TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+22.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Սևանում շմոլ գազի արտանետման հետևանքով ընտանիք է թունավորվել

18:05 21.12.2019

Դեկտեմբերի 21-ին բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից սուր թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Սևանի Էներգետիկների փողոցի  տներից մեկի երեք բնակիչ։ Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են իրենց տանը տեղադրված գազի ջեռուցման վառարանի ծխատար խողովակից արտանետված շմոլ գազից: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

̰
Ամանորյա հեքիաթ փոքրիկ հանդիսատեսի համար. «Մանչուկն ու Կառլսոնը»` Գյումրիի դրամատիկական թատրոնում

18:00 21.12.2019

Գունեղ բեմ, հետաքրքիր դեկորներ ու զվարճալի դերասանական խաղ, ու ամենակարևորը` դաստիարակչական ներկայացում փոքրիկ հանդիսատեսի համար: Գյումրիի դրամատիկական թատրոնում  ամանորյա ներկայացման պրեմիերա էր: «Մանչուկն ու Կառլսոնը» հեքիաթ-ներկայացումը թատրոնի ստեղծագործական կազմի նվերն է բոլոր փոքրիկներին: Ներկայացման ռեժիսորն է ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը: Ամանորյա հեքիաթը Դրամատիկականի բեմում կլինի ամեն օր ու մինչև դեկտեմբերի 30-ը, թեև 2020 թվականի […]

̰
Ո՞րն է ԼՀԿ-ի ամենամեծ սխալը` ըստ Մարուքյանի

17:49 21.12.2019

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կուսակցության հիմնադրման 4-րդ տարվա կապակցությամբ խոսեց կուսակցության ամենամեծ սխալի մասին, որը, ինչպես ասաց` շտկելու են: «Մեզ մեղադրում են մի քիչ փակ լինելու մեջ»,- ասաց նա՝ ներկայացնելով առաջիկա անելիքները: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
«Փշոտ, բայց և լուսավոր». ԼՀԿ-ն գտել է երրորդ ճանապարհը

17:23 21.12.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր տոնեց իր հիմնադրման 4-րդ տարին: Կուսակցության ներկայացուցիչները նշեցին, որ իրենց անցած ճանապարհը եղել է փշոտ, բայց և լուսավոր՝ ավելացնելով նաև, որ սա դեռ սկիզբն է: «ԼՀԿ-ն միշտ եղել է արմատական և ծայրահեղական մոտեցումների բախման կիզակետում: Մենք փորձել ենք խնդիրներին տալ բալանսավորված մոտեցումներ: Հիմա շատ գործընկերներ հիշում […]

̰
Արմեն Սարգսյանն ու Նունե Սարգսյանն այցելել են Շուշիի երկրաբանության պետական թանգարան

17:17 21.12.2019

Արցախի Հանրապետությունում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր հյուրընկալվել է Շուշիի Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարանում։ Թանգարանի հիմնադիր, պրոֆեսոր Գաբրիելյանցի ուղեկցությամբ նրանք ծանոթացել են այստեղ պահվող՝ աշխարհի ավելի քան 40 երկրներից բերված քարերի ու հազվագյուտ տիպի ապարների հավաքածուին, դրանց ծագմանն ու պատմությանը։ Թանգարանում ներկայացված է շուրջ 500 […]

̰
Վարչապետին են ներկայացվել ԶՈՒ հակաօդային և հակահրթիռային պաշտպանության նորագույն տեխնիկական միջոցները

17:10 21.12.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ N զորամաս: Պատասխանատուները վարչապետին են ներկայացրել ՀՀ զինված ուժերը համալրած հակաօդային և հակահրթիռային պաշտպանության նորագույն տեխնիկական միջոցները: Դրանց թվում են եղել «ՏՈՐ-Մ2ԿՄ» զենիթային հրթիռային համալիրները, հրամանատարի և օպերատորի ավտոնոմ վարժասարքերը, տրանսպորտային լիցքավորման մեքենաները, ջոկի շարժական կառավարման […]

̰
«Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը 3 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

16:55 21.12.2019

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, որոշել է օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանին 3 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասել է Կարապետյանի փաստաբան Ալեքսան Խաչատրյանը։ Պաշտպանը տեղեկացրել է նաև, որ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Կարապետյանի ձերբակալման […]

