TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+28.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ալիևը նշանակել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների օրը

18:10 05.12.2019

Դեկտեմբերի 2-ին Ադրբեջանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ինքնալուծարման դիմում էր ներկայացրել երկրի նախագահին:

̰
ՀՀ պաշտպանության նախարարությունը խոհեմության կոչ է անում

18:05 05.12.2019

Պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտելով նմանօրինակ երևույթները հատկապես զորակոչի համապետական գործընթացում, խոհեմության կոչ անելով զինակոչիկներին և քաղաքացիներին՝ հորդորում է ձեռնպահ մնալ նմանատիպ ոչ իրավաչափ վարքագծի դրսևորումներից։

̰
Երևանում Նիդեռլանդների դեսպանություն կբացվի

18:00 05.12.2019

Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ Նիդեռլանդների խորհրդարանը գրեթե միաձայն ընդունել է ԱԳՆ 2020թ. բյուջեի լրացումը, որով անհրաժեշտ միջոցներ է հատկացվում Երևանում Նիդեռլանդների դեսպանության բացման համար։ «Քիչ առաջ Նիդեռլանդների խորհրդարանը գրեթե միաձայն ընդունեց ԱԳՆ 2020 թ. բյուջեի լրացումը, որով անհրաժեշտ միջոցներ է հատկացվում Երևանում Նիդեռլանդների դեսպանության բացման համար»,- ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ:  

̰
Մենք կարգավիճակ չունենք. արծվաշենցիների բողոքը կառավարության շենքի դիմաց

17:55 05.12.2019

Կառավարության շենքի դիմաց այսօր հավաքվել էին Լեռնային Ղարաբաղի Արծվաշեն գյուղի նախկին բնակիչները: Ասում էին, որ ոչ մի կարգավիճակ չունեն՝ ո´չ փախստականի, ո´չ բռնազավթվածի: Նրանք հանդիպում էին պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և խնդրում, որպեսզի իրենց խնդիրը դառնա կառավարության նիստերից մեկի քննարկվող հարց։ Իսկ նրանց խնդիրն այն է, որ տարիներ շարունակ պահանջում են դեռևս 1992 թվականին […]

̰
Լեռնային Ղարաբաղում կա էսկալացիայի իրական սպառնալիք. ԵԱՀԿ գործող նախագահ

17:41 05.12.2019

Նույն նիստին ելույթ է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանը:

̰
Կարո Փայլանը դիմել է Թուրքիայի պաշտպանության նախարարին՝ Հայաստանի վրա հարձակման մասին լուրերի առնչությամբ

17:33 05.12.2019

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է մամուլի հրապարակումներին, որոնցում նշվում էր՝ Թուրքիան 2016-ին պատրաստվում էր հարձակվել Հայաստանի վրա: «Վերջերս լրատվամիջոցներում էր հայտնվել մի փաստաթուղթ, որը բացահայտում էր Թուրքիայի զինված ուժերի կողմից Հայաստանի դեմ ուղղված ռազմական գործողության մի ծրագիր: Այս թեմայի վերաբերյալ պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին մի շարք հարցադրումներ ենք ուղղել»,- […]

̰
Մեր իշխանության օրոք քաղաքական հետապնդումներ չեն եղել, չկան և չեն լինելու. Արայիկ Հարությունյան

17:24 05.12.2019

ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը, այսօր Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի կապակցությամբ ՀՀԿ ԳՄ տարածած հայտարարությանը: «Կարծում եմ` այս իշխանությունը ձևավորած ուժի և այդ իշխանության կողմից ձևավորված իրավապահ մարմինների կողմից կա լիարժեք վստահություն` ի տարբերություն Հանրապետականի ու իրենց տարածած հայտարարությունների»: Ճշտող հարցին, թե արդյո՞ք չկա քաղաքական […]

̰
Ցանկացած դեպքում, երբ լինի կոռուպցիա, թաթիկները կկտրվեն. Արայիկ Հարությունյան

17:21 05.12.2019

Արայիկ Հարությունյանը, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով նախորդ օրը իր տեղակալին` Գևորգ Լոռեցյանին առաջադրված մեղադրանքին, ասել է, որ ցանկացած դեպքում կոռուպցիան պետք է պատժվի: «Ցանկացած դեպքում, երբ որ լինին կոռուպցիա, թաթիկները կկտրվեն: Իմ ամեն ելույթը կոռուպցիայի մասին է: Եվ ամենաշատ քրեական գործերը հարուցվել են մեր ոլորտում, եթե չեմ սխալվում»: Նաև նշել է, որ ինքը չի հարցաքննվել, […]

