17:55 03.12.2019
Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ԼՀԿ պատգամավոր Կարեն Սիմոնյանն անդրադարձավ ճանապարհային երթևեկության խախտումների բալային համակարգի ներդրման հապաղմանն ու ասաց, որ այն պետք է ներդրվեր դեռևս հունիսին՝ Եվրամիության հետ պայմանավորվածությամբ։ «Միջին թվաբանական, եթե պատկերավոր ասենք, յուրաքանչյուր օր Հայաստանում 1 հոգի մահանում է ավտովթարից։ Վերջին 9 ամիսների ընթացքում զոհվածների թիվը հասել է 253-ի։ Սա նոյեմբեր ամսվա տվյալներն եմ […]
17:47 03.12.2019
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է դատավոր Ա. Դանիբեկյանի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու եղանակով արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ 1993 թվականին ծնված երիտասարդը ընկերոջ հետ՝ ծնված 1991 […]
17:38 03.12.2019
ՀՅԴ երիտասարդները շարունակում են փակ պահել Վազգեն Սարգսյան փողոցը: Ոստիկանությունը փողոցը բացելու համար 5 րոպե ժամանակ էր տվել ցուցարարներին: Ժամանակը լրանալուց հետո ոստիկանության ծառայողներին վերջին ցուցումները տրվեցին, այն է՝ չգնալ սադրանքների, անհամաչափ ուժ չկիրառել: Վերջին զգուշացումից հետո ոստիկանները սկսեցին բացել ցուցարարների շղթան: Ի վերջո, ոստիկաններին հաջողվեց բացել փողոցը, ցուցարարներից մի քանիսին բերման ենթարկել: ՀՅԴ երիտասարդները […]
17:32 03.12.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Իր խոսքում վարչապետը նախ նկատել է, որ դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է, որը սահմանված է ՄԱԿ-ի կողմից և նշվում է 1992 թվականից: «Այս տարվա կարգախոսն է՝ խթանելով հաշմանդամություն ունեցող անձանց […]
17:17 03.12.2019
ՀՅԴ երիտասարդական միության անդամները, ովքեր բողոքի ակցիա են իրականացնում ԿԳՄՍ նախարարության շենքի առջև, փակել են Վազգեն Սարգսյան փողոցը: Նրանք նշում են՝ իրենք այլևս չեն ցանկանում հանդիպել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպելու դեպքում էլ ցանկանում են միայն լսել նրա հրաժարականի տեքստը: Առաջիկա քայլերը ցուցարարները դեռ չեն բացահայտում, ասում են՝ առայժմ փակ են պահում Վազգեն Սարգսյան […]
17:14 03.12.2019
Ստամբուլի ազգայնական փաստաբանների խումբ (İMAG) կոչվող միավորումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ սպառնալով անհրաժեշտության դեպքում «կրկին դիմել տեղահանության մեթոդին», գրում է Ermenihaber-ը: Կազմակերպության հայտարարության մեջ, որը կազմել է ազգայնական գրող Մուսթաֆա Չալըքը, նշվում է, որ իրենք «ինչպես երեկ, այնպես էլ այսօր, տեր են կանգնում 1915-ի հայերի տեղահանությանը»: Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներ Էնվեր ու Թալեաթ […]
16:58 03.12.2019
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր լրագրողների հարցերին պատասխանում էր շատ կարճ: Մարզպետից հետաքրքրվեցին նրա ստացած պարգևատրումների մասին, նա ասաց. «Ես պարգևատրում չեմ ստացել»: «Ձեր բաջանաղին պարգևատրե՞լ եք» հարցին մարզպետը պատասխանեց. «Ո´չ»: Նրանից հետաքրքրվեցին՝ բաջանաղը իր տեղակա՞լն է: «Ո´չ»,- ասաց նա: Սարգսյանն անդրադարձավ իր վարսավիրի հետ կապված միջադեպին, ասաց՝ քննություն է ընթանում: Լրագրողները հետաքրքրվեցին՝ կոկորդիլոսաբուծարանի ստեղծման գործընթացն […]
16:48 03.12.2019
Երևանում երեկ ներկ է լցվել ռուս անվանի գործիչ, դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա: Արարքի հեղինակ Շահեն Հարությունյանն ավելի ուշ հայտարարել է, որ դա պատասխան է Ռուսաստանի Արմավիր քաղաքում Գարեգին Նժդեհի հուշատախտակի նկատմամբ նման քայլին: Հայ երիտասարդի կողմից ռուս գործչի արձանի նկատմամբ այս քայլը արագ արձագանքներ ստացավ հայկական ու ռուսական մեդիադաշտում ու հանրության շրջանում: Այնքան արագ, […]
16:44 03.12.2019
ՀՀ ԿԳՄՍ նախարարության շենքի առջև լարված իրավիճակ է: Այստեղ են ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամները: Վերջիններս պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Ոստիկանության աշխատակիցները փորձում են ուժով դուրս բերել ակցիայի մասնակիցներին: Տեսանյութը՝ News.am-ի:
