TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստանն և Ավստրիան համագործակցելու են շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում

23:19 11.12.2019

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում այսօր Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության և Ավստրիայի Հանրապետության կայունության և զբոսաշրջության դաշնային նախարարության միջև կնքվել է համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Հուշագիրը ստորագրել են Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ու Ավստրիայի Հանրապետության կայունության և զբոսաշրջության դաշնային նախարար Մարիա Պատեկը։ Հուշագիրը նպատակ ունի […]

̰
Դիմում եմ խնդրանքով Հայաստանի իշխանություններին և ՀՀ ԱԺ պատգամավորներին, ՀՀ ոստիկանությանը․ Վ․ Թումասյան

22:38 11.12.2019

«Շիրակ Կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը խնդրանքով դիմել է Հայաստանի իշխանություններին և ՀՀ ԱԺ պատգամավորներին, ՀՀ ոստիկանությանը: «Այս պահին Շիրակ կենտրոնին հասցեագրված վառելափայտով բարձված մեքենան կրկին տարվել է Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին: Վառելափայտը օրինական ճանապարհով ձեռք բերելու բոլոր փաստաթղթերը առկա են: Ամեն օր ցրտահարության վտանգից սարսափած, հարյուրավոր ծայրահեղ աղքատ մարդիկ, տնակներում պատսպարված միայնակ տարեցներն […]

̰
Գյումրին պատրաստվում է Ամանորին․ Փաշինյանը լուսանկար է հրապարակել

22:25 11.12.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու կից գրել․ «Գյումրին պատրաստվում է Ամանորին-2:)»։

̰
29-ամյա երիտասարդը թոշակ հատկացնելու պատրվակով մտել էր տուն ու փող գողացել

22:12 11.12.2019

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզներն, իրացնելով բնակարանային գողության վերաբերյալ ստացած օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 8-ին Սեբաստիա փողոցում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել 29-ամյա մի երիտասարդի, որը Երևանի բնակիչ է։ Շենգավիթի ոստիկանները հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ բերման ենթարկվածը երիտասարդը դեկտեմբերի 7-ին թոշակ հատկացնելու պատրվակով մտել է Եղբայրության փողոցի տներից մեկն ու, […]

̰
Արմավիրի մարզի Արևիկ գյուղում 10-րդ դասարանի աշակերտը դանակահարել է նույն դպրոցի մեկ այլ աշակերտի

22:03 11.12.2019

Դեկտեմբերի 10-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում, այս մասին տեղեկացնում է Shamshyan.com–ը։ Ոստիկանության Արմավիրի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 11։00-ի սահմաններում Արևիկ գյուղի բնակիչ՝ նույն գյուղի դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ, 15-ամյա Խ. Ս.-ն վիճաբանել է համագյուղացի՝ 16-ամյա Ն. Մ.-ի հետ, ով նույնպես սովորում է նույն գյուղի դպրոցում։ Վիճաբանության ժամանակ […]

̰
Տղամարդը կնոջ մասին արատավորող տեղեկություններ չհրապարակելու դիմաց 9.6 մլն դրամ և 3 մլն դրամի զարդեր է ստացել և հերթական 1.7 մլն-ը շորթելու պահին բռնվել

20:59 11.12.2019

Դեկտեմբերի 4-ին մի կին ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում էր տվել, որ սոցցանցերից մեկով ծանոթացել է Հրազդանի բնակիչ մի տղամարդու հետ, որի հետ հետագայում ինտիմ կապի մեջ են գտնվել։ Այնուհետև տղամարդը կնոջ մասին արատավորող տեղեկություններ չհրապարակելու, ինչպես և կնոջ երեխաների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, նրանից պահանջել ու ստացել է ընդհանուր 3,000,000 դրամի ոսկյա զարդեր և 9 […]

̰
Արդարադատության նախկին նախարարը ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի վերաբերյալ փաստարկներ է ներկայացրել

