TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+32.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց զինծառայողին ինքնասպանության դրդելու պատիժը խստացնող օրինագիծը

10:51 09.12.2019

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց զինծառայողին ինքնասպանության դրդելու համար նախատեսված պատիժը խստացնող օրենքի նախագիծը։ Այն հեղինակել էին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Շաքե Իսայանը և Արման Աբովյանը: Օրենքի նախագծով առաջարկվում է օրենսգիրքը լրացնել նոր հոդվածով, որով առաջարկվում է սահմանել զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, բռնության, դաժան […]

̰
Այսօր կհրապարակվի դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդության վերաբերյալ դատական ակտը

10:43 09.12.2019

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտնում է, որ այսօր կհրապարակվի դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդության վերաբերյալ դատական ակտը։ «Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ժամը 16:00-ին կհրապարակի դատախազության կողմից նախագահող դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդության վերաբերյալ դատական ակտը։ Դատախազ Գևորգ Բաղդասարյանի կարծիքով՝ դատավոր Պապոյանը չի կարող անաչառ ու անկողմնակալ վարքագիծ դրսևորել, […]

̰ ̰
ՀՀ բարձրաստիճան այրերը Ծիծեռնակարբերդի հուշահամալիրում են

10:16 09.12.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ու այլ բարձրաստիճան այրեր այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ եմ դնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,-գրել է վարչապետն իր ֆեյսբուքյան էջում։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/3151088831575089/?__xts__[0]=68.ARAroTu7xXzOcHz4mXxjtffIXy6Gvpwqa8L_D7uZYr0FDzrTZhfOAieVUchqGLECDQfm9d05w9oy2BAkshb3vaUB6_SAsQRj9udpku_ARZLx4F7nklQ4z3Mv4BIouHYJh2JCruElOyTZhTc6GMfUqEHptiCY25tl-NVwJrAqrsMmyhSioZY3F6uy6bD_1kHjh2DX2I85NiuvoA0N-rsa_VqVJHsBhy8QFxDZNYqU1kpcPamS8d61d3eFrOzkc9gabUZaFYq55ikVh5IxtKa_StC6oOUq1BLcoh_QNXTWE2YhEKuvikYhmVHjoM7v427AA66yrMQHltMdXJlh1aT561Ci3Qy2tSnSHto_1A&__tn__=-R

̰
Մեր տարածաշրջանը դեռ տևական ժամանակ գտնվելու է հարավարևմտյան տաք օդային զանգվածների տիրապետման գոտում․ Սուրենյան

10:10 09.12.2019

ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, առաջիկա շաբաթվա ընթացքում տեղումներ չունենք, ջերմաստիճանի նվազում չունենք։ Ցուրտ օդային հոսանքների ներթափանցում մինչև դեկտեմբերի 20-ը դժվար թե ունենանք, որովհետև մեր տարածաշրջանը դեռ տևական ժամանակ գտնվելու է հարավ-արևմտյան տաք օդային զանգվածների տիրապետման գոտում»։

̰
Մերկասառույցի պատճառով բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից, թեքվել՝ փակելով ճանապարհը

09:53 09.12.2019

Դեկտեմբերի 8-ին, ժամը 18:13-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մերկասառույցի պատճառով բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և թեքվել. ավտոճանապարհը դարձել է երկկողմանի փակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 164-րդ կմ-ին բախվել են «Volvo» […]

̰
Վթար Ախուրյանի խճուղում․ կա տուժած

09:41 09.12.2019

Դեկտեմբերի 8-ին`ժամը 18:25-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ախուրյանի խճուղու թիվ 46 շենքի դիմաց բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Սայաթ Մ., ծնված 1991 թ.) և «ՎԱԶ-2107» (վարորդ՝ […]

̰
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց

09:19 09.12.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բաց են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում և Սյունիքի մարզի Սարավան-Զանգեր հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց […]

̰
Արմավիրի մարզում մեքենան հայտնվել է ջրատարի մեջ

08:43 09.12.2019

Դեկտեմբերի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:15-ի սահմաններում Արմավիրի մարզի Գայի գյուղի բնակիչ, 44-ամյա Ժորա Խուդոյանը, իր վարած Ford Transit 35 NP 668 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, կիսակողաշրջված վիճակում բախվել ծառին և հայտնվել ջրատարի մեջ: Վարորդը տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Ֆոտոլրագրողը […]

̰
Որ տոնածառի ծախսերը մի քիչ համեստ անեին, քանի՞ «մահվան վերելակ» կարող էին փոխել․ Նաիրա Զոհրաբյան

