15:29 23.11.2019
ՊՆ-ից հայտնում են, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 23-ին ընդունել է Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների միության անդամ, ամերիկահայ բարերար Վիգեն Կարապետյանին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել բարերարին 25-ամյա ակտիվ բարեգործական գործունեության համար, որի շրջանակներում իրականացվել են մի շարք սոցիալական ծրագրեր հանրապետության մարզերում, աջակցություն է ցուցաբերվել զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին։ Իրականացված վերջին խոշորածավալ […]
15:24 23.11.2019
Նոյեմբերի 23-ին ճանապարհային ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Ողջունելով ներկաներին՝ Արման Սարգսյանը խոսել է ճանապարհային ոստիկանության ծառայության մասին։ Նա նշել է, որ ճանապարհային ոստիկանը պետք է լավ իմանա իր իրավունքներն ու պարտականությունները, քաղաքացիների հետ շփումներում լինի գրագետ ու բարեհամբույր, նաև վճռական՝ իրավախախտներ հայտնաբերելիս։ Ոստիկանության պետի ժամանակավոր […]
14:41 23.11.2019
Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ, «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Սերգեյ Ղահրամանյանն այսօր որոշակի վիճակագրություն է ներկայացրել: Ըստ Ղահրամանյանի՝ վերջին շրջանում ավելացել է հանդիպակաց գոտի դուրս եկող վարորդների թիվը: «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավարն ասել է, որ պատահարների թիվը Հայաստանում նվազել է 2008 թվականին` մի շարք միջոցներ կիրառելուց հետո: Օրինակ` […]
14:19 23.11.2019
«Մուրացան» բժշկական կենտրոնից նոյեմբերի 22-ին` ժամը 21:25-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 3 անչափահաս: Այս մասին SHATNEWS.am-ին տեղեկացրել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Հիվանդանոց են մեկնել ոստիկանության ծառայողներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:
13:55 23.11.2019
Հանրային խորհրդում Ամուլսարի հարցով ձևավորված աշխատանքային խումբը նոյեմբերի 22-ին հերթական աշխատանքային նիստն է անցկացրել, որին մասնակցել են ոլորտի փորձագետներ։ Այս մասին հայտնում են Հանրային խորհրդի լրատվական ծառայությունից: Աշխատանքային խմբի նախորդ նիստում որոշվել էր նամակներ ուղղել ՀՀ առողջապահության, ՀՀ շրջակա միջավայրի նախարարություններ, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե, Հանրապետական երկրաբանական ֆոնդ ՊՈԱԿ՝ վիճակագրական տվյալներ և տեղեկություններ ստանալու բնակչության […]
13:52 23.11.2019
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիով, նոյեմբերի 22-ին, ժամը 17.15-ին, բաժին բերման են ենթարկել 34-ամյա մի տղամարդու, որը տվել է խոստովանական բացատրություն, որ սեպտեմբեր ամսին Արտաշավան համայնքի արոտավայրից գողացել է 1 հորթ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է տուժողի անձը։ Գողության մասին նախկինում չէր հայտնվել: Գողոնն առգրավվել է: Պարզվել է նաև, որ տղամարդը հոկտեմբեր […]
13:30 23.11.2019
Նոյեմբերի 22-ին` ժամը 09:33-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ Զինվորական կոմիսարիատի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկը շրջվել է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ա. Դադումյան փողոցի վերջնամասում իրար են բախվել «Mercedes ML» (վարորդ՝ […]
13:14 23.11.2019
ՀՀ նախագահի խորհրդական, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև. «• Ֆրանսիական հեղափոխությունից հետո բոլոր ազգ-պետությունների նպատակը այդ տարածքներում բնակվող էթնիկ խմբերի կամ բազմաթիվ էթնիկ խմբերի համար պլուրալիստական միջավարի ստեղծումն ու անվտանգ զարգացում ապահովելն է եղել, մի խոսքով՝ խմբի էթնիկ ինքնության անվտանգությունը. • Մեզ անհրաժեշտ է գտնել […]
13:01 23.11.2019
Երեկ՝ նոյեմբերի 22-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 15:20-ի սահմաններում Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել Ոստիկանության կենտրոնական բաժին, որ «գանգուղեղային վնասվածք, քթոսկրի կոտրվածք և քերծված վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 23-ամյա Դավիթ […]
12:57 23.11.2019
