TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+31.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Այսօր հայ ազգը հիշում է 30 տարի առաջ Բաքվում տեղի ունեցած ջարդերի հարյուրավոր զոհերին. Տիգրան Ավինյան

12:16 13.01.2020

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Այսօր ամբողջ հայ ազգը հիշում է 30 տարի առաջ Բաքվում տեղի ունեցած ջարդերի հարյուրավոր զոհերին: 1990թ. հունվարի 13-19-ը տեղի ունեցած զանգվածային վայրագությունների արդյունքում մեր բազմաթիվ հայրենակիցներ սպանվեցին և բռնության ենթարկվեցին, իսկ շուրջ 250 հազար հայ բնակիչ ունեցող քաղաքը ամբողջովին հայաթափվեց: Հարգանքի տուրք մատուցելով մեր […]

̰
Այլևս իմաստ չկա հարկ վճարողից կանխավճար գանձել, քանի որ դա չի համարվում հարկային եկամուտ. Անանյան

12:08 13.01.2020

Այսօր կայացած ասուլիսի ընթացքում ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ 2018 թվականը համարվում է հեղափոխական տարի ոչ միայն քաղաքական, այլև հարկային եկամուտների հաշվառման, ճանաչման իմաստով: «Մինչև 2018 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակաշրջանի համար պետական բյուջեի հարկային եկամուտներ էին համարվում պետական բյուջե փաստացի վճարված հարկերը: 2018 թվականի ընթացքում մենք դրամարկղային մեթոդից անցում ենք կատարել կիսահաշվեգրման […]

̰
Ադրբեջանի տարածքում հնարավոր չէ ապահովել հայերի նույնիսկ ֆիզիկական անվտանգությունը. Արարատ Միրզոյան

12:02 13.01.2020

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ լուսանկարներ է հրապարակել՝ կից հետևյալ գրառումն անելով. «Հարգանքի տուրք մատուցեցինք 1990թ․ Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին։ Մեկ դարի ընթացքում երրորդ անգամ Բաքվում կրկնված հայերի ջարդերը, ինչպես նաև Սումգայիթում, Կիրովաբադում և ադրբեջանական այլ բնակավայրերում կազմակերպված հայերի կոտորածները ամենավառ ապացույցն են նրա, որ հայերի նույնիսկ ֆիզիկական անվտանգությունը հնարավոր չէ […]

̰
Փաստաբանների համայնքի անունից եթե ասեմ` «Մի´ խառնեք մեզ ձեր…». ԱԺ քննարկում մեջբերումներով ու համեմատություններով

12:00 13.01.2020

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկում է տեղի ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի շուրջ: Դրանով պատգամավոր Տարոն Սիմոնյանն առաջարկում է թեթևացնել դատարանների աշխատանքը: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հետաքրքրվել է, թե ինչով է պայմանավորված հրատապությունը, որքանո՞վ կարիք կա փոփոխության և արդյո՞ք եղել է դատարանների կողմից արձագանք, քանի […]

̰
Ոնց որ ես հիմա հանցանք գործեմ, հետո ասեմ՝ ինձ հետապնդում են. Արարատ Միրզոյանը՝ Հրայր Թովմասյանի մասին

11:57 13.01.2020

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրգործին: Թովմասյանի հայտարարությանը, թե իր նկատմամբ «քաղաքական հետապնդում» է իրականացվում, Միրզոյանն արձագանքել է. «Չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը: Հրայր Թովմասյանի կամ որևէ այլ անձի երբևէ կատարած առերևույթ կամ իրեն մեղսագրվող հանցագործությունը, օրենքի խախտումը կապ չունի այս պահին կամ նախկինում […]

̰
Անցած շաբաթ գրանցվել է 240 դեպք, որից 114-ն՝ արտակարգ

11:43 13.01.2020

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունվարի 6-12-ը գրանցվել է 240 դեպք, որից 114-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 106 կենցաղային կանչ, 81 հրդեհի ահազանգ, 19 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 2 և տուժել 19 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 1 քաղաքացի: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 7 դեպք, տուժել է […]

̰
2019թ. պետբյուջեի հիմքում դրված է եղել 6.7 տրլն համախառն ներքին արդյունքի ցուցանիշ. Անանյան