20:34 11.12.2019

Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը Pastinfo.am–ում որոշ դիտարկումներ է ներկայացրել Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու նախագծի վերաբերյալ։ Արդարադատության նախարարը 2019թ. դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովում ներկայացրեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծը, որով առաջարկվում է մինչև 2018 թվականի ապրիլ ամիսը նշանակված՝ սահմանադրական դատարանի դատավորների համար ներդնել վաղ կենսաթոշակի կառուցակարգը: Մասնավորապես, […]

̰
Ոստիկանները թարմ հետքերով բացահայտեցին 16-ամյա պատանու դանակահարության դեպքը

20:30 11.12.2019

Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 13։15-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում «Արամյանց» բժշկական կենտրոնից ահազանգ է հնչել, որ «կրծոսկրի և աջ ազդրի հարթ եզրերով վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 16-ամյա մի երիտասարդ։ Րոպեներ անց նա տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղից ևս հնչել է նույնաբովանդակ ահազանգ։ Արագ արձագանքած ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզներն ու անչափահասների գործերով ծառայողները […]

̰
Շենգավիթում բացվել է Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը

20:09 11.12.2019

Կարմիր ժապավենի կտրման արարողությամբ այսօր ազդարարվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Շենգավիթի Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացումը: Այսուհետ, նորաբաց կենտրոնը մեկ պատուհանի սկզբունքով սոցիալական ծառայություններ կմատուցի տարեկան ավելի քան 15.000 քաղաքացու։ «Համաշխարհային բանկի աջակցությամբ՝ մենք համալիր սոցիալական ծառայությունների տարածքային հերթական կենտրոնն ենք բացում Երևանում, որը պետք է ծառայություններ մատուցի տարեկան ավելի քան 15000 […]

̰
Ի՞նչ է արել ամբաստանյալը տանիքին. Սմբատ Բարսեղյանի ցուցմունքը

20:00 11.12.2019

ՊՊԾ գնդի գրավման գործով այսօրվա դատական նիստի ժամանակ ցուցմունք է տվել ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանը: Հիշեցնենք ՝ նա մեղադրվում է երկու ոստիկանի՝ Արթուր Վանոյանի և Յուրի Տեփանոսյանի սպանության համար: Ամբաստանյալն իրեն մեղավոր չի համարում: Նախ հարցեր էր ուղղում պաշտպան Տիգրան Եգորյանը: Դրանք վերաբերում էին ոստիկան Յուրի Տեփանոսյանի մահվան հանգամանքներին: Հիշեցնենք՝ այդ ոստիկանն, ըստ գործի նյութերի, սպանվել […]

̰
«Ռադիո Մարիամը» 8 տարեկան է

19:55 11.12.2019

«Ռադիո Մարիամը» Գյումրիում նշում է գործունեության 8 ամյակը: 2011 թվականին ընդամենը կես ժամյա էր եթերը, այնուհետև, կարճ ժամանակ անց, «Ռադիո Մարիամը» ոչ միայն եթերային ժամանակն ավելացրեց, նաև մի քանի տասնյակ հաղորդումներով ներկայացավ ռադիոլսողին: Այժմ «Ռադիո Մարիամ»-ի հաղորդումներն օրական 8 ժամ եթեր են հեռարձակվում «Ռադիո Շանթով», իսկ առցանց հեռարձակումը շուրջօրյա է։ «Ռադիո Մարիամը» հայրենիքը Սփյուռքին կապող […]

̰
Ալեքպոլի լուսանկարների բացառիկ հավաքածուն թվայնացվում է

19:47 11.12.2019

Ալեքսանդրապոլ-Լենինականի, Կարսի ու Թիֆլիսի քաղաքային միջավայրի պատմությունների լուսանկարային եզակի հավաքածու է պահվում Գյումրու «Շալե» կենտրոնում: Քաղաքների պատմությունը այստեղ սկսվում է 1800-ականներից ու հասնում մինչև մեր օրեր: Դրանք պատմում են 19-20-րդ դարերի քաղաքային կենցաղի, տարբեր բնակավայրերի տարազների և հայտնի գերդաստանների մասին։ Լուսանկարներից շատերը մաշված ու գունազրկված են: Դրանց փրկությունը թվայնացումն է: Առաջինը թվայնացումը սկսել են Ալեքպոլյան […]

