TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+33.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Նորածնից արյան նմուշ են վերցրել հուղարկավորելուց հետո. HCAV բացահայտումը

12:31 20.12.2019

2016 թ․ մարտի 12-ին Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» մահացած և նույն օրը հուղարկավորված նորածնի դիակից, ըստ քրեական գործի նյութերի, արյան նմուշ են վերցրել հուղարկավորելուց հետո՝ մարտի 13-ին։ Այս մասին հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Թե ինչ է տեղի ունեցել իրականում և ինչպես է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության քննիչ Յու. […]

̰
Նախագահն ԱԱԾ տնօրենի տեղակալ է նշանակել

12:30 20.12.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Ռոբերտ Բազիկյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի. Ռոբերտ Բազիկյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,- ասված է հրամանագրում:

̰
Արարատի մարզը բացառություն չէ․ մարզպետը՝ պետական համակարգի դիմադրության մասին

12:24 20.12.2019

«Արարատի մարզը բացառություն չէ։ Իդեալական մաքրություն, կարելի է ասել, դեռևս չենք արել։ Ունենք դիմադրող օջախներ»,- այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Նա այսպես պատասխանեց վարչապետի հայտարարության վերաբերյալ հարցին։ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերից մեկում վերջերս հայտարարել էր, որ պետական ապարատը դիմադրություն է ցույց տալիս իրենց գործողություններին։ Մարզպետը բացատրեց, թե ինչպես են վարվում […]

̰
Մահացել է ՀԱՊՀ ուսումնամեթոդական վարչության պետ-պրոռեկտոր Կարեն Արզումանյանը

12:20 20.12.2019

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական ողջ անձնակազմը, աշխատակիցները և ուսանողները խորը վշտով հայտնում են ՀԱՊՀ Ուսումնամեթոդական վարչության պետ-պրոռեկտոր Կարեն Արզումանյանի անժամանակ մահվան մասին և ցավակցում նրա ընտանիքին, հարազատներին և ընկերներին: Պոլիտեխնիկական ընտանիքն ունեցավ անդառնալի կորուստ»,- գրված է ՀԱՊՀ կայքում: Կարեն Արզումանյանը 60-ից ավելի գիտական և մեթոդական աշխատությունների, այդ թվում` 8 արտոնագրի և մեկ դասագրքի […]

̰
Չեմ ուզում մարզպետարանի ձեռքբերումը համարել. Սարգսյանը՝ Արարատում երեխաների ծնունդների թվի մասին

12:16 20.12.2019

Այսօրվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հայտնեց, որ այս տարվա 11 ամիսների ընթացքում ունեցել են երեխաների ծնունդների թվի աճ։ Եթե նախորդ տարի մարզում ծնվել է 1669 երեխա, ապա այս տարի՝ 1722 երեխա։ «Չեմ ուզում, որ սա մարզպետարանի ձեռքբերումը մենք համարենք»,- ժպիտով ասաց Սարգսյանը։ Ամեն դեպքում, ըստ նրա, սա նշանակում է, որ վաղվա օրվա […]

̰
Վառարանի պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան

12:10 20.12.2019

Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 21:12-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 6-րդ փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկում (վառարանը պայթել է, տանը ծուխ է): Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվականից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի […]

̰
Արարատի մարզպետը ներկայացրեց մարզի ներդրումային ծրագրերը

11:56 20.12.2019

Արարատի մարզպետն այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ հայտնեց մարզում իրականացվող ներդրումային ծրագրերի մասին։ Նա հատուկ ուշադրություն դարձրեց այն ծրագրերին, որոնք իրականացվել են «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» բիզնես ֆորումի ժամանակ ներկայացված ծրագրերին։ Դրանցից երեքը, ըստ մարզպետի, խոշոր են։ Դրանք արդեն ընթացքում են, և որքան ավելի շարունակվի աշխատանքը, այնքան կմեծանա աշխատողների թիվը։

̰
Օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրգործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի

11:51 20.12.2019

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է՝ օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից, երեք անձի մեղադրանք է առաջադրվել: Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին, որ 2019թ. նոյեմբերի 18-ին ՀՀ քննչական […]

̰
Երկրաշարժ Արցախ-Ադրբեջան սահմանային գոտում․ ցնցումները զգացվել են նաև Ստեփանակերտ

11:43 20.12.2019

Դեկտեմբերի 20-ին՝ տեղական ժամանակով ժամը 08:00-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 04:00-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.200 և արևելյան երկայնության 47.120 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան-ԱՀ սահմանային գոտի՝ Բարդա քաղաքից 16 կմ հարավ), օջախի 10 կմ խորությամբ, 3.0 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Ստեփանակերտ […]

̰
Հայաստանում այլևս երբեք կրթության համակարգը չպետք է ծառայի կուսակցական ու օրվա իշխանության շահերին. Արարատ Միրզոյան

