TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+20.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

16:51 18.12.2019

ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ, կառավարական պատվիրակություն գործուղելու մասին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, պատվիրակության կազմում ընդգրկված է նաև ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը և այլք: Գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դրվում է […]

̰
Երեխաների ապօրինի որդեգրման գործով երեք անձ է ձերբակալվել

16:47 18.12.2019

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման գործով երեք անձ է ձերբակալվել: «Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում մի խումբ անձանց կողմից նախնական […]

̰
Եվ կրկին վարազների մասին

16:40 18.12.2019

«Եվ կրկին վարազների մասին». այս խորագրով տեսանյութ է հրապարակել WWF Armenia-ն: Տեսանյութի հեղինակն ընձառյուծի խնամակալն է:

̰
Ստյոպա Սաֆարյանը վարչապետից Հանրային խորհրդի նախագահ նշանակվելու առաջարկ է ստացել

16:38 18.12.2019

Հանրային խորհրդի նախագահ կարող է նշանակվել քաղաքագետ, ՀԽ անդամ Ստյոպա Սաֆարյանը: Այս մասին նա առաջարկ արդեն ստացել է, և դեկտեմբերի 18-ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրա թեկնածությունը կներկայացնի կառավարության հաստատմանը: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Ստյոպա Սաֆարյանը: «Պարոն վարչապետը առաջարկել է, ես ընդունել եմ: Ինչով կարող եմ, օգտակար կդառնամ այդ կառույցի աշխատանքները կազմակերպելու […]

̰
Քոչարյանի նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի համարելու մասին վերաքննիչ բողոքի քննարկումն ավարտվեց

16:33 18.12.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր Վերաքննիչ քրեական դատարանին է ներկայացրել Ռ․ Քոչարյանի նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի համարելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքը։ Այս մասին հայտնում է ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական գրասենյակը: Պաշտպանը հարցականի տակ է դրել այն, որ արդյո՞ք դատարանը վերաբերելի և բավարար հիմքեր է բերել գրավը մերժելու […]

̰
20 տոկոս շահութահարկի պատճառով հայկական ընկերությունները չեն գրանցվում տեղական շուկայում

16:30 18.12.2019

Հայկական տեխնոլոգիական ընկերությունները գրանցվում են այլ երկրներում: Դրա պատճառներից մեկը 20 տոկոս շահութահարկն է: Այսօր այս մասին ասել է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը: «Տեղական ընկերությունների դեպքում հիմնական խոչընդոտը շահութահարկի բարձր տոկոսն է, իրենք նախընտրում են տանել որևէ ազատ տնտեսական գոտում գրանցել ընկերությունը, այնտեղ գեներացնեն գումարը, բայց շահութահարկ չվճարեն, հիմա ընկերություններ կան, որ բավական լուրջ գումարներ […]

̰
Ձերբակալվել է Ռազմիկ Աբրահամյանը

16:28 18.12.2019

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ձերբակալվել է «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության (Հանրապետական ծննդատան) տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը: «ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող […]

̰
Հայտնեցի երկրի վերափոխման դեմոկրատական գործընթացը պաշտպանելու մեր վճռականության մասին. Շիրինյանը՝ վարչապետի հետ հանդիպման մասին

16:22 18.12.2019

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին: «Երեկ տեղի ունեցավ ՀՀ վարչապետի հետ իմ հանդիպումը, որի ընթացքում քննվեցին Հայաստանի Հանրապետության առջև ծառացած արտաքին ռազմավարական և ներքին քաղաքական մարտահրավերները: Անդրադարձ եղավ նաև քաղաքագիտության՝ որպես պետականության կայացման ու զարգացման հիմնարար նշանակությանը, մասնավորապես՝ ուսանողության կողմից այդ գիտելիքների յուրացմանը: Ես նորից իմ […]

̰
Քննարկվել է ԿԳՄՍ նախարարության 2020 թ. բյուջետային հատկացումների հայտը

16:03 18.12.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թվականի բյուջետային հատկացումների հայտը: Քննարկումը ծավալվել է նախարարության 2020թ. առաջնահերթությունների, գերակա խնդիրների, միջոցառումների և բարեփոխումների շրջանակում անելիքների շուրջ։ Նախ քննարկվել են հանրակրթության ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ ուսումնական հաստատությունների արդյունավետության բարձրացման […]

