23:24 04.12.2019
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը նշել էր, որ հեղափոխությունից հետո իր հրավերով Հայաստան են եկել Աբու Դաբիի թագաժառանգն ու Արաբական Միացյալ Էմիրությունների «Ռոտանա» հյուրանոցային ցանցի սեփականատերը, որոնք ցանկություն են հայտնել Հայաստանում ներդրումներ կատարել, սակայն Երևանի քաղաքապետի ու Երևանի գլխավոր ճարտարապետի հետ հանդիպումը հաջող չի անցել: Պատգամավորի խոսքերով՝ վերջինս անձամբ էր խոսել Նիկոլ Փաշինյանի հետ՝ հանդիպման կազմակերպման […]
23:05 04.12.2019
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15:36-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորաշեն թաղամասի թիվ 45 շենքի մոտակայքում այրվում է «Ford Transit» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:48-ին, մարվել՝ 15:53-ին: Ամբողջությամբ այրվել է «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Հովիկ Թ., ծնված […]
23:00 04.12.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 19:20-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) կցորդիչով բեռնատարների համար փակ է: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար, իսկ մյուսների համար՝ բաց: Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մերկասառույց: Վարդենյաց լեռնանցքում, Դիլիջանի ոլորաններում, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում, […]
22:44 04.12.2019
Հայտնի ռուս ռոք երաժիշտ, բանաստեղծ և կոմպոզիտոր Գարիկ Սուկաչևը, որ վերջերս նշել է իր ծննդյան 60-ամյակը, խոսել է իր մեջ ծնվող նոր երգերի հետ կապված հետաքրքիր դեպքերի մասին: Նման կոմպոզիցիաներից մեկը երգչի «246» նոր ալբոմից էր: Սուկաչևը այն ձայնագրել է հայերի հետ փողոցում պատահական հանդիպումից հետո: «Երգի մասին նշված է, որ հեղինակն անհայտ է: Իրոք […]
22:30 04.12.2019
Դեկտեմբերի 4-ին, ժամը 10:48-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ Նորաբաց գյուղի մոտակայքում, ջայլամաբուծական ֆերմայում թափառող շները հոշոտել են ջայլամներին: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Մասիս-Նորաբաց ավտոճանապարհի 4-րդ կմ-ին՝ ջայլամաբուծական ֆերմայում, հոշոտվել են 25 և վիրավորվել 8 ջայլամ:
22:19 04.12.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 3-ին, Վայոց ձորի մարզում վթարի է ենթարկվել Վայոց ձորի մարզի Սարավան բնակավայրի վարչական շրջանի ղեկավար 56-ամյա Ռազմիկ Մանուկյանը։ Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս ժամը 15։30-ի սահմաններում իր վարած ВАЗ 2121 մակնիշի 34 TR 888 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 155.5 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։ Աղբյուրի տեղեկություններով՝ Ռ. Մանուկյանը բժշկական հետազոտման նպատակով […]
22:18 04.12.2019
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայցուցչի մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
21:55 04.12.2019
Շարունակվում է Գագիկ Ծառուկյան-Երևանի քաղաքապետարան հեռակա բանավեճը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարը շարունակում է պնդել, որ ներդրողների համար լավ պայմաններ չեն ստեղծվել, քաղաքապետարանը հակադարձում է: Մանրամասները՝ ռեպորտաժում։
21:43 04.12.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 3-ին, հիվանդանոցում մահացել է Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Ռոբերտ Հայրումյանը։ Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս Կապանի հիվանդանոց էր տեղափոխվել նոյեմբերի 27-ին Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում գտնվող «Չերմենտ» գիշերային ակումբի տարածքում ստացած «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերք, գլխի գագաթային շրջանի պատռված վերք, արյունազեղում» մարմնական վնասվածքներով։ Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, […]
21:14 04.12.2019
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ ճշտվել է զինկոմիսարիատի աշխատակցին հարվածած զորակոչիկի ինքնությունը։ Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ նա ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին և խոստովանել կատարածը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում թիվ 1 զինվորական կոմիսարիատի աշխատակիցներից մեկը հաղորդում է տվել, որ նույն օրը […]
20:52 04.12.2019
