18:27 14.01.2020
Այսօր Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Ryanair բյուջետային ավիաընկերության Միլան-Երևան չվերթի առաջին ինքնաթիռը: Ryanair ավիաընկերությունը հունվարի 3-ին սկսել է տոմսերի վաճառքը ևս 2 նոր ուղղությունների համար` Գյումրի-Աթենք և Երևան-Սալոնիկ: Այսպիսով, Հայաստանն աշխարհի հետ այսուհետև կկապվի 10 նոր ուղղություններով: Քաղավիացիայի կոմիտեի պետ Տաթևիկ Ռևազյանը մանրամասներ է ներկայացրել չվերթների մասին. «Շատ լուրջ մրցակցություն կստեղծվի Հայաստանում: Եթե մենք […]
18:18 14.01.2020
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր Գյումրիում 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի դատական նիստը: Հիշեցնենք, որ 2018-ի դեկտեմբերի 2-ին Սլաբոտկա թաղամասում էր դեպքը տեղի ունեցել: Նրան ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրյալը ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևն է: Դատավարությունը, որպես այդպիսին, դեռ չի մեկնարկել: Մինչ այս երեք դատական նիստ հետաձգվել է […]
17:35 14.01.2020
Առավոտից Եղվարդի բնակիչներն ու տեղի «Նաիրի» բժշկական կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացնում: Նրանք լսել էին այն լուրը, որ Եղվարդի ծննդատունը պատրաստվում են լուծարել: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այցելել է Եղվարդ՝ հանդիպելու բժշկական կենտրոնի բուժանձնակազմի ու բնակիչների հետ։ Պետրոսյանն ասել է, որ մոտ ապագայում ծննդատունը չի փակվի: «Եղվարդ խոշորացված համայնքը, հարակից գյուղերը սպասարկելու համար կա […]
17:17 14.01.2020
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում գործող «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ից առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու գործով մեղավոր են ճանաչվել հաստատության նախկին տնօրեն Հասմիկ Մկրտչյանը, գլխավոր հաշվապահ Քրիստինա Պողոսյանը և հաշվապահ Լիդա Սարգսյանը: Ըստ դատավճռի՝ դատարանն ապացուցված է համարվել այն, որ 2006-2016 թթ.-ին զբաղեցնելով մանկատան տնօրենի պաշտոնը՝ Հ. Մկրտչյանը, նախնական համաձայնություն ձեռք բերելով հաշվապահ […]
17:07 14.01.2020
Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՄԷ սննդի անվտանգության պետնախարար Մարիամ Ալ-Մուհեյրի հետ։ Շարունակելով նախորդ հանդիպումների, մասնավորապես, նախագահ Սարգսյանի՝ ԱՄԷ նախորդ աշխատանքային այցի ընթացքում ձեռք բերված գործնական պայմանավորվածությունների շուրջ քննարկումները՝ Հայաստանի նախագահը և ԱՄԷ պետնախարարն անդրադարձել են սննդի անվտանգության ոլորտում երկու երկրների համագործակցությանը, այդ թվում՝ սննդի անվտանգության ոլորտում […]
16:20 14.01.2020
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է որդու կողմից մորը դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Որդուն մեղադրանք է առաջադրվել: Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 1945թ. ծնված տղամարդը մոր հետ միասին բնակվելով Արմավիր քաղաքի իրենց բնակարանում, հաճախակի գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ՝ պարբերաբար ծեծի […]
16:14 14.01.2020
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին այսօր խորհրդարանում լրագրողները հարց ուղղեցին բանակում զոհված Արթուր Աջամյանի մահվան հանգամանքների վերաբերյալ: Դիտարկմանը, թե իրավապահներն ի վերջո չեն հստակեցնում՝ ինքնասպա՞ն է եղել նա, թե՞ սպանվել, Տոնոյանը վստահեցրեց. «Կհստակեցնեն, հաստատ կհստակեցնեն»: Արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե բանակում զոհերի թիվը պատմական նվազագույնի է հասցված, Տոնոյանը նշեց. «Ես հաստատում եմ այդ տեղեկությունները: […]
16:12 14.01.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տվյալներ էր հրապարակել վերջին երեք տարվա ընթացքում Հայաստան ժամանածների վերաբերյալ: «2019 թվականին Հայաստան է ժամանել 2 միլիոն 150 հազար 383 մարդ: 2018 թվականին Հայաստան է ժամանել 1 միլիոն 906 հազար 722 մարդ: 2017-ին Հայաստան է ժամանել 1 միլիոն 751 հազար 729 մարդ: 2017-ի համեմատ 2019-ին Հայաստան է ժամանել […]
16:01 14.01.2020
Կալանքի տակ գտնվող ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին այսօր տեղափոխել են հիվանդանոց։ SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։ SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ նրա առողջական վիճակն այսօր կտրուկ վատացել է, նա տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։ Պաշտպան Լևոն Բաղդասարյանը հիշեցրել է, որ պաշտպանական կողմը բազմիցս բարձրաձայնել է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին, […]
16:00 14.01.2020
Անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ստուգելու և մարտական պատրաստականության աստիճանը բարձրացնելու նպատակով 1-ին զորամիավորման վարչակազմին ազդարարվել է ուսումնական տագնապ, ճշգրտվել են մարտական խնդիրները։
15:52 14.01.2020
Այսօր ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ժոնաթան Լաքոտին: Ողջունելով հյուրին, նախարար Ցոլակյանն արձանագրեց Ֆրանսիայի հետ միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը և ցանկություն հայտնեց, որ դրան համահունչ երկու երկրների արտակարգ իրավիճակների բնագավառի համապատասխան կառույցները շոշափելիորեն խորացնեն գործընկերությունը: Ֆելիքս Ցոլակյանը կարևորեց այն փաստը, որ արտակարգ իրավիճակների բնագավառին առնչվող հայ-ֆրանսիական հարաբերությունները […]
15:44 14.01.2020
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Այսօր ՀՀ անվտանգության սեկտորի կառույցների ղեկավարների հետ հանդիպումների «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնության շրջանակներում հանդիպեցինք Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Հանդիպման ընթացքում քննարկեցինք պաշտպանական գերատեսչությունում իրականացվող փոփոխությունները, ինչպես նաև ապագա բարեփոխումներին վերաբերող օրակարգային հարցեր: Քննարկել ենք նաև Հայաստանի ներքին և արտաքին […]
15:43 14.01.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի և ըմբշամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Արսեն Հարությունյանի հետ և կից գրել. «Մեր լեգենդար մարզիկ, օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի և ըմբշամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Արսեն Հարությունյանի հետ: Նրանք եկել էին իրենց հարազատ դպրոց` Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ»:
15:32 14.01.2020
Կիևյան կամրջի վրա տրանսպորտային միջոցների կուտակումներից, ինչպես նաև երթևեկության հապաղումներից ու խցանումներից խուսափելու համար 2020թ. հունվարի 15-ից Երևան քաղաքի Կիևյան-Հալաբյան-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Կիևյան կամրջով դեպի Կիևյան-Հալաբյան-Լենինգրադյան փողոցների խաչմերուկ առաջին գոտիով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին կթույլատրվի խաչմերուկում անընդհատ երթևեկել միայն դեպի աջ՝ դեպի Հալաբյան փողոց՝ ներկայումս գործող ուղիղ կամ դեպի […]
15:30 14.01.2020
Հայաստանում շարունակում է արձանագրվել սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված հիվանդացության աճ։ Այդ մասին են վկայում ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության ցուցանիշները, որը բնորոշ է ներկայիս սեզոնին: Այսպես` 2020 թվականի հունվարի 14-ին սուր շնչառական վարակներով դիմել է 1194, նախորդ տարվա նույն օրը` 1080 պացիենտ: Չնայած, որ նկատվում է ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության ցուցանիշների աճ, թոքաբորբերով դիմելիությունը […]
15:26 14.01.2020
Ռուսաստանի Պատժի կրման դաշնային ծառայությունը, ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման, հրաժարվել է հայտնել Հայաստանում ցմահ դատապարտված Վալերի Պերմյակովի պատժի կրման վայրը` հղում անելով Ռուսաստանի օրենսդրությանը։ «Դատապարտյալների անձնական տվյալներին, անձնական գործի նյութերին կամ այլ կոնտակտային տեղեկատվությանն առնչվող տվյալների տրամադրումը հակասում է 2006 թվականի հուլիսի 27-ի №152-ՖЗ ՌԴ Դաշնային օրենսգրքի «Անձնական տվյալների մասին» օրենքին»,- ասվում է Ռուսաստանի […]
15:05 14.01.2020
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Քրիսթոֆեր Սմիթին: Առաջին աշխատանքային հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցերի։ Նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը Սմիթին ներկայացրել է Հայաստանի բնապահպանական քաղաքականության 2020 թվականի հիմնական ուղղությունները՝ մասնավորապես անդրադառնալով անտառվերականգնման և անտառպահպանության գործընթացներին, պոլիէթիլենային տոպրակների դեմ պայքարին միտված լայնածավալ աշխատանքներին և […]
14:58 14.01.2020
2019թ. հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում արտահանման աճ արձանագրած ապրանքախմբերի մասով ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ 80 ծավալային տոկոսից ցածր խտությամբ սպիրտային խմիչքների, այդ թվում՝ կոնյակի արտահանումը կազմել է շուրջ 223.7 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով 47.1 մլն ԱՄՆ դոլարով, կամ՝ 26.7 տոկոսով: Ծխախոտի մասով թվերը հետևյալն են՝ 11 ամսվա կտրվածքով արտահանումն աճել է 4.9 տոկոսով՝ կազմելով […]
14:30 14.01.2020