̰
Երևանում ձևավորվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախումբ

15:58 18.12.2019

Երևանում ձևավորվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախումբ: Այդ մասին այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր, նախկին դաշնակցական Աղվան Վարդանյանը՝ տեղեկացնելով, որ հանձնախմբի համակարգողը ինքն է: Հիմնական կազմի մյուս անդամների մասին տեղեկություններ չի հայտնել: «Շանթ» հեռուստաընկերությունը, հավատարիմ մնալով իր ձեռագրին, ստեղծված հանձնախմբի վերաբերյալ պարզաբանումներ է խնդրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ […]

̰
Դատարանը մերժեց Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը

15:24 18.12.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտակ Թադևոսյանի նախագահությամբ, քիչ առաջ մերժեց Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Վահագն Հարությունյանին կալանավորելու ՀՔԾ քննիչի միջնորդությունը: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը: Հիշեցնենք՝ Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունը երրորդ միջնորդության քննությունն սկսվել էր դեկտեմբերի 13-ին, շարունակվել՝ երեկ, ինչից հետո էլ դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ:

̰
Մահակով ցուցմունք կորզելու դեպքի հետքերով. SHANTNEWS.am-ի անդրադարձը

15:22 18.12.2019

Նոյեմբերի 21-ին համացանցում հայտնված «Հայրենի ոստիկանները հակագազով և մահակով ցուցմունք են կորզում» վերտառությամբ տեսանյութի հրապարակումից հետո դեռ որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել. միայն Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորություններն են դադարեցվել: Այս իրավիճակի վերաբերյալ իրենց վրդովմունքն են հայտնել իրավապաշտպաններն ու տուժողի իրավահաջորդը նախօրեին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Նրանք կարծում են, որ տեսանյութն արդեն բավարար հիմք […]

̰
Վանաձոր-Դիլիջան ճանապարհից մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը․ կա 1 զոհ, 2 վիրավոր

15:21 18.12.2019

Դեկտեմբերի 17-ին` ժամը 18:30-ի սահմաններում, «Նիսան Իքս Տրաիլ» մակնիշի մեքենան Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 33-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը․ 47-ամյա վարորդը և 45-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 72-ամյա Լեյլի Մխիթարյանը տեղում մահացել է: Կատարվում է քննություն։

̰
«Գազպրոմ Արմենիայի» 2020-2024թթ. ներդրումային ծրագիրը հաստատված է

15:18 18.12.2019

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիայի» 2020-2024թթ. ներդրումային ծրագրին, որի արժեքը 61 մլրդ դրամ է: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ գազատարները խորհրդային ժամանակներից են, որոնց վրա ներդրումներ չեն արվել. «Այդպես շահագործվում են, բայց շահագործումն իրականացվում է անվտանգ»: Նա նաև ընդգծեց, որ զարգացման ծրագրեր կան, […]

̰
Ստյոպա Սաֆարյանը կնշանակվի Հանրային խորհրդի նախագահ. Armtimes.com

15:14 18.12.2019

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հանրային խորհրդի նախագահ է նշանակվելու քաղաքագետ, ՀԽ անդամ Ստյոպա Սաֆարյանը: Վաղը կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սաֆարյանի թեկնածությունը ներկայացնելու է կառավարության հաստատմանը: Տեղեկությունը կայքի հետ զրույցում հաստատել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: «Հանրային խորհրդի մասին» օրենքի համաձայն՝ Հանրային խորհրդի 45 անդամների կազմի ձևավորումից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, ՀՀ վարչապետը 45 անդամներից […]

̰
Գյումրին հավակնում է դառնալ Հայաստանի երկրորդ տեխնոլոգիական կենտրոնը

15:10 18.12.2019

Գյումրին հավակնում է դառնալ Հայաստանի երկրորդ տեխնոլոգիական կենտրոնը: Այս մասին այսօր տեղի ունեցած ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը: Գյումրու տեխնոպարկն ունի 860 ուսանող, 35 ընկերություններ են տեղակայված այնտեղ, նախարարը կարևորել է «Սինոփսիսի» ներկայացվածությունը Հայաստանի երկրորդ քաղաքում: Երրորդ քաղաքում ևս առաջընթաց կա: «Վանաձորում 20 ընկերություն կա, 370 ուսանողներ են վերապատրաստվել, հաջորդ տարի […]

