TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+37.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Արարատի մարզի դատախազն ամփոփել է 2019թ․ առաջին 9 ամիսների գործունեության արդյունքները

18:50 23.11.2019

ՀՀ Արարատի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանն ամփոփել է մարզի տարածքում այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման,  դրանց առնչվող քրեական գործերով շարժընթացի պատկերը, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության կողմից այս տարվա համար հռչակված առաջնահերթությունների շրջանակներում մարզի դատախազության և մյուս իրավապահ մարմինների գործունեության արդյունքները: Դրական արդյունքներ են ապահովվել, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարում. կոռուպցիոն բնույթի […]

̰
«Մանկական Եվրատեսիլի» քվեարկությունը սկսված է. Հայաստանը ներկայացնում է Կարինա Իգնատյանը

18:26 23.11.2019

Ուշադրություն: «Մանկական Եվրատեսիլի» քվեարկությունը սկսված է։ Բացառիկ հնարավորություն ունենք օգնելու մեր մասնակցին հաղթել մրցույթում։ Անցե´ք հղումով https://vote.junioreurovision.tv/ և քվեարկե´ք մեր պատվիրակ Կարինա Իգնատյանի օգտին։ Քվեարկել կարող եք ՑԱՆԿԱՑԱԾ երկրից (նաև ԱՄՆ-ից) և ՏԱՐԲԵՐ սարքավորումներով (հեռախոս, պլանշետ, համակարգիչ )։ Ինչպե՞ս քվեարկել, դիտե´ք տեսանյութը։

̰
«Ֆիթչ»-ը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշները` «B+»-ից դարձնելով «BB-»

18:11 23.11.2019

«Ֆիթչ» վարկանշային կազմակերպությունը 2019թ. նոյեմբերի 22-ին մեկ մակարդակով բարձրացրել է Հայաստանի կառավարության արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշները՝ «B+»-ից դարձնելով «BB-»՝ «կայուն» հեռանկարով: Այս մասին հայտնել են ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Բացի սուվերեն վարկանիշից, «Ֆիթչ»-ը մեկ մակարդակով բարձրացրել է նաև արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտատոմսերի թողարկման Հայաստանի վարկանիշների […]

̰
Տեղի է ունեցել խմբերի փոխանակում. Աննա Նաղդալյանը` հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցերի մասին

17:16 23.11.2019

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է լրագրողների փոխանակման ծրագրի վերաբերյալ հարցին: Հարց. Վերջին շրջանում լուրեր շրջանառվեցին հայկական և ադրբեջանական մամուլում հայ լրագրողների Բաքու այցելության վերաբերյալ, որը Դուք ո´չ հաստատեցիք, ո´չ էլ հերքեցիք: Արդյոք այժմ կպարզաբանե՞ք՝ ինչի մասին է խոսքը: Պատասխան. Նոյեմբերի 17-21-ը տեղի է ունեցել լրագրողների խմբերի փոխանակում. Հայաստանի […]

̰
Կարմիրգյուղում շմոլ գազի թունավորումից հիվանդանոց է տեղափոխվել ընտանիքի 9 անդամ

17:08 23.11.2019

«Գավառ» բժշկական կենտրոնից նոյեմբերի 22-ին ժամը 15:30-ին հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ Կարմիրգյուղ գյուղից բուժօգնության են տեղափոխվել ընտանիքի 9 անդամ: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ նոյեմբերի 22-ին, ժ.15.00-ի սահմաններում, ընտանիքի անդամները թունավորվել են խոհանոցում տեղադրված գազօջախի արտանետած […]

̰
«Լիդիան Արմենիա»-ն Նազելի Վարդանյանից պահանջում է 1 մլն դրամ վնասի փոխհատուցում

16:45 23.11.2019

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն հայց է ներկայացրել ընդդեմ փաստաբան Նազելի Վարդանյանի, պահանջում է 1 մլն դրամ վնասի փոխհատուցում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել բնապահպան Թեհիմեն Ենոքյանը: Նա մասնավորապես գրել է. «Ընկերությունն ասում է, որ իրենց գործարար և բարի համբավին վնաս է հասցվել, թեև իմ գործով դատավորը նույնաբովանդակ հայցի շրջանակներում ընկերության վրա դրել է […]

̰
Մահակով ցուցմունք կորզելու տեսանյութում երևացող ոստիկաններից մեկի լիազորությունները դադարեցվել են