08:38 09.12.2019

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մայրաքաղաքի ամանորյա ծախսերի թեմային․ «700 հազար դոլարանոց «Տոնածառ փարթին» ու Գորան Բրեգովիչը Երևանի ավագանու իմքայլական հատվածի որոշմամբ Երևանում Ամանորի միջոցառումների վրա կծախսվի մոտ 700 հազար դոլար: Հայաստանի անկախությունից ի վեր Ամանորի որևէ միջոցառման համար նման գումար չի հատկացվել: Չէ, ես կողմ եմ, որ ցանկացած […]

̰
Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանի կարաոկե ակումբներից մեկում

08:29 09.12.2019

Երեկ ուշ երեկոյան վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ «կարմիր բերետները» մի քանի հոգու բերման են ենթարկել այն ժամանակ, երբ նրանք տաքացած միմյանց հարվածներ էին հասցնում: «Լսել ենք, որ «Սոլո» կարաոկե-ակումբում նստել, իրար հետ կերել-խմել էին, հետո վերջում մի կաթիլ մեղրի պատմությունը վերածվել է տուրուդմփոցի: Բերետները մի քիչ ուշ գային, կարող ա ստեղից դիակներ տանեին: […]

̰
Դալարիկ գյուղի սկզբնամասում մարդատար գնացքը բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային. կա տուժած

00:00 09.12.2019

Դեկտեմբերի 8-ին` ժամը 20:06-ին 911 ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Դալարիկ և Քարակերտ գյուղերի հատվածում՝ 2810 կմ պիկետ 8-ում, տեղի է ունեցել ՃՏՊ. գնացքը բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դալարիկ գյուղի սկզբնամասում մարդատար գնացքը […]

̰
Արագածոտնի մարզի Թլիկ համայնքի ղեկավարի միակ թեկնածուն պարտվել է 9 կողմ և 13 դեմ ձայնով

23:10 08.12.2019

Արագածոտնի մարզի Թլիկ համայնքում գործող գյուղապետ և համայնքի ղեկավարի միակ թեկնածուն (մյուս թեկնածուն ինքնաբացարկ էր ներկայացրել) պարտվել է 9 կողմ և 13 դեմ ձայնով: Նախորդ անգամ թեկնածուն զբաղեցրել էր համայնքի ղեկավարի պաշտոնը 14 ձայնով: 2018 թ. ԱԺ ընտրություններին համայնքում մասնակցել էր ընդամենը 18 ընտրող, համայնքի ղեկավարի ընտրությունները գրավել էին թլիկցիների 20%-ով ավելի բարձր մասնակցությունը:  

̰
Երբ այս գարնանային եղանակին քեզ հարցնում են՝ բա օրերը երբ են տաքանալու․ Գագիկ Սուրենյան

23:03 08.12.2019

ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել է. «Երբ այս գարնանային եղանակին քեզ հարցնում են՝ բա օրերը երբ են տաքանալու»:

̰
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել իսրայելցի ջազ կոնտրաբասահար Ավիշայ Քոենի և դաշնակահար Վահագն Հայրապետյանի համերգին

22:56 08.12.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել իսրայելցի ջազ կոնտրաբասահար, կոմպոզիտոր, երգիչ, գործիքավորող Ավիշայ Քոենի և դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանի համերգին։ Համերգի շրջանակում հանրահայտ երաժիշտներին նվագակցել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ: Նիկոլ Փաշինյանը և Աննա […]

̰
ՊԵԿ նախագահի տեղակալի հայրը հաղթել է համայնքապետի ընտրություններում

22:48 08.12.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ էին։ Արմավիրի մարզի Նորապատ համայնքում ձայների նախնական հաշվարկն ավարտվել է։ Այս համայնքում ընդամենը 1 թեկնածու էր առաջադրված՝ գործող համայնքապետ Կարեն Հովհաննիսյանը։ ArmDaily.am-ի տեղեկություններով՝ այս պահին ձայների նախնական հաշվարկն ավարտվել է։ Ընտրությանը մասնակցել է 628 անձ։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 603 կողմ, 17 դեմ, 8 […]

̰
Գեղարքունիքի մարզում 62-ամյա վարորդը Mitsubishi-ով վրաերթի է ենթարկել Գավառի պետական համալսարանի ուսանողուհուն