11:42 13.01.2020

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր մամուլի ասուլիս է հրավիրել՝ ամփոփելով 2019 թվականի տարեկան արդյունքները՝ ներկայացնելով պետական բյուջեի հարկային եկամուտների կատարողականի վերաբերյալ հաշվետվություն: «2019 թվականի պետական բյուջեի հիմքում դրված է եղել 6.7 տրիլիոն համախառն ներքին արդյունքի ցուցանիշ, որի 20.75 տոկոսը ծրագրավորվել է որպես հարկային եկամուտներ: Սա նշանակում է, որ մենք 2019 թվականի ընթացքում գեներացնելու ենք շուրջ […]

̰
Ձնամաքրման փորձությունը կարելի է համարել հաղթահարված. Դավիթ Խաժակյան

11:30 13.01.2020

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Ձնամաքրման փորձությունը կարելի է համարել հաղթահարված: Ողջ գիշեր քաղաքում իրականացվել են ձնամաքրման աշխատանքներ, ինչի արդյունքում փողոցներն անցանելի են»:

̰
Վարքի կանոններ՝ ահաբեկչության սպառնալիքի դեպքում. ԱԱԾ

11:18 13.01.2020

Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակել է վարքի կանոններ՝ ահաբեկչության սպառնալիքի դեպքում:

̰
Ողջ գիշեր ընթացել են ձնամաքրման աշխատանքներ

11:14 13.01.2020

Փողոցների և մայթերի ձնամաքրման աշխատանքներն Արաբկիր վարչական շրջանում ընթացել են ողջ գիշեր։ Այս մասին հայտնում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի ֆեյսբուքյան էջը: Սառցակալումից խուսափելու նպատակով կատարվել և կատարվում են նաև աղ-ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ։ Վարչական շրջանի ղեկավարն անձամբ հետևել է ընթացքին։

̰
Հանձնաժողովի անդամներին տեղ չկա, հա՞. Գևորգ Պետրոսյանի՝ տարվա առաջին դժգոհությունը

11:13 13.01.2020

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Գևորգ Պետրոսյանն ուշացումով ներկայացավ նիստին և դժգոհ տոնով հարց ուղղեց. «Հանձնաժողովի անդամներին տեղ չկա, հա՞»: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նկատեց. «Հանձնաժողովի անդամն ուշանում է 15 րոպեով»: Գևորգ Պետրոսյանն ընդգծեց, որ ուշացումը կապ չունի, պարտավոր են տեղ տալ: Երբ արդեն տեղ բացվեց պատգամավորի համար, նա փոխեց տոնայնությունն ու ասաց. «Բոլորի Նոր […]

̰
Վարչապետը ծաղիկներ է խոնարհել Բաքվի ջարդերի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին

11:08 13.01.2020

Բաքվում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել ոճրագործության զոհերի հիշատակին։ Վարչապետը ծաղկեպսակ է դրել և ծաղիկներ խոնարհել զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին։

̰
Հունվարի 10-13-ը բացահայտվել է հանցագործության 118 դեպք

11:05 13.01.2020

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 10-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 118 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 26, մարմնական վնասվածք հասցնելու՝ 20, խարդախության՝ 14, ծեծի՝ 9, բնակարանային գողության՝ 7, յուրացման կամ վատնման և սպանության սպառնալիքի՝ 5-ական, թմրամիջոցի հայտնաբերման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, անձի առևանգման, […]

̰
ՖԻՖԱ-ի նախագահն Արմեն Մելիքբեկյանին հրավիրել է Ցյուրիխ

11:04 13.01.2020

ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին և ՀՖՖ գործադիր կոմիտեի նորընտիր անդամներին։ Ինչպես հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, ՖԻՖԱ-ի նախագահը նաև Արմեն Մելիքբեկյանին հանդիպման է հրավիրել կազմակերպության` Ցյուրիխում գտնվող կենտրոնական գրասենյակում: «Հարգելի նախագահ, Ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները 2019 թվականի դեկտեմբերի 23-ին կայացած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովում […]

̰
Հունվարի 20-ից փոխվում են «ՀԿԵ» ՓԲԸ ներհանրապետական էլեկտրագնացքների չվացուցակները