̰
Մեքենան իմ անձնականը չէ. Մարիամ Փաշինյանի արձագանքը մամուլում հայտնված տեղեկություններին

14:57 18.12.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ արձագանքել է իր համար ձեռք բերված մեքենայի վերաբերյալ մամուլում հայտնված որոշ տեղեկությունների: «Վստահ եմ՝ գրեթե բոլորը գիտեն, թե որն է իրականություն, որը՝ սուտ քարոզչություն: Ես ապրում եմ պարզ, սովորական մարդկային կյանքով, և հենց դա է պատճառը, որ իրենք ավելի են վրդովվում, ինչն էլ կրկնապատկում […]

̰
Սունդուկյանի անվան թատրոնի տանիքից դուրս եկող ծուխը թողել է հրդեհի տպավորություն

14:47 18.12.2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 18-ին` ժամը 08:05-ին, 911 ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքում ծուխ է նկատվում: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Պարզվել է, որ Գրիգոր […]

̰
Հայ երիտասարդներին Սիլիկոնյան հովտում ուսանելու համար կրթաթոշակ կտրամադրվի

14:45 18.12.2019

Կառավարությունը պետական կրթաթոշակ կտրամադրի հայ երիտասարդներին՝ ուսանելու Սիլիկոնյան հովտում: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Ընտրված հայ ձեռներեցների ուսման հետ կապված բոլոր ծախսերը հոգալու է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը: ✔️ Ծրագրի մանրամասներին և դիմելու կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

̰
Մթերային խանութում դեղորայքի վաճառքը կասեցված է. ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին

14:41 18.12.2019

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վարչական վարույթ է հարուցել` հիմք ընդունելով քաղաքացու դիմում-բողոքը։ Մթերային խանութում դեղորայքի վաճառքը կասեցված է: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը: Բողոքի համաձայն՝ Կոտայքի մարզի Արգել գյուղում գործող անհատ ձեռնարկատիրոջը պատկանող դեղատանը կասկածելի է լիցենզիայի առկայությունը։ Բացի դրանից՝ դեղերը վաճառվում են խանութում՝ մթերքի հետ մեկտեղ՝ ոչ […]

̰
Տերմինալից կատարված գողությունը  բացահայտվել է

14:34 18.12.2019

Հոկտեմբերի 25-ին ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ Թաիրով համայնքի Մայրաքաղաքային փողոցի մթերային խանութի դիմացի վճարային տերմինալից գումար են գողացել։ Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով և կատարված քննությամբ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Երևանի 33-ամյա մի բնակիչ։ Նա դեկտեմբերի 17-ին ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին: Նախաքննությունը շարունակվում է:

̰
Ալիև-Մամեդյարով պլանը տապալված է, ու մնում է կրակելը. Ս․ Սաֆարյանը՝ սահմանին կրակոցների մասին

14:30 18.12.2019

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-երի բացած կրակին: «Տավուշում Ոսկեվան-Բաղանիս-Ոսկեպար-Կոթի գծով հրադադարի ռեժիմի խախտումը՝ հայկական դիրքերի ու բնակավայրերի վրա բացված կրակը, միանշանակ կրակոց էր Բրատիսլավայում նախարարական մակարդակով հանդիպման ու ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության վրա, որի ճնշող մեծամասնությունը վերաբերում էր անվտանգության ու վստահության միջոցների ամրապնդմանը, ինչը հայկական կողմի առաջադրած նպատակներն […]

̰
Ինչո՞ւ հայ բլոգերները չեն կարողանում օգտվել YouTube-ի կոնտենտից

14:25 18.12.2019

Հայ բլոգերները կամ յութուբյան ալիք ունեցողները YouTube-ի կոնտենտից օգտվելու խնդիր ունեն, ի՞նչն է պատճառը, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հարցին է անդրադարձել ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը: «YouTube-ի հետ կապված երեք ճակատով աշխատում ենք, մեկը՝ պաշտոնական խողովակներն են, Կոնգրեսում հայերի բարեկամների խումբ ունենք, որոնց ընդունել եմ ու գրություն եմ փոխանցել, որ […]

̰
Ի՞նչ քայլեր են կատարվում, որպեսզի Google Maps-ի վրա հստակեցվեն Արցախի սահմանները

