18:58 09.12.2019
«Ամուլսարի պահապանների» խումբը «Ֆեյսբուքում» հայտարարություն է տարածել և հայտնել, որ դեկտեմբերի 9-ին Ջերմուկում տեղի է ունեցել ՀՀ փոխոստիկանապետի, ոստիկանապետի խորհրդականի, ոստիկանության այլ պաշտոնատար անձանց, մարզպետի, Ջերմուկի համայնքապետի և Ջերմուկ համայնքի տասից ավել բնակիչների միջև հանդիպում. «Ինչպես նախապես տեղեկացրել էինք նախատեսվող հանդիպման մասին, այժմ էլ տեղեկացնում ենք հանդիպման ավարտի և ընթացքի մասին։ Այսպիսով, այսօր` դեկտեմբերի 9-ին, […]
18:56 09.12.2019
Ազգային ժողովում համատիրությունների ոլորտի կանոնակարգումների փոփոխությունները քննարկելիս ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ համատիրության վճարը պարտադիր վճար չէ։ Նա ասաց, որ պետք է նայել պայմանագրերը։ Մելքումյանը նշեց, որ համատիրությունների վճարները հիմնականում ծախսվում են աշխատավարձերի վրա ու երբեմն՝ «մի հատ լամպուշկա են փոխում»։ Պատգամավորն ասաց, որ եթե ծառայություններ չեն մատուցվում, ապա բնակիչը […]
18:47 09.12.2019
Կառավարությունում քննարկվում է համատիրությունների ոլորտի կարգավորման համապարփակ նախաձեռնություն, որի մասին այսօր Ազգային ժողովում որոշ մանրամասներ հայտնեց Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Վահագն Վերմիշյանը։ Նա ասաց, որ ձևավորելու են հատուկ բանկային հաշիվներ, և ամեն բնակչի վճարումից հետո երևալու է, թե որ շենքի բնակիչները որքան գումար են վճարել։ Սա, ըստ պաշտոնյայի, թույլ է տալու արդար բաշխել ծախսերը։ Կոմիտեի նախագահը […]
18:40 09.12.2019
Գյումրիի Ջորջ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցի տարածքում 11 հաստաբուն ծառ է հատվել։ Ծառերը կտրելու հանձնարարությունը տվել է դպրոցի տնօրինությունը: Տնտեսական գծով տնօրենի տեղակալը պարզաբանել է, որ ծառերը հատվել են, քանի որ դրանք թեքված են եղել տանիքի վրա, փակել են դասասենյակների լուսավորությունը, իսկ արմատներն այնքան խորն են եղել, որ վնասել են դպրոցի ցանկապատը։ Առանց թույլտվության […]
18:39 09.12.2019
Հակածխախոտային օրենքի նախագծի քննարկման ժամանակ իմքայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանն իր օրինակով բացատրեց, թե ինչ վիճակի մեջ պետք է լինեն ծխողները։ Նա ասաց, որ երբ մի անգամ մտել է օդանավակայանի՝ ծխողների համար նախատեսված սրահ, իրեն «իզգոյ» է զգացել։ Հակոբյանին հուշեցին, որ այդ բառը թարգմանվում է որպես վտարանդի։ Պատգամավորն ասաց, որ հիմա արդեն հազվադեպ է ծխում, բայց […]
18:15 09.12.2019
Իմքայլական Վաղարշակ Հակոբյանի առաջարկած նախագծով փոփոխություններ են նախատեսվում համատիրությունների աշխատակարգերում։ Մասնավորապես նախատեսվում է, որ բնակիչները համատիրության վճարները պետք է վճարեն բանկային փոխանցումներով։ Նախագծի հեղինակի պնդմամբ՝ սա թույլ կտա, որ գումարները վերահսկելի լինեն, ու համատիրությունների ղեկավարները չյուրացնեն կամ ըստ իրենց հայեցողության չծախսեն համատիրության գումարները։ ԼՀԿ խմբակցության պատգամավորները, սակայն, պնդում են, որ նախագիծը դրված նպատակին չի կարող […]
17:59 09.12.2019
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 12:56-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:20-ին, մարվել՝ 13:26-ին: Այրվել են «ՎԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Էդուարդ Ս.) շարժիչի մալուխները և սրահը՝ մասամբ:
17:56 09.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին արձակուրդ է տրամադրվել: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա լրացուցիչ արձակուրդը՝ 2019 թվականի դեկտեմբերի 10-13-ը ներառյալ»,- նշված է վարչապետի որոշման մեջ:
