TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+29.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը քննում է պարտադիր աուդիտի շրջանակը ընդլայնելու նախագիծը

12:28 26.11.2019

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, մեկնարկել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում ֆինանսների փոխնախարարը ներկայացրել է այն նախագծերն ու առաջարկները, որոնք ընդունվել են կամ որտեղ թերություններ են տեսել: Օրակարգում է նաև «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի փոփոխությունը: Անդրադառնալով պատգամավոր Արտակ Մանուկյանի առաջարկներին՝ պարտադիր աուդիտի շրջանակը ընդլայնելու և հանրային ծառայություններ մատուցող ընկերություններն ու շուկայում […]

̰
Հազար ներողություն, սովորաբար ուղարկում եմ պարոն Խաժակյանին, սակայն այս մեկը մոռացել եմ, կներեք. ավագանու անդամ

12:14 26.11.2019

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հայտարարեց, որ Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Սաթենիկ Մկրտչյանը իրենց չի հրավիրել հանձնաժողովի նիստերին, իսկ ավագանու այսօրվա նիստում առնվազն մեկ հարց կա, որի քննարկմանն իրենք չեն մասնակցել: Խաչատրյանը հիշեցրեց, որ իրենք հանձնաժողովում անդամ չունեն, սակայն, ինչպես […]

̰
«Քայլող մարդու» արձանի տեղադրման հարցը հանվեց ավագանու օրակարգից

12:01 26.11.2019

Այսօր մինչ Երևանի ավագանու նիստի մեկնարկը օրակարգից հանվեցին մի քանի հարցեր: Հարցերից երկուսը հանվեց քաղաքապետի առաջարկությամբ: Դրանցից մեկը Մարությանը նշեց, որ Կառավարության հետ քննարկման կարիք ունի, իսկ մյուս հարցը, որ կրկին քաղաքապետն է հանել օրակարգից, «Քայլող մարդու» արձանի տեղադրման հարցն է: Քաղաքապետը նշեց, որ նոր գաղափարներ ունի, որոնց կանդրադառնա հարց ու պատասխանի ժամանակ:

̰
Ի՞նչ են քննարկում Նաիրա Զոհրաբյանն ու Զոհրաբ Մնացականյանը

11:55 26.11.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել խորհրդարանի նիստերի դահլիճից: Լուսանկարում Զոհրաբյանն ինչ-որ բան է ասում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին: Հրապարակված լուսանկարին կից՝ պատգամավորը նշել է. «Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ այս պահին ԼՂՀ կարգավորման հարցը չենք քննարկում։ Ու ոչ էլ թե ինչո՞ւ են Ադրբեջանում ինքնաբուխ ատում ինձ»:

̰
ՀՀ-ից Հնդկաստանի քաղաքացիների ելքերը 604-ով ավելի են, քան մուտքերը. Վիճակագրական կոմիտեի պարզաբանումը

11:47 26.11.2019

Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանել է լրատվամիջոցներում տարածված լուրերն այն մասին, թե այս տարի Հնդկաստանի քաղաքացիների մուտքերը ՀՀ 37 հազարով ավելի շատ է եղել, քան նրանց ելքը: Լրատվամիջոցներն այդ տվյալները ներկայացրել են՝ հղում անելով սահմանային գրանցումների վերաբերյալ պաշտոնական վիճակագրությանը: Կույումջյանը նշել է, որ նման ցուցանիշ […]

̰
Երևանի ավագանու հերթական նիստը մեկնարկել է

11:35 26.11.2019

Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 3-րդ նիստը: Նիստի օրակարգում 21 հարց է ընդգրկված: Հարցերից մեկը վերաբերում է Երևան համայնքի սեփականություններ համարվող որոշ բնակարաններ անհատույց օտարելուն:

̰
Էդմոն Մարուքյանը շնորհավորել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նորընտիր նախագահին

11:29 26.11.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի ընտրության արդյունքները հայտնի են: «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հայկուհի Հարությունյանը։ Շնորհավորում եմ, Հայկուհի ջան»,- գրել է նա:

̰
Հայկուհի Հարությունյանն ընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ

11:24 26.11.2019

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի այսօրվա նիստում հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հայկուհի Հարությունյանը, որին որպես ԿԿՀ անդամ ներկայացրել էր Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ Երկու թեկնածուների ձայները բաշխվեցին հետևյալ կերպ (իրենք՝ թեկնածուները, չէին կարող մասնակցել իրենց վերաբերյալ քվեարկությանը)․ Հայկուհի Հարությունյան – 3 կողմ, 1 դեմ, Էդգար Շաթինյան – 4 դեմ։

̰
Ալեքսանդր Սպենդիարյանի և Անրի Վերնոյի հոբելյաններն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում

11:21 26.11.2019

Նոյեմբերի 25-ին Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի ընթացքում ընդունվել է որոշում՝ ընդգրկելու կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա և կինոռեժիսոր Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թթ․ օրացույցում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի Հանրապետության կողմից հայտերը ներկայացվել են գործընկեր երկրների աջակցությամբ։ Իրանի, Ռուսաստանի և Վրաստանի […]

̰
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար 2 թեկնածու առաջադրվեց

11:13 26.11.2019

Կոռուպցիայի կանխարգելման նորաստեղծ հանձնաժողովի այսօրվա առաջին նիստում ընտրվելու է հանձնաժողովի նախագահը՝ 5 անդամների շարքից՝ հանձնաժողովի աշխատանքները համակարգելու նպատակով։ Այսօրվա նիստում առաջադրվեց երկու թեկնածու․ Հայկուհի Հարությունյան (որպես ԿԿՀ անդամ առաջադրվել է ԱԺ ԼՀԿ խմբակցությունից), Էդգար Շաթինյան (որպես ԿԿՀ անդամ առաջադրվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից)։ Ընտրությունից առաջ թեկնածուները ելույթներ են ունենում, ինչից հետո տեղի է ունենալու […]

̰
Իրավախախտման 28 դեպքով հաշվարկվել է ավելի քան 7 մլն դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

10:48 26.11.2019

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 33 դեպք, որից 28 դեպքով հաշվարկվել է 7.304.908.0 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7 դեպքով նշանակվել  600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 28 դեպք, որից 26-ով հաշվարկվել է 6.978.480 […]

̰
«Էներգիա» բառի իմաստը շատ արագ փոխվում է, շատ շուտով բոլոր երկրների համար էներգիայի հիմնական մատակարարը կլինի արևը. վարչապետ

10:32 26.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հռոմում հարցազրույց տվեցի «Corriere della Sera» թերթին: Հարցազրույցի ամենահետաքրքիր հատվածը հետևյալ հարցուպատասխանն էր. Հարց – Ադրբեջանն Իտալիայի համար էներգիայի հիմնական մատակարարներից է: Արդյոք սա խնդի՞ր է մեր երկրի հետ ձեր հարաբերությունների համար: Պատասխան – Մենք ունենք բավական լավ հարաբերություններ (Իտալիայի հետ) և հուսով ենք, որ դրանք […]

̰
Մեկ տարում Հայաստանի միջազգային պահուստներն աճել են 386 միլիոն դոլարով. Փաշինյան

10:29 26.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Մեկ տարում Հայաստանի միջազգային պահուստները աճել են 386 միլիոն դոլարով և հիմա գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա: Միջազգային պահուստները ֆինանսական և մակրոտնտեսական կարևոր գործոն են: Նաև այսպիսի իրավիճակի շնորհիվ է Հայաստանի տնտեսական վարկանիշը շարունակաբար աճում»: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2476219102698470?__xts__[0]=68.ARBGCWxEC7SGSO8pQnOkIqcO2gEmbcdgQDqiF4OpSRrK4BpzxzcRjsjwNNNYna-o6FlEUu0Vxz5VvHpf_fbWA5g2GGhhcH9YrBXBHT8j138kkpa0BHKUCUKQd8kpLqdQ-u2otmQC9AS7JTAn1FjTh3nqAv7DR9mzIHrduWtHG1znXDU9r15NkWmMwVNi2CAkjO1hT-qC7HA4CoCWXKPRNCWKiIbVTvjogkIDtP9vZWZCy2LOsU998weC2YW34H66cC1o-XbgEpQ8M8ZcQeT4_k0fWf37wWxd3oO0nQqO5KZ91MFnEQvlpkM0RfSwZQ8UdCLV6wofQ9C2867LCM4g5HbAaGt2AfdNbKTVyhoHbzoG47sqrQr_BvfaDRkRCkFn8reyT_x_hMJlSWsACNHotaFYXJE8PainxQaFUsFY8aan0Wlbi7F1_g9X9Wtm9JUHa5iWbM-F2GciDctM7N_D1WgEd16zfo89ybTXhcVssEgqR-fJnK6pW0x_1T5j&__tn__=-R