̰
Վարչապետը ՀԲ տարածաշրջանային տնօրենի հետ քննարկել է համագործակցության օրակարգը

19:30 11.12.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին: Հանդիպմանը ներկա էր ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն: Վարչապետը բարձր է գնահատել ՀԲ հետ համագործակցությունը և ընդգծել, որ գործընկերության շրջանակը լիովին համահունչ է ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթություններին և երկրի զարգացման տեսլականին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2019 թ. Հայաստանի տնտեսությունն […]

̰
Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված հրացաններ. ՊԵԿ

19:08 11.12.2019

Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները Բագրատաշենի սահմանային անցակետում տեսազննման են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Ա. Մ.-ի ավտոմեքենան: Մաքսային հսկողությունից թաքցված ապրանքների առկայության վերաբերյալ կասկած ունենալով` մեքենան ուղեկցվել է խոր զննման անգար: Մաքսային զննման արդյունքում ավտոմեքենայի շարժիչի ծածկոցի տակ հայտնաբերվել է  օդամղիչ 6 հրացան, որոնք, ըստ քաղաքացի Ա. Մ.-ի, պատկանում […]

̰
Տոներին ընդառաջ հանձնարարվել է անհանդուրժող լինել ոչ սթափ վիճակում գտնվող և երթևեկության խախտումներ կատարող վարորդների նկատմամբ  

19:07 11.12.2019

Դեկտեմբերի 11-ին Ճանապարհային ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը։ Մասնակցում էին Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմն ու ստորաբաժանումների ղեկավարներն ու հրամանատարները։ Եգոր Կարապետյանը Ճանապարհային ոստիկանության բոլոր ստորաբաժանումներին հանձնարարեց դեկտեմբերի 14-ից անցնել ուժեղացված ծառայության։ Նպատակը նախատոնական և տոնական օրերին հանրապետությունում անվտանգ երթևեկության ապահովումն է։ Մայրաքաղաքի գրեթե բոլոր խաչմերուկներում […]

̰
Մենք եկեղեցաշինության համար կաշխատինք, ոչ թե կործանման. Սահակ եպիսկոպոս Մաշալյան

18:47 11.12.2019

SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը Ստամբուլից ներկայացնում է Պոլսի նորընտիր պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանի առաջին հանրային խոսքը` որպես պատրիարք. «Մենք եկեղեցաշինության համար կաշխատինք, ոչ թե կործանման: Ես կշնորհավորեմ նաև Արամ Սրբազան եղբորս և իրեն կողմնակից ժողովրդի համար: Թող Աստված և մեկս մեկուս ներենք անվայել շարժումները, խոսքերը»: Ամբողջական խոսքը դիտել տեսանյութում:

̰
Զինված ուժերի ԳՇ պետը հետևել է զորակոչի նախապատրաստմանը

18:38 11.12.2019

Դեկտեմբերի 10-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան: Հավաքակայանում ՀՀ ԶՈւ ԳՇ պետն անցկացրել է 2019թ. երկրորդ զորակոչի կազմակերպման աշխատանքներին ընդգրկված անձնակազմի շարային ստուգատես, տեղում դիտարկել զորակոչի նախապատրաստական աշխատանքները, ներգրավված ծառայությունների և ստորաբաժանումների պատրաստությունը: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին ներկայացվել են զորակոչիկների դիմավորման, ընդունման, հանդերձավորման կետերում, բուժզննման […]

̰
Տոնոյանը արտերկրում գտնվողներին հորդորել է վերադառնալ, կանգնել զինհաշվառման, այլապես չեն խուսափի քրեական հետապնդումից