17:48 09.12.2019
ՀՀ ԿԳՄՍ նախարարության սպորտի գծով փոխնախարար Գևորգ Լոռեցյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպանը՝ Լևոն Սահակյանը: Նշենք, որ Լոռեցյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: «Իմ պաշտպանյալը մեղքը չի ընդունել, համաձայն չէ առաջադրված մեղադրանքին, ապավինում է Հայաստանի Հանրապետության արդարադատությանը և հուսով է, որ օբյեկտիվ քննության […]
17:40 09.12.2019
Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսարանից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 4-5-ը Դոնի Ռոստովում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանն աշխատանքային այցով գտնվել է ՌԴ Արմավիր քաղաքում։ Այցի շրջանակում նա հանդիպել է ունեցավ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև մտավորականների և երիտասարդների հետ, որի ընթացքում քննարկվել է հայ համայնքին հուզող հարցերի լայն շրջանակ։ Ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձ […]
17:30 09.12.2019
Комсомольская правда-ն հայտնում է, որ երգիծաբան Եվգենի Պետրոսյանը դեկտեմբերի սկզբին ամուսնացել է իր օգնական Տատյանա Բրուխունովայի հետ: 74-ամյա Պետրոսյանի և 30-ամյա Բրուխունովայի ամուսնության մասին հայտնել են զույգի շրջապատից: Պետրոսյանն ու Բրուխունովան հանդիպել են մի քանի տարի առաջ: Տուլայից եկած աղջիկը նախ` զբաղվում էր Պետրոսյանի նախկին կնոջ՝ Ելենա Ստեպանենկոյի կայքով, իսկ հետո, հանդիպելով Պետրոսյանին, նա կայքի […]
17:21 09.12.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառման շրջանակներում: Նա, մասնավորապես, նշել է. «Ողջունում եմ բոլորիդ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա առիթով Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի հետ համատեղ կազմակերպված այս միջոցառմանը: 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի կողմից ընդունվեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և […]
17:02 09.12.2019
2020-ի բյուջեով կրթության ոլորտին ուղղվող ծախսերը կավելանան 14%-ով՝ կազմելով 161.1 մլրդ դրամ: Այս մասին գրառում է կատարվել կառավարության ֆեյսբուքյան էջում: Գրառմանը կից հրապարակվել է նաև այս լուսանկարը:
17:00 09.12.2019
Քննչական կոմիտեի նախագահը «Համագործակցության համար» մեդալով պարգևատրել է Կոտայքի մարզի դատախազի տեղակալին, ինչպես նաև՝ ոստիկանության Կոտայքի բաժնի մի շարք ծառայողների: Մասնավորապես՝ «Համագործակցության համար» մեդալով պարգևատրվել են Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը և ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ գծով տեղակալ Ալեքսանդր Հակոբյանը՝ 2019 թվականի նոյեմբերի 26-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում խմբի կողմից սպանություն կատարած […]
16:52 09.12.2019
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Հարյուրամյակի ամենացուրտ դեկտեմբերը Հայաստանում դիտվել է 1953-ին, հատկապես Արարատյան դաշտում օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 10-12 աստիճանով, իսկ գիշերային ժամերին ամսվա վերջին օրերին ջերմաստիճանը նվազել է մինչև -30 աստիճան ցրտի։ Հ․Գ․ Հարգելի մրսկաններ, բա որ նման բան լիներ, […]
16:42 09.12.2019
