TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+32.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Աբովյան համայնքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվում են ծավալուն աշխատանքներ

11:38 15.10.2024

Կոտայքի մարզի Աբովյան համայնքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվում են բնակավայրերի բարեկարգման և բնակիչների կենսապայմանների բարելավմանն ուղղված ծավալուն աշխատանքներ, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ 2024 թվականին պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվել են ճանապարհաշինական, ներհամայնքային փողոցների բարեկարգման լայնածավալ աշխատանքներ: Ծրագրի շրջանակում Աբովյան քաղաքի Էդ. Ավագյան փողոցը վերակառուցվել, ասֆալտապատվել է 950մ երկարությամբ, 10մ լայնությամբ (9500մ2 մակերեսով), մայթը […]

̰
ԲԸՏՄ-ն ամփոփել է սեպտեմբերին կատարած աշխատանքները

11:24 15.10.2024

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2024 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով իրականացված վերահսկողական և/կամ օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 210 դեպք: Բուսական աշխարհի պահպանության ոլորտ՝ Արձանագրվել է 47 դեպք։ Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 67 հաշվարկ՝ 122.586.760 ՀՀ դրամի չափով։ Հարուցվել է […]

̰
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

11:15 15.10.2024

Հոկտեմբերի 7-ից 14-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4566 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 130 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 184, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 301 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 49, չամրակապված վարելու՝ 1228, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 247, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]

̰
Քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ֆինանսական և ֆիզիկական առաջընթացները

11:07 15.10.2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը, հիմնադրամի այլ աշխատակիցներ հանդիպել են Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչների հետ՝ ԱԶԲ տրանսպորտի ավագ մասնագետ Թոմաս Հերցի գլխավորությամբ։ Կողմերը քննարկել են ԱԶԲ կողմից ֆինանսավորվող ճանապարհաշինական ծրագրերի՝ Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի երկու հատվածների շինարարության ֆինանսական և ֆիզիկական առաջընթացները, ընթացիկ աշխատանքները և այլն։ Հանդիպումից հետո հիմնադրամի և բանկի ներկայացուցիչներն այցելել […]

̰
Ձորաղբյուր բնակավայրի բնակչի սպանության մեղադրանքով կալանավորվել է տուժողի ազգականը

10:58 15.10.2024

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական մեծածավալ և համակարգված գործողությունների արդյունքում պարզվել են Ձորաղբյուր բնակավայրի բնակչի սպանության՝ քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքները: Քննությամբ, մասնավորապես, հիմնավորվել է, որ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր բնակավայրի 42-ամյա բնակիչը, իր մորաքրոջ որդու տուն կատարած այցելությունների ընթացքում տեսնելով վերջինիս […]

̰
Քննարկվել են Հայաստանի և ԱՍԳ-ի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները

10:50 15.10.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ընդունել է Ազգային մակարդակով սահմանված գործողությունների (ԱՍԳ) գործընկերության աջակցման գրասենյակի գլոբալ տնօրեն Պաբլո Վիեյրայի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության այցի նպատակն էր ամրապնդել ԱՍԳ գործընկերության աջակցությունը ՀՀ կլիմայի փոփոխության ազգային օրակարգի իրականացման գործում՝ Փարիզյան համաձայնագրի ներքո հաջորդիվ ԱՍԳ ներկայացմանն ընդառաջ։ Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են ՀՀ-ի և ԱՍԳ գործընկերության միջև համագործակցության […]

̰
Քրեակատարողական ծառայությունը կազմակերպել է շախմատի առաջնություն համակարգի ծառայողների մասնակցությամբ

10:42 15.10.2024

Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի կապակցությամբ կազմակերպվել է հերթական միջոցառումը։ Ծառայության կենտրոնական մարմնում անցկացվել է շախմատի մրցաշար քրեակատարողական ծառայողների միջև։ Մրցաշարին մասնակցել են կենտրոնական մարմնի հատուկ նշանակության ստորաբաժանման, ՀՀ ԱՆ «Աբովյան», «Վանաձոր», «Դատապարտյալների հիվանդանոց», «Երևան-Կենտրոն», «Արմավիր» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկների ծառայողները։ Մրցաշարին հետևել է Հայաստանի շախմատի ակադեմիայի մարզիչ Եղիշե Ալեքսանյանը։ Խաղին ներկա են եղել նաև Քրեակատարողական […]

̰
Սուր շնչառական վարակները աշխարհում ամենատարածված հիվանդությունների խումբն են․ ՀՀ ԱՆ