̰
Գորիս-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

10:06 26.11.2019

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 17:13-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հալիձոր գյուղից Տաթևի վանք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհի 26-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 3 խմ): Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են […]

̰
«Սանիթեքը» սնանկ է ճանաչվել. «Ժողովուրդ»

09:45 26.11.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ «Սանիթեք Ինթերնեյշնլ» ընկերությունը Սնանկության դատարանի վճռով սնանկ է ճանաչվել, և պարտատերերի առաջին ժողովը կկայանա եկող տարվա մարտին: Հիշեցնենք` «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հոկտեմբերի 11-ին Սնանկության դատարան է դիմել «Մոսէսքո» ՍՊԸ-ն` «Սանիթեք Ինթերնեյշնլին» սնանկ ճանաչելու պահանջով: Ընկերությունը «Մոսէսքո» ՍՊԸ-ին պարտք է 500 մլն դրամ, և […]

̰
Վիկտոր Սողոմոնյանի եղբայրն այլևս ՀԾԿՀ փոխնախագահ չէ. «Ժամանակ»

09:32 26.11.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Նազարյանի լիազորությունների դադարեցումից հետո և մինչև Գարեգին Բաղրամյանի նշանակումը, ՀԾԿՀ-ն փաստացի ղեկավարող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հարազատ եղբայր Միքայել Սողոմոնյանը ազատվել է ՀԾԿՀ նախագահի տեղակալի պաշտոնից։ Մեզ հասած տեղեկություններով՝ նա մասնավոր սեկտորում է աշխատանքի տեղավորվել՝ զբաղեցնելով խորհրդականի պաշտոն։ ՀԾԿՀ-ից պարզաբանեցին, որ ավարտվել էր Սողոմոնյանի պաշտոնավարման […]

̰
Հրդեհ Գավառ քաղաքում

09:24 26.11.2019

Նոյեմբերի 25-ին, ժամը 18։01-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի հեռուստաաշտարակի մոտակայքում՝ անտառում, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:47-ին, մարվել՝ 21:08-ին: Այրվել են մոտ 5 հա խոտածածկույթ և ծառի կոճղեր:

̰
Սպիտակ տանն ընդունել են ալ-Բաղդադիի ոչնչացման օպերացիային մասնակցած շանը

09:13 26.11.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 25-ին Սպիտակ տանն ընդունել է զինվորականներին, ովքեր մասնակցել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացման օպերացիային: Զինծառայողներն իրենց հետ բերել էին նաև Քոնան անունով շանը, որը նույնպես մասնակցել էր օպերացիային և վնասվածք ստացել: Թրամփը գործողությունն անվանել է անթերի: Նա գովել է շանը՝ հայտարարելով, որ Քոնանը շատ խելացի […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 226 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

09:01 26.11.2019

Նոյեմբերի 25-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում՝ մոտ 5 հա, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ մոտ 0.5 հա, Շիրակի մարզի Խարկով բնակավայրի մոտակայքում՝ 220 հա, Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ 1000 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

̰
Այսօր լույս չի լինի Երևանի և 8 մարզի որոշ հասցեներում

08:51 26.11.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16։00 Խորենացի 3-րդ նրբ. 1-32 սեփական տները, Նար-Դոսի 2-րդ նրբ. 43 սեփական տունը, 11:00-17։00 Թումանյան փ. 25, 27, 27Ա, 29 շենքերը, Մաշտոցի պող. 40, 42, 42Ա շենքերը, Կողբացի փ. 83 շենքը և հարակից ոչ […]

̰
Երևանի և Արարատի մարզի որոշ հատվածներում ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի

08:40 26.11.2019

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 28-ին` ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 29-ը` ժամը 10.00-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.  Երևան՝ Նուբարաշեն վարչական շրջան՝ ամբողջությամբ, ​Էրեբունի վարչական շրջան` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի և Սարի Թաղի, Կենտրոն վարչական շրջան` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան  փողոցներ […]