11:42 20.12.2019

Այսօր ԱԺ-ում խորհրդարանական լսումներ են անցկացվում՝ «Կրթության ոլորտի բարեփոխումները և առաջիկա մարտահրավերները» թեմայով, որին մասնակցում են ոլորտի մասնագետները: Բացման խոսքով հանդես է եկել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ով իր խոսքում մի շարք շեշտադրումներ է արել․ «Հայաստանում այլևս երբեք կրթության համակարգը չպետք է ծառայի կուսակցական ու օրվա իշխանության շահերին ու այդ շահերի սպասարկմանը, երբեք չպիտի ճնշվի […]

̰
2019թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ ՔԿՀ-ներում առգրավվել են շուրջ 532 գրամ թմրամիջոց և հոգեմետ նյութեր

11:42 20.12.2019

«Արմավիր» ՔԿՀ-ի պահպանության բաժնի աշխատակիցը մեծ քանակությամբ թմրամիջոց է փորձել ներս մտցնել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Քրեակատրողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը։ Նա հայտնեց նաև, որ նման մի դեպք էլ տեղի է ունեցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։ ԱԱԾ-ի հետ համատեղ անվտանգության բաժնի աշխատակիցը հոգեմետ դեղահաբեր են փորձել մտցնել ու տեղում բռնվել է։ Ընդհանուր առմամբ, նա տեղեկացրեց, […]

̰
Նախագահի հրամանագրով Սամվել Հայրապետյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ

11:36 20.12.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Սամվել Հայրապետյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմին-ներում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի. Սամվել ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,-ասված է հրամանագրում:

̰
Միայնակ ապրող տարեցների կոմունալ վճարները կփոխհատուցի պետությունը

11:32 20.12.2019

Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը Ֆեյսբուքում գրառում է արել՝ հայտնելով, որ 2020-ից միայնակ ապրող տարեցների կոմունալ վճարները կփոխհատուցի պետությունը:

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ

11:30 20.12.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ. «Ազգային անվտանգության մարմինների հարգելի աշխատակիցներ և վետերաններ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ: Անվտանգության մարմինները եղել ու մնում են պետականության հիմնասյուն-կառույցներից մեկը: Անցնելով դժվարին ճանապարհ՝ ծառայությունը կարողացել է դառնալ իր առաքելությունը հստակորեն գիտակցող և դրան […]

̰
Ախտահանման պետական կենտրոնի մարզային մասնաճյուղը գործել է բազմաթիվ խախտումներով

11:28 20.12.2019

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2019թ․ հոկտեմբերի 25-ին հարուցել է վարչական վարույթ «Ախտահանման կենտրոն» ՊՓԲԸ «Սևանի կանխարգելիչ ախտահանում» դուստր ՓԲԸ-ի նկատմամբ։ Վարույթի նպատակն էր պարզել՝ որքանով են պահպանվել ախտահանման, կրծողասպան և միջատների ոչնչացման աշխատանքների իրականացման, աշխատողների առողջության պահպանման, թունաքիմիկատների (պեստիցիդների) պահպանման, փոխադրման, կիրառման և վաճառքի սանիտարական կանոնները և նորմերը։ Վարույթը հարուցվել է՝ հիմք ընդունելով […]

̰
Երբ ընկերներդ լուսավոր մարդիկ են. Նաիրա Զոհրաբյան

11:20 20.12.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ հետևյալ գրառումն անելով. «Երբ ընկերներդ լուսավոր մարդիկ են»:

̰
Ո՞ւր գնալ տոնական օրերին՝ թատրո՞ն, թե՞ համերգ

11:18 20.12.2019

Ամանորի տոնական օրերին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային հաստատություններն իրենց դռները կբացեն հանդիսատեսի և այցելուների առջև: Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: Տոնական օրերին գործող թատերահամերգային հաստատությունների ցանկը՝ այստեղ:

̰
Երբ առավոտյան 07:00-ին Ապարանում +7, Դիլիջանում +12 աստիճան է. Գագիկ Սուրենյան

11:09 20.12.2019

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Երբ դեկտեմբերի 20-ին առավոտյան ժամը 07։00-ին Ապարանում +7, Դիլիջանում +12 աստիճան է»:

̰
Էջմիածին-Երևան ավտոճանապարհին մեքենան կողաշրջվել է ու հայտնվել հարակից դաշտում. կան տուժածներ

10:57 20.12.2019

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 03:08-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-5 ավտոճանապարհի Էջմիածին-Երևան հատվածի 8-րդ կմ-ի աջակողմյան հատվածում «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գոռ Մ., ծնված 1978 թ․) դուրս է եկել ճանապարհի […]

̰
Դեկտեմբերի 19-20-ը բացահայտվել է հանցագործության 71 դեպք

10:45 20.12.2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 71 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության՝ 14, մարմնական վնասվածք հասցնելու՝ 10, թմրամիջոցի հայտնաբերման՝ 8, անձնական ունեցվածքի գողության՝ 6, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4-ական, ծեծի՝ 3, յուրացման կամ վատնման՝ 2, սպանության, կողոպուտի, բնակարանային […]