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Լոնդոնում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրամիություն համագործակցության, ԵՄ տարբեր ծրագրերին Հայաստանի […]
12:52 23.11.2019
Արցախի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը նոր նշանակում է արել: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ոստիկանությունից: Արցախի ոստիկնաապետի հրամանով Արցախի ոստիկանության ՃՈ պետ, ոստիկանության փոխգնդապետ Իգոր Օհանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և զբաղեցրել ոստիկանության պետի խորհրդականի պաշտոնը: Ոստիկանության պետի մեկ այլ հրամանով ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արայիկ Գասպարյանն ազատվել է զբաղեցրած […]
12:08 23.11.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Սևանա լիճ է բաց թողնվել իշխանի 11 հազար ամառային ենթատեսակի մանրաձուկ. ««Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» ծրագրի շրջանակներում 2019 թվականի նոյեմբերի 20-ին Սևանա լիճ է բաց թողնվել Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարանում աճեցված իշխանի 11 հազար ամառային ենթատեսակի 22.5 գրամ միջին զանգվածի և […]
11:46 23.11.2019
Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ գիշերը ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով կանգնեցվել է Հայաստան մեկնող ավտոբուս։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը աշխատանքներ է տանում Վրաստանի համապատասխան մարմինների հետ՝ ավտոբուսի ուղևոր ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան արագ տեղափոխումն ապահովելու ուղղությամբ։ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները շուտով կլինեն Վերին Լարսում՝ տեղում իրավիճակին ծանոթանալու, ինչպես նաև սնունդ […]
11:44 23.11.2019
Աշխատանքային այցով Լոնդոնում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ նախագահին՝ Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին մասնակցելու հրավերի և արդյունավետ […]
11:23 23.11.2019
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նոյեմբերի 25-28-ին կտրուկ տաքացում ունենք։ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում օդի ջերմաստիճանը այդ օրերին աստիճանաբար կբարձրանա 8-10, իսկ մյուս շրջաներում, այդ թվում Երևանում 4-5 աստիճանով»։ https://www.facebook.com/gagik.surenyan/posts/2767630086633556
11:05 23.11.2019
Ռուս լրագրող և բլոգեր Աբաս Ջուման մեծ հոդված է հրապարակել Հայաստան կատարած իր այցի և ստացած տպավորությունների մասին: «Федеральное Агентство Новостей» (ФАН) պորտալում հրապարակված հոդվածում Ջուման պատմում է այն մասին, թե ինչպես է Վերնիսաժում տեսել Գարեգին Նժդեդի բազմաթիվ դիմանկարներ: Նա նշում է, որ Հայաստանի համար Գարեգին Նժդեհն ազգային ազգային հերոս է, ով երկրին է նվիրել […]
10:07 23.11.2019
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը մասնակցել են Արևելյան գործընկերության «Սովորելու և սովորեցնելու ապագան» կրթության ոլորտին նվիրված քննարկումներին: «20 արդյունք 2020թ. համար և համագործակցության ապագան կրթության ոլորտում», «Ուսուցիչների դերը երիտասարդներին ապագա հասարակության և աշխատանքի համար պատրաստելու գործում» խորագրերը կրող նախարարական հանդիպումների ընթացքում քննարկվել են այն հիմնական միտումները, որոնք էական ազդեցություն ունեն […]
09:56 23.11.2019
Նոյեմբերի 22-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 300 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 7000 քմ, Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 300 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝5000 քմ, Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
09:11 23.11.2019
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը. Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն։
09:00 23.11.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 08:40-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 35-36-րդ կմ-ին և Սյունիքի մարզի Գորիս-Կապան («Թասի» ոլորանների սկզբնամասում) ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին կան կուտակված ավտոմեքենաներ: Տավուշի մարզում և Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առկա է մառախուղ:
