15:02 09.12.2019
Ապրիլյան պատերազմի դրվագները քննող խորհրդարանական հանձնաժողովը ուսումնասիրել է պաշտպանության նախարարության տրամադրած 2684 էջ գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթեր, որոնք վերաբերել են հետախուզական, օպերատիվ կառավարման և այլ հարցերի։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ 6 ամսում քննվել է 10 զինծառայող։ Հիմա, ըստ Քոչարյանի, հանձնաժողովը կազմել է 40 պաշտոնյայից կազմված ցանկ, […]
14:57 09.12.2019
Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի և մանկաբարձ-գինեկոլոգ, ՀՀ վաստակավոր բժիշկ Ռազմիկ Աբրահամյանի դեմ հարուցված քրեական գործով այսօրվա նիստում նախկին փոխնախարարը չընդունեց մեղադրանքը, իսկ Ռազմիկ Աբրահամյանն ասաց, որ ընդունում է մեղադրանքը՝ որոշակի վերապահումներով: Դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման հետևյալ կարգը. նախ՝ հետազոտել քրեական գործի գրավոր ապացույցները, հետո` լսել վկաներին, այնուհետև ամբաստանյալներին: Պաշտպանական կողմը միջնորդեց այս փուլում, երբ […]
14:53 09.12.2019
10-ամյա Գարուշ Թարվերդյանն այսօր դուրս գրվեց հիվանդանոցից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը։ «Հիշեցնեմ, որ պայթուցիկի պայթյունի հետևանքով տղայի բութի ու ցուցամատի ծայրային ֆալանգները անդամահատվել էին, իսկ միջնամատը բժիշկներին հաջողվել էր պահպանել։ Տղան որոշել է` ոչ միայն ինքը այլևս չի գնելու պայթուցիկ, այլ նաև իր ընկերներին չի […]
14:38 09.12.2019
«Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը ՀՔԾ-ում է: Վերջինս հրավիրվել է հարցաքննության: Ինչպես հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը ՀՔԾ-ից՝ Բեգլարյանը լրագրողների հարցերին չի պատասխանել: Վերջինիս փաստաբանը զրուցել է լրագրողների հետ, տեղեկացրել՝ իր պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը: Հիշեցնենք, որ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Պետությունից վատնելու եղանակով առանձնապես […]
14:37 09.12.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» փորձագիտական համաժողովին: Դեկտեմբերի 9-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է որպես կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր և 2003 թվականից նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում։ Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելուց շատ չանցած, նույնիսկ մի քանի օր անց, ես հայտարարեցի, […]
14:32 09.12.2019
ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք հարկ վճարողներ, իրենց ստվերային շրջանառությունը թաքցնելու և առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դիտավորությամբ, […]
14:25 09.12.2019
Կոռուպցիան կասեցնում է մարդկային զարգացումը, պետական միջոցներ չեն հասնում կարևորագույն ոլորտներ: Այս մասին «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» փորձագիտական համաժողովի ժամանակ նշեց Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Շոմբի Շարփը: Նրա կարծիքով՝ կոռուպցիան նաև ի չիք է դարձնում օրենքի գերակայությունը, քայքայում է կառավարությունները: «Ամեն տարի աշխարհում մոտավորապես 1 տրիլիոն դոլար կաշառք է շրջանառվում: Միայն կոռուպցիան վերացնելուց […]
14:05 09.12.2019
Դեկտեմբերի 6-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին և դատարանի Ավան նստավայրի դատավորներին ներկայացրեց դատարանի նորանշանակ դատավորներ Վահե Միսակյանին և Արմինե Մելիքսեթյանին: Հանդիպմանը մասնակցում էին նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամ Անի Մխիթարյանը, Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի […]
13:59 09.12.2019
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կարծում է, որ կոռուպցիայի դեմ պայքարը ցանկացած երկրում, այդ թվում՝ ԱՄՆ-ում և Հայաստանում, պահանջում է վճռականություն, զգոնություն և հեռանկարային ռազմավարություն, պահանջում է կառուցել կայուն պետական հաստատություններ: Այս մասին դեսպանը նշել է «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» փորձագիտական համաժողովին: «Ես ողջունում եմ վարչապետի խոսքը՝ կապված կոռուպցիայի դեմ Հայաստանի հանձնառությանը՝ […]
13:55 09.12.2019
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 08:20-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ջերմուկ-Երևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «Scania» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լևոն Մ.) սահել է ճանապարհի երթևեկելի հատվածում՝ դարձնելով […]