16:31 03.12.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և միգրացիայի նախարար Այման Սաֆադիին: Այս մասին հայտնում են ԱԺ հանրային կապերի վարչությունից: ԱԺ նախագահը, ողջունելով հյուրին, վստահություն է հայտնել, որ նրա այցը կնպաստի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը: Արարատ Միրզոյանն իր ողջույններն է փոխանցել նաև Հորդանանի […]
16:27 03.12.2019
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հայտնում են, որ ժամկետանց պատվաստանյութի մասին հրապարակման հիմքով հարուցվել է վարչական վարույթ: Հիմք ընդունելով համացանցում տեղ գտած քաղաքացու ահազանգն առ այն, որ Երևանի թիվ 16 պոլիկլինիկայում երեխային պատվաստման գործընթացում փորձ է արվել կիրառել պոլիոմելիտի ժամկետանց պատվաստանյութ, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հարուցել է վարչական վարույթ։ Ըստ այդմ՝ սահմանված ժամկետում […]
16:22 03.12.2019
Տավուշի մարզի դատախազի պաշտոնակատար Էդուարդ Հարությունյանը մարզի տարածքում ապօրինի ծառահատումների մի քանի խնդիրների կապակցությամբ միջնորդագրով դիմել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատարին և «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատարին: Մարզի դատախազությունում իրականացված՝ 2019թ. հուլիսի 1-ից նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզում ապօրինի ծառահատումների դեպքերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում կատարված ապօրինի ծառահատումների դեպքերից […]
16:16 03.12.2019
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբն այսօրվա դատական նիստին մտադիր էր միջնորդել փոխել Քոչարյանի կալանքն անձնական երաշխավորությամբ։ Պաշտպանները դատարանին խնդրեցին այս շաբաթ ևս մեկ նիստ նշանակել, որպեսզի նախքան դատավորի արձակուրդ գնալն այդ հարցը քննվի։ Նշենք` դատավոր Դանիբեկյանն այսօր ասաց, որ դեկտեմբերի 10-30-ը արձակուրդ է գնալու։ Դատավորն առաջարկեց ներկայացնել միջնորդությունը հիմա։ Պաշտպան Ալումյանն ասաց, որ դա տեխնիկապես հնարավոր […]
16:01 03.12.2019
Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստի ժամանակ Յուրի Խաչատուրովի շահերի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդեց դատարանին վերացնել Խաչատուրովի կողմից սահմանահատումների արգելքը։ Պետական մեղադրող Պետրոս Պետրոսյանն առաջարկեց միջնորդության դեմ՝ ասելով, թե այսպիսի արգելք դատարանը չի դրել, քանի որ Խաչատուրովի նկատմամբ կիրառված է որպես խափանման միջոց գրավը, ինչը չի սահմանափակում սահմանահատումները։ Յուրի […]
15:51 03.12.2019
Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների խմբի երրորդ հերթափոխի ականազերծողները նոյեմբերի 1-30-ը 2417 քառակուսի մետր տարածք են մաքրել: Ականազերծման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 2 հատ 120 մմ արկ, 2 հատ ՏՄ-62Պ3, 1 հատ ՊՄՆ-2, 4 հատ ՕԶՄ-72, 2 հատ ինքնաշեն պայթուցիկ սարք: Նույն ժամանակահատվածում […]
15:07 03.12.2019
Խորհրդարանի այսօրվա առաջին նիստի մեծ մասը նվիրվեց ԼՀԿ-«Իմ քայլը» «հարաբերություններ պարզելուն»։ Իմքայլականները առաջին ընթերցմամբ ընդունել էին ԼՀԿ ներկայացրած նախագիծը, երկրորդ ընթերցմամբ մերժելու են։ Խոսքն այն նախագծի մասին է, որ առաջարկում է թույլ տալ, որ ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոններում նշանակվեն նաև մարդիկ, որոնք համակարգի ներսից չեն։ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը նախագծին բացասական եզրակացություն տված պետաիրավական […]
15:05 03.12.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Առստամյանին Հայաստանի Հանրապետության ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության ռազմավարական պլանավորման վարչության պետ նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արմեն ԱՌՍՏԱՄՅԱՆԻՆ նշանակել […]
15:01 03.12.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Մանվել Շահվերդյանին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 26-ի ԲԴԽ-80-Ո-197 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Մանվել ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻՆ նշանակել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- նշված […]