08:19 23.11.2019
««Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ հունվարի 1-ից թանկացումներ են սպասվում, կբարձրանան մոտ 699 անուն ապրանքների՝ մսի, ձեթի, հացահատիկի, պարարտանյութի, դեղամիջոցների գները: Բայց տնտեսագետ Գագիկ Մակարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե մի քանի կոմպենսացնող հանգամանքներ կան: Այսինքն` կկանխվեն հնարավոր սոցիալական ցնցումները: Եկող տարի չի հարկվելու մինչև 24 մլն դրամ շրջանառությամբ փոքր բիզնեսը, նվազեցնելու են […]
08:11 23.11.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-17։00 Թումանյան փ. 25, 27, 27ա, 29 շենքերը, Մաշտոցի պող. 40, 42, 42ա շենքերը, Կողբացի փ. 83 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Դավթաշեն 3-րդ թաղ. 7 շենքը, Դավթաշեն 4-րդ թաղ. 1 շենքը, Դավթաշեն […]
00:10 23.11.2019
ՀՀ ոստիկանության ֆեյսբուքյան էջում պարզաբանում է հրապարակվել՝ կապված համացանցում տարածված տեսանյութի հետ, որտեղ, ըստ վարկածների, ոստիկանության, մասնավորապես քրեական հետախուզության ծառայողները, բռնություն են գործադրում ինչ-որ անձի նկատմամբ «Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ, ըստ վարկածների, ոստիկանության, մասնավորապես քրեական հետախուզության ծառայողները, բռնություն են գործադրում ինչ-որ անձի նկատմամբ: Հիշյալ տեսանյութին առնչվող հրապարակումների ու վարկածների իսկությունը ստուգելու նպատակով ոստիկանության պետի […]
23:51 22.11.2019
Նոյեմբերի 22-ին վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:15-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ, 34-ամյա Մ. Դ.-ն իր վարած Opel մակնիշի 35 ZX 506 համարանիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Հանրապետության և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Արմավիր քաղաքի բնակիչ, 11-ամյա Մ. Հ.-ին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկված երեխային տեղափոխել է […]
23:38 22.11.2019
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 22-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-27-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 8-10, մնացած շրջաններում՝ 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: […]
23:30 22.11.2019
ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների ստացած օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել , որ Արարատի մարզի Արևաբույր գյուղի միջնակարգ դպրոցում 2009 թվականին որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ գրանցված տղամարդը, համաձայնության գալով դպրոցի տնօրենի հետ, 2018 թվականի ուսումնական տարվանից սկսած մասնակի է հաճախել աշխատանքի ու չի […]
23:10 22.11.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 22-ին, ոստիկանութան Աշտարակի բաժին են բերման ենթարկել Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի բնակիչ, 34-ամյա Արման Հակոբյանին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինս կասկածվում է այս տարվա սեպտեմբերին Արտաշավան վարչական տարածքում գտնվող արոտավայրից 1 գլուխ խոշոր եղջերավոր անասուն գողանալու մեջ: Արդեն ոստիկանությունում փաստերի ճնշման տակ Ա. Հակոբյանը խոստովանել է, որ գողությունը ինքն է կատարել: Աշտարակի ոստիկանները […]
22:53 22.11.2019
RT պարբերականի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ նրա որդին՝ Բագրատը, ֆրանսերեն է սովորում։ «Քլոեն Բագրատին ֆրանսերեն է սովորեցնում, իսկ Բագրատը նրան փորձում է հայերեն սովորեցնել»,- գրել է նա։ Մարգարիտա Սիմոնյանի և Տիգրան Քեոսայանի որդին ֆրանսերենի ուսուցչուհուն ծանոթացնում է «Չ» տառին և դրա արտասանությանը։ Սիմոնյանը նաև ասել է, որ երբ իր […]
22:47 22.11.2019
Համացանցում լայն տարածում է ստանում տեսանյութը, որտեղ ինքնաթիռի սրահում հայերը կատարում են «Արդյոք ովքե՞ր են» հայրենասիրական երգը։ Երգն ուղեկցվում է կլարնետի և դհոլի նվագակցությամբ։ Ինքնաթիռի ուղևորներն ակտիվ աջակցում են երգողներին․ մի մասը ձայնակցում է նրանց, մյուս մասը՝ տակտի տակ ծափահարում, իսկ ոմանք էլ նկարահանում են։