10:58 14.01.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Շվեյցարիական «Berner Zeitung» թերթը հունվարի 7-ի համարում մեր երկրի մասին հոդված է տպագրել՝ «Հայաստանը քաղում է հեղափոխության պտուղները» վերնագրով՝ Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արդյունքները գնահատելով դրական»: https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2527800130873700/?type=3&theater
10:39 14.01.2020
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայանալու է 2018-ի դեկտեմբերին Գյումրիում Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործով դատական նիստը: Այն երեք անգամ հետաձգվել է: Երկու դատական նիստերի ժամանակ պետմեղադրողն էր բացակա: Իսկ վերջին նիստը հետաձգվել էր դատավորի վատառողջ լինելու պատճառով: Մեղադրական կողմը ներկայացնում է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Անցած տարի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության […]
10:16 14.01.2020
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Աջափնյակ վարչական շրջանի սահմաններում գտնվող հանքավայրի շահագործման մասին հանրային քննարկումների անցկացման վերաբերյալ: Econews.am-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ. ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով (առաջին փուլ) 2020թ. հունվարի 22-ին` ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական […]
09:46 14.01.2020
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկում է փոփոխություն կատարել «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում: Այժմ գործող օրենքում ամրագրված է, որ դիվանագիտական ներկայացուցիչները նշանակվում են մինչև չորս տարի ժամկետով, իսկ Մելքումյանն առաջարկում է այն դարձնել հենց չորս տարի, որը, սակայն, կարող է կա՛մ կրճատվել, կա՛մ երկարաձգվել, բայց 2 տարուց ոչ ավելի […]
09:35 14.01.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսպիսի հայտարարություն է անում մի մարդ, ում կազմակերպությունը ընդամենը վեց աշխատանքային օր առաջ ստացել է ավելի քան 800 միլիոն դրամի վերջին գումարները երեք մարզում 284 նոր լաբորատորիա ներդնելու համար, ով իր լավագույն երազում չէր տեսնի լաբորատորիաների թվի կրկնապատկում ընդամենը չորս ամսում: […]
09:28 14.01.2020
Հունվարի 13-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 200 քմ, Տաշիր-Սարչապետ ավտոճանապարհին՝ մոտ 60 հա: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
08:58 14.01.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 08:45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում […]
08:19 14.01.2020
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 16-ին` ժամը 10:00-ից 22։00-ն, կդադարեցվի ՝ Բաշինջաղյան 6, Բաշինջաղյան 159-191 (կենտ) շենքերի, Բաշինջաղյան 2-րդ նրբանցք 1, 2 շենքերի, Մազմանյան 6-22 (զույգ) շենքերի, Շիրազի 44 շենքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
08:09 14.01.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-14։00 Ավան՝ Դուրյան թաղ. 31 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11։00-17։00 Թումանյան փ. 19, 21, 21/1, 21/4, 25, 27, 27ա, 29 շենքերը, Մաշտոցի պող. 42, 42ա շենքերը, Կողբացի փ. 83 շենքը, Լալայանց փ. 47ա […]
23:59 13.01.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին՝ ժամը 23:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Սիսիան-Գորիս ավտոճանապարհին ձյուն է տեղում: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային […]
23:34 13.01.2020
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը բողոքարկվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Նորայր Փանոսյանի պաշտպանական խմբի անդամ Հովսեփ Սարգսյանը։ Նրա խոսքով՝ Փանոսյանին կալանավորելու համար հիմքերը բացակայում են։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, հունվարի 9-ին բավարարել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի […]
23:18 13.01.2020
Հունվարի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Լոռու մարզի Ծաղկաշատ գյուղի բնակիչ՝ 29-ամյա Անդրանիկ Վարոսյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի 35 QX 719 համարանիշի ավտոմեքենայով Հաղպատ-Ալավերդի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում կորցրել է մեքենայի կառավարումը և մոտ 30 մետր գլորվելով՝ 2-րդ ոլորանից գլխիվայր հայտնվել 1-ին ոլորանում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդ Ա. Վարոսյանը մարմնական […]