̰
Բյուջեի 10 տոկոսը տվեք, մենք կազմենք․ Բագրատյանը՝ Ջանջուղազյանին

17:12 05.12.2019

ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ դժգոհեց, որ իրենց ու անձամբ իր ներկայացրած ծախսային ծրագրերը մերժվել են։ Նրա խոսքերով՝ կառավարության մերժման հիմնավորումները համոզիչ չեն։ «Ռազմավարական ծրագրո՞վ եք ուզում։ Խնդրեմ։ Բյուջեի ծախսային մասի 10 տոկոսը տվեք, մենք կազմենք, ձևավորենք, ներկայացնենք հիանալի հիմնավորումներով և համեմատենք ձեր արած 90 տոկոսն ու մեր արած 10 տոկոսը։ […]

̰
Արտակարգ դեպք Երևանում. մայրը պնդում է, որ բժիշկների մեղքով իր զույգ պտուղներից մեկը մահացել է

17:05 05.12.2019

Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 4-ին, ոստիկանության կենտրոնական բաժին դիմած Երևանի բնակիչ, 38-ամյա Մերի Հ.-ի հաղորդման փաստով: Այս մասին տեղեկացնում է SHAMSHYAN.com-ը: Նա դիմել է ոստիկանություն և հայտնել, որ նոյեմբերի 29-ին վիրահատության ժամանակ Մաշտոցի պողոտայում գործող «Մոր և մանկան առողջության պահպանման» գիտահետազոտական կենտրոնում բժիշկների կողմից նշանակվել են սխալ ներարկումներ և […]

̰
Արցախի ժողովրդի անվտանգությունը ենթակա չէ զիջման. Զոհրաբ Մնացականյան

17:04 05.12.2019

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ նախարարական համաժողովին: Նա, մասնավորապես, ասել է. «Երեկ իմ ադրբեջանցի գործընկերոջ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ անցկացրինք հերթական խորհրդակցությունները, թվով հինգերորդն այս տարվա ընթացքում: Այս առնչությամբ ցանկանում եմ ընդգծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման առանցքային խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը: Առաջին. Հակամարտությունը, որը հասցեագրվում է միջազգային մանդատ […]

̰
Պետությանը պատճառվել է շուրջ 1 մլրդ 160 մլն դրամի վնաս․ ոստիկանություն

17:01 05.12.2019

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց ապօրինությունների վերաբերյալ։ Մասնավորապես, նրանք 2010 թվականին կազմակերպել են ՀՀ կառավարությանը առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հանձնված Գեղարքունիքի մարզում գտնվող «Ռադիո» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցումը՝ այդ […]

̰
ԼՂ խնդրի հայանպաստ լուծման երաշխավորը մեր հայկական բանակն է. Թևան Պողոսյան

17:00 05.12.2019

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Ադրբեջանի վարքագիծը միշտ նույնն է եղել, այստեղ զարմանալի կլիներ միայն այն, եթե այդպես չանեին։ Հուսամ, որ շատ շուտով ՀՀ ԱԳ նախարարն իր խոսքը կասի ելույթով, հարցազրույցով, հայտարարությամբ կամ որևէ այլ ձևով, բայց կասի իր/ մեր մոտեցումը։ Հասկանում եմ, որ եղած սուղ […]

̰
Գևորգ Լոռեցյանը պարգևատրում ստացել է. Արայիկ Հարությունյան

16:52 05.12.2019

Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է փոխնախարար Գևորգ Լոռեցյանի՝ կոռուպցիոն հավանական գործարքի մեջ ներքաշված լինելու մասին լուրին: Նախարարի խոսքերով` ինքը տիրապետում է այն տեղեկությանը, որը տարածել է ԱԱԾ-ն և հաշվի առնելով անմեղության կանխավարկածը՝ ավելին ասել չի ցանկանում: Ճշտող հարցին, թե գոհ եղե՞լ է փոխնախարարից, Արայիկ Հարությունյանը ասել է, […]

̰
ԱԺ պատգամավորները 2020թ. բյուջեում 368 միլիարդ դրամի նոր ծախսեր են առաջարկում

16:50 05.12.2019

2020 թվականի բյուջեում նոր ծրագրեր և ծախսեր անելու համար Ազգային ժողովի պատգամավորները 160 առաջարկություն են ուղարկել կառավարություն։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ֆինանսների նախարարը։ Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ այդ բոլոր ծրագրերը միասին 368 միլիարդ դրամի նոր ծախսեր են ենթադրում։ Իմքայլական Բաբկեն Թունյանի հարցին պատասխանելիս նախարարը ներկայացրեց նաև այդ ծախսերի առաջարկները ըստ խմբակցությունների․ ԲՀԿ – […]