Հունվարի 12-ին Երևանի շտապօգնությունում ստացված կանչն անսպասելի ընթացք էր ունեցել: Սունդուկյան փողոց, շենք 1 հասցեով մեկնած շտապօգնության հոգեբուժական բրիգադի բուժակի գլխին հիվանդը հարվածել էր երկաթե խողովակով: Բուժակը տեղափոխվել էր հիվանդանոց: Ոստիկանները պարզել էին, որ նույն օրը` ժամը 18։00-ին, կանչով նշված վայր ժամանած բժիշկ՝ 58-ամյա Կարեն Ա․-ին երկաթե ձողով հարվածել է նույն բնակարանի բնակիչ՝ 34-ամյա Հայկ […]
14:14 14.01.2020
«Մենք միասին երգել ենք: Շատ լավ ընկերներ ենք: Ես բացարձակ չեմ նկատել, որ նա ոչ միայն ադրբեջանցի չէ, այլև այլազգի արտիստ»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովի հայտարարությունն իր հետ նույն բեմում հանդես գալու մասին, նշեց Ազգային օպերային թատրոնի մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը: Էյվազովը Հակոբյանի հետ իրենց աշխատանքը մատնանշել էր՝ […]
14:10 14.01.2020
Գործարար Սամվել Կարապետյանի ավագ որդու ընտանիքում համալրում է եղել: Սարգիս Կարապետյանն ու Սալոմե Կինցուրաշվիլին երեխա են ունեցել: Էթնա անունով աղջկա ծննդյան մասին դեկտեմբերի 13-ին Instagram-ի իր էջում հայտարարել է Սամվել Կարապետյանի դուստր Տաթևիկը: «Այսօր՝ մի քանի ժամ առաջ, մեր ընտանիքում ծնվել է հրաշք աղջիկ Էթնան: Սա + Սա = Էթերի + Էթնա: 2020 թվականը մեր […]
14:00 14.01.2020
Վերջապես Գյումրիի նախկին տեքստիլ կոմբինատի հանրակացարանի վերջին բնակիչների բնակարանային խնդիրը լուծված է համարվում: Շուրջ 70 տարի միասին նույն հանրակացարանում ապրած 3 տարեց կանանց հատկացվել են սոցիալական բնակարաններ: 30 տարում, ի վերջո, հաջողվեց դատարկել խիստ վթարային ու փլուզումներով հայտնի շենքը, որից բաժանվելն ամենադժվարը միայնակ 3 տարեց կանանց համար էր: Կոմունալ հարմարություններից զուրկ, խարխուլ շենքից երկու օր […]
13:50 14.01.2020
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ամփոփեց անցած տարվա հունվար-նոյեմբեր ժամանակահատվածը: Այդ հատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7.5 տոկոս: Ըստ նախարարության կանխատեսման՝ 2019-ին տարեկան ՀՆԱ իրական աճը կկազմի շուրջ 7.5 տոկոս: Արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ եղել է 9.3 տոկոս, իսկ ծառայություններն աճել են 14.8 տոկոսով: Շինարարության մասով էլ հետևյալ […]
13:48 14.01.2020
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 21-ը` ժամը 13։00-ն։ Նիստը հետաձգվեց Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայության պատճառով։ Նշենք, որ Միհրան Պողոսյանը չի ներկայացել այսօրվա նիստին՝ նախապես տեղեկացնելով այդ մասին նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։ Իր դիմումի մեջ նա նշել է, որ դատարանն անտեսում է նիստի […]
13:29 14.01.2020
Հունվարի 14-ին՝ ժամը 10:58-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Տոբակո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մոտակայքում, քաղաքացին վրաերթի է ենթարկվել և գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 196 շենքի մոտակայքում «Opel Astra […]
13:25 14.01.2020
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հունվարի 14-ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել է «Վճռական աջակցություն» և «Կոսովոյի ուժեր» առաքելությունների ձևաչափերով ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի՝ գլխավոր շտաբերի պետերի մակարդակով նիստերին:
13:24 14.01.2020
Այսօր վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:50-ի սահմաններում Ալավերդի քաղաքի բնակիչ, 37-ամյա Արկադի Վաղրամյանը Բաղրամյան պողոտայում հետիոտնի համար նախատեսված ստորգետնյա անցումի վրա իր վարած ВАЗ 2107 մակնիշի 35 VG 537 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող Երևանի բնակիչ, 63-ամյա Կարինե Մարկոսյանին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է […]
13:20 14.01.2020
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին: Այն ներկայացրել է պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Նախագծի էությունը ներկայացրել է հետևյալ կերպ. «ՀՀ գործող օրենսդրությամբ փաստաբանական գործունեության իրավունք ունեն միայն փաստաբանները, բացառությամբ որոշակի դեպքերի: Այս նախագծի նպատակն այն է, որ մարդը, ով ուզում է իր իրավունքների պաշտպանությունը […]
13:10 14.01.2020
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների առաջարկությունը: Նախագծով Նաիրա Զոհրաբյանն առաջարկում էր Քրեական օրենսգրքում նոր հոդված սահմանել՝ «Զինծառայողին ինքնասպանության հասցնելը»: Այժմ Քրեական օրենսգրքում առկա 110 հոդվածը վերաբերում է ընդհանրապես ինքնասպանության հասցնելուն` սահմանելով երեքից հինգ տարվա ազատազրկում: Առաջարկվող փոփոխությամբ կտարանջատվի զինծառայողին ինքնասպանության հասցնելու հանցագործությունը, իսկ […]