TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+24.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հունվար-հոկտեմբերին արտահանման 7,2 տոկոս աճն ուրախալի է. Արտակ Մանուկյան

13:16 05.12.2019

Փաստերը լավագույն ապացույցն են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը՝ անդրադառնալով Հայաստանում տնտեսական աճի տեմպերին: «Հրապարակվեց հունվար-հոկտեմբերի ամփոփ զեկույցը։ Տնտեսական աճը դիտարկվող ժամանակահատվածում կազմել է 7.1%: Ուրախալի է արտահանման 7.2% աճը։ Ընդ որում, արդյունաբերությունում աճն առաջանցիկ է ու կազմում է 8.8%: Հատուկ մեր ընդդիմադիր գործընկերների համար տեղեկացնենք, […]

̰
Սուբվենցիոն ծրագրով Ազատաշենում ավարտվել են ոռոգման ցանցի վերանորոգման աշխատանքները:

13:13 05.12.2019

Արարատի մարզպետարանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ սուբվենցիոն ծրագրով Ազատաշենում ավարտվել են ոռոգման ցանցի վերանորոգման աշխատանքները: Դեռևս ամռանը ՀՀ կառավարության և համայնքի կողմից հատկացված ֆինանսավորմամբ մեկնարկած ծրագրի իրականացման համար հատկացվել է 11 մլն 350 հազար դրամ: Վերանորոգվել է ընդհանուր 500 մ երկարությամբ հատված, կատարվել 9.0 և 8.2 տրամագծով պողպատե խողովակների, ինչպես նաև բետոնե կիսախողովակների, 3 […]

̰
Իշխանությունները չեն կարող անվերջ շոուներով ու կալանավորումներով կերակրել հասարակությանը. Գևորգ Պետրոսյան

13:10 05.12.2019

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի վերջին հրապարակային ելույթը կարող էր հիմք լինել, որ ցանկանային նրան լռեցնել. «Այնտեղ հնչեցին մեր իրավական անվտանգության խնդիրները, և բնական է, որ դա չէր կարող իշխանության քիմքին հաճելի լինել։ Բայց, լինելով իրավաբան, ես չեմ կարող հստակ պնդում անել, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ […]

̰
Կադաստրի պետական կոմիտեն նոր ղեկավար ունի

13:07 05.12.2019

ՀՀ կառավարությունն որոշում ընդունեց Սուրեն Թովմասյանին նշանակել Կադաստրի կոմիտեի ղեկավար: Թովմասյանը խոստացավ ներդնել բոլոր ջանքերը կադաստրի համակարգը բարեփոխելու և արդյունավետ ծրագրերն իրականացնելու համար: «Ներկա պահին աշխատում եմ որպես Ճարտարապետության, շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոս: Երկար տարիներ մասնագիտական գործունեություն եմ ծավալել այս ոլորտում: Վստահեցնում եմ, որ ՀՀ քաղաքացիները կարճ ժամանակում այս ոլորտում շոշափելի փոփոխություններ կտեսնեն»,- ասաց […]

̰
Թագաժառանգի անունը տվող մարդը սկի 3 կիլոմետրից թագաժառանգ չի տեսել իր կյանքում. Գևորգ Պետրոսյան

12:53 05.12.2019

Լրագրողների հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն անդրադարձել է Հայաստանում ԱՄԷ դսպանության տարածած հայտարարությանը, որ Աբու Դաբիի թագաժառանգը երբևէ չի այցելել Հայաստան: «Թագաժառանգի անունը տվող մարդը սկի 3 կիլոմետրից թագաժառանգ չի տեսել իր կյանքում։ Տո, ի՞նչ կապ ունի, թագաժառանգ ա եղել, թագավորի տղա է եղել, հորոխպոր տղա ա եղել, մորքուրի մարդ ա եղել: […]

̰
Ես չգիտեմ՝ իրենք ինչքանով են պարտք Սերժ Սարգսյանին, որ այսօր իշխանություն են. Գևորգ Պետրոսյան