̰
«Ատլասգլոբալն» սկսել է Երևան-Ստամբուլ ուղղություններով վաճառված տոմսերի փոխհատուցումը

16:54 21.12.2019

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացնում են, որ ս․թ․ դեկտեմբերի 27-ից թուրքական «Ատլասգլոբալ» ավիաընկերությունը վերսկսելու է իրականացնել Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղություններով չվերթներ։ «Ս․թ․ դեկտեմբերի 21-ից 26-ն ընկած ժամանակահատվածում քիչ թվով վաճառված տոմսերի պատճառով ավիաընկերությունը չի կարող իրականացնել չվերթեր նշված ժամանակահատվածում (դեկտեմբերի 21-ից 26-ը)։ «Ատլասգլոբալ» ավիաընկերությունը նշել է, որ արդեն սկսել են վաճառված տոմսերի փոխանակման և փոխհատուցման ընթացակարգը»,- ասված է […]

̰
ՀՖՖ նախագահի ընտրություններին կմասնակցի երկու թեկնածու

16:47 21.12.2019

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ ՀՖՖ նախագահի ընտրություններին կմասնակցի երկու թեկնածու: «Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական գրություն է ստացել «Անի» ՖԱ-ից առ այն, որ «Անի» ՖԱ-ն հանում է Խորեն Հովհաննիսյանի՝ ՀՖՖ Նախագահի պաշտոնում նախապես առաջադրված թեկնածությունը։ Հաշվի առնելով «Անի» ՖԱ-ի գրությունը և Խորեն Հովհաննիսյանի չմասնակցելը ՀՖՖ նախագահի ընտրություններին՝ դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ Արտահերթ ժողովի […]

̰
Հայաստանում գործում է ապօրինի որդեգրումների մաֆիա. փաստաբան

16:41 21.12.2019

Ծննդատներից ու մանկական հաստատություներից երեխաների ենթադրյալ ապօրինի որդեգրումների մասին անընդհատ նոր  պատմություններ են ի հայտ գալիս: Հիշեցնենք, որ այս քրեական գործով 3 անձի մեղադրանք է առաջադրվել: Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր`բացահայտվել են օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր: Մանրամասները` տեսանյութում:

̰
Զինվորները, որոնց հանդիպեցի, հպարտ են, որ ծառայում են Արցախում. ՀՀ նախագահ

16:28 21.12.2019

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Պաշտպանության բանակի ինժեներասակրավորական գումարտակ։ «Զինվորները, որոնց հանդիպեցի, ուրախ են ծառայության համար, հպարտ են, որ ծառայում են Արցախում»,- ասել է նախագահը:

̰
Ջանք ու եռանդ չենք խնայելու ինտելեկտուալ, նվիրված զինծառայողներ ունենալու համար. Դավիթ Տոնոյան

16:19 21.12.2019

Այսօր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի 25-ամյակին նվիրված հանդիասավոր արարողության ժամանակ նաև պարգևներ են հանձնվել լավագույն աշխատակիցներին: Պարգևատրման արարողությունից հետո ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն իր խոսքում նշել է. «Հատուկ իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել մեր ռազմական համալսարանի հիմնադրման օրվանից մինչև այսօր բոլոր տնօրեններին, շրջանավարտներին, հրամանատարներին, երկուսը մեզ հետ չեն այսօր, փառք ու պատիվ իրենց […]

̰
Ոչնչանում են Թբիլիսիի Սուրբ Մինաս եկեղեցու ավերակները. ահազանգ

16:12 21.12.2019

«Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնի ֆեյսբուքյան էջում տեղադրվել է Վիրահայոց թեմի մամլո դիվանի հայտարարությունը: «Առանց տանիքի, փլուզված պատերով և աղբանոցի վերածված Սուրբ Մինաս եկեղեցին Թբիլիսիի կենտրոնում իր օրհասական օրերն է ապրում: Անընդհատ ոչնչանում են երբեմնի կանգուն հինավուրց հայոց եկեղեցու հետքերը: Դեռևս 2014 թվականին փլուզված տանիքով եկեղեցին շարունակում է շրջապատին հիշեցնել, որ այստեղ մի ժամանակ գործել […]