18:35 11.12.2019

Դեկտեմբերի 11-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2019թ. ամառային զորակոչի արդյունքները և քննարկվել ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման հարցերը: Նիստին մասնակցել են ՀՀ առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարները, զորակոչին ընդգրկված գերատեսչությունների ներկայացուցիչներ, մարզպետներ, Երևանի քաղաքապետը: Նիստի ընթացքում ներկայացվել են 2019թ. ամառային […]

̰
Գյումրիի ճանապարհների վերականգնման համար 2020թ. կհատկացվի 9.4 մլրդ դրամ

18:29 11.12.2019

ՀՀ Կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ 2020թ. բյուջեով ճանապարհաշինությանն ուղղվող ծախսերը կավելանան 91%-ով՝ կազմելով 110.2 մլրդ դրամ: «Հյուսիս-հարավ» ծրագրի շարունակման համար պետական բյուջեով հատկացվելու է 25.9 մլրդ դրամ՝ 2.4 անգամ ավելի գումար, քան 2019-ին: Գյումրիի քաղաքային ճանապարհների վերականգնման համար 2020-ին հատկացվելու է 9.4 մլրդ դրամ՝ գրեթե 3 անգամ ավելի, […]

̰
Գյումրիի բյուջեի հանրային քննարկում դատարկ դահլիճում

18:26 11.12.2019

Ավագանու 5 անդամ, բաժնի 1 պետ, հասարակական կազմակերպությունների 3 ներկայացուցիչ… Գյումրիի գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկումը միայն այսքանին էր հետաքրքրել: Մինչև քննարկման ավարտը դահլիճի աթոռների մեծ մասը դատարկ մնաց: Այդուհանդերձ, քաղաքային բյուջեի գլխավոր թվերը հրապարակվեցին` 3 մլրդ 992 մլն 6 հազար դրամ, որից 2 մլրդ 381 մլն 8 հազար դրամը պետական դոտացիան է, այսինքն` Գյումրիի քաղաքապետարանի […]

̰
Ծննդյան վկայականով անձը չի կարող երկրից դուրս գալ. խորհուրդներ ճամփորդել ցանկացողներին

18:16 11.12.2019

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից հետևյալ հայտարարությամբ են հանդես եկել՝ դիմելով քաղաքացիներին. «Մոտենում են տոնական ոչ աշխատանքային օրերը: Ճամփորդել ցանկացողներին խնդրում ենք նախապես կարգավորել փաստաթղթերը, ստուգել անձնագրերի վավերականության ժամկետները, եթե ոչ բիոմետրիկ անձնագիր է, դրանում առկա օտարերկրյա պետությունում վավերականության կնիքի ժամկետը: Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ ծննդյան վկայականով անձը չի կարող երկրից դուրս […]

̰
ՅՈՒՆԻՍԵՖ-ը լավ օրինակ է, թե ինչպես է հնարավոր ուժերը միավորելով լավ արդյունքների հասնել. նախագահ

18:06 11.12.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչային և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան թիմի մի խումբ ներկայացուցիչների: Նախագահ Սարգսյանը հյուրերին շնորհավորել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության 25-ամյակի առթիվ և գնահատելի համարել այն աշխատանքը, որը իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի թիմի կողմից: «ՅՈՒՆԻՍԵՖ-ը լավ օրինակ է, թե ինչպես մարդիկ, համախմբվելով, միավորելով իրենց ուժերը, կարող են հասնել լավ […]

̰
Եվրոպական դատարանի համար Թալիշում Խալափյանների ընտանիքի անմարդկային խոշտանգումը բավարար հիմք չէ՞. Զոհրաբյան