10:51 13.01.2020

Ուղևորների հոսքի ավելացման և ուղևորափոխադրումների որակի կատարելագործման նպատակով՝ 2020 թվականի հունվարի 20-ից էապես փոփոխվում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ներհանրապետական ուղևորատար  էլեկտրագնացքների չվացուցակները: Փոխվում է №100/101 Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի երթևեկության կարգը. այն Երևանից մեկնելու է ամեն ուրբաթ, շաբաթ և կիրակի՝ ժամը 10:15-ին՝ 9:15-ի փոխարեն: Գյումրիից վերադարձի ժամը մնում է անփոփոխ՝ 17:55: Հաճելի նորություններ են սպասում ամենօրյա №681/682 Գյումրի-Երևան-Գյումրի գնացքի ուղևորներին՝ […]

̰
ՄԻՊ աջակցությամբ դատապարտյալը ենթարկվել է աչքի վիրահատության

10:48 13.01.2020

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից մեկի դատապարտյալը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իր վիրահատության կազմակերպմանն աջակցելու հարցում։ Ըստ դիմողի՝ հետազոտվել է, սակայն անհրաժեշտ վիրահատությունը կազմակերպելու համար չունի բավարար ֆինանսական միջոցներ, ինչի հետևանքով վիրահատությունը չի իրականացվում: Նա խնդրել է Պաշտպանի աջակցությունն իրեն անհրաժեշտ վիրահատությունը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում […]

̰
Հարգանքի տուրք ենք մատուցում Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին․ Փաշինյան

10:17 13.01.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և այլ բարձրաստիճան այրեր Ծիծեռնակաբերդում են՝ հարգանքի տուրք մատուցելու Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին։

̰
Մեկնարկել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթացը

10:14 13.01.2020

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների թեկնածության հայտեր ներկայացնելու վերաբերյալ: Ներկայացնում ենք ՀՀ արդարադատության նախարարության տարածած հայտարարությունը: «ՀՀ վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 30-ի N 1986-Ա որոշմամբ մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) ստեղծման գործընթացը: Ըստ վերոնշյալ որոշման՝ ստեղծվելիք հանձնաժողովի կազմում, Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների […]

̰
Բաքվում հայերի ջարդերից 30 տարի է անցել

10:10 13.01.2020

1990 թվականի հունվարի 13-ին Ադրբեջանի մայրաքաղաք բաքվում բազմահազարանոց ամբոխը, խմբերի բաժանված, նախանշված հասցեներով ներխուժեց Բաքվում բնակվող հայերի բնակարաններ: Պատմության այդ սև օրը հայտնի է Բաքվի հայկական ջարդեր անունով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս րոպեներին այցելելու է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Բաքվի հայկական ջարդերի զոհերի հիշատակին: Երեսուն տարի առաջ` հունվարի 13-19-ը, Բաքվում դաժան սպանդի զոհ դարձան և […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 3200 քմ խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

09:55 13.01.2020

Հունվարի 12-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Արագածոտնի մարզի Աշտարակ-Բյուրական ավտոճանապարհին՝ 300 քմ, Արարատի մարզի Դալար գյուղում՝ 1000 քմ, Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղում՝ 1500 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 400 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

̰
Թալին-Արտենի ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է, ևս 15 մեքենա՝ արգելափակվել

09:43 13.01.2020

Հունվարի 12-ին՝ ժամը 22:24-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին-Արտենի ավտոճանապարհի 22-րդ կմ-ին «DAF» մակնիշի բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «DAF» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Իգոր Բ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կան նաև արգելափակված […]

̰
Գյումրիում ավտոմեքենան բախվել է սյանը և բռնկվել

09:36 13.01.2020

Հունվարի 13-ին՝ ժամը 02:13-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան բախվել է սյանը և բռնկվել: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդ Արթուր […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

09:13 13.01.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Տաշիր-Գյումրի ավտոճանապարհը փակ է: Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին առկա է մերկասառույց: Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում և Սյունիքի մարզում ձյուն է տեղում: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ […]

̰
Օլիգարխիկ բիզնես մոդելը Հայաստանում պիտի փոխարինվի ինտելեկտուալ բիզնես մոդելով․ վարչապետ

08:52 13.01.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ուրախ եմ, որ Միքայելի հետ մեր հանդիպումը այսպիսի ընթացք ստացավ: Իհարկե, պայմանով, որ բիզնեսը կրթությանը չպիտի խանգարի: Բիզնեսն ինքը կրթական պրոցես պիտի լինի, իսկ դպրոցական կամ բուհական կրթությունը՝ առավել հաջողակ եւ գիտելիքահենք բիզնես վարելու միջոց: Օլիգարխիկ բիզնես մոդելը Հայաստանում պիտի փոխարինվի ինտելեկտուալ բիզնես մոդելով»: https://www.facebook.com/armgovernment/videos/vb.171792282843844/3399223110151582/?type=2&theater

