TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+23.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Google համակարգում «Արցախ» բառի որոնումն ավելացել է 800 հազարով

18:21 25.11.2019

Վերջին տարիներին «Զբոսաշրջային արդյունքի խթանում և առաջխաղացում» ուղղությունը, որի հիմնական նպատակն է ձևավորված զբոսաշրջային արդյունքի խթանումը, Արցախի զբոսաշրջային բրենդի առաջխաղացումը, դրական նկարագրի ստեղծումը և որպես արդյունք՝ Արցախի ճանաչելիության բարձրացումը, ենթարկվել է լուրջ տրանսֆորմացիաների, մասնավորապես՝ էլեկտրոնային տիրույթում զանազան առաջարկների, հարթակների և պրոդուկտների ձևավորմամբ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր Խորհրդարանում կայացած ԱՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների […]

̰
Նորոգվում է Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում գտնվող ստորգետնյա անցումը

18:07 25.11.2019

Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ նորոգվում է Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում գտնվող ստորգետնյա հետիոտնային անցումը: Պատերի նոր երեսպատում, ջերմամեկուսացում, աստիճանահարթակների վնասված սալիկների թարմացում: Հաշմանդամություն ունեցող անձանց համար էլ կկառուցվի թեքահարթակ: Նորոգվում է նաև մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարան տանող անցումը:

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի նախագահին

18:03 25.11.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կլաուս Վերներ Յոհաննիսին՝ Ռումինիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Հայաստանը կարևորում է Ռումինիայի հետ փոխադարձ վստահության և նույնական արժեքների վրա հիմնված բարեկամական հարաբերությունների շարունակական խորացումը: Հայաստանի և Ռումինիայի բարեկամությունը խարսխված է մեր ժողովուրդների պատմական և մշակութային, ինչպես նաև բարիդրացիական կապերի վրա»: Նախագահ Սարգսյանը Ռումինիայի […]

̰
ԱԺ-ում նոր ենթահանձնաժողով ստեղծելու առաջարկ է արվել

17:57 25.11.2019

ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկել են նաև ՌԴ մարզերի հետ համագործակցության հարցերի ենթահանձնաժողով ստեղծելու մասին հարցը: «Կա առաջարկ ստեղծել ՌԴ մարզերի հետ համագործակցության հարցերի ենթահանձնաժողով, որի բուն նպատակը պետք է լինի խորացնել ինտեգրացիոն գործընթացները նաև ՌԴ մարզերի հետ աշխատանքներում: Ես կարծում եմ, որ տեղին է այդ ենթահանձնաժողովի ստեղծումը և […]

̰
Մարտի 1-ի գործով Մուշեղ Սաղաթելյանը արդարացվեց. Armtimes.com

17:43 25.11.2019

Մարտիմեկյան իրադարձություններից հետո դատապարտված Մուշեղ Սաղաթելյանն այսօր արդարացվել է: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, որոշել է արդարացնել նրան՝ ճանաչելով և հռչակելով Սաղաթելյան անմեղությունը՝ հանցակազմի բացակայության հիմքով: 2008թ. հոկտեմբերի 23-ի դատավճռով Մուշեղ Սաղաթելյանը ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով […]

̰
Այսուհետև իմ նախագահությամբ գործելու է Կանանց հարցերով խորհուրդը. Տիգրան Ավինյան

17:40 25.11.2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Այսօր կանանց հանդեպ բռնության վերացման միջազգային օրն է։ Կանանց ու աղջիկների նկատմամբ բռնությունը մեր օրերում ևս շարունակում է մնալ մարդու իրավունքների ոտնահարման ամենատարածված ձևերից մեկը, որի իրական մասշտաբներն ավելին են, քան բարձրաձայնված դեպքերը։ Տեղեկացնում եմ, որ այսուհետև իմ նախագահությամբ գործելու է Կանանց հարցերով խորհուրդը՝ […]

̰
Ադրբեջանցի լրագրողներն այցելել են Արցախ. Արցախի ԱԳՆ հայտարարությունը

17:18 25.11.2019

Նոյեմբերի 17-21-ը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ տեղի են ունեցել Արցախի Հանրապետությունից, Հայաստանի Հանրապետությունից և Ադրբեջանից լրագրողների փոխայցեր։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից: Նոյեմբերի 20-21-ը Արցախ կայացած այցի շրջանակներում ադրբեջանցի լրագրողները եղել են Գանձասարի վանական համալիրում, շրջայց կատարել Շուշիում, այցելել «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան», Երկրաբանության և կերպարվեստի պետական թանգարաններ, ծանոթացել քաղաքի տեսարժան […]

̰
«Երեք Ն». Նաիրա Զոհրաբյանը լուսանկար է հրապարակել

17:15 25.11.2019

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն արխիվային լուսանկար է հրապարակել, որը վերնագրել է «Երեք Ն»: Լուսանկարում Զոհրաբյանի կողքին նստած են «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը և Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը:

̰
«Շանթը» Հայաստանի բացարձակ առաջատարն է իր լրատվական, հումորային և երաժշտական ժամանցային ծրագրերով

17:06 25.11.2019

ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ներկայացրել է հեռուստաընկերությունների եթերային արտադրանքի ամենաբարձր ռեյտինգներ ունեցող ծրագրերը, որոնցով «Շանթ» հեռուստաընկերությունը բացարձակ առաջատար է մի քանի ծրագրերով․ «Հորիզոն» լրատվականը առաջատարն է բոլոր լրատվական հաղորդումների թվում, «Շանթի» 3 ծրագրերը հումորային-ժամանցային ծրագրերի թվում զբաղեցնում են 1-ին, 2-րդ և 4-րդ հորիզոնականները․ Women’s club – 1-ին տեղ, Sport club – 2-րդ տեղ, Taxi […]

̰
15 տարեկանից ամեն ինչ սկսվեց, ու արդեն 60 տարի ջազ եմ նվագում․ Գյումրիում նշվել է Լևոն Մալխասյանի ծննդյան 75-ամյակը

17:00 25.11.2019

Երեկ ջազային մեծ երեկո էր Գյումրիում: Նշվել է ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի՝ Ջազ Մալխասի ծննդյան 75-ամյակը։ Մինչև հայ ջազմենի տարեդարձի օրը` դեկտեմբերի 24-ը, Հայաստանում անցկացվելու է հոբելյանական համերգների շարք, որի մեկնարկը տրվել է Գյումրիում: «Կարող է հարց առաջանալ, թե ինչու է Գյումրին առաջինը նշում մաեստրո Մալխասի ծննդյան 75-ամյակը՝ առաջ անցնելով մայրաքաղաք Երևանից։ Սա ունի […]

̰
Նաիրա Զոհրաբյանը Գագիկ Ծառուկյանի ծննդյան օրը շնորհավորել է լուսանկարով

16:52 25.11.2019

Այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ծննդյան օրն է: Տոնական այս օրը հոբելյարին շնորհավորելով՝ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լուսանկար է հրապարակել, որում գրկախառնված է նրա հետ: Լուսանկարին կից՝ Զոհրաբյանը նշել է. «Ծնունդդ շնորհավոր, Գագիկ Ծառուկյան»:

̰
«Սպայկա»-ի` սահմանին մնացած պանրի խնդիրը լուծված է

16:48 25.11.2019

Ի՞նչ փուլում է «Սպայկա» ընկերության՝ Լարսի անցակետում մնացած պանրի խնդրի լուծումը, այսօր խորհրդարանում այս հարցն ուղղել են ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին: ՊԵԿ նախագահն ասել է, որ խնդիրը լուծված է: Իսկ խնդիրն առաջացել է, քանի որ ռուսաստանցի գործընկերները որոշ կասկածներ են ունեցել: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ազնավուրը՝ ծովում. մեծ շանսոնյեի դուստրը նոր լուսանկար է հրապարակել

16:40 25.11.2019

Մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի ավագ դուստրը՝ Սեդա Ազնավուրը, գրեթե ամեն օր իր ֆեյսբուքյան էջում տեղադրում է հոր՝ նախկինում չհրապարակված լուսանկարները: Լինում են նաև ուշագրավ տեսանյութեր: Ցուրտ նոյեմբերին օրվա լուսանկարը ծովային է: Այնտեղ Շառլ Ազնավուրն է երիտասարդ տարիներին: Նա լողում է ծովում ու փորձում մոտենալ ափին, հենց այդ պահին ֆոտոխցիկն անմահացրել է նրան:

̰
Հռիփսիմեն ու ընկերները 1400 ծառ են փրկել

16:21 25.11.2019

«Թուղթը աղբ չէ»: Հենց այս կարգախոսով Հռիփսիմեն ու ընկերները 2018-ին սկսել են աղբի տեսակավորման արշավը: «Թուղթը կիլոգրամների վերածելով հաշվում էինք, թե ինչքան ծառ ենք փրկում վերամշակման հանձնելով, և դա մեծ ոգևորություն էր առաջացնում քաղաքացիների շրջանում: Այս պահին 1400 ծառ ենք փրկել»,- ասում է «Էկո աղբ» հասարակական կազմակերպության նախագահ Հռիփսիմե Մկրտչյանը: «Հետո արդեն բնակիչներն իրենք էին […]

̰
ՀՀ-ն առաջարկում է Վրաստանին և ԵԱՏՄ-ին միևնույն էլեկտրոնային կնիքներն ունենալ

16:18 25.11.2019

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր խորհրդարանում խոսել է այն մասին, թե ինչ է արվում, որպեսզի սահմանին ֆիտոսանիտարական լաբորատորիայի հետ կապված խնդիրները լուծվեն, որպեսզի հայաստանյան լաբորատորիաներում տրված հավաստագրերը գործող լինեն թե´ Վրաստանում, թե´ ԵԱՏՄ տարածքում: «Կառավարությունում հիմա քննարկման առարկա է, և պատահական չէ, որ հիմա մեր լաբորատոր ծառայությունների վերազինման խնդիր է դրված: ՊԵԿ ռազմավարական զարգացման պլանում […]

̰
Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում Սումգայիթի բռնություններին գնահատական տալու քաղաքական կամք դրսևորել. ԱԳՆ

15:54 25.11.2019

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է Ադրբեջանի նախագահի՝ Սումգայիթ քաղաքի 70-ամյակին նվիրված միջոցառմանն ունեցած ելույթի վերաբերյալ հարցին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հարց. Ադրբեջանի նախագահը Սումգայիթ քաղաքի 70-ամյակին նվիրված միջոցառմանը հանդես է եկել ընդարձակ ելույթով, որտեղ անդրադարձ է կատարել ԼՂ հակամարտությանն առնչվող հարցերին, մասնավորապես՝ Սումգայիթում տեղի ունեցած հակահայկական ջարդերին: Խնդրում ենք Ձեր […]

̰
Մինչև տարեվերջ ՊԵԿ-ը ներկայացուցիչ կունենա Վերին Լարսում. Դավիթ Անանյան

15:51 25.11.2019

Ե՞րբ է Հայաստանը ներկայացուցիչ ունենալու Վերին Լարսում. ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր պատասխանել է այս հարցին։ «Վերին Լարսում, կարծում եմ, որ մինչև տարեվերջ կունենանք ներկայացուցիչ, արդեն թեկնածության մասին ենք խոսում: Կառավարությունում, պետք է, որ ամբողջականացնենք գործընթացը»,- ասել է Անանյանը՝ հավելելով, որ ՊԵԿ ներկայացուցչի աշխատավայրը լինելու է Վլադիկավկազում, ինչը նշանակում է, որ արտակարգ դրության պարագայում նա […]

̰
Հանդիպումը շատ արդյունավետ էր. նախարարը Փարիզում հանդիպել է մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ

15:42 25.11.2019

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուքում» գրառում է արել՝ տեղեկացնելով. «Այսօր Փարիզում հանդիպել եմ մշակույթի ոլորտում մեծ ավանդ ունեցող մասնագետների, որոնք պատրաստ են աջակցել մեր մշակույթի զարգացմանը: Տպավորված եմ մեր հայրենակիցների ձեռքբերումներով ու գիտելիքներով ու շնորհակալ եմ իրենց պատրաստակամության համար: Հանդիպումը շատ արդյունավետ էր, և անպայման լինելու են համատեղ նախագծեր»:

̰
Շրջակա միջավայրի նախարարությունը մերժել է ԶՊՄԿ-ի ջրօգտագործման թույլտվության հայտը

15:18 25.11.2019

Շրջակա միջավայրի նախարարությունը մերժել է «Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի նոր ջրօգտագործման թույլտվության ստացման հայտը: Նախարարությունը բավարարել է «Թեղուտ» ՓԲԸ-ի ջրօգտագործման թույլտվության ստացման հայտը՝ տրամադրելով ընկերությանը ՋԹ երեք տարի ժամկետով: Այս մասին, ի պատասխան «ԷկոԼուր»-ի հարցմանը, տեղեկացրել է Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի պաշտոնակատար Էդգար Փիրումյանը: ««Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի Սյունիքի մարզի Քաջարան […]

̰
Զարուհի Բաթոյանը հյուրընկալել է Թուրքմենստանի դեսպանին

15:16 25.11.2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից: Ողջունելով հյուրերին՝ նախարար Բաթոյանը նշել է, որ երկու երկրների բազմամյա համագործակցությունը և համատեղ անցյալը կարող են լավ հիմք դառնալ սոցիալական պաշտպանության ոլորտում նոր համատեղ ծրագրերի իրականացման համար. […]

̰
Տեղի է ունեցել ԱԱԾ մարզային կառույցի վարչական շենքի պաշտոնական բացումը

15:15 25.11.2019

ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում տեղի է ունեցել Իսահակյան փողոց թիվ 5 հասցեում տեղակայված ՀՀ ազգային անվտանգության ծառայության մարզային կառույցի վարչական շենքի պաշտոնական բացումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից: ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանի գլխավորությամբ հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև ԱԱԾ տնօրենի տեղակալները և ստորաբաժանումների ղեկավարները: Շնորհավորելով Արագածոտնի ԱԱԾ մարզային […]

̰
ՀՀ ԱԺ-ում ԵԱՏՄ միջազգային պայմանագրեր կնքելու վերաբերյալ հարցն է քննարկվում

15:15 25.11.2019

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն այսօր հերթական նիստն է հրավիրել: Նիստի օրակարգում էր նաև միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ինտեգրացիոն միավորումների հետ ԵԱՏՄ միջազգային պայմանագրեր կնքելու վերաբերյալ հարցը: «Բուն՝ մայր պայմանագիրը ենթադրում է, որ ԵԱՏՄ ունի այդ իրավասությունը՝ կնքելու համաձայնագրեր տարբեր պետությունների, միջազգային կազմակերպությունների հետ՝ ելնելով իր շահերից: Այդ գործընթացն արդեն տեղի է ունենում, […]

̰
Բացահայտվել է Լեռնահովիտ գյուղում կատարված գողության դեպքը

15:06 25.11.2019

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում իրականացված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Լեռնահովիտ գյուղում կատարված գողության մի շարք հանգամանքներ: Երկու անձ ձերբակալվել է: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Նախնական տվյալներով՝ 2019թ. նոյեմբերի 23-ին, Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղի բնակչից ոստիկանության Տաշիրի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ […]

̰
ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությունը եղել է չափազանց արդյունավետ. Շավարշ Քոչարյան

14:56 25.11.2019

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն այսօր նիստ է հրավիրել: Նիստի օրակարգում էր նաև միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ինտեգրացիոն միավորումների հետ ԵԱՏՄ միջազգային պայմանագրեր կնքելու վերաբերյալ հարցը: Խոսքն այն համաձայնագրի մասին է, որը սահմանում է կարգը, որով պետք է ԵԱՏՄ անդամ պետությունները վավերացնեն համաձայնագրերը: ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ […]

̰
ՀՀ-ի և Չինաստանի միջև կնքված համաձայնագիրը թույլ կտա զարգացնել զբոսաշրջությունը

14:54 25.11.2019

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ կառավարության և Չինաստանի կառավարության միջև սովորական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Մանրամասները` տեսանյութում:  

̰
Ունենք բոլոր հիմքերը պնդելու, որ 2019 թ. տնտեսական աճը մոտ կլինի 7 տոկոսին. Փաշինյան

14:47 25.11.2019

Եվ այսպես, այսօր հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ 2019-ի հունվար-հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 7.1%: Նույն ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 8.8%, շինարարության աճը՝ 4.5%, առևտրի աճը՝ 8.9%, ծառայությունների աճը՝ 15.1%: Արտահանումն ավելացել է 7.2%-ով: Միջին ամսական աշխատավարձը աճել է 5.9 տոկոսով: Սրանք բավականին լավ ցուցանիշներ են, […]

̰
Ռոբերտ Ամիրխանյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով

14:34 25.11.2019

ՀՀ նախագահի հրամանով Ռոբերտ Ամիրխանյանը պարգևատրվել է շքանշանով. «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Երաժշտարվեստի բնագավառում ներդրած ավանդի, հայ երգարվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար կոմպոզիտոր Ռոբերտ Բաբկենի Ամիրխանյան պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով»:

̰
ՌԴ-ում հայ է սպանվել. բացառիկ կադրեր դեպքի վայրից

14:31 25.11.2019

Ռուսաստանի հայերի միության համանախագահ Մուշեղ Սյունին տեսանյութ է հրապարակել է իր էջում և գրել. «Ընկերներ, երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել մերձմոսկովյան Դուբնա քաղաքում… Մի քանի երիտասարդներ՝ ՀՀ քաղաքացիներ, հանգստանում էին Դուբնայի Դաչնայա փողոցի «Լիմոնադ» գիշերային ակումբում: Ակումբում նրանք հանդիպել են ծանոթ ընկերախմբի, որի շարքում էր նաև Դուբնա քաղաքի բնակիչ, ոմն Սերգեյ Շ.-ն (կասկածյալի տվյալները […]

̰
Սուրեն Հախնազարյանը՝ ՀՀ վաստակավոր արտիստ

14:15 25.11.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ջութակահար Սուրեն Հախնազարյանին Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում շնորհելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար ջութակահար Սուրեն Հայրապետի Հախնազարյանին շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի […]

̰
Փորձ է արվում առգրավել փաստաբանի համակարգիչը. Փաստաբանների պալատ

14:09 25.11.2019

Փաստաբան Հովհաննես Չամսարյանի փաստաբանական գրասենյակից ԱԱԾ քննիչը ցանկանում է առգրավել 2 համակարգիչ: Այս մասին հայտնում են ՀՀ փաստաբանների պալատից: ՓՊ ներկայացուցիչները, այլ փաստաբանների հետ, գտնվում են փաստաբանի գրասենյակում և չեն թույլատրում համակարգիչների առգրավումը: Հիշեցնենք, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի համաձայն՝ – Փաստաբանի բնակարանը, տրանսպորտային միջոցը կամ գրասենյակը, ինչպես նաև […]

̰
BACK_TO_TOP