12:48 05.12.2019

Լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը անդրադարձել է Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին` նշելով, որ հստակ դիրքորոշում չի կարող հայտնել, քանի դեռ հստակ ծանոթ չէ: «Իշխանության արածների և անելիքների մասին պետք է իշխանությունից հարցնել։ Ես չգիտեմ՝ իրենք ինչքանով են պարտք Սերժ Սարգսյանին, որ այսօր իշխանություն են, ինչքանով նրա առաջ պարտավորություններ ունեն: Ի […]

̰
750 բառ. նախագծի անվանումն այնքան երկար էր, որ ԱԺ-ում այն չհիշատակեցին

12:46 05.12.2019

Ազգային ժողովում քննարկվող հարցի անվանումը ունի 750 բառ։ Դրա միայն անվանումը տեղավորվում է A4 չափի 3 էջում։ Այդ էր պատճառը, որ ո՛չ նիստը նախագահող Լենա Նազարյանը, ո՛չ բովանդակությունը ներկայացնող արդարադատության փոխնախարարը չկարդացին դրա անվանումը: Նախագիծը վերաբերում է հանրային ու այլ ծառայությունների ոլորտի կարգավորմանը։ Նախատեսվումէ  դրանով որոշակի ներդաշնակեցում մտցնել հանրային և այլ ծառայություններում, որպեսզի դրանք նույնական […]

̰
Այս նոյեմբերին, նախորդ նոյեմբերի համեմատ, ուղևորահոսքն աճել է 9.4 տոկոսով. «Զվարթնոց»

12:40 05.12.2019

Ընթացիկ տարվա նոյեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 235,809 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 9.4 տոկոսով: Այս մասին հայտնում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայաններից: 2019թ. նոյեմբերին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 10.1 տոկոսով: Եթե 2018թ. նոյեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 202,915 ուղևոր, ապա 2019թ. նոյեմբերի ցուցանիշը […]

̰
Աղբյուր Սերոբի փողոցի տներից մեկի մոտակայքում պայթյունի ձայն է լսվել

12:32 05.12.2019

Դեկտեմբերի 5-ին, ժամը 11:00-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աղբյուր Սերոբի փողոցի տներից մեկի մոտակայքում պայթյունի ձայն է լսվել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ տներից մեկի խոհանոցում գազի կուտակումից տեղի է ունեցել պայթյուն: […]

̰
Լենինգրադի շրջանի Վսեվոլոժսկի թաղամասում ՀՀ քաղաքացի է դանակահարվել

12:21 05.12.2019

Լենինգրադի շրջանի Վսեվոլոժսկի թաղամասում հոսպիտալացվել է ՀՀ քաղաքացի՝ ծնված 1985 թ.: Վերջինս վիրավորում է ստացել կենցաղային վեճի ժամանակ: Տղամարդը պատմել է, որ իր վրա հարձակվել են երեք անծանոթներ և դանակահարել: Նույն օրը ոստիկանները ձերբակալել են կասկածյալին՝ Ուզբեկստանի քաղաքացուհու, ծնված 1981 թ.: Պարզվել է, որ հարբած վիճաբանության ժամանակ նա դանակահարել է հյուրին: Հաղորդվում է, որ ՀՀ […]

̰
Թուրքիան Հայաստանին կոչ է արել հրաժարվել հողային հավակնություններից

12:14 05.12.2019

Ադրբեջանում Թուրքիայի դեսպանության ներկայացուցիչները հայտնել են այն երեք պայմանները, որ պետք է Հայաստանը կատարի երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն: Դեսպանության խոսնակ Հուսեին Ալտինալան  նշել է, որ Հայաստանը «պետք է ազատի Լեռնային Ղարաբաղը և մի քանի շրջան», հրաժարվի Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջից, ինչպես նաև «թուրքական հողերի նկատմամբ հավակնություններ չունենա»: […]