10:36 15.10.2024

Սուր շնչառական վարակները աշխարհում ամենատարածված հիվանդությունների խումբն են, որոնց հարուցիչները հիմնականում վիրուսներն են՝ ներառելով՝ գրիպի, ռեսպիրատոր սինցիտյալ վիրուսը, ադենովիրուսը, բոկավիրուսը, և այլ վիրուսային հարուցիչներ, հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։ Դրանք կարող են ընթանալ ծանր և առաջացնել բարդություններ, ինչպիսիք են՝ թոքաբորբը, բրոնխիտը, ականջաբորբը և այլն։ Բարդությունների զարգացման առավել խոցելի խումբ են երեխաները՝ հատկապես կյանքի առաջին տարիների […]

̰
2024 թ․ հոկտեմբերի 15-ի դրությամբ էլեկտրոմոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 181 հատ

10:30 15.10.2024

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թ. հոկտեմբերի 15-ի դրությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի շրջանակում ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 181 հատ։ Հիշեցնենք, որ նախապես սահմանված 7400 հատ քվոտայի սպառված լինելու պայմաններում` ՀՀ կառավարության 10.10.2024թ. թիվ 1589-Ն որոշմամբ՝ ներմուծման […]

̰
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ

10:22 15.10.2024

Ժնևում հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հանդիպումը, որի ժամանակ կողմերը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: ՀՀ ԱԺ նախագահը թուրքական կողմին է ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացում վերջին զարգացումները եւ վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը […]

̰
Անահիտ Մանասյանը ընդունել է ՀՀ-ում  Շվեդիայի դեսպանին

10:15 15.10.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը դեսպանին է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները, որոնք ի թիվս այլնի ներառում են՝ կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, զինված ուժերում մարդու իրավունքների, ատելության խոսքի, անհանդուրժողականության […]

̰
ՃՏՊ Արտենի-Արագածավան ավտոճանապարհին․ կա զոհ

10:07 15.10.2024

Հոկտեմբերի 14-ին, ժամը 19:40-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտենի-Արագածավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արտենի-Արագածավան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Ա․ […]

̰
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարի հետ

10:00 15.10.2024

Ժնևում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Միջխորհրդարանական միությունում Ֆրանսիայի Հանրապետության պատվիրակության ղեկավար Քսավիե Յակովելլիի հետ: Ջերմ ու բարեկամական մթնոլորտում անցած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերությունների բազմակողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային Հայաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը սատար կանգնելու վճռականության, ինչպես նաեւ հայ […]

̰
Հոկտեմբերի 15-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում հոսանք չի լինի

09:55 15.10.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Ջրվեժ՝ «Սիրող Սրտեր» թաղամասի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կուրղինյան և Պարսեղովի փողոցներ մասնակի, Սեբաստիայի փ. 22/1, 22/2, 22/3, 24, 26, 28 շենքեր, 11։00-15:00 Գաջեգործների 1 փողոց 74/1, 74/2 հասցեներ, 11։00-17:00 […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Ղազախստան

21:30 14.10.2024

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Ղազախստան: Մայրաքաղաք Աստանայի Նուրսուլթան Նազարբաևի անվան միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են Ղազախստանի փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինը, ԱԳ նախարարի տեղակալ Էրմուխամբետ Կոնուսպաևը, ինչպես նաև Աստանայի փոխքաղաքապետ Էրիկ Մեյրխանովը և ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը: Ղազախստանի նախագահի Ակորդա նստավայրում երկու երկրների նախագահները բանակցություններ կվարեն և կքննարկեն հայ-ղազախական համագործակցության զարգացման օրակարգին […]

̰
Կա վտանգ, որ Ադրբեջանը կէսկալացնի իրավիճակը. Սարգիս Խանդանյան

19:08 14.10.2024

Մի կողմից Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվում են 2025 թվականից համատեղ իրականացնել հայ-իրանական և հայ-թուրքական սահմանների պահպանությունը, մյուս կողմից, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» պաշտոնապես հայտնվում է նաև Կրեմլի բառապաշարում: Այս ամենով հանդերձ, Հայաստանը շարունակում է պնդել օր առաջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու իր պատրաստակամությունը, չնայած Բաքուն դեռ հրաժարվում է: Այս թեմաներին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է […]

̰
«Շանթ Ռեզիդենս» գերժամանակակից համալիրում կգտնեք ճարտարապետական գրագետ լուծումներով կառուցվող բնակարաններ