23:10 13.01.2020
Հանրապետության տարածքում՝ Հունվարի 13-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 14-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունվարի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ստորև ներկայացված է Հայաստանի ինտերակտիվ քարտեզը, որի վրա կարող եք տեսնել առաջիկա օրերին կանխատեսվող […]
22:43 13.01.2020
Ծագումով հայ ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ավագ քույր Քորթնին վրդովմունքի փոթորիկ է առաջացրել Instagram- ի թուրք օգտատերերի շրջանում: Քորթնի Քարդաշյանը նախօրեին փախլավայով լուսանկար է հրապարակել՝ գրելով «Հայկական տնական փախլավա»: Թուրք օգտատերերը սկսել են զանգվածաբար ապացուցել նրան, որ փախլավան իրենց ազգային քաղցրավենիքն է: «Փախլավան մերն է», «Մի հատեք սահմանը, փախլավան մերն է», -սոցցանցերում գրել են թուրքերը:
22:21 13.01.2020
Երևանում ժամեր առաջ մեկնարկած Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստն ավարտվեց:Լրագրողների հարցերին է պատասխանել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նրա խոսքերով՝ քննարկվել են կուսակցական հարցեր: «Մեր կուսակցության աշխատանքների հետ կապված հարցեր են քննարկվել, մնացածը հրապարակման ենթակա չէ»,- ասաց Սուրեն Պապիկյանը: 2019 թվականին ստեղծված ամուր հիմքերի վրա պետք է նոր թափ հաղորդենք տնտեսությանը, ասել […]
22:07 13.01.2020
Եթե լրացել է ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը, այն փոխանակելու դեպքում վերջինս չի կարող ենթարկվել պատասխանատվության: Նախկինում անվավեր անձնագրով կամ առանց անձնագրի բնակվելու դեպքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված էր վարչական պատասխանատվություն: Նույնկերպ անձը չի կարող ենթարկվել վարչական պատասխանատվության, եթե կորցրել է անձնագիրը և ցանկանում է ստանալ նորը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ անձնագրային […]
21:43 13.01.2020
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից հայտնում են, որ մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող փոքր և միջին բիզնեսը ազատվեց հարկերից. հունվարի 1-ից ուժի մեջ են մտել Հարկային օրենսգրքի փոփոխությունները: https://www.facebook.com/armgovernment/videos/475204643389576/?__xts__[0]=68.ARDpuTbBdEtjZ3QtwPV7FwC5qk2G8f1y1AHGtEf1LpMpaN8MxnSFdtnwkkSucww_kW1QIEtO5HVXKvgn_qC1Eh9udB3xtOHIqjagIzvRJcz-LDpjfgddYqgSssH7v5e-ADDydMK8I1_6N7QudUgESivjkSE_NXGLtg0mRKfspmH93C7DLSlR3oUC7AAsELGNR4c6-aVLBArCxf9wJVPIWeMqGZYKX3_fv_Pjqx94wgrRHQcblu6Qn0cPBk4pYakeLnuCuv2M7t0uxQeii3BlzRDs7p0IAaDIf-7mE-HdAfBDWl4fWoeG38IsAZ2ocrS0ouw0axxefloKBIcYx3ShO3WhzwcrHNFgUvgJgQ&__tn__=-R
21:19 13.01.2020
Հայ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ո՞ւր ենք հասել… Ազգությամբ ադրբեջանցի, կարգավիճակով՝ սոպրանո Աննա Նետրեբկոյի ամուսին, երգիչ Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է փետրվարի 7-ին հանդես գալ Դրեզդենի ամենամյա Օպերային Բալի բացման արարողությանը հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ, պատճառաբանելով վերջինիս հայ լինելը, այսինքն` քաղաքական նկատառումներով: Բազմիցս եմ երգել հիշյալ օպերային թատրոնում, չեմ կարողանում […]
20:58 13.01.2020
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։35-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 27-ամյա Իգիթ Հակոբյանը իր վարած Mercedes G65 մակնիշի 72 AR 222 համարանիշի ավտոմեքենայով Խորենացի-Նար-Դոս փողոցների խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել խաչմերուկը կարգավորող լուսակրին և տապալել այն։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. […]
20:44 13.01.2020
«Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը վերսկսելու է իր կանոնավոր Երևան-Թեհրան-Երևան թռիչքները հունվարի 14-ից։ «Նկատի առնելով Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից կատարված վերջին հայտարարությունը Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքի օգտագործման վերաբերյալ՝ մեր ավիաընկերությունը դիմել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և երաշխիքներ է ստացել Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքում թռիչքուղու անվտանգ շահագործման վերաբերյալ: Հաշվի առնելով վերոնշյալը «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը […]
