերյալ քաղաքացիների բողոքները, այդ թվում՝ այն, որ ծննդատան փակմամբ կդժվարանա բուժօգնության մատչելիությունը։ Ուսումնասիրվել են նաև համապատասխան բուժանձնակազմերի բողոքները։ Մարդու իրավունքների պաշտպանը, հաշվի առնելով նշված բողոքները, գրավոր հարցում է ուղարկել առողջապահության նախարարություն և […]

̰
Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական շրջանի զինծառայողները մասնակցել են «Նվիրի՛ր կյանք» ակցիային

17:14 13.01.2020

ՌԴ Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) Հայաստանում տեղակայված ռազմակայանում զինծառայողները արյուն են հանձնել «Նվիրի՛ր կյանք» ակցիայի շրջանակում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՌՇ մամուլի ծառայությունից, մոտ 500 զինծառայող արյուն է հանձնել Գյումրիում՝ Արյան բանկին։ Բարեգործական ակցիային առաջին անգամ մասնակցել են ՌԴ պաշտպանության նախարարության դպրոցի ավագ դասարանների աշակերտները, որոնք «Յունարմիա» ռազմա-հայրենասիրական շարժման անդամ են։ Ընդհանուր առմամբ հանձնվել է […]

̰
Բալային համակարգի բացասական ու դրական կողմերը փաստաբանի դիտանկյունից

17:09 13.01.2020

Հունվարի 1-ից գործում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենքը, որով ճանապարհատրանսպորտային խախտումների համար կիրառվում է վարորդների տուգանման բալային համակարգ: Թեման բավականին թեժ քննարկումների առարկա է դարձել թե´ համացանցում, թե´ հասարակության շրջանում, քանի որ շատերի պնդմամբ` կան անհասկանալի ու վտանգավոր խութեր, որոնք օրենքի հեղինակները հաշվի չեն առել: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում SHANTNEWS-ը հյուրընկալել է փաստաբան Գայանե […]

̰
Քաղաքականության մեջ մտնելու որևէ շարժառիթ այս պահին չունեմ. Ստյոպա Սաֆարյան

16:54 13.01.2020

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը լրագրողների հետ հանդիպմանն ընդգծեց, որ քաղաքական չեզոքություն պահպանելն առաջին հերթին իր համար է կարևոր: Նա ավելացրեց, որ քաղաքականության մեջ մտնելու որևէ շարժառիթ այս պահին չունի: Իրենց հավաքագրած խնդիրների մասով էլ Սաֆարյանը նկատեց՝ ամենատարբեր ոլորտներից են: Կրթական հարցեր ևս արձանագրվել են. «Քաղաքացիների ներկայացրած խնդիրները կենցաղայինից մինչև համահայկական նշանակություն ունեն: Սփյուռքի մեր […]

̰
Դեկտեմբերի 30-ից հունվարի 12-ը հայտնաբերվել է ոչ սթափ 415 վարորդ

16:34 13.01.2020

Դեկտեմբերի 30-ից հունվարի 12-ը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 183 մեքենա, որոնցից 171-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, 11-ի վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր, իսկ մի տրանսպորտային միջոցի վրա, առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորում։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել […]

̰
Վարչապետի ընտրած կադրերից մինչև Փաշինյան-Վանեցյան հակամարտություն. քաղտեխնոլոգը` ներքաղաքական վիճակի մասին

16:29 13.01.2020

Այսօր՝ հունվարի 13-ին, ներքաղաքական իրադարձություններից և առաջիկա զարգացումներից է խոսել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նրա խոսքերով` 2020-ին քաղաքական տարին հետաքրքիր է լինելու. Կարեն Քոչարյանն արդեն նկատում է զարգացումներ: «2018 թվականից հետո ընդդիմադիր դաշտը փաստացի ամայացած էր: Ինչպես ասում են, «սուրբ տեղը դատարկ չի մնում», և այդ ամայությունը պետք է լցվի»,- ասաց քաղտեխնոլոգը: Ընդդիմության տեղի համար պայքարում […]

̰
Ես լավ հասկանում եմ, դու չես հասկանում. թեժ բանավեճ Գևորգ Պետրոսյանի և Սուրեն Գրիգորյանի միջև

16:26 13.01.2020

ԱԺ-ում քննարկվում է ԱԺ փոխնախագահներին խորհրդարանական լսումներ անցկացնելու իրավունք տալու մասին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը: Իշխանությունը դեմ է, որ ԱԺ փոխխոսնակներն ունենան նման իրավասություն, պատճառաբանում են նրանով, որ դա կխախտի երրորդ ուժի` «Լուսավոր Հայաստան» խմբակցության իրավունքները: «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Տարոն Սիմոնյանը չի տեսնում իրենց իրավունքների ոտնահարման քայլ, նշում է, որ կարող են խմբագրումներ […]

