TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+33.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ես՝ որպես ՀՀ վարչապետ, վստահում եմ ԱԱԾ-ին. Փաշինյան

16:21 19.12.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Ազգային անվտանգության մարմինների ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: «Շնորհավորում եմ բոլորիս, որովհետև ԱԱԾ կողմից իրականացվող գործառույթները առնչվում են ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ու նրա անվտանգության շահերին: Ես բազմիցս եմ ասել, որ անվտանգությունը մեր երկրում համարում եմ բոլոր առաջնահերթությունների առաջնահերթությունը: Մենք երկրի անվտանգությունը ապահովող մի քանի կառույց ունենք, որոնցից մեկը ԱԱԾ-ն […]

̰
Փլուզում Հալաբյան 19ա հասցեում գտնվող Զինկոմիսարիատի երկհարկանի շենքում

16:12 19.12.2019

Դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հասցեում գտնվող N 1 Զինվորական կոմիսարիատի երկհարկանի շենքում տեղի է ունեցել փլուզում. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արձագանքման […]

̰
Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

15:47 19.12.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 19-ին ստորագրել է ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու […]

̰
Արտակ Բուդաղյանը նշանակվեց ՀՀ ԶՈւ 4-րդ կորպուսի հրամանատար

15:46 19.12.2019

ՀՀ նախագահի հրամանագրով` Հայաստանի զինված ուժերի 4-րդ բանակային կորպուսի հրամանատար նշանակվեց գնդապետ Արտակ Բուդաղյանը։ Այդ մասին հրամանագիրը հրապարակվեց ՀՀ նախագահի կայքում. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արտակ ԲՈՒԴԱՂՅԱՆԻՆ նշանակել 4-րդ […]

̰
Գլեդիս Բերեջիկլյանը Նոր Հարավային Ուելսում արտակարգ դրություն է հայտարարել

15:42 19.12.2019

Նոր Հարավային Ուելս նահանգի ղեկավար Գլեդիս Բերեջիկլյանը հայտարարել է, որ արտակարգ իրավիճակի ռեժիմը կշարունակվի 7 օր:

̰
Աշխատանքը՝ սոցիալական աջակցության ձև

15:35 19.12.2019

Երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող 1000 նպաստառու ընտանիք աջակցություն կստանա։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը: Պետությունը նրանց կենդանիներ կտրամադրի, ինչի արդյունքում ակնկալվում է, որ ծրագրից օգտվող ընտանիքների անասնապահությունից ստացած եկամուտը մեկ տարի անց կավելանա մոտ 50%-ով։

̰
Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ ԱԱԾ աշխատակցի օրվան նվիրված նիստին

15:32 19.12.2019

Ներկայացնենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ ասված Ազգային անվտանգության մարմինների ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

̰
Վթար Երևան-Գյումրի ճանապարհին. ուղևորներից մեկը մահացել է

15:26 19.12.2019

Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 00.30-ի սահմաններում, «Լադա 110» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 80 կմ-ին շրջվել է. ուղևորներից 43-ամյա Ավագ Վարդանյանը տեղում մահացել է, իսկ 49 և 34 տարեկան երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

̰
Նույնն է, թե ասեն՝ Մարիամ Փաշինյանի համար կալաշնիկովներ են ձեռք բերվել. վարչապետը` դստեր համար մեքենա գնելու մասին

15:14 19.12.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է դստեր համար գնված ավտոմեքենայի թեմային։ Վարչապետը նշեց, որ գուցե մի փոքր շեղվել է իր գրաֆիկից, բայց ուզում է քաղաքացու առաջ լինել հաշվետու: Երեկվանից քննարկվում է, որ իր դստեր` Մարիամ Փաշինյանի համար ձեռք է բերվել 2019 թվականի արտադրության մեքենա: Վարչապետը հարկ համարեց հարցին ֆունդամենտալ անդրադառնալ. «Առաջինը՝ «ՀՀ հատուկ […]