13:50 09.12.2019
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Պետական տուրքի մասին» օրենքում կատարվող լրացումին: «Ծածուկ օրենքի նախագիծ՝ երթևեկության բալային համակարգի տակ թաքնված: Ընդունվեց «Պետական տուրքի մասին» օրենքում կատարվող լրացումը, ըստ որի՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ բողոքներով` բացառությամբ ճանապարհային ոստիկանության […]
13:34 09.12.2019
Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, կից գրառմամբ. «Մարտունի քաղաքի «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնի երեխաների և ծնողների հետ միասին մասնակցում ենք ջրային թերապիայի»։ https://www.facebook.com/wifeofarmenianPM/posts/574702803322280?__xts__[0]=68.ARAQBlA6ve6oy0JsqciXrJ62qLE4C8xzk_M8rFKHC-qLmiexXrUlLxyWHuRgxvRradyK-mzH9NjUSgi6qaDDYoGGYxfmUAORkSMKR7MNEirpd4K5aV-6dx3jTVuDqzUT2DkeBHBWGCtkNL4W16Ej2d7ih2TGqgtgaTff1pQKAv2a8UyfZ8-9oCuazaM-VfG93qGFTSZZZ10BBnNqOxSCcE-Xf5eHin8BMDKq0N4nbBJVDGk5FgJgNaI5exzIrkZPvpLZFA23FOmvcW5D9yjHaA3Logd3Vvh6F1b61_pGm9EqyFKuFjtiTku2Kp0rR9sQhgKLs2A8she8yE90hP7CfhQ&__tn__=-R
13:30 09.12.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակության, բանկոմատից առերևույթ գողության փորձ կատարած և փաստաթղթերի հափշտակություն կատարած անձի ինքնությունը։ Նախնական տվյալներով` 2019թ. հոկտեմբերի 4-ին, ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում Երևանի բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ 03.10.2019թ.՝ […]
13:29 09.12.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է ավտոմեքենաներից կատարված գողությունների երկու տասնյակից ավելի դեպք: Երևանի 30-ամյա բնակիչը կալանավորվել է: Քրեական գործով ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ հունիսից հոկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում Երևանի բնակիչը՝ ծնված 1989թ., ուրիշի գույքի […]
13:28 09.12.2019
«Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան, հաղորդավար Սագօ Արեանը Ստամբուլից տեղեկություններ է հաղորդել Պոլսո պատրիարքարանի ընտրությունների մասին: Նրա խոսքերով` ընտրությունները տեղի են ունեցել 30 եկեղեցիներում, դրանց մասնակցել են բազմաթիվ մարդիկ: Քվեարկածների ընդհանուրը թիվը, ըստ նախնական տվյալների, 13 հազար է: Սագօ Արեանը զրուցել է Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հետ, որը նշել է, որ ժողովրդի այս մասնակցությունը ցույց է տալիս, որ […]
13:24 09.12.2019
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել «Էրմիտաժի» տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն ծննդյան օրվա կապակցությամբ: «Հարգելի Միխայիլ Բորիսովիչ: Շնորհավորում եմ ձեր ծննդյան 75-ամյակը: Դուք ձեզ նվիրել բեղմնավոր գիտական, կազմակերպչական, սոցիալական աշխատանքին` արժանիորեն շարունակելով ձեր հոր` ակադեմիկոս Բորիս Բորիսովիչ Պիոտրովսկու աշխատանքը: Ղեկավարելով «Էրմիտաժը»` Դուք զգալի անձնական ներդրում եք կատարում թանգարանի զարգացման, մեր պատմական, մշակութային, հոգևոր […]
13:15 09.12.2019
Ազգային ժողովում պատգամավորների առնվազն 1/4-ի նախաձեռնությամբ բացվում է նոր քննիչ հանձնաժողով՝ Հայաստանում ցամաքային կանոնավոր ուղևորափոխադրումների խնդիրները ուսումնասիրելու նպատակով։ Նախաձեռնությունը ԲՀԿ խմբակցությանն է։ Խմբակցությունից պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը ներկայացրեց, որ տարբեր ուղղություններով ուղևորափոխադրումների խնդիրներ կան՝ Երևան-Ալավերդի, Երևան-Ստեփանավան և այլն։ Ու թեև այս հարցը բազմիցս քննարկման առարկա է դարձել Ազգային ժողովում, սակայն, ըստ Ծառուկյանի, այդպես էլ լուծում չի […]
13:14 09.12.2019
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ստացված գրության և կից փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրել է «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կոնցեսիոն ակտիվներից պետական սեփականության գույքը հանելու և օտարելու գործընթացում պետական շահերի պաշտպանության հարցը: Այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել նաև ՀՀ պետական գույքի կառավարման […]
13:12 09.12.2019
Թուրքիայի նախագահական տեղեկատվական վարչությունը, ևս մեկ քայլ է արել դեպի Հայոց ցեղասպանության ժխտում՝ ստեղծելով «1915.gov.tr» անվամբ կայք, որի աշխատանքային լեզուն անգլերենն է: Կայքի նպատակ է հռչակված պայքարել «Հայոց ցեղասպանության պնդումների դեմ»: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Թուրքիայի նախագահականի տեղեկատվության վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը, մեկնաբանելով նոր կայքի հիմնումը, ասել է. «Այս կայքը, հենվելով պատմական փաստերի վրա, […]
