14:26 14.10.2024
Ոստիկանության Արմավիրի մարզի պարեկները հոկտեմբերի 11-ին Արմավիր քաղաքում իրականացրած ծառայության ժամանակ Երևանյան փողոցում իրավախախտում կատարելու համար կանգնեցրել են «ՄԱՆ» մակնիշի մեքենան: Վարչական արձանագրություն չկազմելու համար վարորդը պարեկներին կաշառք է առաջարկել: Օտարերկրյա քաղաքացի վարորդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։ Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկելու հաջորդ դեպքը գրանցվել է Իջևան-Սևան-Երևան ճանապարհին: Ոստիկանության Կոտայքի մարզի […]
14:20 14.10.2024
Ժնեւում հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Համաժողովի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը հանդես կգա ելույթով: Նախատեսվում են նաեւ տարբեր երկկողմ հանդիպումներ:
14:16 14.10.2024
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11․30-ի սահմաններում, Իսակովի պողոտայից դեպի Արգավանդի խաչմերուկ տանող ճանապարհին, պարեկները հայտնաբերել են դանակահարված տղամարդու դի։ Տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Մալաթիայի բաժին: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
14:11 14.10.2024
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 9․36-ին, հաղորդում է ստացվել, որ Այվազովսկու և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում «Ժոնգթոնգ» մակնիշի ավտոբուսը ինքնավթարի է ենթարկվել: Ըստ նախնական տեղեկատվության՝ մեկ անձ դիմել է հիվանդանոց բուժզննության։
14:06 14.10.2024
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի հայտարարությանը, որով վերջինս Հայաստանին մեղադրել էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների նկատմամբ անփույթ վերաբերմունքի մեջ՝ տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը Բաքվից հնչած հայտարարությանն արձագանքել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։ Հարց – Տիկի՛ն Բադալյան, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը, […]
14:00 14.10.2024
Երևանում հոկտեմբերի 14-ի ցերեկը, 16-18-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 15-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հոկտեմբերի 14-ի ցերեկը, 16-18-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, առանձին հատվածներում ամպրոպ։ Հոկտեմբերի […]
13:50 14.10.2024
ՀՀ կառավարության 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Կոտայքի մարզի մի շարք համայնքներում ակտիվ ընթանում են սոցիալական և տնտեսական զարգացման ծրագրեր, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Նաիրի համայնքի Պռոշյան, Քասախ, Զովունի, Եղվարդ, Զորավան, Արագյուղ, Սարալանջ, Բուժական բնակավայրերում 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են ասֆալտապատման աշխատանքները։ Ծրագրի արժեքը շուրջ 1 մլրդ. 500 միլիոն […]
13:45 14.10.2024
Հոկտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ներկայիս ընթացքին և ապագա ծրագրերին, մասնավորապես՝ ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումներին ու դրանց շրջանակում Ֆրանսիայի հետ համագործակցության ծրագրերին առնչվող հարցեր։
13:32 14.10.2024
Հոկտեմբերի 7-ից 13-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 448 դեպք, որից 172-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 89, փլուզման, վայրի կենդանիների հարձակման, զինամթերքի հայտնաբերման՝ 3-ական, դիակի հայտնաբերման, դժբախտ պատահարի, ուժեղ կարկուտի՝ 1-ական, երկրաշարժի՝ 2, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 18, կեղծ ահազանգի՝ 7, ինքնասպանության փորձի՝ 7, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 64, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 167, հրդեհի […]
13:17 14.10.2024
