17:15 20.12.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, տարեվերջյան հանդիպումների շրջանակում, այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և խմբակցության մի խումբ անդամների հետ:
Օրերս կայացել էր նախագահի հանդիպումը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ, առաջիկայում նման հանդիպում է սպասվում նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների հետ։
«Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել են նախագահական և խորհրդարանական ինստիտուտների միջև համագործակցությունն առավել սերտացնելուն և այն ինստիտուցիոնալ դարձնելուն վերաբերող հարցեր: Կողմերը համակարծիք են եղել, որ նման ձևաչափը կնպաստի ներդաշնակ և արդյունավետ փոխգործակցությանը։ Անդրադարձ է եղել նաև խմբակցության աշխատանքներին և օրենսդրական գործունեությանը:
Նախագահ Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել նաև նախագահական մի շարք նախաձեռնությունների՝ մասնավորապես գալիք տարի Հայաստանում նախատեսվող միջազգային խոշոր միջոցառումների՝ Մտքերի հայկական գագաթնաժողովի, STARMUS 6-րդ փառատոնի, ինչպես նաև մեր երկրի գիտատեխնոլոգիական զարգացմանն ուղղված՝ ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության մասին: Նախագահը կարևորել է բոլոր այս նախաձեռնություններում խորհրդարանի ակտիվ ներգրավվածությունը։
22:12 10.05.2025
Ծաղկաձորում կանցկացվեն ITF-ի վարկանիշային մրցաշարերՄայիսի 12-ից Ծաղկաձորում կմեկնարկեն ITF-ի կանանց և տղամարդկանց պրոֆեսիոնալ վարկանիշային մրցաշարեր։ Այս մասին հայտնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիան: Կանցկացվի տղամարդկանց և կանանց 2-ական մրցաշար՝ յուրաքանչյուրը 15․000 դոլար մրցանակային ֆոնդով։ Մրցաշարերին կմասնակցեն 20-ից ավելի երկրների ներկայացուցիչներ։ ...
21:46 10.05.2025
Իրանը միջուկային ծրագրի շուրջ կապեր է պահպանում ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ռուսաստանի հետԻրանը շարունակում է իր միջուկային ծրագրի շուրջ երկխոսությունը Միացյալ Նահանգների, եվրոպական երկրների, ինչպես նաև Չինաստանի և Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, հաղորդում է TASS-ի թղթակիցը։ «Մենք բարի կամքով շարունակում ենք բանակցությունները Միացյալ Նահանգների, Չինաստանի, Եվրոպայի և Ռուսաստանի հետ», – ասել է նա արաբա-իրանական երկխոսության չորրորդ համաժողովի բացման ժամանակ։ […] ...
21:29 10.05.2025
Հռոմի «Մասթերսում» Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակովՀռոմի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Կարեն Խաչանովը 6-4, 5-7, 6-1 հաշվով առավելության է հասել արգենտինացի Ռոման Անդրես Բուրուչագայի (135-րդ ռակետ) նկատմամբ: Հաջորդ փուլում Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստը կխաղա իտալացի Ֆրանչեսկո Պասարոյի հետ: ...
21:17 10.05.2025
Պեսկով. Ռուսաստանը կքննարկի 30-օրյա հրադադարի առաջարկըՌուսաստանը կքննարկի Ուկրաինայում 30-օրյա հրադադարի առաջարկը։ Այս մասին CNN -ին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք պետք է մտածենք այս մասին։ Սա իրադարձությունների նոր զարգացում է։ Մենք ունենք մեր սեփական դիրքորոշումը», – ասել է նա։ Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «մի քանի օր առաջ հայտարարել է եռօրյա հրադադարի մասին»։ […] ...
21:00 10.05.2025
AFP. Պակիստանը խախտել է Հնդկաստանի հետ հրադադարի համաձայնագիրըՊակիստանը խախտել է Հնդկաստանի հետ վերահսկողության գծում հրադադարի մասին համաձայնագիրը։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրը։ Անօդաչու թռչող սարքերի պատճառով հնդկական միության Ջամու և Քաշմիր տարածքի մի քանի քաղաքներում գրանցվել են էլեկտրաէներգիայի անջատումներ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարը ուժի մեջ է մտել։ ...