̰
Ի՞նչ տեղեկություններ է Ապրիլյան քննիչ հանձնաժողովին հայտնելու գեներալ Մարդանյանը

15:07 19.12.2019

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել էր, որ այսօր հանձնաժողովը քննության էր հրավիրել զինված ուժերի նախկին պաշտոնյայի՝ գեներալի կոչումով։ Ավելի ուշ հանձնաժողովի նիստերի սրահի մոտ լրագրողները ֆիքսեցին այդ պաշտոնյային՝ զինված ուժերի հրետանու նախկին պետ, գեներալ-մայոր Ալբերտ Մարդանյանին։ SHANTNEWS-ի հարցին՝ կարևոր տեղեկություններ ունի՞ փոխանցելու հանձնաժողովին, նա պատասխանեց՝ չէ, կարևոր չունեմ։

̰
Զոդի կամրջի մոտ մեքենաներ են բախվել. տուժածի վիճակը միջին ծանրության է

14:59 19.12.2019

Դեկտեմբերի 19-ին`ժամը 11:22-ին 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի Զոդի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Զոդի կամրջի սկզբնամասում բախվել են «Opel» (վարորդ՝ Ռոմեո Թ., […]

̰
«Հայ ինքնության հետ կապված հարցերն առաջնահերթություն են և դրված են առարկայական չափորոշիչների վերանայման հիմքում». Ա. Հարությունյան   

14:58 19.12.2019

«Հայ ինքնության հետ կապված հարցերը շատ կոնկրետ դրված են առարկայական չափորոշիչների վերանայման հիմքում և համարվում են առաջնահերթություն։ Այդ հանձնարարականը տրված է, և դրա հետ կապված բոլոր շահարկումները որևէ աղերս չունեն մեր մշակած ու իրականացվող ծրագրերի և մեր օրակարգում եղած բարեփոխումների հետ»,- ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության այսօրվա նիստում՝ […]

̰
Այսքան քիչ ծառայողական ավտոմեքենա ՀՀ-ում երբեք չի եղել․ Փաշինյան

14:50 19.12.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի շարք հարգելի օգտատերեր այս օրերին շրջանառում են տարիներ առաջ ԱԺ-ում ունեցած իմ ելույթը՝ Դանիայի ծառայողական մեքենաների մասին և հարցադրում են անում. հիշո՞ւմ ես այս ելույթդ: Ոչ միայն հիշում եմ, այլև հեղափոխությունից հետո Հայաստանում ծառայողական ավտոմեքենաների թիվը կրճատվել է 448-ով: Հիմա Հայաստանը ծառայողական մեքենաների թվով պատմական […]

̰
Շնորհակալ եմ ձեր ոգու ուժի համար. նախագահ Սարգսյանը հյուրընկալել է ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի անդամներին

14:46 19.12.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի անդամներին՝ ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանի գլխավորությամբ։ Ֆեդերացիայի ներկայացուցիչներն օրերս Լեհաստանում տեղի ունեցած բազկամարտի՝ հաշմանդամություն ունեցող մարզիկների աշխարհի առաջնությունից վերադարձել են 5 ոսկե, 5 արծաթե, 1 բրոնզե մեդալներով: Սարգիս Ստեփանյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին՝ մշտական ուշադրության ու աշխարհի առաջնությանը մասնակցելու հարցում ցուցաբերած աջակցության համար։ […]

̰
Հայաստանի համար արտադրված Սու-30 ինքնաթիռները պատրաստ են, փորձարկվում են

14:45 19.12.2019

Ռուսաստանում արդեն պատրաստել և հավաքել են Հայաստանի զինված ուժերին մատակարարվելու համար նախատեսված Սու-30ՍՄ մարտական ինքնաթիռները։ Դրանք փորձարկումներ են անցնում Հայաստանի բանակին փոխանցվելուց առաջ։ https://www.facebook.com/LeonidNersisyan/posts/2821713794543686