Մայրաքաղաքում փոշու արտանետումների կանխարգելմանն ուղղված վերահսկողական միջոցառումների շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Ախուրյանի Կոոպշին» ՍՊԸ-ի կողմից իրականացվող բազմաբնակարան շենքի կառուցման ընթացքում արձանագրել են մթնոլորտային օդի պահպանման պահանջների խախտումներ, հայտնում է ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։ Շինաշխատանքները տեղում կասեցվել են, տրվել թերությունները վերացնելու հանձնարարականներ։ Հաջորդ իսկ օրը կառուցապատողի կողմից շտկվել են թերությունները՝ ճանապարհն […]
13:10 14.10.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Ֆրանսիայի Հանրապետության Դիժոն քաղաքում մասնակցել են Խաղողի և գինեգործության միջազգային կազմակերպության (OIV) հարյուրամյակին նվիրված միջոցառմանը և Խաղողի և գինեգործության 45-րդ համաշխարհային համաժողովին։ Գևորգ Պապոյանն իր ողջույնի խոսքում կարևորել է OIV-ի առաքելությունը և ընդգծել Հայաստանի պատրաստակամությունը համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ աջակցելու համաշխարհային գինեգործության կայուն զարգացմանը։ «Գինին […]
13:02 14.10.2024
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Փարպի, իսկ ժամը 12:00-ից մինչև 12:30-ն ընկած ժամանակահատվածում, Բազմաղբյուր բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։
12:55 14.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 14-16-ը ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Ղազախստան կատարած պաշտոնական այցի պատվիրակության կազմում մեկնել է Աստանա` մասնակցելու Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերի միջոցառումներին։ Մշակույթի օրերի ծրագրում ներառված են մի շարք միջոցառումներ` hանդիսավոր համերգ Հայաստանի ջազ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար` Դավիթ Մելքոնյան) մասնակցությամբ, ֆոտոցուցահանդես՝ նվիրված Սերգեյ Փարաջանովին, հայկական կինոյի օրեր […]
12:50 14.10.2024
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որին կից գրված է «Հոկտեմբերի 8-ը զինվորական տոնացույցում նշվում է որպես Տանկիստի օր»
12:44 14.10.2024
Կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա չորրորդ նիստը։ Նիստին քննարկվել է մի շարք պատմամշակութային օբյեկտների՝ նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը։ Հանձնաժողովի դրական եզրակացությամբ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մ․ Բաղրամյան պողոտա 26 հասցեի բնակելի շենքը (1949-1951 թթ.) և Մ․ Բաղրամյան պողոտա 5 հասցեի բնակելի տունը (1947-1950-ական թթ.) ստացել են տեղական նշանակության նորահայտ […]
12:38 14.10.2024
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թ. հոկտեմբերի 14-ի դրությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի շրջանակում ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 317 հատ։ ՊԵԿ-ը հիշեցնում է, որ նախապես սահմանված 7400 հատ քվոտայի սպառված լինելու պայմաններում` ՀՀ կառավարության 10.10.2024թ. թիվ 1589-Ն […]
12:32 14.10.2024
«Հայկական ավիաուղիներ»-ը ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից ստացել է օդանավի շահագործման վկայական՝ 16 տարի ժամկետով (ՕՇՎ)։ «Սա կարևոր ձեռքբերում է ընկերության զարգացման, թռիչքների ուղղությունների ընդլայնման համար։ Արդեն դեկտեմբերի 20-ից կբացվի Երևան-Դելի ուղիղ չվերթը, իսկ դեկտեմբերի 1-ից կմեկնարկեն դեպի Վոլգոգրադ ուղիղ թռիչքները»,- ասվում է տարածած հաղորդագրության մեջ։ Առաջիկայում նախատեսվում է նաև ինքնաթիռների տեխնիկական սպասարկում, ինչով պայմանավորված […]
12:27 14.10.2024
Ապօրինի ծառահատումների դեմ ոստիկանության պայքարը մշտական է: Հետևողական պայքարի արդյունքում բացահայտման հերթական դեպքերը գրանցվեցին ոստիկանության Տավուշի և Գուգարքի բաժիններում: Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները հոկտեմբերի 11-ին, ապօրինի ծառահատումների դեմ տարվող պայքարի շրջանակում իրականացրած ուժեղացված ծառայության ժամանակ, Իծաքար-Գանձաքար ճանապարհին նկատել են փայտանյութով բարձած «Ուրալ» բեռնատար: Բեռնատարի վարորդը հայտնել է, որ 14 խմ փայտանյութը Նավուրի անտառպետության տարածքից բենզասղոցով […]