16:33 23.11.2019

Ոստիկանությունից հայտնում են, որ NewsMedia.am կայքում «Սկանդալային տեսանյութ. հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ հրապարակված տեսանյութի շրջանակներում ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվող ծառայողական քննության ընթացքում վարչություն է կանչվել ոստիկանության ծառայող։ Զուգահեռաբար տարվում են աշխատանքներ` տեսանյութում երևացող մյուս անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Ծառայողական քննության շրջանակներում ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով ոստիկանության Ճամբարակի բաժնի […]

̰
Հրդեհ Բարեկամավան գյուղի անասնագոմերից մեկում. սատկել է ավանակ

16:07 23.11.2019

Նոյեմբերի 23-ին` ժամը 06:03-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բարեկամավան գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է անասնագոմ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:03-ին, մարվել՝ 09:24-ին: Ամբողջությամբ այրվել է 3-րդ փողոցի տներից մեկին կից անասնագոմը՝  մոտ 50 քմ: […]

̰
Վրաց-ռուսական սահմանին ՀՀ քաղաքացիներ են ձերբակալվել

16:04 23.11.2019

Նոյեմբերի 22-ին Վրաստանի ֆինանսների նախարարության մաքսային ծառայության աշխատակիցները Կազբեգի մաքսակետում ՀՀ քաղաքացի Դ.Գ.-ի հսկողության տակ գտնվող ավտոբուսի մանրակրկիտ զննումից հետո հայտնաբերել են թմրամիջոցներ՝ 149 գրամ կոկաին և 64 գրամ հաշիշ: Տեղեկությունը տարածում է Վրաստանի ֆինանսների նախարարությունը: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»: Վրաստանի ներքին գործերի նախարարությունից «Ալիք մեդիային» հայտնել են, որ ձերբակալված է երեք անձ, […]

̰
Հայաստանում զոհերի և վթարների թիվն ավելացել է

15:57 23.11.2019

2006-2011 թվականների ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների տարեկան թվաբանական միջինը կազմել է  2002 պատահար, իսկ 2012-2017 թվականների ընացքում այս թիվը հասել է 3120-ի, այսինքն՝ մոտ 55 տոկոսով ավելի:  Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ, «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Սերգեյ Ղահրամանյանն այսօր որոշակի վիճակագրություն է ներկայացրել: Ըստ Ղահրամանյանի՝ վերջին շրջանում ավելացել է հանդիպակաց գոտի դուրս […]

̰
Վրաստանում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է հաղորդում սահմանին կանգնեցված ավտոբուսի մասին

15:52 23.11.2019

Այս գիշեր Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով կանգնեցվել է Հայաստան ուղևորվող ավտոբուս։ Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը: Թե ինչ բեռի մասին է խոսքը, դեսպանությունը չի մանրամասնում, սակայն հայտարարում է, որ աշխատանքներ է տանում Վրաստանի համապատասխան մարմինների հետ՝ ավտոբուսի ուղևորների Հայաստան արագ տեղափոխումն ապահովելու համար։ SHANTNEWS.am-ը կապ է հաստատել Վրաստանում […]

̰
Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տարավ. Tata Steel

15:32 23.11.2019

Հնդկաստանի Կալկաթա քաղաքում շարունակվում է Tata Steel մրցաշարը, որի շրջանակներում անցկացվում են արագ և կայծակնային շախմատի պարտիաներ։ Քիչ առաջ ավարտվեց 5-րդ տուրը, որում Լևոն Արոնյանը իր առաջին հաղթանակը տարավ: Սպիտակ խաղաքարերով Արոնյանը առավելության հասավ հնդիկ գրոսմայստեր Պենտալա Հարիկրիշնայի նկատմամբ: 5-րդ տուրից հետո Արոնյանը 10 հնարավորից ունի 4 միավոր և Անիշ Գիրիի հետ կիսում է 7-8 […]

̰
Դավիթ Տոնոյանը բարերար Վիգեն Կարապետյանին պարգևատրել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով

15:29 23.11.2019

ՊՆ-ից հայտնում են, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 23-ին ընդունել է Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների միության անդամ, ամերիկահայ բարերար Վիգեն Կարապետյանին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել բարերարին 25-ամյա ակտիվ բարեգործական գործունեության համար, որի շրջանակներում իրականացվել են մի շարք սոցիալական ծրագրեր հանրապետության մարզերում, աջակցություն է ցուցաբերվել զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին։ Իրականացված վերջին խոշորածավալ […]