̰
Աղբի հետ մեր հարաբերությունների մասին. Նիկոլ Փաշինյան

15:42 21.12.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացնում է իր խոսքը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բյուջետային ծրագրերի քննարկմանը վերաբերող խորհրդակցությունից: «Աղբի հետ մեր հարաբերությունների մասին: Այս խորհրդակցության արդյունքում տվեցի կոնկրետ հանձնարարականներ, որոնց էությունը հետևյալն է. առնվազն աղբի երեք տեսակների գծով (ապակի, պլաստիկ, թուղթ) այսօր երկրում կան վերամշակողներ և որքան էլ տարօրինակ թվա՝ արտահանողներ: ՏԿԵ […]

̰
Մանրամասներ հոկտեմբերի 27-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանի գործից

15:33 21.12.2019

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված միջնորդությունների վերաբերյալ տարատեսակ մեկնաբանություններից խուսափելու համար տեղեկացնում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանի կողմից միջնորդությունները ներկայացվել են ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-312-րդ հոդվածի 3-րդ […]

̰
Արմեն Սարգսյանն այցելել է ՊԲ ինժեներասակրավորական գումարտակ

14:33 21.12.2019

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Պաշտպանության բանակի ինժեներասակրավորական առանձին թիվ N գումարտակ։ Նախագահը զրուցել է զինծառայությունն իրականացնող զինվորների ու սպաների հետ, ծանոթացել է նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին, սննդի կազմակերպման նոր հնարավորություններին։ Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նախագահը նշել է, որ լավ տպավորություններ է ստացել շրջայցից և, մասնավորապես, զինվորների սննդի կազմակերպման […]

̰
Զինված ուժերը համալրվեցին գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերով. Նիկոլ Փաշինյան

14:26 21.12.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Հայաստանի Զինված ուժերը համալրվեցին ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգերով: 2019 թվականի արտադրության: Սա այս տարվա մեր ամենակարևոր ձեռքբերումներից է: Քանակի մասին ոչինչ ասել չեմ կարող: Ռազմական գաղտնիք է»: https://www.facebook.com/arcrun/posts/2681550648547193

̰
Փոքրիկ Ձմեռ պապերը հյուրընկալվել են Շիրակի մարզպետարանում

14:05 21.12.2019

Փոքրիկ Ձմեռ պապերը հյուրընկալվել են Շիրակի մարզպետարանում … Գյումրիի թիվ 20 հիմնական դպրոցի առաջին դասարանցիները, իրենց գեղեցիկ հանդերձանքով ու մանկան բարի ժպիտներով,  անակնկալի են բերել մարզետարանի աշխատակիցներին: Փոքրիկները նախ` հյուրընկալվել են մարզպետի աշխատասենյակում, հետո շրջել մարզպետարանում, երգով ու բարի մաղթանքներով շնորհավորել վարչությունների աշխատակիցների Ամանորը:

̰
Արցախի ամեն գյուղ իր պատմությունն, իր հերոսներն ունի․ Արմեն Սարգսյանն այցելել է Ասկերանի շրջան

14:05 21.12.2019

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ երեկ երեկոյան այցելել է Ասկերանի շրջանի Հարավ գյուղ: Նրանք նախ հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել Հայրենական մեծ պատերազմի և արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։ Այնուհետև նախագահ Սարգսյանը զրուցել է բնակիչների հետ, շրջայց […]

̰
«Լուսավոր Հայաստան»-ը 4 տարեկան է

13:50 21.12.2019

Մեկնարկել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության 4-րդ տարեդարձի միջոցառումը: Դրա ընթացքում ելույթ ունեցավ Դավիթ Խաժակյանը, ում անունը վերջին օրերին մամուլում շատ է շրջանառվում: «Անցանք շատ բաների միջով: Հավաքվել ենք այստեղ՝ գնահատելու մեր աշխատանքը: Անցանք բուռն քաղաքական իրադարձությունների միջով»,- ասաց՝ Խաժակյանը՝ անդրադառնալով նաև հեղափոխության օրերին իրենց դիրքորոշմանը: Մանրամասները` տեսանյութում:

̰
Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացած անձը ձերբակալվել է

13:41 21.12.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանը ձերբակալվել է: Այս լուրը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Վերջինս տեղեկացրեց՝ Մկրտչյանի կողմից «Մարտի 1»-ի գործով տուժողներից մեկին կաշառք առաջարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: Հիշեցնենք՝ ոստիկանությունը տեսանյութ էր տարածել՝ […]