Ազգային ժողովում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադարձել է Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի տարածած հայտարարությանը, որը կոչ էր արել Հայաստանի իշխանությանը` շուտափույթ կազմավորել լեգիտիմ Սահմանադրական դատարան: «Մեր ծրագրերը մնում են նույնը, որևէ բան մեր ծրագրերում այդ հայտարարությունից հետո չի փոխվում: Իրենք բազմիցս կոչ են արել արագ լուծել ՍԴ ճգնաժամը, և այս հայտարարությունն էլ մենք […]
16:40 09.12.2019
Ազգային ժողովում հակածխախոտային նախագիծը ներկայացնելիս առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը խնդրեց բոլոր պատգամավորներին թյուր տեղեկություններ չտարածել, թե որևէ տարիքում ծխելը կարող է օգտակար լինել։ Փոխնախարարն ասաց, որ որևէ դեպքում ծխելը օգտակար չի կարող լինել։ Ապա փոխնախարարը սարսռազդու տեսարաններ ներկայացրեց այն հիվանդություններից, որ առաջանում են ծխելու պատճառով։
16:35 09.12.2019
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ուսումնասիրվում են մայրաքաղաքում գործող առողջապահական հաստատությունների կողմից բժշկական թափոնները ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի ներկայացուցիչը զեկուցել է, որ թափոնների ոչնչացման հատուկ պայմանագրեր չունենալու համար բժշկական կազմակերպությունների նկատմամբ 21 վարչական վարույթ է հարուցվել: Շինհրապարակների կազմակերպման […]
16:14 09.12.2019
Ազգային ժողովում այսօր քննարկվում է հակածխախոտային նախագիծը, որ ներկայացրել է առողջապահության նախարարությունը։ Քննարկումը հիմնականում վերաբերում է օրենքի կարգավորումների արդյունավետությանը և տնտեսական բաղադրիչին։ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանն այդ քննարկման համատեքստում ասաց, որ Ռուսաստանում, որտեղ գործում է նմանատիպ օրենք, մեկ մարդու հաշվով ամենաշատ ծխախոտի գլանակներն են բաժին հասնում։ Իսկ Միացյալ Նահանգներում, ըստ Սամսոնյանի, նման օրենք չկա, բայց […]
16:09 09.12.2019
Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց դատախազության կողմից նախագահող դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդության վերաբերյալ դատական ակտը։ Դատարանը բավարարեց միջնորդությունը: Դատախազ Գևորգ Բաղդասարյանի կարծիքով՝ դատավոր Պապոյանը չի կարող անաչառ ու անկողմնակալ վարքագիծ դրսևորել, քանի որ առկա են դրա վրա ազդող արտաքին գործոնները, որոնք կարող են անվստահություն առաջացնել Պապոյանի կողմից կայացվող ակտի նկատմամբ։ Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական […]
16:06 09.12.2019
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի հրավերով հանդիպում է կայացել ՀՀ-ի, Ուկրաինայի և Մոլդովայի պատվիրակությունների ղեկավարների հետ: Վրաստանի խորհրդարանի խոսնակը ներկայացրել է Վրաստանի քաղաքական, տնտեսական և մի շարք այլ ոլորտներում, ինչպես նաև հակամարտության լուծման շուրջ տիրող իրավիճակը: Ներկաներն իրենց հերթին խոսել են Հայաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում ընթացող զարգացումների մասին: Այս մասին «Ալիք Մեդիայի» […]
15:59 09.12.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բաց են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում և Սյունիքի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Երևան-Աշտարակ ավտոճանապարհին, Արմավիրի մարզի Արմավիր և Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքներում առկա է մառախուղ: Վայոց ձորի մարզի Ջերմուկ […]
15:48 09.12.2019