18:01 11.12.2019

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հետ քննարկվել են ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ ուղղված բողոքները: Այս մասին հայտնում է հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: «Եվրոպական դատարանի համար Թալիշում Խալափյանների ընտանիքի անմարդկային խոշտանգումը բավարար հիմք չէ՞։ Փաստորեն, Հայաստանի դատական եռաստիճան համակարգի կայացրած խայտառակ վճիռների պատճառով Հայաստանը պետական բյուջեից մինչ օրս վճարել […]

̰
Նախագահը օրենք է ստորագրել

17:42 11.12.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 11-ին ստորագրել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը:

̰
Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

17:36 11.12.2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նյութեր են նախապատրաստվում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ: Ռ. Հայրապետյանը, որը «Զարգացման հայկական բանկ»-ի նախագահն է և «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի փաստացի սեփականատերը, 2012-2018թթ. իր ենթակա աշխատակիցների միջոցով կազմակերպել է հանրապետության մի քանի […]

̰
Բեռնատարի մասնակցությամբ վթար Թբիլիսյան խճուղում

17:29 11.12.2019

Երևանի Թբիլիսյան խճուղում բեռնատարի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել քիչ առաջ։ SHANTNEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ` միմյանց են բախվել բեռնատար «ԶԻԼ»-ը և թեթև մարդատար տաքսի ավտոմեքենան։ Դեպքի մանրամասները ճշտվում են։

̰
Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը հեռարձակվելու է Հանրապետության հրապարակից

17:07 11.12.2019

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այս տարի Ամանորին վարչապետի ուղերձի հետ կապված անակնկալ լուծում է մտածված: «Պատմության մեջ առաջին անգամ ՀՀ ղեկավարի՝ տվյալ դեպքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը հեռարձակվելու է Հանրապետության հրապարակից՝ ուղիղ եթերում»,- գրել է նա:

̰
Պոլսո Հայոց նորընտիր պատրիարքի անցած ուղին

16:40 11.12.2019

Րոպեներ առաջ ավարտվեց Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունը: Պատրիարք ընտրվեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: SHANTNEWS.am-ը ներկայացնում է նրա կենսագրությունից որոշ տվյալներ: Գերշ. Տ. Սահակ եպս․ Մաշալյանը (ավազանի անունով՝ Շահան) ծնվել է 1962թ. Ստամբուլում: 1983թ. հոգևոր սպասավորության է անցել Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանում: 1983-1987թթ. սովորել է Ստամբուլի համալսարանի փիլիսոփայության բաժնում: 1986թ. ձեռնադրվել է սարկավագ՝ ձեռամբ Կ.Պոլսի Հայոց պատրիարք […]

̰
Արտակարգ դեպք Իջևանում. երկաթե ձողով զինված քաղաքացին ներխուժել է համայնքապետարան

16:27 11.12.2019

Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, խուլիգանության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես հաղորդում է SHAMSHYAN.com-ը, ժամը 09:00-ի սահմաններում Իջևան քաղաքի Անկախության փողոցի բնակիչ, 31-ամյա Արման Մ.-ն երկաթե ձողը ձեռքին մուտք է գործել Իջևանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ղալումյանի ընդունարան և մոտ 30 րոպե խանգարել համայնքապետարանի բնականոն աշխատանքը: Արման Մ.-ն կոտրել է համայնքի ղեկավարի ընդունարանի աշխատասենյակի դուռը: […]

̰
«Լուսավոր Հայաստան»-ում հանգել են Մայր օրենքի փոփոխության անհրաժեշտությանը

16:10 11.12.2019

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան»  խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում բարձրաձայնեց, որ դատական համակարգում խնդիրներ կան, բայց դրանք չի կարելի «ճգնաժամ» որակել: Այդ խնդիրների լուծումները, ասում է, իրենք տեսել են, տեսնում են ու կտեսնեն: Որպես խնդիրների հիմնական լուծում` պատգամավորն առաջ է քաշում սահմանադրական փոփոխությունները. «Դատական համակարգի լուրջ բարեփոխումները, ինչպես էլ դիտարկենք, հանգում […]

̰
BACK_TO_TOP