20:25 13.01.2020
Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հայտնաբերել ու գողության կասկածանքով բաժին բերման են ենթարկել Սևանի բնակիչ, երկու երիտասարդի։ Հետագա միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ բերման ենթարկվածները նախորդ տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Սևանա լճի լողափերի տնակներից գողություններ են արել՝ հափշտակելով կենցաղային իրեր։ Նրանք տվել են խոստովանական բացատրություն։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվել է գողոնի […]
20:19 13.01.2020
2019 թվականին ՊԵԿ-ը հավաքագրել է 1 տրիլիոն 507 միլիարդ 1 միլիոն դրամի չափով եկամուտ, տարեկան արդյունքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ասել է ՊԵԿ նախագահը: Դավիթ Անանյանը նաև հայտնել է, որ այդ եկամտից 42 միլիարդ 8 միլիոնը վերադարձվել է հարկ վճարողներին՝ ԱԱՀ-ի գծով նախկինում կուտակված պարտքի դիմաց: 2019 թվականի համար օրենքով սահմանված ծրագրային ցուցանիշից գերակատարումը կազմել է […]
19:46 13.01.2020
Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 12-ին Երևանում բժշկի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստով։ Shamshyan.com–ի փոխանցմամբ՝ ժամը 19։40-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի շտապօգնության «Կենտրոն» ենթակայանի խմբի բժիշկները կանչով մեկնել են Սունդուկյան փողոցի 1-ին շենքի բնակարաններից մեկը, որտեղ բռնություն է կիրառվել բժշկի նկատմամբ։ Ոստիկանները […]
19:15 13.01.2020
Նախորդ տարվա դեկտեմբերի 23-ին ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում ստացվեց, որ Լեռնավան գյուղի մի տնից գողացել են ոսկե զարդեր ու 15 հազար ռուբլի։ Բնակարանային գողության փաստով տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Սպիտակի ոստիկաններն իրականացրին մի շարք օպերատիվ միջոցառումներ։ Հետևողական աշխատանքի արդյունքում քրեական հետախույզները հետքը գտան։ Նրանց տեսադաշտում հայտնվեց հենց Լեռնավանում ապրող 33-ամյա մի […]
19:10 13.01.2020
Ծագումով հայ երկու պատգամավորները` Հենզել Մկոյանը և Սամվել Մանուկյանը տուգանվել են իրենց հայտարարագրերը լրացնելիս սխալ կամ թերի տեղեկատվություն տրամադրելու համար, գրում է Jnews-ը: Վրաստանի Հանրային ծառայության բյուրոն ստուգել է 607 հայտարարագիր, ինչից հետո հայազգի պատգամավորները տուգանվել են: Նինոծմինդայի և Ախալքալաքի շրջաններից ընտրված մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանին տուգանել են երեք կետով բացթողման, իսկ Ախալքալաքում ընտրված Սամվել […]
19:01 13.01.2020
Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանի հետ։ Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել շեյխ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանին «Աբու Դաբի կայունության շաբաթ» համաժողովին մասնակցելու հրավերի համար և նշել. «Մեզ համար շատ թանկ են […]
18:54 13.01.2020
Աահբեկչական խմբավորումները դարձյալ հրթիռակոծել են Սիրիայի Հալեպ քաղաքը: Իրավիճակին հետևել է SHANTNEWS-ի թղթակից Սագօ Արեանը: Մանրամասները` տեսանյութում:
18:49 13.01.2020
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանն այսօր խոսել է բյուջետային ավիաընկերությունների, մասնավորապես Ryanair-ի թռիչքների մասին: Նա շեշտել է, որ կայքում նշված գինը միայն ավիատոմսի համար է: Տաթևիկ Ռևազյանն մանրամասն անդրադարձել է բյուջետային ավիաընկերությունների նոր հնարավորություններին ու առաջարկվող ուղղություններին: Մանրամասները` տեսանյութում:
18:44 13.01.2020
Ռուսական «Առաջին ալիքի» եթերում «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» շոուի մասնակիցներն են եղել Մարիամ Մերաբովան և Ալեքսանդր Պանայոտովը: 100 հազար ռուբլի շահելու համար նրանք պետք է պատասխանեին հետևյալ հարցին. «Ո՞ր քաղաքի թիմն է դարձել ՈւՀԱ բարձրագույն լիգայի եռակի չեմպիոն»: Իբրև տարբերակներ նշված էին Նովոսիբիրսկը, Օդեսան, Մինսկը և Երևանը: «Կցանկանայի, որ դա լիներ Երևանը, բայց…»,- ասել […]