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» է դիմել բժշկական կենտրոնի հարևանությամբ բնակվող մի կին` բերելով 1,5 տարեկան որդուն: Երեխան եղել է սրտի և շնչառության կանգով: Մոր պատմելով նրա որդին` Կարենը, բերանն է տարել գետնանուշը և սկսել է խեղդվել: Մայրը մատով կոկորդից հանել է գետնանուշը, սակայն դրա մի մասը չի հաջողվել հանել, ինչից հետո երեխան կորցրել է գիտակցությունը: Նրան […]
15:40 09.12.2019
Ջերմուկի բնակիչ, Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը հայտարարությամբ է հանդես եկել: Դրանում մասնավորապես ասված է. «Երեկ` դեկտեմբերի 8-ին, Ամուլասարի պոստեր էին այցելել Վայոց ձորի ոստիկանության վարչության պետի պաշտոնակատար Գևորգ Գրիգորյանը, Ջերմուկի ոստիկանապետ Աշոտ Խաչատրյանը և էլի ոստիկաններ։ Հանդիպման ժամանակ պարոն Գրիգորյանը առաջարկել է, որպեսզի թեկուզ հինգ օրով մուտք ապահովվի դեպի Ամուլսար ձմեռացման […]
15:32 09.12.2019
ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ Երևանում այսօր մեկնարկել է Հայ-վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումը, որին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսան, այլք: Եվրոպական միության և ՄԱԿ-ի […]
15:30 09.12.2019
Հակածխախոտային օրենքը մշակելիս ՀՀ առողջապահությունը հաշվի է առել նույնպիսի օրենսդրություն ունեցող այլ երկրների փորձը, բայց ոչ միայն հաջողված, այլև անհաջող փորձը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։ Նա ասաց, որ թե որքանով է դրական ազդում այդ օրենսդրությունը, կախված է նրանից, թե ինչպիսի կարգավորումներ են ընտրվում։ Իսկ եթե հայկական օրենսդրության մեջ […]
15:22 09.12.2019
ՀՅԴ երիտասարդական-ուսանողական միության ներկայացուցիչներն այսօր լրագրողներին պատմել են օրերս անցկացված խորհրդաժողովի մասին, որին ներկա են եղել ավելի քան 2 տասնյակ երկրների դաշնակցականներ: Խորհրդաժողովում քննարկված հիմնական թեմաներն են եղել կուսակցության առաջնահերթություններն ու դրանցում երիտասարդ դաշնակցականների դերը: Բանախոսներն անդրադարձել են նաև օրերս կուսակցությունից երեք երիտասարդների հեռացմանը, որը, նրանց խոսքերով, կանոնադրության հստակ պահանջ է եղել: ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչ […]
15:21 09.12.2019
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում զննության են ենթարկվել շինանյութ տեղափոխող բեռնատար ավտոմեքենան և վարորդը։ Վերջինիս բանվորական բաճկոնի գրպանից հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,3 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված։ Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 02։20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները նկատել են, […]
15:16 09.12.2019
Թուրքիոյ Հայոց 85րդ Պատրիարքի ընտրութեան առաջին քայլը՝ հոգեւորական պատգամաւորներու ընտրութիւնը տեղի ունեցաւ 7 Դեկտեմբեր 2019, Շաբաթ երեկոյեան։ 8 Դեկտեմբեր 2019, Կիրակի, իրականացաւ ընտրութեան երկրորդ հանգրուանը՝ աշխարհական պատգամաւորներու ընտրութիւնը Թուրքիոյ 6 քաղաքներու 37 ընտրաշրջաններուն մէջ միաժամանակ։ Զոյգ ընտրութիւնները եւս տեղի ունեցած են բաղձալի խաղաղ մթնոլորտի մէջ։ Ըստ ընտրութեան պաշտօնական համակարգչային արդիւնքներու, ուր առաջին անգամ քուէ գործածեցին […]
15:14 09.12.2019
Դեկտեմբերի 7-ին Երևանում մոտ տասնյակ դպրոցականների վիճաբանության ընթացքում դանակահարված պատանու վիճակը գնահատվում է բավարար: Կյանքին այլևս վտանգ չի սպառնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը։ Երեկ տեղեկացրել էինք, որ դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է 16-ամյա տղայի դանակահարությամբ։