̰
Ո՞ր գեներալին են քննելու Ապրիլյան հանձնաժողովում

14:30 19.12.2019

Այսօր գումարվել է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական նիստը: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, Ապրիլյան հանձնաժողով է եկել Հրետանու նախկին պետ, գեներալ-մայոր Ալբերտ Մարդոյանը:  

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությանը

14:22 19.12.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 19-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը կրկին ընդգծել է, որ հայ և ռուս ժողովուրդներին կապում է դարերի բարեկամությունն ու եղբայրությունը, և հայ-ռուսական հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ: Նա նշել է, որ երկու երկրների […]

̰
Էդ երգիչները սպասարկել են իշխանությանը. Անդրանիկ Քոչարյանը՝ Ռոբերտ Քոչարյանի օգտին ստորագրահավաքի մասին

14:04 19.12.2019

Իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում կշտամբեց մշակույթի գործիչների նախաձեռնությունը, որոնք ստորագրահավաք են իրականացրել՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատելու պահանջով։ Նա հարցրեց՝ իսկ այդ երգիչները ի՞նչ էին հայտարարում 2008 թվականի մարտի 1-ին։ «Էդ երգիչները սպասարկել են իշխանությանը և ոչ թե ժողովրդին»,- ասաց Քոչարյանը։ Պատգամավորը ասաց, որ դրանով այդ մարդիկ չեն ցանկանում, որ Մարտի […]

̰
Վերջին օրերին կրկին ակտիվացել է հակապատվաստումային քարոզը. առողջապահության նախարարություն

14:03 19.12.2019

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է պարզաբանում: «Վերջին օրերին կրկին ակտիվացել է հակապատվաստումային քարոզը: Որոշ անձինք, որոնք նախկինում հայտարարում էին, թե իրենք դեմ չեն պատվաստումներին, այլ ուղղակի բարձրաձայնում են ոլորտում առկա խնդիրները, այժմ ակնհայտորեն նշում են, որ դեմ են բոլոր պատվաստումներին: Տեղական հեռուստաընկերություններից մեկով եթեր հեռարձակվող մի հաղորդման շրջանակում, քննարկելով պատվաստումների թեման, հնչեցվել են այնպիսի մեկնաբանություններ, […]

̰
Ստեփան Սաֆարյանը՝ Վազգեն Մանուկյանի հետ ունեցած հակասությունների մասին

13:52 19.12.2019

«Առաջին իսկ օրվանից իմ ցանկությունն է եղել հստակեցնել, թե մենք ինչով ենք զբաղվում այդ կառույցում: Ես ականատես եմ եղել այդ մարմինը քաղաքական խաղերում օգտագործելու անթաքույց նկրտումների»,- լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը: Նա ասաց՝ գագաթնակետը այն եղավ, երբ Հանրային խորհրդի վերջին նիստում ՀԽ նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը շարադրեց մի բան, […]

̰
Ես որևէ թիմի անդամ չեմ եղել և չեմ փոխել․ Անդրանիկ Քոչարյան

13:47 19.12.2019

«Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր պատասխանել է իր նախկին ընկեր Ռուբեն Հայրապետյանի խոսքերին, որոնց համաձայն՝ Քոչարյանը բազմաթիվ ճամբարներ է փոխել։ «Ես որևէ թիմի անդամ չեմ եղել և չեմ փոխել։ Եթե աշխատել եմ պետական համակարգում, ես կրել եմ պետական պաշտոնյային վայել կեցվածք և սպասարկել եմ միայն պետական շահը»,- ասաց Քոչարյանը։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի […]

̰
Բաղդադին տվեցինք, անցանք. Գագիկ Սուրենյան

13:45 19.12.2019

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաղդադին տվեցինք, անցանք: Ժամը 13։30 դրությամբ Բաղդադում +18, Իջևանում +20, Կապանում +18, Դիլիջանում +16 աստիճան է»:  

̰
Հանրային խորհրդի նախագահ դառնալն իմ մանկության երազանքը չի եղել. Ստեփան Սաֆարյան