̰
Կառավարությունը փուլային եղանակով անցում կկատարի անկանխիկ եղանակով կենսաթոշակ վճարելուն

12:06 05.12.2019

Մինչ այժմ սահմանված էր, որ յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում անկանխիկ կամ կանխիկ եղանակով: Անկանխիկ եղանակով ստացող թոշակառուն պետք է ներկայանա բանկ ամեն տարի և ստորագրի ՀՀ-ում գտնվելու մասին հայտարարություն: Հիմա աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոխել կարգը` փուլային եղանակով անցում կատարել անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստանալուն: Հարցը հավանություն է ստացել […]

̰
Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը

12:00 05.12.2019

ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում մասնակցել է Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով նորանշանակ բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելի և ԵՄ Արևելյան գործընկերության մասնակից պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից:

̰
Հայերն արվեստը գերադասում են պատերազմից. «По секрету всему свету» հաղորդման հերթական թողարկումը նկարահանվել է Երևանում

11:58 05.12.2019

Ռուսական «Россия» հեռուստաալիքի «По секрету всему свету» հաղորդաշարի հերթական թողարկումը նվիրված է Երևանին։ Հաղորդավար Օլգա Կուզմինան ժամանել է Հայաստան, շրջել Երևանում և տեսանյութում ներկայացրել է Երևանի պատմությունը,  ճարտարապետական կոթողներն ու մշակութային վայրերը՝ արտահայտելով իր հիացմունքը: «Այստեղ հասկանում ես, որ ամեն ինչ այլ է, քան թվում է», – ասել է հաղորդավարուհին: Տեսանյութում ներկայացվում է Օպերայի և […]

̰
Չեմ կարող հիշել որևէ խորքային ռեֆորմ, որի արժեքը գնահատվի 1-2-3 տարում․ Տերտերյանը՝ համայնքների խոշորացման մասին

11:56 05.12.2019

Ընդդիմության պատգամավորների կողմից այսօր Ազգային ժողովում քննադատության արժանացավ համայնքների խոշորացման մասին ռեֆորմը շարունակելու ծրագիրը, որն առաջարկել են իշխանական խմբակցության պատգամավորները։ Նրանց պնդմամբ՝ նախկինում արված խոշորացումները որևէ դրական արդյունք չեն գրանցել։ «Ես չեմ կարող հիշել որևէ խորքային ռեֆորմ, որը 1-2-3 տարի հետո կարելի է շատ միանշանակ գնահատել։ Միարժեք չէր, իհարկե»,- քննադատությանը պատասխանեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների […]

̰
Զոռբայությամբ հարցեր լուծելու տրամաբանությունից եկեք դուրս գանք. Փաշինյանը՝ հանրության շրջանում տարածված միտումների մասին

11:39 05.12.2019

Մինչ կառավարության նիստին անցնելը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մի շարք խնդիրների՝ դրանք անվանելով սոցիալ-հոգեբանական կամ քաղաքակրթական: Վարչապետը նկատեց, որ կառավարությունը շահագրգռված է լուծել խնդիրները, բայց, նրա խոսքով, ստացվում է այնպես, որ մեկի հարցը լուծում են, իսկ հարևանը «նեղվում» է դրանից: Մանրամասները՝ տեսանյութում։    

̰
Դիլիջան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել լիազորությունները չարաշահելու համար

11:31 05.12.2019

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով  մեղադրանք է առաջադրվել Դիլիջան համայնքի ղեկավարին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Նախնական քննության տվյալներով՝ Դիլիջան համայնքի ղեկավարը, 2005 թվականի զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, այլ անձանց օժանդակությամբ իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ կազմելով, ծառայողական պարտականությունները չկատարելով, Դիլիջան […]

̰
ԼՂ հարցում Ադրբեջանի դիրքորոշումը վերջնագիր է, նրան բանակցություն պետք չէ. Սուրեն Սարգսյան