̰
Տոներին Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

10:35 20.12.2019

Երևանի մետրոպոլիտենն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է․ «Սիրելի՛ քաղաքացիներ, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ` «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով: Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Միայն դեկտեմբերի 31-ին աշխատանքները կսկսվեն 07:00-ից և կավարտվեն 2020 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 06:00-ին: Մաղթում ենք բոլորիդ հաճելի տոնական օրեր, բարձր տրամադրություն […]

̰
N1 Զինվորական կոմիսարիատի շենքում տեղի ունեցած փլուզման հետևանքով տուժածներից 3-ի վիճակը կայուն ծանր է

10:21 20.12.2019

Դեկտեմբերի 19-ին` ժամը 15:35-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հասցեում գտնվող N1 Զինվորական կոմիսարիատի շենքում տեղի է ունեցել փլուզում. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատները, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, […]

̰
Գյումրեցի վետերանի ծոռը՝ սամբոյի պատանիների Եվրոպայի փոխչեմպիոն

09:53 20.12.2019

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացված սամբոյի պատանիների Եվրոպայի առաջնությունից հայ սամբիստները վերադարձել են երկու մեդալով: Եվրոպայի առաջնությանը մասնակցել է 19 երկրի 73 մարզիկ: Հայաստանի պատանիների սամբոյի հավաքականը ներկայացել էր 9 մարզիկով: Հայաստանի հավաքականի կազմում է եղել նաև Արցախի ներկայացուցիչը և արժանացել է բրոնզե մեդալի: Առաջնության փոխչեմպիոնի կոչումը 55 կգ քաշային կարգում նվաճել է գյումրեցի 16-ամյա Աշիկ […]

̰
Նիկոլ Փաշինյանը գործարարների հետ հանդիպում է անցկացրել. «Ժողովուրդ»

09:42 20.12.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ մասնավոր հատվածի հետ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում: Հանդիպման ժամանակ քննարկվել և արտադրողների կողմից բարձրաձայնվել են մի շարք խնդիրներ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գործարարների հետ հանդիպմանը բարձրաձայնած խնդիրներից մեկն էլ այն է, որ եթե կազմակերպությունն ունի չկատարված հարկային պարտավորություններ (500 հազար դրամի […]

̰
Գուգարք գյուղում տնակ է այրվել

09:31 20.12.2019

Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 20։25-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Գուգարք գյուղում՝ դպրոցի մոտակայքում, այրվում է տնակ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գուգարք գյուղի 2-րդ փողոցի տնակներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։12-ին, մարվել՝ 21։48-ին։ Տնակն ամբողջությամբ այրվել […]

̰
Վրաերթ Բաղրամյան պողոտայում

09:20 20.12.2019

Դեկտեմբերի 19-ին` ժամը 16:45-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայի թիվ 57 շենքի մոտակայքում Նարեկ Գ.-ն (ծնված 1984 թ.) «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի […]

̰
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից

09:11 20.12.2019

Դեկտեմբերի 19-ին` ժամը 14:20-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայում` ջրանցքի մեջ, շուն է ընկել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Գուժ Մանուկյանը նույնպե՞ս չի ստորագրել Քոչարյանին սատարող հայտարարությունը

09:02 20.12.2019

Դեկտեմբերի 19-ին Հայաստանի և ՌԴ մշակույթի ավելի քան 60 գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են արել ազատ արձակել Արցախի առաջին նախագահ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը։ Այդ մարդկանց թվում է նաև ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը։ ArmDaily.am-ի հարցին՝ արդյո՞ք Մանուկյանը ստորագրել է այդ հայտարարության տակ, նրա ներկայացուցիչը պատասխանեց. «Արվեստագետները քաղաքականությամբ […]

̰
Բեռնատարների վարորդներին խորհուրդ է տրվում Վարդենյաց լեռնանցքում կիրառել անվաշղթաներ

08:52 20.12.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում  ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց. բեռնատար ավտոմեքենաների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել […]

̰
Տեսանյութ՝ Փաշինյան ընտանիքի արկածներից

08:46 20.12.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել հետևյալ գրառմամբ․ «Սա էլ Շուշանի արձագանքը «ջիփային սկանդալին»:) Նախորդ կիրակի, երբ հորիզոնում նույնիսկ չէր երեւում վերահաս սկանդալը, հանպատրաստից, տանու շորերով «փախանք» կառավարական ամառանոցից ու ՊՊԾ-ից: Շուշանն էլ՝ իր սովորության համաձայն ամեն ինչ նկարեց, նաեւ որպես ընտանեկան խոշոր իրադարձություն: Միայն՝ խնդրում եմ, դիտողություններ չանեք, որ ետեւի […]

̰
BACK_TO_TOP