14:17 18.12.2019

«Google Maps-ի խնդիր ունենք, որպեսզի ուղղվի, երբ որ ճանապարհը կառուցվում է, քարտեզի վրա ադրբեջանական անկլավներ է ցույց տալիս սահմանի վրա, որը լուրջ խնդիր է, նաև Արցախի ոչ բաժանված լինելն է քարտեզի վրա, այս մասով ևս աշխատանք ենք իրականացնում»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Նա նշել է, որ […]

̰
Դատախազությունը հրապարակել է խոշտանգումների վերաբերյալ վիճակագրություն

14:10 18.12.2019

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Քանի որ վերջին շրջանում քաղաքացիական հասարակության շրջանում ակտիվացել են քննարկումները խոշտանգումների թեմայով, հարկ եմ համարում հայտնել հետևյալ տեղեկատվությունը: 2019 թվականին հոկտեմբերի 1-ին դրությամբ, այսինքն՝ առաջին 9 ամիսների ընթացքում, միայն ՀՀ Քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի /խոշտանգում/ հատկանիշներով քննվել է 44 քրեական գործ, որից 3 […]

̰
Հայաստանը բարձր տեխնոլոգիական ոլորտում կանանց ներգրավվածությամբ աշխարհի առաջատարների թվում է

14:02 18.12.2019

Կանանց ներգրավվածությունը բարձր տեխնոլոգիական ոլորտում շուրջ 38 տոկոս է, այս առումով Հայաստանն աշխարհի առաջատարների թվում է. այսօր հրավիրված տարեվերջյան մամուլի ասուլիսում ներկայացրել է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը: Նա նաև անդրադարձել է Պետական աջակցության մասին օրենքի շրջանակներում արտոնություն ստացող ընկերություններին: Շուրջ 230 նորաստեղծ ընկերություն է դիմել, ըստ Արշակյանի մոտ 1200 աշխատատեղ է  ստեղծվելու: «Ունենք Սփյուռքից դիմած […]

̰
Գողության փորձ նորաձևության սրահից

13:54 18.12.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, նորաձևության սրահ ապօրինի մուտք գործելու և առերևույթ գողության փորձ կատարելու դեպքի հանգամանքները: Նախնական տվյալներով` 2019թ. նոյեմբերի 2-ին, ՀՀ  ոստիկանության Կենտրոնական բաժնում Սարյան փողոցի ներաձևության սրահի մենեջերը հաղորդում է տվել այն մասին, […]

̰
«Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով

13:36 18.12.2019

Այսօր նախատեսված «Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդը չի կայանա, քանի որ մինչև վերջնաժամկետի լրանալը (երեկ ժ. 18:00) հայտ չի գրանցվել։ Սրանից հետևում է, որ հաջորդ փուլում աճուրդի մեկնարկային գինը կլինի 5%-ով նվազ, իսկ ամսաթվի մասին լրացուցիչ կհայտնեն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

̰
Մեր մասին շատ են խոսում, տարբեր բաներ հորինում և բամբասում. Ալեն Սիմոնյանի շնորհավորանքը Հայկ Մարությանին

13:31 18.12.2019

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է քաղաքապետ Հայկ Մարությանի ծննդյան օրն ու գրառում արել. «Մեր մասին շատ են խոսում, տարբեր բաներ հորինում և բամբասում, իսկ մենք արդեն քանի տասնամյակ է անում ենք ամենադժվար գործերից մեկը` մեր ընկերությունը փշերի միջով տանում ենք դեպի աստղեր: Շնորհավոր ծնունդդ, Hayk Marutyan ջան»,- գրել է նա:

̰
Ամանորին ընդառաջ՝ պարոն Աշոտյանին մաղթում եմ լիքը սեր. Էդմոն Մարուքյան

13:22 18.12.2019

Շարունակվում է Արմեն Աշոտյան-Էդմոն Մարուքյան հեռակա լեզվակռիվը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանի՝ իր հասցեին արված արտահայտություններից մեկը, կից նշել. «Կարծես թե, Արմեն Աշոտյանը սիրո և ուշադրության պակաս ունի։ Իշխանությունը կորցնելուց հետո սիրող ու փաղաքշող շեֆեր, օգնականներ, տեղակալներ և ինչու չէ նաև երիտհանրապետականներ այլևս չկան։ Այլ […]

̰
BACK_TO_TOP