̰
Արման Սարգսյանն անդրադարձել է ՃՈ կոռուպցիայի և արատավոր երևույթների խնդրին

15:24 23.11.2019

Նոյեմբերի 23-ին ճանապարհային ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Ողջունելով ներկաներին՝ Արման Սարգսյանը խոսել է ճանապարհային ոստիկանության ծառայության մասին։ Նա նշել է, որ ճանապարհային ոստիկանը պետք է լավ իմանա իր իրավունքներն ու պարտականությունները, քաղաքացիների հետ շփումներում լինի գրագետ ու բարեհամբույր, նաև վճռական՝ իրավախախտներ հայտնաբերելիս։ Ոստիկանության պետի ժամանակավոր […]

̰
Ո՞րն է Երևանի երթևեկության միակ դրական կողմը

14:41 23.11.2019

Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ, «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Սերգեյ Ղահրամանյանն այսօր որոշակի վիճակագրություն է ներկայացրել: Ըստ Ղահրամանյանի՝ վերջին շրջանում ավելացել է հանդիպակաց գոտի դուրս եկող վարորդների թիվը: «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավարն ասել է, որ պատահարների թիվը Հայաստանում նվազել է 2008 թվականին` մի շարք միջոցներ կիրառելուց հետո: Օրինակ` […]

̰
Արաբկիրում շմոլ գազից թունավորումից հիվանդանոց է տեղափոխվել 3 անչափահաս

14:19 23.11.2019

«Մուրացան» բժշկական կենտրոնից նոյեմբերի 22-ին`  ժամը 21:25-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 3 անչափահաս: Այս մասին SHATNEWS.am-ին տեղեկացրել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Հիվանդանոց են մեկնել ոստիկանության ծառայողներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

̰
Հանրային խորհրդում Ամուլսարի հարցով աշխատանքային խումբը նիստ է անցկացրել

13:55 23.11.2019

Հանրային խորհրդում Ամուլսարի հարցով ձևավորված աշխատանքային խումբը նոյեմբերի 22-ին հերթական աշխատանքային նիստն է անցկացրել, որին մասնակցել են ոլորտի փորձագետներ։ Այս մասին հայտնում են Հանրային խորհրդի լրատվական ծառայությունից: Աշխատանքային խմբի նախորդ նիստում որոշվել էր նամակներ ուղղել ՀՀ առողջապահության, ՀՀ շրջակա միջավայրի նախարարություններ, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե, Հանրապետական երկրաբանական ֆոնդ ՊՈԱԿ՝ վիճակագրական տվյալներ և տեղեկություններ ստանալու բնակչության […]

̰
Տղամարդը արոտավայրից հորթեր է գողացել

13:52 23.11.2019

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիով, նոյեմբերի 22-ին, ժամը 17.15-ին, բաժին բերման են ենթարկել 34-ամյա մի տղամարդու, որը տվել է խոստովանական բացատրություն, որ սեպտեմբեր ամսին Արտաշավան համայնքի արոտավայրից գողացել է 1 հորթ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է տուժողի անձը։ Գողության մասին նախկինում չէր հայտնվել: Գողոնն առգրավվել է: Պարզվել է նաև, որ տղամարդը հոկտեմբեր […]

̰
Շղթայական ավտովթար Աշտարակում

13:30 23.11.2019

Նոյեմբերի 22-ին` ժամը 09:33-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ Զինվորական կոմիսարիատի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկը շրջվել է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ա. Դադումյան փողոցի վերջնամասում իրար են բախվել «Mercedes ML» (վարորդ՝ […]

̰
Մեզ անհրաժեշտ է գտնել մեր տեսլականը. Թևան Պողոսյան

13:14 23.11.2019

ՀՀ նախագահի խորհրդական, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում  գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև. «• Ֆրանսիական հեղափոխությունից հետո բոլոր ազգ-պետությունների նպատակը այդ տարածքներում բնակվող էթնիկ խմբերի կամ բազմաթիվ էթնիկ խմբերի համար պլուրալիստական միջավարի ստեղծումն ու անվտանգ զարգացում ապահովելն է եղել, մի խոսքով՝ խմբի էթնիկ ինքնության անվտանգությունը. • Մեզ անհրաժեշտ է գտնել […]

̰
«Աղջկա հարցով» ծեծկռտուք՝ Երևանում

13:01 23.11.2019

Երեկ՝ նոյեմբերի 22-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 15:20-ի սահմաններում Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել Ոստիկանության կենտրոնական բաժին, որ «գանգուղեղային վնասվածք, քթոսկրի կոտրվածք և քերծված վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 23-ամյա Դավիթ […]

̰
Պետք է լինի հասարակական անհանդուրժողականություն կոռուպցիայի դեմ. Արմեն Սարգսյան