̰
Աղջիկները երիտասարդից 1 մլն դրամ են շորթել

16:20 13.01.2020

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևանի բնակիչ երկու աղջիկ մի երիտասարդի անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ չհրապարակելու սպառնալիքով նախորդ տարվա նոյեմբերից մինչև այս տարվա հունվար ընկած ժամանակահատվածում նրանից պահանջել ու մաս-մաս ստացել են ընդհանուր 1․000․000 դրամ։ Տեղեկությունների հիման վրա ներքին անվտանգության վարչության, փորձաքրեագիտական վարչության, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Նոր Նորքի […]

̰
Քաղաքապետարանի ձեռք բերած մետաղական 1000 աղբամաններն արդեն Երևանում են

16:08 13.01.2020

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ քաղաքապետարանի ձեռք բերած մետաղական 1000 աղբամաններն արդեն Երևանում են։

̰
Մայր Աթոռի պատվիրակությունը մասնակցել է Պոլսո Հայոց պատրիարքի գահակալության արարողությանը

16:00 13.01.2020

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հունվարի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակությունը մասնակցեց Կոստանդնուպոլսի Հայոց նորընտիր Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի գահակալության արարողությանը և հունվարի 12-ին մատուցված անդրանիկ Սուրբ Պատարագին: Գահակալության արարողությանը Մայր Աթոռի միաբան Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանն ընթերցեց նորընտիր Պատրիարքին ուղղված Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության և գնահատանաց […]

̰
Հայ ժողովուրդը պատասխանատվություն է կրում մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում. Լենա Նազարյան

15:59 13.01.2020

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Այսօր Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեցինք Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին։ Երեսուն տարի առաջ՝ 1990թ. հունվարի 13-19-ը, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում դաժան սպանդի զոհ դարձան և բռնի տեղահանվեցին տասնյակ հազարավոր հայեր. հայերի նկատմամբ 6 օր դրսևորված վայրագություններից հետո շուրջ 250 հազար հայ բնակիչ ունեցող քաղաքը հայաթափվեց: Բաքվում […]

̰
Որո՞նք են Տարոն Սիմոնյանի սիրած ու չսիրած մոլորակները, և ինչո՞ւ են բովանդակությունից շեղվում պատգամավորները

15:50 13.01.2020

Այսօր ԱԺ-ում մի շարք նախագծերով է հանդես եկել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Դրանցից մեկով  Տարոն Սիմոնյանն առաջարկում է փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքում, հանել հոդվածը, որով միայն գրավն է հանդիսանում խափանման միջոցը փոխելու այլընտրանքային միջոց: Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել նախագծին, հիմնավորումները Սիմոնյանը տեղին չի համարել: Մանրամասները` տեսանյութում:    

̰
Բարևելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 22-ամյա երիտասարդը դանակով հարվածել է իր ծանոթին

15:49 13.01.2020

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 22-ամյա երիտասարդի կողմից առերևույթ կատարված դանակահարության դեպքը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: 2020 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 08:50-ին, Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «գոտկային շրջանի […]

̰
Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Բաքվի հայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ

15:46 13.01.2020

Հարգելի հայրենակիցներ Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին: 30 տարի առաջ՝ 1990 թվականի հունվարյան այս օրերին, Բաքվում սկսվեցին հայկական ջարդերը, որոնց զոհ գնացին հարյուրավոր հայեր, շատերն էլ վիրավորվեցին, ենթարկվեցին կտտանքների ու բռնի տեղահանվեցին, ոմանք էլ անհայտ կորան: Այս ջարդերից հետո 250 հազար հայ բնակչություն ունեցող Բաքուն իսպառ հայաթափվեց: 1990թ. հունվարին Ադրբեջանի իշխանությունների […]

̰
Մենք էլ էդ ուղղությամբ ենք քայլում, որ լուսավոր լինենք և բարգավաճենք. ինչի՞ շուրջ են սրամտում պատգամավորները

15:24 13.01.2020

ԱԺ-ում պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը  նախագծերից մեկի քննարկման ժամանակ, փորձելով պատասխանել պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հարցին, ասաց. «Պատկերացրեք, զուտ գործնական, «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան…»: Նրան ընդհատելով` Գևորգ Պետրոսյանն ասաց. «Տեսեք` ինչ լավ բառեր են` լուսավոր ու բարգավաճ»: Վլադիմիր Վարդանյանը հետ չմնաց ու բառախաղ արեց. «Մենք էլ էդ ուղղությամբ ենք քայլում, որ լուսավոր […]

̰
Ջերմուկի բնակարաններից մեկում կնոջ դի է հայտնաբերվել

14:57 13.01.2020

Հունվարի 13-ին, ժամը 08:56-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի թիվ 43 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջարանում հայտնաբերել Էմմա Վ.-ի (ծնված 1932 […]