22:38 08.12.2019

Գեղարքունիքի մարզում դեկտեմբերի 7-ին վրաերթ է տեղի ունեցել: Ժամը 14:25-ի սահմաններում, Գավառի բնակիչ, 62-ամյա Ալբերտ Ժամհարյանն իր վարած Mitsubishi մակնիշի 88 NA 988 համարանիշի ավտոմեքենայով, Գավառ քաղաքի Հ. Հակոբյան փողոցում, Գավառի պետական համալսարանի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 38-ամյա Լուսինե Հարությունյանին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր […]

̰
Ինչու է մահացել 1,5 ամսական երեխան. ԲԿ-ն մանրամասներ է ներկայացնում

22:15 08.12.2019

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն ներկայացրել է մահացած 1,5 ամսական երեխայի մահվան հանգամանքները: «Ի պատասխան մամուլում տարածված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում 1,5 ամսական երեխայի մահվան վերաբերյալ նյութի՝ տեղեկացնում ենք, որ երեխան ծնվել է 29.10.19-ին՝ 760 գրամ քաշով, հասակը՝ 33 սմ։ Երեխան եղել է անհաս, ծնվել է կեսարյան հատմամբ՝ հղիության 26-րդ շաբաթում։ Մահացել է 30.11.19-ին (կյանքի 33-րդ […]

̰
Թուրքիան առաջին անգամ չի սպառնում Հայաստանին

21:53 08.12.2019

Նոյեմբերի վերջին շվեդական «Nordic Monitor» պարբերականը հրապարակեց Թուրքիայի ռազմական ղեկավարության՝ Հայաստանին հարվածելու ծրագրերի մասին վկայող գաղտնի նյութեր: Rusarminfo-ն հատկանշական է համարում, որ պաշտոնական Անկարան դեռևս չի հերքել այդ հաղորդագրությունը: Ընդհակառակը, պրոիշխանական թուրքական մամուլը գրել է, որ Շվեդիայում «Nordic Monitor» կայքը համակարգվում է FETO- ի անդամ թուրքերի կողմից (գաղտնի ընդդիմադիր հասարակություն, որը ղեկավարվում է թուրքական ընդդիմության […]

̰
19796 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 9853-ը

21:45 08.12.2019

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ընտրության մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ։ Ըստ այդմ՝ 16 համայնքում ընդամենը 19796 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 9853-ը կամ՝  49.77 տոկոսը: Համայնքներում քվեարկության ընթացիկ տվյալները ներկայացնում ենք ստորեւ․ Նորաշեն համայնքում 2760 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 1775-ը կամ 57.78 տոկոսը: Տափերական համայնքում […]

̰
Հունվարի 1-ից Երևանում նախատեսվում է բարձրացնել 5000 հոգու աշխատավարձ. Հայկ Մարության

21:21 08.12.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Երևանի արվեստի, երաժշտական դպրոցների ու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների (մինչեւ 25%) ու մարզադպրոցների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը, նշել, որ այդ կետի շահառուներ են դառնալու շուրջ 5000 երևանցիներ և ավելացրել, որ նշված հաստատությունների աշխատակիցներն ունենալու են առողջապահական ապահովագրություն:

̰
Ինչ էլ նկարում եմ` Հայաստան է դուրս գալիս. ԿԳՄՍ-ը հիշեցրել է Մ. Սարյանի խոսքերը

21:05 08.12.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հիշեցրել է, որ այսօր նկարչի միջազգային օրն է: «Մարտիրոս Սարյան. «Ինչ էլ նկարում եմ` Հայաստան է դուրս գալիս»: Իսկ ո՞վ է Ձեր սիրելի նկարիչը»,-նշված է ԿԳՄՍ-ի ֆեյսբուքյան գրառման մեջ:

̰
Նախնական տվյալներով Սահակ եպիսկոպոս Մաշալյանի կողմնակիցներն ավելի շատ են

20:45 08.12.2019

Պոլսո պատրիարքին ընտրող պատվիրակների ամբողջ օրն անցկացված ընտրությունն ավարտվել է, և այժմ հաշվում են քվեները: Մինչ այս պահը կատարված հաշվարկների համաձայն՝ Սահակ Սրբազանի կողմնակից պատվիրակների թիվը հասել է 25-ի, իսկ Արամ Սրբազանի աջակից պատվիրակներինը՝ 8-ի։ Այս պահին հաշվարկված քվեներով արդեն իսկ ընտրված է 33 պատվիրակ. այժմ վճռորոշ դեր պիտի ունենան Պոլսի մեծ շրջանները։ Ինչպես արդեն […]