11:21 05.12.2019

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Բրատիսլավայում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներին: Նա, մասնավորապես, նշել է. «Ադրբեջանն ասում է. 1. Առաջին քայլը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի մնացած այլ զավթած տարածքներից հայկական զինված ուժերի լիակատար ու անվերապահ դուրսբերումը: 2. Հաջորդ փուլում Ադրբեջանը տեսնում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն Ադրբեջանի […]

̰
Շրջիկ մեքենա-սրճարանների մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

11:00 05.12.2019

Ազգային ժողովն այսօրվա քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց շրջիկ մեքենա-սրճարանների գործունեությունը կանոնակարգելու մասին նախագիծը, որով չափանիշներ են սահմանվում նման առևտուրը կազմակերպելու համար։ «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները կողմ քվեարկեցին, ԲՀԿ խմբակցության անդամները՝ դեմ։ Շրջիկ սրճարանների գործունեության կանոնակարգման համար առաջարկվում է, որ այդ մեքենաների աշխատանքի թույլտվությունները տա Երևանի քաղաքապետը։ Առևտրի այս կետերը, ըստ նախագծի, պարտավոր կլինեն […]

̰
ՏՄՊՊՀ նախագահը շնորհավորել է Մրցակցության միջազգային օրվա առթիվ

10:58 05.12.2019

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը շնորհավորական ուղերձ է հղել Մրցակցության միջազգային օրվա առթիվ: Դրանում, մասնավորապես, ասվում է. «Դեկտեմբերի 5-ն արդեն տասներորդ տարին անընդմեջ նշվում է որպես Մրցակցության միջազգային օր՝ հանրության ուշադրությունը սևեռելով խնդիրների վրա, որոնք մրցակցության պաշտպանությունն ապահովող մարմինների օրակարգում են: Տնտեսական քաղաքականությունը կարող է արդյունավետ լինել, ծրագրերը կարող են լավագույնս […]

̰
Թանդիլյանն առաջարկում է քննարկել Էրիկ Գրիգորյանի հետագա պաշտոնավարման հարցը

10:50 05.12.2019

Ազգային ժողովում ԼՀԿ խմբակցության անունից հարցապնդման քննարկումից հետո խմբակցության անդամ Մանե Թանդիլյանն առաջարկեց Ազգային ժողովի անունից առաջարկ ուղարկել վարչապետին՝ քննարկելու Էրիկ Գրիգորյանի հետագա պաշտոնավարումը (կամ հրաժարականը) շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում։ «Իմ քայլը» խմբակցության անունից Լիլիթ Մակունցն ասաց, որ իրենք դեմ են քվեարկելու։ Իսկ ԲՀԿ խմբակցության անունից Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենց նախաձեռնությամբ ստեղծված քննիչ հանձնաժողովի […]

̰
Քարաթափում Ամերիկյան համալսարանից Դեմիրճյան փողոց տանող ճանապարհի երթևեկելի հատվածում

10:41 05.12.2019

Դեկտեմբերի 5-ինч ժամը 08:12-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամերիկյան համալսարանից Դերենիկ Դեմիրճյան փողոց տանող ճանապարհի երթևեկելի հատվածում քարեր են թափվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ քարերը թափվել են Լեռ Կամսարի փողոցի ճամեզրին կառուցված պարսպից: Փրկարարները թափված քարերը […]

̰
Մնացականյանն ընդգծել է ԼՂ կարգավորման գործընթացում Արցախի իշխանությունների ուղիղ ներգրավման անհրաժեշտությունը

10:30 05.12.2019

Դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հրադադարի ամրապնդման, վստահության ամրապնդման միջոցառումների […]