̰
ԿԳՄՍ փոխնախարարը, նրա վարորդն ու ֆուտբոլային ակումբի նախագահը ձերբակալված են

16:42 05.12.2019

ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, նրա վարորդը և հայկական ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, որոնց նախօրեին ԱԱԾ-ն բերման էր ենթարկել, ձերբակալված են: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեցին ԱԱԾ լրատվական ծառայությունից: Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից, կոռուպցիայի  դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 2019թ. դեկտեմբերի 4-ին, առանձնապես խոշոր […]

̰
Գլխավոր դատախազը դիմել է դատարան՝ 2008թ. կայացված մեղադրական դատավճիռներ բեկանելու միջնորդությամբ

16:41 05.12.2019

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել Սամվել Հարությունյանի և Մասիս Այվազյանի վերաբերյալ 2008թ. կայացված մեղադրական դատավճիռների դեմ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: 2008թ. դատավճիռներով նշված անձինք մեղավոր են ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարանը հաստատված է համարել, որ 2008թ. մարտի 1-ի վաղ առավոտյան իրադարձությունների ընթացքում նշված անձինք […]

̰
Երևանի արվարձաններից մեկում կմեկնարկի «հայկական Fryshuset-ի» շինարարությունը. Մխիթար Հայրապետյանը լավ լուր է հայտնել

16:39 05.12.2019

ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և նշել, որ Շվեդիայում հավատացած են, որ կարող են աշխարհն ավելի լավը դարձնել հենց երիտասարդների միջոցով. «Ոգեշնչել երիտասարդներին, օգնել նրանց` փոխել սեփական կյանքը, կատարելագործվել ու նոր հմտություններ ձեռք բերել. Շվեդիայում հավատացած են, որ կարող են աշխարհն ավելի լավը դարձնել հենց երիտասարդների միջոցով։ Սոցիալական ներգրավվածություն ու […]

̰
Բացահայտվել են ավտոմեքենաներից կատարված գողությունների և գողության փորձերի երկու տասնյակից ավելի դեպքեր

16:17 05.12.2019

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են Աջափնյակ վարչական շրջանում ավտոմեքենաներից կատարված գողությունների և գողության փորձերի երկու տասնյակից ավելի դեպքեր: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Երևանի երկու բնակչի մասով նախաքննությունն ավարտվել է: Քննությամբ ձեռք բերված տվյալների […]

̰
Այլընտրանք էլ չունեմ, կանգնած եմ․ Ջանջուղազյանը` Անի Սամսոնյանի կանգնել ու ուղիղ պատասխանելու պահանջին

16:12 05.12.2019

Խորհրդարանում բյուջեի քննարկման ընթացքում ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը ասաց, որ 4  առաջարկ է ներկայացրել, բոլորը մերժվել են։ Պատգամավորը ԱԺ ամբիոնի մոտ կանգնած ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից պահանջեց «կանգնել ու ուղիղ պատասխանել», թե որն է պատճառը։ «Ես այլընտրանք չունեմ էլ, ճիշտն ասած, կանգնած եմ, և ուղիղ էլ պիտի ասեմ»,- կատակեց Ատոմ Ջանջուղազյանը, ինչից հետո ծիծաղ լսվեց […]

̰
Տաքսու ղեկին են Գոհարն ու Աննան. մանրամասներ Taxi Battle-ի նկարահանման հրապարակից

15:55 05.12.2019

«Շանթ» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող Taxi Battle նախագծի առաջիկա թողարկման համար իրենց վարորդական հմտություններով մրցել են «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանը և երգչուհի Աննա Խաչատրյանը: BRAVO.am-ն այցելել է նկարահանման հրապարակ՝ պատմելու կադրից դուրս մնացած հետաքրքրական դրվագների մասին: Դժվարություններ՝ հանուն բարի նպատակի Նախագծի հաղորդավար Ռաֆայել Ղազանչյանը լավ գիտի՝ ինչ դժվարություններ են հաղթահարում հայտնիներն առաջին […]

̰
Աղբյուր Սերոբի փողոցի տներից մեկում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն. կա տուժած

15:31 05.12.2019

Դեկտեմբերի 5-ին` ժամը 11:00-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աղբյուր Սերոբի փողոցի տներից մեկի մոտակայքում պայթյունի ձայն է լսվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տանը (մոտ 70 քմ) գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման: Կոտրվել են խոհանոցի, […]

̰
Իրավական գործընթաց է. Էդմոն Մարուքյանը՝ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին

15:20 05.12.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքին: Հանրապետականների հայտարարությանը, որ դա քաղաքական հետապնդում է և նրան լռեցնելու փորձ, Մարուքյանն արձագանքեց՝ սա իրավական գործընթաց է: Նրա համոզմամբ՝ քաղաքական տարրեր տեսնելու համար պետք է լինեն հանգամանքներ առ այն, որ քրգործը շինծու է, կեղծ, մեղադրանքը […]