̰
Թբիլիսիում կկայանա Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված երեք գրքերի շնորհանդես

19:44 08.12.2019

Թբիլիսիում  դեկտեմբերի 11-ին կկայանա Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված երեք՝ «Տասը հեքիաթ», «Թումանյան-150» և «Թումանյան լուսեղեն» գրքերի շնորհանդեսը, հայտնում է Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի մամլո և լրատվության ծառայությունը։ «2019 թվականին լրացավ  հայ մեծ բանաստեղծ, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի և երգահան Կոմիտաս Վարդապետի 150-ամյակները: Միջոցառումները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական իրադարձությունների օրացույցում: Հովհաննես Թումանյանն ապրել և […]

̰
Կադիրովը շնորհավորել է Վանեցյանին ծննդյան տարեդարձի առթիվ

19:40 08.12.2019

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Instagram-ի իր էջում տեղադրել է իր և ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի լուսանկարը՝ շնորհավորելով վերջինիս ծննդյան օրվա առթիվ։ «Հարգելի՛ ընկերներ։ Այսօր մեր եղբոր՝ Արթուր Վանեցյանի հոբելյանն է։ Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Արթուր Վանեցյանը ստացել է հիանալի կրթություն և «գեներալի» զինվորական կոչում։ Նա մեկը մյուսի հետևից պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի […]

̰
Օգտագործվել է արդյո՞ք անվայել բառապաշար. ռուս շոումենը զրուցել է Քեշյանի ու Մանուկյանի հետ

18:26 08.12.2019

Ռուսական «Ավանգարդ» հոկեյի ակումբի հարձակվող Արտյոմ Մանուկյանը և ռուս հանրահայտ դերասան ու հումորիստ Արարատ Քեշյանը հյուրընկալվել էին ռուս հանրահայտ շումեն Ստանիսլավ Յարուշինի յութուբյան «Yarushin Hockey Show» հաղորդմանը: Վարողը, ով սովորաբար ինքն է զանգահարում ու հրավիրում հյուրերին իր հաղորդմանը, Մանուկյանին առաջարկել է՝ ինքը զանգահարի Քեշյանին: «Ալո, ողջույն, եղբայր: Ուզո՞ւմ ես գալ Ստաս Յարուշինի հաղորդմանը… Ինչպե՞ս ես: […]

̰
Ի՞նչ գրքեր է կարդում Արմեն Գրիգորյանը

17:43 08.12.2019

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Քանի որ շուտով արձակուրդներ են, և ավելի շատ ժամանակ կլինի գիրք կարդալու համար, ստորև նշեմ այս տարվա կարդացածս գրքերից այն երեքը, որոնք ես կասեի պարտադիր են կարդալու համար. 1. Նիլ ԴեԳրաս Թայսոնի «Պատերազմի գործիքները. Անսասան կապը աստղագիտության և ռազմարվեստի միջև» (Accessory to War: […]

̰
Բժշկականի նահապետները… դասախոսներս. Արմեն Մուրադյանը լուսանկար է հրապարակել

16:57 08.12.2019

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել և գրել. «Բժշկականի նահապետները… դասախոսներս»:

̰
Եվրանեսթում Ադրբեջանի հակահայկական նախաձեռնությունները տապալվել են. Գայանե Աբրահամյան

16:43 08.12.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում տապալվել են Ադրբեջանի հակահայկական նախաձեռնությունները։ «Այսօր մեկնարկեց Եվրանեսթ ԽՎ-ի աշխատանքները, և արդեն իսկ ունենք կարևոր հաջողություններ։ Ադրբեջանական պատվիրակության կողմից հերթական հակահայկական նախաձեռնությունը, փորձերը միջազգային բանաձևերում Մեծամորի ատոմակայանի փակման հարցը դնելու` տապալվեցին, քվեարկությունից առաջ ելույթումս ներկայացրած փաստարկներն ու նաև […]

̰
14.00-ի տվյալներով 16 համայնքներում ընտրությանը մասնակցել է 5258 քաղաքացի

16:11 08.12.2019

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ընտրության մասնակցության տվյալները՝ ժամը 14:00-ի դրությամբ։ Ըստ այդմ՝ 16 համայնքում ընդամենը 19796 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 5258-ը կամ՝  26.56 տոկոսը: Համայնքներում քվեարկության ընթացիկ տվյալները հետևյալն են․ Նորաշեն համայնքում 2760 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 777-ը կամ 28.15 տոկոսը: Տափերական համայնքում 3072 […]

̰
BACK_TO_TOP