Մենք հավատարիմ ենք մեր հանձնառությանը՝ արմատախիլ անելու կոռուպցիան իր բոլոր դրսևորումներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից իր տեղակալին բերման ենթարկելու մասին։ Մանրամասները՝ տեսանյութում։
19:50 04.12.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Երևանում անցկացված «Silicon Mountains» տեխնոլոգիական համաժողովի մի խումբ մասնակիցների՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանին, «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի արհեստական բանականության զարգացման ծրագրի ղեկավար Դմիտրի Տուրչինին և «Մայքրոսոֆթ» ընկերության՝ ԱՊՀ տարածքում հաճախորդների ծրագրի ղեկավար Աստղիկ Դալլաքյանին, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանին […]
19:30 04.12.2019
Պետական ավարտական քննությունները կամ-կամ տարբերակով՝ աշակերտի ընտրությամբ մասնակցելու փորձը ավագ օղակի աշակերտության համար կիրառվում է արդեն երկու տարի: Առաջին կիսամյակի ավարտին ու նախամանորյա տրամադրությամբ քննական շաբաթը այն աշակերտների համար է, որոնք տվյալ առարկաներից միասնական քննություններ չեն հանձնելու: Դեկտեմբերին հանձնելով՝ աշակերտին, ըստ էության, հաջորդ կիսամյակում նույն առարկան ուսումնասիրելու դեպքում ազատ գրաֆիկի հնարավորություն է տրվում: Հայտերից պարզ […]
19:24 04.12.2019
Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձավ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին։ Վարչապետը բացատրեց, որ կրթության ոլորտում քաղաքականությունը վարում է ոչ թե ԿԳՄՍ նախարարը, այլ կառավարությունը։ «Չի կարող որևէ նախարարի հրաժարական լինել քաղաքական զրո ազդեցություն ունեցող քաղաքական ուժի քմահաճույքի արդյունք»,- ասաց Փաշինյանը։ Նրա խոսքերով՝ խոսքը ոչ թե ուսանողների, այլ մի քաղաքական ուժի մասին է, որը «կոռումպացված իշխանությունների հենասյուներից» է […]
19:12 04.12.2019
Բրատիսլավայում անցկացվող ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: On the margins of 26th #OSCE Ministerial in #Bratislava meeting of #Armenia FM @ZMnatsakanyan w/ @OSCE Minsk […]
19:03 04.12.2019
Գարեգին Նժդեհի մասին հարց հայ-ռուսական հարաբերություններում չկա։ Դա օգտագործվում է որպես սադրանք որոշ ուժերի կողմից։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքերով՝ դրանով փորձ է արվում սրացումներ մտցնել հայ-ռուսական հարաբերություններում։ Ինչ վերաբերում է Նժդեհի անձին, ապա Փաշինյանը հիշեցրեց, որ Բալկանյան պատերազմին և Առաջին համաշխարհային պատերազմին նա մասնակցություն է ունեցել որպես ռուսական […]
18:59 04.12.2019
Բնության մեջ չկա այնպիսի օրենք, որ քաղաքական նկատառում չունի։ Այս մասին այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Սահմանադրական դատարանների անդամներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագծի մասին։ «Քաղաքական նկատառումը հետևյալն է։ ՀՀ ՍԴ-ում հաստատված իրավիճակը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված իրավիճակին։ Եվ եթե լուծումներ չլինեն, այդպես շարունակվելու է մինչև 2035 թիվը։ Այսինքն` այն սահմանադրական իրավիճակը, որ գործող […]
18:49 04.12.2019
Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցերին պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ծանոթ է Բաքվում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին ու բավարարված է դրանցով։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք ծախելու հնարավոր գործարքներին, Փաշինյանն ասաց, որ այդ հարցը մշտապես լինելու է Հայաստանի կառավարությունների օրակարգում՝ անկախ այդ կառավարությունների ճաշակներից, քանի որ դա ազգային անվտանգության հարց է։
18:47 04.12.2019
Ինչո՞ւ են ոստիկանությունը և մի քանի այլ պետական մարմիններ պետական միջոցներ փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքի ժամանակ։ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսպիսի հարց տվեց ԼՀԿ անդամ Մանե Թանդիլյանը՝ մեկնաբանելով, որ իրենք հիմնադրամի դեմ ոչինչ չունեն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ գուցե դա ավանդույթ է ոստիկանությունում, և որ ոստիկաններն իրենց միջոցներն են հավաքել ու փոխանցել հիմնադրամին։ Փաշինյանը […]
18:45 04.12.2019
Այն, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո կարող է հրապարակվել հնգակողմ հայտարարություն, դա ընդամենը նշանակում է, որ մասնակիցները կարող են իրենց բանակցությունների բովանդակության մասին հայտնել այդ հայտարարությամբ։ Այս մասին այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «[Բանակցությունների] սեղանին քննարկվող փաստաթուղթ չկա»,- ասաց Փաշինյանը՝ ԱԺ-ում պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին։ Վարչապետի խոսքերով՝ ներկայումս դեռ պետք է պարզաբանումներ […]