̰
«Արմավիր» ՔԿՀ-ում չնախատեսված ստուգում է կատարվել․ կալանավորն ինքնավնասման է դիմել․ News.am

08:41 13.01.2020

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հունվարի 12-ին չնախատեսված ստուգում է եղել, ինչի ժամանակ մի կալանավոր ինքնավնասում է արել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։ ««Արմավիր» ՔԿՀ-ում չնախատեսված խուզարկություն է կատարվել, որի ժամանակ կալանավորներից մեկի մոտից բջջային հեռախոս է հայտնաբերվել։ Վերջինս չի ենթարկվել ներքին կանոնակարգին, որից հետո ինքնավնասում է արել, անմիջապես տեղում բուժօգնություն […]

̰
Քաղավիացիայի կոմիտեն խորհուրդ է տալիս դիտարկել Իրաքի և Իրանի օդային տարածքները ժամանակավորապես շրջանցելու հնարավորությունը

23:56 12.01.2020

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն խորհուրդ է տալիս Հայաստանի Հանրապետությունում գրանցված ավիաընկերություններին​ հաշվի առնել​ Եվրոպական Միության թռիչքային անվտանգության ռիսկերի գնահատման խմբի​ խորհուրդը​ և​ դիտարկել Իրաքի և Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքները բոլոր բարձրությունների վրա​ ժամանակավորապես շրջանցելու հնարավորությունը: Այս մասին գրված է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան էջում։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի քաղաքացիներ, Ինչպես […]

̰
Ձմեռային պատանեկան Oլիմպիական խաղերում Հայաստանը կներկայացնի աշոցքցի 16-ամյա դահուկորդ Սպարտակ Ոսկանյանը

22:55 12.01.2020

Հունվարի 9-22-ը Շվեյցարիայի Լոզան քաղաքում կանցկացվեն պատանեկան երրորդ ձմեռային Oլիմպիական խաղերը, որտեղ Հայաստանը կներկայացնի Աշոցքի 16-ամյա դահուկորդ Սպարտակ Ոսկանյանը: Պատանի դահուկորդը միջազգային հեղինակավոր մրցաշարին մասնակցության իրավունքը նվաճել է ունեցած վարկանիշային միավորների շնորհիվ, որոնք հրապարակել է դահուկավազքի միջազգային ֆեդերացիան: Հայաստանի միակ ներկայացուցիչը վերջին մարզումերն է անցկացնում ծննդավայր Աշոցքի ձյունապատ սարերում, որն այս տարի ձմեռային սպորտաձևերի սիրահարների […]

̰
Երևանում 2 կին առաքչից 1 միլիոն դրամ են շորթել` նրա անձնական կյանքին վերաբերող տեղեկությունները չհրապարակելու դիմաց

22:32 12.01.2020

Հունվարի 11-ին ոստիկանության ներքին անվտանգության վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Նոր-Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Երևանի Նոր-Նորք վարչական շրջանում հայտնաբերվել և ոստիկանության Նոր-Նորքի բաժին են բերման ենթարկվել Երևան քաղաքի 2 բնակիչ: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նրանք են 26-ամյա Թեհմինե Շահբազյանը և 21-ամյա Վիկտորյա Դամբուրաջյանը: Վերջիններս […]

̰
ՀՀ մի շարք համայնքներում ձյուն է տեղում․ Տաշիր-Գյումրի ավտոճանապարհը փակ է

22:07 12.01.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ ժամը 22:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Տաշիր-Գյումրի ավտոճանապարհը փակ է: Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Գորիս-Սիսիան և Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Կոտայքի մարզում, Արմավիրի մարզի Արմավիր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս, Սևան, Գավառ, Արագածոտնի մարզի Ապարան, Թալին, […]

̰
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում «փոքրիկ ինքնաթիռների» լուսանկարներ է հրապարակել

21:02 12.01.2020

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում «փոքրիկ ինքնաթիռների» լուսանկարներ է հրապարակել.

̰
BACK_TO_TOP