̰
Պարզվել է՝ ինչն է «Երևան Սիթի»-ում թողել հրդեհի տպավորություն

13:40 21.12.2019

Դեկտեմբերի 21-ին` ժամը 12:45-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Օհանովի փողոցում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի տանիքում ծուխ է նկատվում: Հրդեհի բարդության «Թիվ-2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ «Երևան Սիթի» […]

̰
Օհանովի փողոցում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի տանիքում ծուխ է նկատվում

13:19 21.12.2019

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 21-ին ժամը 12:45-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Օհանովի փողոցում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի տանիքում ծուխ է նկատվում: Հրդեհի բարդության «Թիվ-2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ […]

̰
Ի՞նչ գործընթաց է սպասվում Նարեկ Սարգսյանի՝ Հայաստան տեղափոխվելուց հետո

12:55 21.12.2019

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն այսօր նշում է  կազմավորման 25-ամյակը: Տոնական միջոցառմանը մասնակցում է վարչապետը և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը: Վերջինս, պատասխանելով լրագրողների հարցերին, հաստատել է, որ ամիսներ շարունակ հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը գտնվում է Հայաստանում, և նախաքննությունը ընթացքի մեջ է: Մանրամասները` տեսանյութում:

̰
Հայ ծանրորդները Կատարում կմասնակցեն վարկանիշային մրցաշարի

12:20 21.12.2019

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Քաթար, որտեղ կմասնակցի տարեվերջյան մրցաշարի: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Տղամարդկանց թիմի կազմում մրցավայր են մեկնել Անդրանիկ Կարապետյանը (81 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ): Կանանց Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Իզաբելա Յայլյանը (59 կգ) և Տաթև Հակոբյանը (87 կգ): Մրցաշարը վարկանիշային […]

̰
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել Հոկտեմբերի 27-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն

12:01 21.12.2019

Հոկտեմբերի 27-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանը կարող է ազատազրկվել: Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են. «Բարձրագույն դատական խորհուրդը դեկտեմբերի 20-ին, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի միջնորդությունը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ազատի Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ […]

̰
ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի բակում վեճն ավարտվել է կրակոցներով. հայտնաբերվել են պարկուճներ

11:47 21.12.2019

Դեկտեմբերի 20-ին կրակոցներ են հնչել. ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Ալեք Մանուկյան փողոցի 1 հասցեում՝ Երևանի պետական համալսարանի բակում, վիճաբանություն է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ ժամը 14:00-ի սահմաններում ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի բակային հատվածում վիճաբանություն է տեղի ունեցել մի […]

̰
Անգամ արաբներն այդքան ձյուն չէին երազել, որքան վերջին 3 տարիներին հայերը. Գագիկ Սուրենյան

11:42 21.12.2019

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Անգամ արաբներն այդքան ձյուն չէին երազել, որքան վերջին 3 տարիներին հայերը»:

̰
Երևանում թալանել են Գլխավոր դատախազության վիճակագրական բաժնի պետի տունը

11:20 21.12.2019

Դեկտեմբերի 20-ին Երևանում անհայտ անձը կամ անձինք թալանել են Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ Աննա Բադալյանի բնակարանը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 17:30-19:00-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ Դավիթաշեն 4-րդ թաղամասի 46 շենքի բնակիչ Ա. Բադալյանի տան դուռը բացել են, մտել տուն, տակնուվրա արել այն և ննջասենյակից գումար հափշտակել: Աղբյուրի տեղեկություններով՝ Ա. Բադալյանն աշխատում է ՀՀ գլխավոր դատախազության […]

̰
Քիչ թվով միջազգային դիտորդներ կկանխատեսեին, որ այս փոքրիկ երկիրը մեծ առաջընթաց կունենա. Time-ի անդրադարձը Հայաստանին

11:06 21.12.2019

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը ամերիկյան ամենահեղինակավոր ամսագրերից մեկի՝ «Time»-ի, անդրադարձին: «Հայաստան․ կովկասյան վագր» խորագիրը կրող հոդվածում նշվում է. «Ընդամենը 18 ամիս է անցել Հայաստանում իշխանության դեմ հսկայական ցույցերի միջոցով իրականացված թավշյա հեղափոխությունից: Շատ քիչ թվով միջազգային դիտորդներ այն ժամանակ կհամարձակվեին կանխատեսել, որ Կովկասում գտնվող այս փոքրիկ, դեպի ծով ելք […]

̰
BACK_TO_TOP