18:30 04.12.2019
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից, կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 2019թ. դեկտեմբերի 4-ին, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, բերման է ենթարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը, ինչպես նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, որը միաժամանակ հանդիսանում է նաև […]
18:17 04.12.2019
ԲՀԿ խմբակցության կողմից բիզնես միջավայրի վերաբերյալ դժգոհությունները ժամանակագրորեն սկսել են այն ժամանակ, երբ քրեական գործ է հարուցվել «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցման ժամանակ թույլլ տրված չարաշահումների վերաբերյալ, և գործն առնչվում է «Մուլտի գրուպ» ընկերության տնօրենին։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետը։ «Այ, «Հյուսիս-հարավ» պրոյեկտը շատ լավ ներդրումային միջավայր է եղել, որ բռնել են էդ նախագիծը, որպես […]
18:06 04.12.2019
«Մեկուկես տարվա ընթացքում ձևակերպել ենք Հայաստանի և Արցախի նոր ասելիքը Լեռնային Ղարաբաղի հարցում»,- այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով բանակցությունների ներկա փուլը։ Նրա խոսքերով՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կառավարությունների ու ժողովուրդների պատկերացումները լիարժեք, 100 տոկոսով նույնական են Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներին, ապա, ըստ Նիկոլ […]
18:00 04.12.2019
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, […]
17:55 04.12.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 3-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
17:50 04.12.2019
Կառավարության ղեկավարն այսօր Ազգային ժողովում բացատրեց, թե ինչու են դեմ արտահայտվել ԼՀԿ խմբակցության ներկայացրած նախագծին, որով առաջարկվում էր քաղաքական դարձնել ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոնները։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բովանդակության հետ խնդիր չունեն, համամիտ են, սակայն խնդիր են տեսնում իրավական տեսանկյունից։ Նա ասաց, որ եթե որոշեն քաղաքական դարձնել, օրինակ, ոստիկանության պետի ու տեղակալների պաշտոնները, ապա […]
17:42 04.12.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կասկածի տակ դրեց խոշոր սեփականատեր, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի այն պնդումները, որ Երևանի քաղաքապետի հետ հանդիպում ունեցած էմիրաթցիները եղել են Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարի ներկայացուցիչներ։ Նա ասաց, որ եթե այդ մարդիկ լինեին շեյխերի ներկայացուցիչներ, ապա կարող էին դեսպանության միջոցով դիմել իրենց, ոչ թե Գագիկ Ծառուկյանի միջոցով հանդիպում կազմակերպել Հայկ Մարությանի հետ։ Սակայն […]
17:38 04.12.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ բավարարեց Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին կալանավորելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Նշենք, որ դատարանը դեռ նոյեմբերի 30-ին էր սկսել քննել այդ միջնորդությունը։ Օրեր առաջ ՀՔԾ-ն Մարտի 1-ի գործով մեղադրյալ ներգրավեց 2008-ին նախագահի օգնականի պաշտոնը զբաղեցրած Կոստանյանին, որը գտնվում է Մոսկվայում։ Կոստանյանին 48 ժամ էր հատկացվել Հայաստան […]
17:33 04.12.2019
Թեև դպրոցների աշխատողների աշխատավարձերը 10 տոկոսով բարձրացվել են, սակայն 100-ավոր քրեական գործեր են հարուցված նույն դպրոցների աշխատակիցների նկատմամբ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Էս ընթացքում Հայաստանի Հանրապետությունում 126 քրեական գործ է հարուցվել, որոնց շրջանակներում ավելի քան 220 անձինք 126 դպրոցների տնօրենների կողմից ձևակերպված են եղել որպես աշխատող, բայց իրականում եղել են […]
17:23 04.12.2019
Եթե Երևանում բնական աղետ լիներ կամ ջրհեղեղ, անտրամաբանական կլիներ որևէ օգնության մերժում։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ պատասխանելով Երևանի քաղաքապետարանի նվեր ստացած ԿամԱԶ-ների մասին հարցին։ «Ես կարծում եմ, որ էն իրավիճակը, որ աղբի հետ կապված կար, դա, ըստ էության, բնական աղետի նման բան էր Երևան քաղաքում»,- ասաց Փաշինյանը։ Ինչ վերաբերում է գործարար Սամվել Ալեքսանյանի […]