̰
Ստյոպա Սաֆարյանը ներկայացրեց ՀԽ առաջիկա անելիքները

14:51 13.01.2020

Հանրային խորհրդի նախագահ Ստոյպա Սաֆարյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց առաջիկայում լուծման սպասող մի քանի խնդիր: Այսպես, օրակարգում է խորհրդի գտնվելու վայրը. մշտական գործող հասցե պետք է լինի: Նրա խոսքերով՝ տեղը պետք է հասանելի լինի: Դահլիճ ունենալը ևս կարևորվում է: Այլ հարց են լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ գործիքները: «Օրենքը տալիս է մի շարք իրավասություններ՝ […]

̰
ԼՀԿ-ն հանդիպել է ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին

14:45 13.01.2020

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր իրենց նախաձեռնությամբ հանդիպել են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկել են ոստիկանությունում իրականացվող փոփոխությունները, ինչպես նաև ապագա բարեփոխումներին վերաբերող օրակարգային հարցեր: Արման Սարգսյանը պատասխանել է խմբակցության պատգամավորների հարցերին։ Ըստ Էդմոն Մարուքյանի, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ […]

̰
Արմեն Սարգսյանը ԱՄԷ-ում մասնակցել է «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային հեղինակավոր ֆորումի բացմանը

14:38 13.01.2020

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայրաքաղաք Աբու Դաբիում մասնակցել է «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային հեղինակավոր ֆորումի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա են եղել Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանը, Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն, Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեն, Սերբիայի վարչապետ […]

̰
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին․ կա տուժած

14:21 13.01.2020

Այսօր՝  ժամը 09:43-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 42-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ  «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լևոն Գ., ծնված 1985 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից  (մոտ 1 մետր) և […]

̰
Ի՞նչ են պատմում ականատեսները. այսօր լրանում է Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցը

14:20 13.01.2020

Հայերը Բաքվում ենթարկվել են երեք մեծ ջարդերի՝ 1905-ին, 1918-ի սեպտեմբերին և 1990 թվականի այս օրերին՝ հունվարի 13-15-ը: Բաքվում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել ոճրագործության զոհերի հիշատակին։ Ծիծեռնակաբերդի […]

̰
Այո, մենք պատրաստ էինք․ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»

14:09 13.01.2020

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը լուսանկարներ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից նշելով. «Ձնամաքրման աշխատանքներից որոշ նկարներ։ Աշխատանքները իրականացվել են ամբողջ մայրաքաղաքում, իսկ գնահատականները կտան քաղաքացիները։ Հ․ Գ․ Շատ մարդկանց սպասելիքները արդարացնելու համար: Հ․ Գ․Գ․ Այո, մենք պատրաստ էինք»:

̰
Բնակարանային գողություն Լոռու մարզում. երկու անձի մեղադրանք է առաջադրվել

14:00 13.01.2020

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է բնակարանային գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել երկու անձի: Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Այսպես՝ Լոռու մարզի երկու բնակիչներ՝  ծնված 1991 և 1999 թվականին, նախապես իմանալով, որ նույն մարզի տարեց բնակիչը զբաղվում […]

̰
Նախկին պարտքերը մարելու ճանապարհով գնալով չեզոքացրել ենք ժամանակավոր էֆեկտով եկամուտների ազդեցությունը հաջորդ տարիների նկատմամբ. Անանյան

13:54 13.01.2020

2019 թվականի ընթացքում մաքսային ձևակերպում է ստացել 189 հազար 19 մեքենա: Նախորդ տարի այդ թիվը եղել է 64 հազար: Մեքենաների գծով բյուջեի եկամուտները կազմել են 95 միլիարդ դրամ կամ 58 միլիարդով ավելի` նախորդ տարվա համեմատ: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «Մեր ընդդիմախոսներն ասում են, որ, օրինակ, 2019 թվականի […]

̰
Արմավիրի մարզում նախատեսված է 15,4 կմ ճանապարհի հիմնանորոգում

13:50 13.01.2020

Արմավիրի մարզպետարանի ֆեյսբուքյան էջի գրառմամբ տեղեկացնում են, որ  մարզում ընթացիկ տարվա համար պետական բյուջեի միջոցներով նախնական նախատեսված է 15,4 կմ ճանապարհի հիմնանորոգում: «Արմավիրի մարզում ընթացիկ տարվա համար պետական բյուջեի միջոցներով նախնական նախատեսված է 15,4 կմ ճանապարհի հիմնանորոգում, այդ թվում` Նալբանդյան-Գետաշեն-Նոր Կեսարիա մարզային նշանակության ճանապարհի 3,0 կմ հատվածի հիմնանորոգում: Արմավիր-Մ-9 (Արմավիր քաղաքի Երևանյան փողոց) հանրապետական նշանակության […]

̰
BACK_TO_TOP