15:00 03.12.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային տոնին: «ԱՄԷ դեսպանատան մեր գործընկերների հետ համագործակցության բազմաշերտ և շատ դրական փորձառություն ունենք: Դեսպան Մոհամմադ Իսա ալ Կատտամ ալ Զաաբին դարձել է մեր երկրի և մեր նախարարության բարեկամը, ով մշտապես համագործակցության պատրաստակամություն […]
14:57 03.12.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Մհեր Մկրտումյանին Բահրեյնի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մհեր ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Բահրեյնի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աբու […]
14:46 03.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արարատի մարզ այցի առաջին կանգառը Սիս գյուղում էր: Հենց այս գյուղի փոքրիկներին էր վարչապետը խոստացել բարեկարգել ճանապարհները, այժմ Փաշինյանը խոստման հետքերով այցելել էր Սիս՝ ծանոթանալու ճանապարհաշինական աշխատանքներին: Այցի ժամանակ վարչապետին մոտեցավ փոքրիկներից մեկն ու ասաց. «Ձեզ համար ոտանավոր եմ պատրաստել»: Փոքրիկը վարչապետին ձոնեց հետևյալ տողերը. «Դուք՝ մեծարգո մեր ղեկավար, ընտրվեցիք հենց […]
14:46 03.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ անդամ երկրներին կոչ է արել զենք չվաճառել Ադրբեջանին: Այս մասին Բաքվում լրագրողները հիշեցրին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին՝ միաժամանակ շեշտելով, որ դա առաջին հերթին վերաբերում է Ռուսաստանին: Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի այդ հայտարարությունը, արդյո՞ք ՀԱՊԿ անդամ երկրներն այդ կոչին կհետևեն, Լավրովը պատասխանեց. «Ես կարող եմ միայն ընդգծել, որ ռազմատեխնիկական համագործակցությունը մեր […]
14:46 03.12.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ազատ Դունամալյանին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 26-ի ԲԴԽ-80-Ո-196 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ազատ ԴՈՒՆԱՄԱԼՅԱՆԻՆ նշանակել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- նշված […]
14:30 03.12.2019
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր անդրադարձավ ՍԴ անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու վերաբերյալ նախագծին: Տեսակետին, թե դա կաշառք է, Սիմոնյանը հակադարձեց. «Եթե նման կարծիք է հնչում, նշանակում է՝ այն դատավորները, որոնց մասին խոսում ենք, պնդում են, որ նրանք կաշառակեր են: Եկեք՝ չճնշենք դատավորներին, խոսքը ամբողջ համայնքին է վերաբերում: Որոշ դատավորներ ասել են՝ կդիմեն, կօգտվեն, եկեք չճնշենք, […]
14:25 03.12.2019
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արշակ Փոլադյանին Մարոկկոյի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի Թունիսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Մարոկկոյի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր […]
14:24 03.12.2019
«Պարո´ն Վարդանյան, ուղղակի ապշած եմ, ախր Դուք սահմանադրական իրավունքի մասնագետ եք։ Նման բան որ ասում եք, ես կարծում եմ՝ էդ սահմանադրական իրավունքի գիտության հիմնադիրները գերեզմաններում շուռ եկան, խառնվեցին իրար»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ դիմելով իմքայլական Վլադիմիր Վարդանյանին։ Մարուքյանի խոսքերով՝ իրեն ապշեցրել է այն, որ Վարդանյանը ասել է, որ եթե իրենք ընդունեն օրենք […]
14:21 03.12.2019
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին և նրա ադրբեջանցի գործընկերոջը՝ Էլմար Մամեդյարովին, լրագրողները հարց ուղղեցին հայ և ադրբեջանցի լրագրողների՝ փոխադարձ այցելությունների նախաձեռնության մասին: Հարցին՝ ինչպե՞ս են գնահատում այդ նախաձեռնությունը, որքանո՞վ օգտակար կլինեին արցախցիների և ադրբեջանցիների միջև հանրային հանդիպումները: Լավրովը հիշեցրեց՝ այս տարեսկզբին եղել է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպում, որտեղ ոչ պաշտոնական […]
14:21 03.12.2019
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Էդվարդ Ասրյանին Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Էդվարդ […]