̰
Ավելի լավ է հանդիպեն, բանակցեն, քան կրակեն. Էդմոն Մարուքյանը՝ ԼՂ խնդրի կարգավորման մասին

15:05 05.12.2019

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Բրատիսլավայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպման արդյունքներին ու հետագա հանդիպումներից ակնկալիքներին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Դեկտեմբերի 6, 7 և 8-ին Երևան-Գյումրի-Երևան ուղղությունում կաշխատեն երկուական արագընթաց և երեքական սովորական էլեկտրագնացքներ

14:51 05.12.2019

Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ դեկտեմբերի 6, 7 և 8-ին նշանակվել են Երևան-Գյումրի-Երևան №102/103 արագընթաց էլեկտրագնացքների լրացուցիչ ուղերթներ: Նշված օրերին լրացուցիչ գնացքներ Երևանից կմեկնեն ժամը 10:30, Գյումրիից՝ 19:40: Այսպիսով, ուղևորների հարմարավետության համար հիշատակի օրերին Երևան-Գյումրի-Երևան ուղղությունում կաշխատեն երկուական արագընթաց և երեքական սովորական էլեկտրագնացքներ: Երթևեկության կարգին կարելի է ծանոթանալ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ պաշտոնական կայքի «Ուղևորատար […]

̰
Մաքսային ընթացակարգը հնարավորություն կտա աջ ղեկով մեքենաներն առանց վերասարքավորման ներմուծել Հայաստան և հետո իրականացնել ղեկային փոխարինում

14:48 05.12.2019

Կառավարության որոշմամբ՝ մաքսային ընթացակարգը հնարավորություն կտա աջ ղեկով մեքենաներն առանց վերասարքավորման ներմուծել Հայաստան և հետո իրականացնել ղեկային փոխարինում: Նիստի ընթացքում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հարց է բարձրացրել, թե արդյոք նպատակահարմար է ապագայում Հայաստանում թույլ տալ աջակողմյան մեքենաների շահագործումը: Փաշինյանի խոսքերով՝ հարցը կարելի է քննարկել, սակայն որոշ ուսումնասիրություններից հետո:  

̰
Տաշիրում կառուցվել է առաջին խելացի անասնաշենքը

14:37 05.12.2019

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման ծրագրի արդյունքներն արդեն տեսանելի են։ Այս ծրագրով Տաշիրում կառուցվել է առաջին խելացի անասնաշենքը։

̰
10 տարեկան երեխան պայթուցիկ է գնել ու վնասվածք ստացել․ աջ դաստակի առաջին, երկրորդ մատները անդամահատվել են

14:24 05.12.2019

Ամանորյա տոները ուրախություն բերելուց զատ, նաև երբեմն դժբախտություն են բերում որոշ ընտանիքներին` երեխաների կողմից պայթուցիկ սարքերի օգտագործման հետևանքով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը և կից լուսանկարներ տեղադրել։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «? Օրերս հերթական դեպքն է գրանցվել: 10 տարեկան երեխան պայթուցիկ է գնել ու վնասվածք ստացել: […]

̰
Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ժամանակի հարց է. Լիտվայի նախագահ

14:14 05.12.2019

Լիտվայի Delfi պարբերականի լրագրող Վլադիմիրաս Լաուչիուսը նոյեմբերի 14-ին ծավալուն հարցազրույց է անցկացրել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ։ Այս մասին հայտնում է ԵՊՀ ցեղասպանագիտության բաժանմունքը: Լիտվայի նախագահը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարել նաև Թուրքիա-ՆԱՏՕ, Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, նշել, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ժամանակի հարց է, և մի օր դա տեղի կունենա։

̰
Մեկ տարում Հայաստանից Ռուսաստան զբոսաշրջային ուղևորությունների թիվը նվազել է

14:00 05.12.2019

Ռուսական ТурСтат տուրիստական ​​պորտալը ներկայացրել է Ռուսաստան ամենաշատ այցելող զբոսաշրջիկների երկրների վարկանիշը 2019 թվականի 9 ամիսների համար՝ հունվարի 1-ից սեպտեմբերի 30-ը: Հայաստանը մտել է ներգնա տուրիզմի առաջին տասնյակի մեջ, սակայն հանրապետությունից դեպի Ռուսաստան ուղևորությունների քանակը նախորդ տարվա համեմատ նվազել է: 2019 թվականին Հայաստանից Ռուսաստան է այցելել 420 հազար մարդ, իսկ 2018-ին այդ ցուցանիշը 17 հազարով […]

̰
BACK_TO_TOP