18:52 14.10.2024

«Շանթ Ռեզիդենս» գերժամանակակից համալիրում կգտնեք նորագույն ստանդարտներին համապատասխանող և ճարտարապետական գրագետ լուծումներով կառուցվող բնակարաններ: «Շանթ Ռեզիդենս»-ի այս 50քմ մակերեսով բնակարանը կարող է լինել հենց Ձերը այս պահին գործող -25% զեղչով: Մանրամասների համար՝ Համալիրի հասցե՝ Սևանի 21 Գրասենյակի հասցե՝ Կիևյան 16, 10-րդ հարկ Հեռ․ 055 85 00 04, 055 85 00 02 Աշխատանքային ժամեր՝ երկ-շբթ՝ 10։00-19։00 […]

̰
Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի միջև նախատեսված հանդիպումը չեղարկվել է

18:46 14.10.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի միջև Ժնևում նախատեսված հանդիպումը չեղարկվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը: Ադրբեջանական կողմը վերջին պահին հրաժարվել է նախապես ձեռքբերված պայմանավորվածությունից։ Հանդիպման չեղարկման պատճառների մասին ՀՀ ԱԺ նախագահը Երևան վերադառնալուց հետո հանդես կգա լրացուցիչ պարզաբանմամբ։

̰
Երևան-Երասխ-Նորավան-Տաթև-Կապան-Մեղրի-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

18:40 14.10.2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-2, Երևան-Երասխ-Նորավան-Տաթև-Կապան-Մեղրի-ՀՀ սահման ավտոճանապարհի կմ345+900-ում (Մեղրիի տարածաշրջան) հոկտեմբերի 15-ին կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Նշված ճանապարհահատվածը վաղը՝ ժամը 11։00-ից մոտ 3 ժամ փակ է լինելու երթևեկության համար:

̰
Աշտարակ քաղաքում կազմակերպվել է «Գտի՛ր աշխատանք» խորագրով աշխատանքի տոնավաճառ

18:28 14.10.2024

Հոկտեմբերի 4-ին Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության և «Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն (GIZ)» հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ կազմակերպվել է «Գտի՛ր աշխատանք» խորագրով աշխատանքի տոնավաճառ, որի նպատակն էր գործատուներին, աշխատանք փնտրողներին, մասնագիտական ուսումնական հաստատություններին և այլ շահագրգիռ կողմերին միավորել մեկ հարթակում, կազմակերպել գործատուների և աշխատանք փնտրողների հանդիպում և անմիջական […]

̰
Քննարկվել է մշակութային, կրթական կենտրոնի ստեղծման հնարավորությունը

18:22 14.10.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հանդիպել է Գերմանիայի Սաքսոնիա Անհալթ երկրամասի GreenIron հիմնադրամի պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԿԳՄՍ նախարարության հետ հնարավոր համագործակցության հեռանկարները GreenIron ծրագրի շրջանակում, որը միտված է Վանաձորում մշակութային և կրթական կենտրոնի ստեղծմանը։ Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ողջունել է պատվիրակության անդամներին և նշել, որ ԿԳՄՍ նախարարության […]

̰
Խորհրդարան են այցելել «Դանիայի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները

18:12 14.10.2024

Հայաստանի եւ Դանիայի հարաբերությունները դինամիկ զարգանում են` հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա. ողջունելով «Դանիայի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին Ազգային ժողովում` ասել է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ին, որին մասնակցել են Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը: Ընդգծելով փոխհամագործակցությունը […]

̰
ԱԺ նախկին պատգամավորի հոր առևանգման և շորթում կատարելու՝ նախաքննության փուլում գտնվող վարույթով կալանավորվել է ԻԻՀ քաղաքացի

18:05 14.10.2024

ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԱԺ նախկին պատգամավոր Խ․ Քոքոբելյանի հոր՝ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 84–ամյա բնակչի առևանգման և ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու վերաբերյալ քրեական վարույթից անջատված մասը 17․07․2023թ․, 4 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։ Իսկ մայր քրեական վարույթով նախաքննությունը շարունակվել է, որի շրջանակներում բացահայտվել […]

̰
Ապագա կրտսեր հրամանատարների պարապմունքները

17:55 14.10.2024

Ինչպե՞ս են ընթանում ապագա կրտսեր հրամանատարների պարապմունքները: Մանրամասները՝ Պաշտպանության նախարարության տեսանյութում:

̰
Քրեակատարողական ծառայությունում ատեստավորումը հաղթահարել է 31 ծառայող

17:39 14.10.2024

Արդարադատության նախարարի տեղակալ, Քրեակատարողական ծառայությունում ատեստավորման հանձնաժողովի նախագահ Լևոն Բալյանը հետևել է ծառայողների ատեստավորման ընթացքին: 4 փուլերի արդյունքում՝ 36 ծառայողից ատեստավորումը հաջողությամբ հաղթահարել է 31 հոգի: Ըստ ատեստավորման արդյունքում հավաքած միավորների կհաշվարկվի նրանց տրվելիք ամսական հավելավճարի չափը։ Ատեստավորմանը մասնակցելու համար դիմել էին գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբերի ծառայողները։ Հանձնաժողովի կազմում են եղել նաև Քրեակատարողական […]

̰
«Ազատությունը։ Այնտեղ, որտեղ ես եմ» ցուցահանդես՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին

17:33 14.10.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում «Արվեստի բաց հարթակ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ հոկտեմբերի 15-ին՝ ժամը 19։00-ին, Քաջազնունի 1 հասցեում (3-րդ հարկ) տեղի կունենա «Ազատությունը։ Այնտեղ, որտեղ ես եմ» խորագրով ցուցահանդեսի բացումը։ Ցուցադրության շրջանակում կներկայացվեն 16 երիտասարդ արվեստագետի դեկորատիվ կիրառական արվեստի, կոլաժի, լուսանկարչության, ինստալացիայի, վիդեո արվեստի 14 […]

̰
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն այցելել է Մոսկվա

17:18 14.10.2024

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ռուսաստան կատարած այցի շրջանակներում այցելել է Մոսկվա։ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունում նա հանդիպում է ունեցել Հայ ուսանողական միության ներկայացուցիչների հետ, որի կազմում ընդգրկված են Մոսկվայի բարձրագույն ուսումնական հաստատությունների հայազգի ուսանողները։ Հանդիպման ընթացքում Զարեհ Սինանյանը ներկայացրել է գրասենյակի ծրագրերն ու նախաձեռնությունները, ապա հարցուպատասխանի ձևաչափով զրուցել երիտասարդների հետ։ Հարցերը հիմնականում առնչվել են […]

̰
ԿԸՀ-ն հյուրընկալել է IFES-ի ներկայացուցիչներին

17:12 14.10.2024

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հոկտեմբերի 14-ին ընդունել է Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) ծրագրերի գծով փոխնախագահ Քեթրին Էլլենային, IFES-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոյին և գրասենյակի ներկայացուցիչներին։ ԿԸՀ նախագահը ողջունել է հյուրերին՝ կարևորելով գործընկեր կառույցի հետ ձևավորված երկարամյա համատեղ աշխատանքը: Քեթրին Էլլենան իր հերթին կարևորել է այն, որ տարածաշրջանային այցը մեկնարկել է Հայաստանից: Վերջինիս […]

̰
Առողջապահության նախարարը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է ընթացիկ ծրագրերը

16:58 14.10.2024

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Նախարարը շնորհավորել է դեսպանին և մաղթել արդյունավետ աշխատանք` ի շահ երկկողմ ծրագրերի և օրակարգի իրականացման: Քննարկվել են ընթացիկ ծրագրերը, փորձագիտական մակարդակով հարաբերությունների ամրապնդումը, կարողությունների զարգացումը: Նախարարը ներկայացրել է առողջապահության ոլորտում բարեփոխումների օրակարգը, անդրադարձել առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխմանը և […]

̰
«Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագիծը պատրաստ է երկրորդ ընթերցման

16:52 14.10.2024

Հոկտեմբերի 10-11-ը Ծաղկաձորում կայացել է «Ոստիկանության գվարդիայի մասին» և հարակից օրենքների փաթեթի երկրորդ ընթերցմանն ընդառաջ վերջնական լրամշակումների քննարկումը։ Արտագնա քննարկումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի աջակցությամբ՝ Ազգային ժողովի գործընկերներին ներկայացնելու առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ կատարված փոփոխությունները։ Փաթեթի երկրորդ ընթերցմանն ընդառաջ կատարվել են մի շարք լրամշակումներ, այդ թվում՝ ԱԺ հետ ունեցած տարբեր քննարկումների շրջանակներում առանձնացված […]

̰
BACK_TO_TOP