13:38 19.12.2019

Հայաստանի կառավարությունն այսօր միաձայն քվեարկությամբ քաղաքագետ Ստեփան Սաֆարյանին նշանակեց Հանրային խորհրդի նախագահ: Սաֆարյանը խոստացավ հանրության ձայնը հասցնել կառավարությանը և օգտակար լինել խորհուրդներով: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Սաֆարյանը տեղեկացրեց՝ նախնական զրույց ունեցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նա նշեց՝ հիմնական ուղղությունները, որ նախանշել են, օրենսդրական փոփոխություններն են, այդ թվում՝ «Հանրային խորհրդի մասին» օրենքի փոփոխությունը, որը […]

̰
Դատապարտյալը բռունցքի մեջ թմրամիջոց էր թաքցրել

13:25 19.12.2019

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 18։50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն անձնական խուզարկության են ենթարկել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հիմնարկ վերադարձված դատապարտյալ Ն․ Պ․-ին։ Վերջինիս մոտ հայտնաբերել են բռունցքի մեջ թաքցրած պոլիէթիլենային փաթեթ, որում առկա են եղել դեղատներում ազատ վաճառքն արգելված «PGN-300» մակնշմամբ «Պրեգաբալին» (Լիրիկա) տեսակի 6 գրամ քաշով 11 դեղապատիճ և 2 գրամ […]

̰
Տեղեկատվություն Խոստիկյան եղբայրների կողմից կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ քննված քրեական գործի վերաբերյալ

13:19 19.12.2019

ՀՀ  կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացի Խոստիկյանի բողոքի առնչությամբ` հարկ ենք համարում հայտնել, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննված հիշյալ քրեական գործով ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ կատարված հանցագործությունների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ  քննությունն ապահովելու, բազմադրվագ քրեական գործի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու […]

̰
Վարչապետը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Բարձրագույն ԵՏՀ հանդիպումներին

13:18 19.12.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 20-ին աշխատանքային այց կկատարի Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Հայաստանի վարչապետը կմասնակցի Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի նեղ և ընդլայնված ձևաչափերով հանդիպումներին: Նախատեսվում է համատեղ փաստաթղթերի ստորագրում և հայտարարություն զանգվածային լրատվության միջոցների համար: Սանկտ Պետերբուրգում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի նաև ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների […]

̰
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արձանագրել է իրավախախտման 42 դեպք

13:12 19.12.2019

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 02-ից 06-ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ: Նշված է, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 42 դեպք, որից 26 դեպքով հաշվարկվել է 14.697.215 […]

̰
Տիգրան Ավինյանը ներդրումների վերաբերյալ տեսանյութ է ներկայացրել

13:05 19.12.2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է տեսանյութ արևային էներգետիկայում 300-320 միլիոն ԱՄՆ դոլար ներդրումների, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և ռազմավարական նշանակություն ունեցող օտարերկրյա ներդրումներին աջակցելու մասին։

̰
Մշակույթի շուրջ 60 գործիչներ հանդես են եկել Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հայտարարությամբ

13:04 19.12.2019

Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախումբը հրապարակել է Հայաստանի և Ռուսաստանի արվեստի և մշակույթի շուրջ 60 հայազգի գործիչների հայտարարությունը, որով կոչ են անում ազատել կալանքից Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Ինչպես հայտնում է 2rd.am-ը, հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Մենք գնահատականներ չենք տալիս: Մենք իրավական նրբությունների մեջ չենք մտնում: Մենք դատավորի կեցվածք […]

̰
Ներխուժել են դռնից և պատուհանից. Նաիրա Զոհրաբյանն ահազանգում է

12:58 19.12.2019

Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ  պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում հայտնել է, որ գիշերը ներխուժել են «Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am կայքի խմբագրություն: «Ներխուժել են դռնից և պատուհանից, ամբողջ խմբագրությունը տակնուվրա է արված: Կոչ եմ անում իրավապահներին  շուտափույթ պարզել` ինչ է տեղի ունեցել, ովքեր են ներխուժել խմբագրություն»:

̰
BACK_TO_TOP