13:00 09.12.2019
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը: Պլանային պրոֆիլակտիկ աշխատանքները կիրականացվեն 2019 թվականի դեկտեմբերի 10-ին` ժամը 01:00-ից 07:00-ն ընկած ժամանակահատվածում:
12:55 09.12.2019
Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում 2019 թվականին դեկտեմբերի 8-ին կայացած ավագանու ընտրություններում քվեարկված ութ թեկնածուներից յոթը, նախնական տվյալներով, հաղթողներ են ճանաչվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 20 ՏԸՀ-ից, Դդմաշենում գրանցված 1912 ընտրողներից ավագանու ընտրություններին մասնակցել են 584-ը, որոնցից 131-ը քվեարկել են Էդիկ Ղարիբյանի, 105-ը՝ Ռադիկ Մանուկյանի, 84-ը՝ Ժաննա Սարգսյանի, 82-ը՝ Գուրգեն Հովհաննիսյանի, 62-ը՝ Գառնիկ Թադեւոսյանի, 58-ը՝ […]
12:44 09.12.2019
Դեկտեմբերի 9-ին` ժամը 09:21-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մազմանյան փողոցում տեղի է ունեցել փլուզում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մազմանյան փողոցի չբնակեցված տան դիմացի պատը մասնակի փլուզվել է (մոտ 6 քմ). տուժածներ չկան: Առկա է հետագա փլուզման վտանգ […]
12:43 09.12.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Եվրանեսթ» ԽՎ-ում հայկական պատվիրակության գրանցած հերթական հաջողության մասին: «Մեկնարկեցին Եվրանեսթ ԽՎ-ի աշխատանքները, և արդեն իսկ ունենք կարևոր հաջողություններ։ Ադրբեջանական պատվիրակության կողմից հերթական հակահայկական նախաձեռնությունը, փորձերը միջազգային բանաձևերում Մեծամորի ատոմակայանի փակման հարցը դնելու` տապալվեցին, քվեարկությունից առաջ ելույթումս ներկայացրած փաստարկներն ու նաև մասնավոր քննարկումները ԵՄ […]
12:32 09.12.2019
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ աջ ղեկով մեքենաների ներկրման կարգում կատարված փոփոխություններին և գազի գնին: Հարցին՝ ինչո՞վ են պայմանավորված աջ ղեկով մեքենաների ներկրման կարգի փոփոխությունները, ի՞նչ խնդիր կար նախորդ կարգում, որ հիմա թույլ են տալիս մեքենան բերել Հայաստան և այստեղ փոխել ղեկը, Գրիգորյանը պատասխանեց. «Այո´, իրոք որոշակի անհանգստություն կա, որովհետև տեխնիկական […]
12:30 09.12.2019
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է Թուրքիայի Ինտերպոլի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության կայքից: Դեկտեմբերի 6-ին, ժամը 9-ի սահմաններում, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները Երևան-Բուխարեստ չվերթի հաշվառումից հետո բաժին բերման են ենթարկել Վրաստանի 43-ամյա մի քաղաքացու, որը 2013թ. հուլիսի 3-ից հետախուզվում էր Թուրքիայի Ինտերպոլի կողմից գողության, բնակելի շինության անձեռնմխելիության […]
12:22 09.12.2019
Ազգային ժողովում քննարկվում է ոստիկանությանը, ԱԱԾ-ին զուգահեռ, գաղտնալսելու իրավունք տալու մասին հարցը։ Կառավարությունը, սակայն, դեմ է սրան։ Այս մասին հիշատակեցին պատգամավորները՝ տարակուսանք հայտնելով։ Կառավարության անունից արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը բացատրեց, որ ընդհանուր առմամբ կառավարությունը չի բացառում, որ կարող է ոստիկանությանը այդպիսի հնարավորություն տրվել, սակայն խնդիրը ժամանակայնության մեջ է։ Փոխնախարարի պնդմամբ՝ պետք է կազմել ոստիկանության […]
12:20 09.12.2019
«Ես ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանում այլևս չկա համակարգային կոռուպցիա: Իմ պատկերացմամբ` համակարգային կոռուպցիան այն է, երբ կառույցներում որոշակի գումար, հասույթ որոշակի չափաբաժնով հոսում է դեպի վերև և հասնում ամենավերև: Ես կարող եմ հպարտ արձանագրել, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա: Դա չի նշանակում, որ Հայաստանում չկան կոռուպցիոն երևույթներ»,- ելույթ ունենալով Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա […]
12:10 09.12.2019
Ազգային ժողովում քննարկվող նախագծի համաձայն՝ ԱԱԾ-ից բացի, ոստիկանությունը ևս պետք է հնարավորություն ունենա գաղտնալսել մարդկանց։ Հեղինակը իմքայլական Արմեն Խաչատրյանն է, իսկ կառավարությունը մեկ անգամ արդեն դեմ է արտահայտվել այս նախագծին։ «Այսօրվա արտիզանական գործողությունների ֆոնին շատ կարևոր նախաձեռնություն է»,- նախագծի մասին ԱԺ ամբիոնից ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նա, ենթադրաբար, հղում […]