̰
Լոռու մարզում մեքենան գահավիժել է անդունդը․ կա 3 զոհ, 1 վիրավոր

08:09 26.11.2019

Նոյեմբերի 25-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում Օձուն-Հագվի ավտոճանապարհին Mersedes ML մակնիշի 85 ZM 005 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր գահավիժել անդունդը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են, 1 հոգու ծայրահեղ ծանր ախտորոշմամբ […]

̰
Տեսանյութ է հրապարակվել, որում երևում է՝ ինչպես են Երևանում կայանված ավտոմեքենայից գողություն կատարում

23:45 25.11.2019

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով առերևույթ գողության դեպքի հանգամանքները: Նախնական տվյալներով` 2019թ. սեպտեմբերի 7-ին , ՀՀ ոստիկանության Կենտոնական բաժնում Երևանի բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ նույն […]

̰
Գյումրիի բնակարաններից մեկում 49-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել` կախված վիճակում

23:29 25.11.2019

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 21:20-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 205ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը, նախամուտքում հայտնաբերել են 1970 թ. ծնված Սիմոն Զ.-ի դին (գազի […]

̰
2020-ին Գյումրիում նախատեսվում է աղբահանության վարձավճարը բարձրացնել

23:24 25.11.2019

Այսօր քաղաքապետարանը շահագրգիռ կառույցներին և քաղաքացիներին հանրային քննարկման էր հրավիրել տեղական տուրքերի վճարների դրույքաչափերի սահմանման շուրջ։ Քննարկումն անցել է կիսադատարկ դահլիճում, ներկա էին միայն քաղաքապետարանի աշխատակազմն ու լրատվամիջոցները։ 2020 թվականին Տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը կմնան նույնը՝ բացառությամբ աղբահանության վարձավճարի։ 2020 թվականի տեղական բյուջեի նախագծով նախատեսվում է գործող 100 դրամի փոխարեն մեկ անձի համար աղբահանության […]

̰
Եվրոպական երկրները բավարար տեղեկացված չեն Ադրբեջանում հայատյացության երևույթի մասին. Փաշինյան

22:51 25.11.2019

Ադրբեջանում լայնորեն տարածված է հայատյացության երևույթը, իսկ եվրոպական երկրները բավարար չափով տեղեկացված չեն այդ մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Corriere della Sera» թերթի հետ հարցազրույցում: «Օրինակ, Եվրոպայի Լիգայի եզրափակչին, որը տեղի ունեցավ անցյալ տարի գարնանը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, այն ժամանակ «Արսենալի», իսկ ներկայումս «Ռոմա» ակումբի խաղացող Հենրիխ Մխիթարյանը չկարողացավ մասնակցել: […]

̰
Մահացել է մանկագիր Յուրի Սահակյանը

22:37 25.11.2019

SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ մահացել է բանաստեղծ-մանկագիր Յուրի Սահակյանը։ Յուրի Սահակյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ին՝ ժամը 17։00-ից 19։00-ը, «Սան Լազարո» սգո սրահում՝ Շահումյանի գերեզմանատան հարևանությամբ (Լուկաշին 152 հասցեում)։ Հուղարկավորությունը՝ նոյեմբերի 27-ին՝ ժամը 13։00-ին, նույն հասցեից։ Յուրի Սահակյանը ծնվել է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Չայլու գյուղում: 1966 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1971-1973 թվականներին […]

̰
«Կոմերսանտը» հրապարակել է ՀՀ վարչապետի 10 մեջբերումները

22:25 25.11.2019

Նոր նախագծում «Կոմերսանտը» ընթերցողներին առաջարկում է ավելի լավ ծանոթանալ նախկին ԽՍՀՄ երկրների ղեկավարներին` ինչ են նրանք ասել իրենց երիտասարդության, անձնական կյանքի և քաղաքականության մասին: Երկրորդ թողարկման հերոսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտքերը, տեսակետներն ու հիշողությունները՝ տասը մեջբերումներով: Հայաստանում հեղափոխության մասին․ «Գիտե՞ք, թե որն է մեր հեղափոխության ևս մեկ առանձնահատկությունը: Մեր […]

̰ ̰
«Միանշանակ գալու եմ». Գևորգ Կոստանյան. 168.am

21:00 25.11.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի կարգով նրան առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար»,- նշեց ՀՔԾ խոսնակը: 168.am-ը կապ հաստատեց այս պահին ՌԴ-ում գտնվող նախկին […]

̰
BACK_TO_TOP