12:12 14.10.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 420 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 425 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.1 դրամ:
11:54 14.10.2024
Ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Ոսկեհատ գյուղի բնակիչ 42-ամյա տղամարդը իր հաշվառման հասցեում և կից օժանդակ շինություններում ապօրինի աճեցնում է կանեփ, նաև պահում և օգտագործում է թմրամիջոց: Տեղեկությունը ստուգելու նպատակով ոստիկաններն այցելել են նշված հասցե: Բացատրական աշխատանքի արդյունքում ոսկեհատցի տղամարդը ներկայացրել է թմրամիջոցի նմանվող զանգվածով 3 փաթեթ: Նա հայտնել է, որ ներկայացվածը մարիխուանա […]
11:47 14.10.2024
Պալիատիվ բժշկական օգնությունը կյանքին վտանգ սպառնացող կամ անբուժելի հիվանդություն ունեցող պացիենտի և նրա ընտանիքի կյանքի որակի բարելավմանն ուղղված բժշկական օգնության և սպասարկման տեսակ է, որը նպատակ ունի մեղմել պացիենտի ցավը, տառապանքը և հիվանդության հետ կապված ֆիզիկական, սոցիալ-հոգեբանական, հոգևոր և այլ խնդիրներ: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։ Ցանկացած անձ ունի առանց ցավի ապրելու իրավունք […]
11:41 14.10.2024
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդագրության մեջ։
11:35 14.10.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 11-ից 14-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 197 դեպք: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 44, թմրանյութի հայտնաբերման՝ 30, մարմնական վնասվածք պատճառելու` 24, ֆիզիկական ներգործության՝ 16, անձնական ունեցվածքի գողության՝ 10, խարդախության՝ 9, խուլիգանության՝ 7, ինքնավնասման՝ […]
11:18 14.10.2024
Արդարադատության նախարարության ներկայացուցիչները մասնակցել են հանձնաժողովի 140-րդ լիագումար նիստին։ Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը և «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը հոկտեմբերի 11-12-ը մասնակցել են Վենետիկի հանձնաժողովի 140-րդ լիագումար նիստին: Նիստի օրակարգում եղել են նաև Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների փաթեթը, որով նախատեսվում է կատարելագործել հարկադիր կարգով նմուշառումներ վերցնելու ընթացակարգը, Դատական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, որով […]
11:00 14.10.2024
Հոկտեմբերի 10-ի ժամը 11.27-ին ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից Մեղրիի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով «Մեղրիի ՏԲԿ» բուժօգնության են դիմել Արարատի մարզի Ջրահովիտ գյուղի 41 և 36 տարեկան երկու բնակիչ, որոնք հայտնել են, որ վնասվածքները ստացել են ընկնելու հետևանքով: Ոստիկանության Մեղրիի բաժնի համայնքային ոստիկանները, սակայն, պարզել էին, որ նրանք Մեղրի-Երևան ճանապարհի […]
10:50 14.10.2024
Ապարան համայնքում այս տարի ընթանում են 4.6 մլրդ դրամ ընդհանուր բյուջեով սուբվենցիոն ծրագրեր: Անհրաժեշտ գումարի կեսը ներդնում է ՀՀ Կառավարությունը: Խոշորացումից հետո, հատկապես փոքր բնակավայրերում, լայն թափով լուծվում են տարիներով կուտակված խնդիրները:
10:32 14.10.2024
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստը հոկտեմբերի 10-13-ը լցվեց մեծ կինոռեժիսոր, սցենարիստ և կոլաժի վարպետ Սերգեյ Փարաջանովի արվեստի գույներով: Ռումինիայի հայոց միությունը և Հայկական մշակութային կենտրոնը կազմակերպեցին կինոդիտումներ, քննարկումներ և ցուցահանդեսներ՝ նվիրված կինոռեժիսորի ծննդյան հարյուրամյակին, որոնք տեղի ունեցան Հայկական մշակութային կենտրոնում, Բուխարեստի Թատրոնի և կինոյի ազգային համալսարանում (UNATC) և «Ապոլլո 111» թատրոնում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է […]
10:14 14.10.2024
«Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոնի շրջանակներում Հանրապետության հրապարակից բազմաթիվ օդապարիկներ են բաց թողնվել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում օդագնացության միջազգային փառատոնից կադրեր է հրապարակել։
10:09 14.10.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: