20:52 25.11.2019
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 25-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին: Ողջունելով ԵԱՀԿ ԽՎ նախագահին՝ ԱԳ նախարար Մնացականյանն ընդգծել է կառույցի շրջանակներում բազմակողմ համագործակցություն ծավալելու Հայաստանի հանձնառությունը՝ նշելով, որ այս այցը լավ հնարավորություն է՝ ուղենշելու հետագա ծրագրերի և նախաձեռնությունների շրջանակները: Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների լայն […]
20:40 25.11.2019
ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինա Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ըստ պաշտոնական տվյալների՝ վերջին 10 ամիսների ընթացքում գրանցվել է 1509 բռնության դեպք կանանց և աղջիկների նկատմամբ, որոնցից 84-ը՝ սեռական անձեռնմխելության և սեռական ազատության դեմ, իսկ 305-ը ընտանիքում բռնության դեպքեր են եղել։ «Այս տարվա 10 ամիսների ընթացքում ամուսնու կողմից սպանվել է 4 կին։ Մտածելու թեմա […]
20:28 25.11.2019
Երկու հայ աղջիկներ՝ 7-ամյա Էվելինա Մուսայելյանը Պյատիգորսկից և 13-ամյա երևանցի Աիդա Ավանեսյանը մասնակցել են Ռուսաստանի առաջին ալիքի «Բոլորից լավը» շոուին: Էվելինան կարողացել է զարմացնել հաղորդավար Մաքսիմ Գալկինին՝ պատրաստելով քեյք փոփ: Ինչպես ինքն է բացատրել, դա տորթ է փայտի վրա: «Այսինքն` դա կարելի է անվանել Պյատիգորսկից քաղցր խորոված»,- կատակել է շոուի հաղորդավարը: Երգչուհի Աննա Պլետնևան օգնել […]
20:12 25.11.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը իր ֆեսբուքյան էջում հայտնել է, որ 2020 թվականին պետական բյուջեից շուրջ 75 մլն դրամ կհատկացվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցման ծրագրեր իրականացնելու նպատակով։ Մասնավորապես՝ հանրապետության բոլոր մարզերում կգործեն ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոններ, առաջին անգամ պետական բյուջեից […]
20:08 25.11.2019
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն զգուշացնում է, որ Երևանի Նորագավիթ թաղամասում տեղակայված, ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների տարածքի` ՀՀ ՊԵԿ կողմից վարձակալության ժամկետը չի երկարացվելու, և ժամկետի ավարտից հետո այդ տարածքում մաքսային մարմինները որևէ ծառայություն չեն մատուցելու: Տվյալ տարածքում դեռևս գտնվող ավտոմեքենաների տերերին ՊԵԿ-ը հորդորում է շուտափույթ իրականացնել դրանց մաքսային ձևակերպումը և դուրս բերել մաքսային հսկողության տարածքից: Հակառակ […]
20:00 25.11.2019
Հայտնի ռուս երգիծաբան Եվգենի Պետրոսյանն իր Instagram-ում պատմել է Հայաստանում Խոր Վիրապի վանք այցելության մասին: Պետրոսյանը պատմել է 301 թվականին Հայաստանում քրիստոնեության ընդունման և այդ գործընթացում Խոր Վիրապի դերի մասին պատմությունը, որտեղ բանտարկված է եղել Գրիգոր Լուսավորիչը: «Ամեն անգամ, երբ ես գալիս եմ Հայաստան, այցելում եմ Խոր Վիրապի զարմանահրաշ վանք: Ինչու է ամբողջ աշխարհը պետական […]
19:50 25.11.2019
Ախուրյան խոշորացված համայնքի Ջրառատ գյուղի եկեղեցին վերականգնվել է։ Այն թվագրվում է 6-7-րդ դարերի։ Այս ժամանակաշրջանի եկեղեցիները Շիրակի մարզում ընդամենը երկուսն են՝ Ջրառատում և Մայիսյանում։ Դրանք արժեքավոր են նախ որպես հոգևոր կառույց, ապա նաև որպես պատմաճարտարապետական հուշարձան։ Ջրառատի եկեղեցու վերակառուցումը տևել է 3 տարի։ Աշխատանքները կատարվել են ռուսաստանաբնակ ջրառատցի Հակոբյան եղբայրների հանգանակություններով։ Երեկ Սուրբ Մինաս եկեղեցին […]
19:42 25.11.2019
Աշխարհահռչակ ջազային դաշնակահար, գյումրեցի Տիգրան Համասյանին դեպի մեծ բեմ ու միջազգային ասպարեզ առաջին անգամ ուղի է հարթել լեգենդար ջազմեն Լևոն Մալխասյանը։Այս մասին երեկ Գյումրիում կայացած հոբելյանական երեկոյի ընթացքում հայտարարել է Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը, որը շեշտել է, որ երիտասարդներին թևեր տալը, նրանց աննախանձ կերպով ընդունելն ու ճանապարհ հարթելու առաքելությունով […]
19:27 25.11.2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. ««Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը մի լավ ֆլեշմոբ է սկսել՝ առաջարկելով ինչ-որ պարբերականությամբ մեկ բաժակ սուրճ պակաս խմել և այդ գումարը նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Նվիրատվություն կատարելու համար պետք է այցելել հիմնադրամի նոր կայքը՝ www.himnadram.org հասցեով, որտեղ «Նվիրաբերել» բաժնում պետք է ընտրել պարբերական վճարման տարբերակը ու նվիրատվության […]
19:19 25.11.2019
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը» մշակել է Գյումրիի երիտասարդական քաղաքականության ռազմավարությունը, որտեղ ներկայացվել են երիտասարդներին մտահոգող խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները։ Այսօր առաջարկությունների փաթեթի շուրջ Գյումրու քաղաքապետարանում քննարկում է կազմակերպվել, որին 100-ից ավելի երիտասարդներ ու ոլորտի պատասխանատուներ են մասնակցել: Ռազմավարության ծրագրի իրականացնողն ու պատասխանատուն լինելու է Գյումրու քաղաքապետարանը։ Երիտասարդության քաղաքականության հայեցակարգում ներկայացված են Գյումրիի երիտասարդների կրթության, զբաղվածության, […]
19:08 25.11.2019
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի կարգով նրան առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին մեղադրանք առաջադրելու համար»,- […]
19:01 25.11.2019
SHANTNEWS․am-ի տեղեկություններով՝ երկարատև, ծանր հիվանդությունից հետո մահացել է հետախույզ Գոհար Լևոնի Վարդանյանը։ Լեգենդար հետախույզը ծնվել է 1926 թվականի հունվարի 25-ին՝ Հայաստանի Լենինական (Գյումրի) քաղաքում: 1930-ականների սկզբին ընտանիքով տեղափոխվել են Իրան: 16 տարեկան հասակում մտել է իր ապագա ամուսնու՝ Գևորգ Վարդանյանի հակաֆաշիստական խումբը։ 1943-ին այդ խմբի կազմում մասնակցել է Թեհրանի խորհրդաժողովի անվտանգության ապահովման գործողությանը, որի ժամանակ […]
18:51 25.11.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 25-ին ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գիորգի Ծերեթելիին: Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում համագործակցությունը ԵԱՀԿ-ի և ԵԱՀԿ ԽՎ-ի շրջանակներում: Նա նշել է, որ այս կազմակերպությունը շատ կարևոր է […]
18:21 25.11.2019
Վերջին տարիներին «Զբոսաշրջային արդյունքի խթանում և առաջխաղացում» ուղղությունը, որի հիմնական նպատակն է ձևավորված զբոսաշրջային արդյունքի խթանումը, Արցախի զբոսաշրջային բրենդի առաջխաղացումը, դրական նկարագրի ստեղծումը և որպես արդյունք՝ Արցախի ճանաչելիության բարձրացումը, ենթարկվել է լուրջ տրանսֆորմացիաների, մասնավորապես՝ էլեկտրոնային տիրույթում զանազան առաջարկների, հարթակների և պրոդուկտների ձևավորմամբ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր Խորհրդարանում կայացած ԱՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների […]
18:07 25.11.2019
Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ նորոգվում է Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում գտնվող ստորգետնյա հետիոտնային անցումը: Պատերի նոր երեսպատում, ջերմամեկուսացում, աստիճանահարթակների վնասված սալիկների թարմացում: Հաշմանդամություն ունեցող անձանց համար էլ կկառուցվի թեքահարթակ: Նորոգվում է նաև մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարան տանող անցումը:
18:03 25.11.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կլաուս Վերներ Յոհաննիսին՝ Ռումինիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Հայաստանը կարևորում է Ռումինիայի հետ փոխադարձ վստահության և նույնական արժեքների վրա հիմնված բարեկամական հարաբերությունների շարունակական խորացումը: Հայաստանի և Ռումինիայի բարեկամությունը խարսխված է մեր ժողովուրդների պատմական և մշակութային, ինչպես նաև բարիդրացիական կապերի վրա»: Նախագահ Սարգսյանը Ռումինիայի […]
17:57 25.11.2019
ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկել են նաև ՌԴ մարզերի հետ համագործակցության հարցերի ենթահանձնաժողով ստեղծելու մասին հարցը: «Կա առաջարկ ստեղծել ՌԴ մարզերի հետ համագործակցության հարցերի ենթահանձնաժողով, որի բուն նպատակը պետք է լինի խորացնել ինտեգրացիոն գործընթացները նաև ՌԴ մարզերի հետ աշխատանքներում: Ես կարծում եմ, որ տեղին է այդ ենթահանձնաժողովի ստեղծումը և […]
17:43 25.11.2019
Մարտիմեկյան իրադարձություններից հետո դատապարտված Մուշեղ Սաղաթելյանն այսօր արդարացվել է: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, որոշել է արդարացնել նրան՝ ճանաչելով և հռչակելով Սաղաթելյան անմեղությունը՝ հանցակազմի բացակայության հիմքով: 2008թ. հոկտեմբերի 23-ի դատավճռով Մուշեղ Սաղաթելյանը ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով […]
17:40 25.11.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Այսօր կանանց հանդեպ բռնության վերացման միջազգային օրն է։ Կանանց ու աղջիկների նկատմամբ բռնությունը մեր օրերում ևս շարունակում է մնալ մարդու իրավունքների ոտնահարման ամենատարածված ձևերից մեկը, որի իրական մասշտաբներն ավելին են, քան բարձրաձայնված դեպքերը։ Տեղեկացնում եմ, որ այսուհետև իմ նախագահությամբ գործելու է Կանանց հարցերով խորհուրդը՝ […]
17:18 25.11.2019
Նոյեմբերի 17-21-ը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ տեղի են ունեցել Արցախի Հանրապետությունից, Հայաստանի Հանրապետությունից և Ադրբեջանից լրագրողների փոխայցեր։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից: Նոյեմբերի 20-21-ը Արցախ կայացած այցի շրջանակներում ադրբեջանցի լրագրողները եղել են Գանձասարի վանական համալիրում, շրջայց կատարել Շուշիում, այցելել «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան», Երկրաբանության և կերպարվեստի պետական թանգարաններ, ծանոթացել քաղաքի տեսարժան […]
17:15 25.11.2019
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն արխիվային լուսանկար է հրապարակել, որը վերնագրել է «Երեք Ն»: Լուսանկարում Զոհրաբյանի կողքին նստած են «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը և Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը:
17:06 25.11.2019
ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ներկայացրել է հեռուստաընկերությունների եթերային արտադրանքի ամենաբարձր ռեյտինգներ ունեցող ծրագրերը, որոնցով «Շանթ» հեռուստաընկերությունը բացարձակ առաջատար է մի քանի ծրագրերով․ «Հորիզոն» լրատվականը առաջատարն է բոլոր լրատվական հաղորդումների թվում, «Շանթի» 3 ծրագրերը հումորային-ժամանցային ծրագրերի թվում զբաղեցնում են 1-ին, 2-րդ և 4-րդ հորիզոնականները․ Women’s club – 1-ին տեղ, Sport club – 2-րդ տեղ, Taxi […]
17:00 25.11.2019
Երեկ ջազային մեծ երեկո էր Գյումրիում: Նշվել է ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի՝ Ջազ Մալխասի ծննդյան 75-ամյակը։ Մինչև հայ ջազմենի տարեդարձի օրը` դեկտեմբերի 24-ը, Հայաստանում անցկացվելու է հոբելյանական համերգների շարք, որի մեկնարկը տրվել է Գյումրիում: «Կարող է հարց առաջանալ, թե ինչու է Գյումրին առաջինը նշում մաեստրո Մալխասի ծննդյան 75-ամյակը՝ առաջ անցնելով մայրաքաղաք Երևանից։ Սա ունի […]
16:52 25.11.2019
Այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ծննդյան օրն է: Տոնական այս օրը հոբելյարին շնորհավորելով՝ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լուսանկար է հրապարակել, որում գրկախառնված է նրա հետ: Լուսանկարին կից՝ Զոհրաբյանը նշել է. «Ծնունդդ շնորհավոր, Գագիկ Ծառուկյան»:
16:48 25.11.2019
Ի՞նչ փուլում է «Սպայկա» ընկերության՝ Լարսի անցակետում մնացած պանրի խնդրի լուծումը, այսօր խորհրդարանում այս հարցն ուղղել են ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին: ՊԵԿ նախագահն ասել է, որ խնդիրը լուծված է: Իսկ խնդիրն առաջացել է, քանի որ ռուսաստանցի գործընկերները որոշ կասկածներ են ունեցել: Մանրամասները՝ տեսանյութում:
16:40 25.11.2019
Մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի ավագ դուստրը՝ Սեդա Ազնավուրը, գրեթե ամեն օր իր ֆեյսբուքյան էջում տեղադրում է հոր՝ նախկինում չհրապարակված լուսանկարները: Լինում են նաև ուշագրավ տեսանյութեր: Ցուրտ նոյեմբերին օրվա լուսանկարը ծովային է: Այնտեղ Շառլ Ազնավուրն է երիտասարդ տարիներին: Նա լողում է ծովում ու փորձում մոտենալ ափին, հենց այդ պահին ֆոտոխցիկն անմահացրել է նրան:
16:21 25.11.2019
«Թուղթը աղբ չէ»: Հենց այս կարգախոսով Հռիփսիմեն ու ընկերները 2018-ին սկսել են աղբի տեսակավորման արշավը: «Թուղթը կիլոգրամների վերածելով հաշվում էինք, թե ինչքան ծառ ենք փրկում վերամշակման հանձնելով, և դա մեծ ոգևորություն էր առաջացնում քաղաքացիների շրջանում: Այս պահին 1400 ծառ ենք փրկել»,- ասում է «Էկո աղբ» հասարակական կազմակերպության նախագահ Հռիփսիմե Մկրտչյանը: «Հետո արդեն բնակիչներն իրենք էին […]
16:18 25.11.2019
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր խորհրդարանում խոսել է այն մասին, թե ինչ է արվում, որպեսզի սահմանին ֆիտոսանիտարական լաբորատորիայի հետ կապված խնդիրները լուծվեն, որպեսզի հայաստանյան լաբորատորիաներում տրված հավաստագրերը գործող լինեն թե´ Վրաստանում, թե´ ԵԱՏՄ տարածքում: «Կառավարությունում հիմա քննարկման առարկա է, և պատահական չէ, որ հիմա մեր լաբորատոր ծառայությունների վերազինման խնդիր է դրված: ՊԵԿ ռազմավարական զարգացման պլանում […]
15:54 25.11.2019
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է Ադրբեջանի նախագահի՝ Սումգայիթ քաղաքի 70-ամյակին նվիրված միջոցառմանն ունեցած ելույթի վերաբերյալ հարցին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հարց. Ադրբեջանի նախագահը Սումգայիթ քաղաքի 70-ամյակին նվիրված միջոցառմանը հանդես է եկել ընդարձակ ելույթով, որտեղ անդրադարձ է կատարել ԼՂ հակամարտությանն առնչվող հարցերին, մասնավորապես՝ Սումգայիթում տեղի ունեցած հակահայկական ջարդերին: Խնդրում ենք Ձեր […]