̰
Ամանորը դիմավորենք իրար հետ՝ Հանրապետության հրապարակում. Նիկոլ Փաշինյան

10:13 05.12.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ամանորը դիմավորենք իրար հետ՝ Հանրապետության Հրապարակում»։ Գրառմանը կից վարչապետը հրապարակել է Կառավարության պատրաստած տոնական հոլովակը՝ Գորան Բրեգովիչի մասնակցությամբ։ «Խելահեղ տոն է լինելու»,-խոստացել է Բրեգովիչը։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2485242175129496?__xts__[0]=68.ARDfGMpUGiZsLbb3kmJRsB5UhgBGuyjXryfyCXebtlRyWleKLOIe6QAlzfjASROyLDzmcMimQ50V6Y6bJSekyBFOljdSb-G2RsTT1BmMQ9DTKyaY8RhI9extszZXHaWHvqetZpffhdYZSoqED9_tubPlFyKSEPB97JjwiFetEqyNvQtGUwo0LyUvQWcL_n7oQpRgGglDnYbOEtdAzyOpVdPlwRAQgt7vq4ymnq4_6m55BC36iHKAyN4QeA6gkMHSlXYNVNBSYU7TjjWvkrZv9Nxc2kYO8aaNnp4toQyhijtY7YVzMCNuvma8seuvNI1y_xWt7md1rZlnnsAhIalXudaWkL7WdW4ByryGbUpr-l9I09jsgYgEHM8hRCBP4vKIPdTBXFyldyiH2E2NYrFnH6FotiKQSHID_aFiKQaKr5wn4nuvWCLd3yd2qSna9qd6rJbgnGyW_K3cPmQj4IwYfkindT0aPWlFYlSl8iFi9h7kgChJRqC2KLitvP2CvWlqprNuJQ&__tn__=-R

̰
Դավիթ Բեկի փողոցում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել բլրակի վրա

09:51 05.12.2019

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 22:12-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական բաժնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դավիթ Բեկի փողոցի տներից մեկի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ […]

̰
Երեխաներից մեկին որդեգրել է աշխարհահռչակ իտալացի մրցավար․ ԱԱԾ բացահայտման հետքերով․ «Ժողովուրդ»

09:25 05.12.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԱԾ-ն նոյեմբերի 15-ին հայտարարեց, որ բացահայտել է օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր: «Ժողովուրդ» օրաթերթը այս հայտարարության հետքերով բացառիկ մանրամասներ է պարզել. պարզվում է, որ այդ ճանապարհով հայ երեխա է որդեգրել աշխարհահռչակ իտալացի մրցավար Պիերլուիջի Կոլինան: Հիշեցնենք` ըստ ԱԱԾ-ի` մանկաբարձական հաստատության մի շարք ծառայողներ 2016-2018 թթ. ընթացքում […]

̰
Վարդենիսում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բուք է

08:43 05.12.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 08:32-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) փակ է բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները: Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մերկասառույց: Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բուք է: Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի «Զանգեր» հատվածում, […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում

08:09 05.12.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-17։00 Թումանյան փ. 25, 27, 27Ա, 29 շենքերը, Մաշտոցի պող. 42, 42Ա շենքերը, Կողբացի փ. 83 շենքը, Լալայանց փ. 47Ա շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Լենինականի փ. 8 շենքը, Բաշինջաղյան 1-ին նրբ. 10 […]

̰
Անչափահասը սպառնացել է հասակակցի կիսամերկ լուսանկարները հրապարակել ու խոշոր գումար է կորզել

00:00 05.12.2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ այս տարվա սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին, տարբեր օրերին Արագածոտնի մարզի բնակիչ 17-ամյա Յանա Մ-ն նույն մարզի բնակիչ՝ 17-ամյա Լուսինե Հ․-ի կիսամերկ լուսանկարներն այլ անձանց ցույց տալու սպառնալիքով պահանջել և վերջինից ստացել է խոշոր չափի գումար։ Աղբյուրի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 3-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:49 04.12.2019

Դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային շրջաններում և Արցախում սպասվում են ձյան առատ տեղումներ, ճանապարհներին՝ մերկասառույց, առանձին հատվածներում՝ բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 4-ի երեկոյան ժամերին, 5-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի […]

̰
BACK_TO_TOP