12:57 23.11.2019

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Լոնդոնում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրամիություն համագործակցության, ԵՄ տարբեր ծրագրերին Հայաստանի […]

̰
Արցախում նոր ՃՈ պետ է նշանակվել

12:52 23.11.2019

Արցախի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը նոր նշանակում է արել: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ոստիկանությունից: Արցախի ոստիկնաապետի հրամանով Արցախի ոստիկանության ՃՈ պետ, ոստիկանության փոխգնդապետ Իգոր Օհանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և զբաղեցրել ոստիկանության պետի խորհրդականի պաշտոնը: Ոստիկանության պետի մեկ այլ հրամանով ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արայիկ  Գասպարյանն ազատվել է զբաղեցրած […]

̰
Սևանա լիճ է բաց թողնվել իշխանի 11 հազար ամառային ենթատեսակի մանրաձուկ. Էրիկ Գրիգորյան

12:08 23.11.2019

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Սևանա լիճ է բաց թողնվել իշխանի 11 հազար ամառային ենթատեսակի մանրաձուկ. ««Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» ծրագրի շրջանակներում 2019 թվականի նոյեմբերի 20-ին Սևանա լիճ է բաց թողնվել Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարանում աճեցված իշխանի 11 հազար ամառային ենթատեսակի 22.5 գրամ միջին զանգվածի և […]

̰
Լարսում կանգնեցվել է Հայաստան մեկնող ավտոբուս

11:46 23.11.2019

Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ գիշերը ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով կանգնեցվել է Հայաստան մեկնող ավտոբուս։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը աշխատանքներ է տանում Վրաստանի համապատասխան մարմինների հետ՝ ավտոբուսի ուղևոր ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան արագ տեղափոխումն ապահովելու ուղղությամբ։ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները շուտով կլինեն Վերին Լարսում՝ տեղում իրավիճակին ծանոթանալու, ինչպես նաև սնունդ […]

̰
Արմեն Սարգսյանը վերահաստատել է 2021 թ. ՎԶԵԲ տարեկան ժողովը հյուրընկալելու Հայաստանի առաջարկությունը

11:44 23.11.2019

Աշխատանքային այցով Լոնդոնում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Այս մասին տեղեկացնում են  ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ նախագահին՝ Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին մասնակցելու հրավերի և արդյունավետ […]

̰
Նոյեմբերի 25-28-ին կտրուկ տաքացում ունենք. Գագիկ Սուրենյան

11:23 23.11.2019

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նոյեմբերի 25-28-ին կտրուկ տաքացում ունենք։ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում օդի ջերմաստիճանը այդ օրերին աստիճանաբար կբարձրանա 8-10, իսկ մյուս շրջաներում, այդ թվում Երևանում 4-5 աստիճանով»։ https://www.facebook.com/gagik.surenyan/posts/2767630086633556

̰
«Տվեք Հայաստանին առանց պատերազմի 100 տարի, և այն կվերափոխի աշխարհը». բլոգեր

11:05 23.11.2019

Ռուս լրագրող և բլոգեր Աբաս Ջուման մեծ հոդված է հրապարակել Հայաստան կատարած իր այցի և ստացած տպավորությունների մասին: «Федеральное Агентство Новостей» (ФАН) պորտալում հրապարակված հոդվածում Ջուման պատմում է այն մասին, թե ինչպես է Վերնիսաժում տեսել Գարեգին Նժդեդի բազմաթիվ դիմանկարներ: Նա նշում է, որ Հայաստանի համար Գարեգին Նժդեհն ազգային ազգային հերոս է, ով երկրին է նվիրել […]

̰
Արայիկ Հարությունյանը մասնակցել է Արևելյան գործընկերության «Սովորելու և սովորեցնելու ապագան» քննարկումներին

10:07 23.11.2019

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը մասնակցել են Արևելյան գործընկերության «Սովորելու և սովորեցնելու ապագան» կրթության ոլորտին նվիրված քննարկումներին: «20 արդյունք 2020թ. համար և համագործակցության ապագան կրթության ոլորտում», «Ուսուցիչների դերը երիտասարդներին ապագա հասարակության և աշխատանքի համար պատրաստելու գործում» խորագրերը կրող նախարարական հանդիպումների ընթացքում քննարկվել են այն հիմնական միտումները, որոնք էական ազդեցություն ունեն […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 1 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

09:56 23.11.2019

Նոյեմբերի 22-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 300 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 7000 քմ, Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 300 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝5000 քմ, Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

̰
BACK_TO_TOP