TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+30.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել Ռ. Քոչարյանի պաշտպանների բողոքը. Armtimes.com

13:51 22.11.2019

Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու նոյեմբերի 7-ի որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ դատարանի աշխատակազմից: Գործով դատական նիստ է նշանակվել նոյեմբերի 26-ին: Նշենք, որ նույն օրը նշանակված է նաև Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:

̰
Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկում կկատարվի երթևեկության փոփոխություն. ՃՈ

13:49 22.11.2019

ՀՀ Ճանապարհային ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկում կկատարվի երթևեկության փոփոխություն. «Տրանսպորտային միջոցների երթևեկության բարելավման նպատակով Երևան քաղաքի Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկում 2019թ. նոյեմբերի 23-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Այվազովսկու փողոցի երթևեկելի 1-ին գոտիով դեպի նշված խաչմերուկ երթևեկող տրանսպորտային միջոցներին խաչմերուկում կթույլատրվի երթևեկել դեպի աջ […]

̰
ԱԱԾ-ում ապօրինի որդեգրման դեպքերով հարուցված քրգործը փոխանցվել է Քննչական կոմիտե

13:42 22.11.2019

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն արդեն իսկ հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, որ բացահայտել է ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր, ինչի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Հաշվի առնելով նշված առերևույթ հանցագործության և ընթացող նախաքննության հանդեպ հանրության հետաքրքրությունը՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հարկ է համարում […]

̰
Նոր մանրամասներ Սյունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. մահացած վարորդը պայմանագրային զինծառայող էր

13:33 22.11.2019

Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի ավագ քննիչ Թովմասյանի որոշմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է նոյեմբերի 20-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով տեղում մահացածների, վիրավորների և վարորդի ինքնությունը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է՝ ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենան վարել է Սյունիքի մարզի […]

̰
Դերասան Արտյոմ Կարապետյանին սպառնացած երթուղային տաքսու վարորդը հայտնաբերվել է

13:28 22.11.2019

Դերասան Արտյոմ Կարապետյանին սպառնացած երթուղային տաքսու վարորդը հայտնաբերվել է: Այս մասին հայտնում են ոստիկանությունից: Ավելի վաղ հայտնել էինք` դերասանն ահազանգել է, որ երթուղային տաքսու վարորդը սպառնացել է կտրել իր վիզը:  «Պարզվում ա՝ օրը ցերեկով մայրաքաղաքի մեջ մի ինչ-որ ԳԱԶել-ի շոֆեր կարա դանակ հանի ու օրը ցերեկով ուզենա իմ վիզը կտրի՝ ոչ ավելի, ոչ պակաս կնոջս […]

̰
2004 թվականի այս օրը պայթեցվեց կամ հրկիզվեց իմ ավտոմեքենան. Նիկոլ Փաշինյան

13:25 22.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և մակագրել. «2004 թվականի այս օրը պայթեցվեց կամ հրկիզվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի իմ ավտոմեքենան»:

̰
Համաշխարհային բանկը 50 միլիոն դոլարի նոր վարկ կտրամադրի Հայաստանին

13:16 22.11.2019

Համաշխարհային բանկը 50 միլիոն դոլարի նոր վարկ կտրամադրի Հայաստանին: Այս մասին տեղեկացնում են ՀԲ Երևանի գրասենյակից: Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատեց 45.8 միլիոն եվրո (50 միլիոն ԱՄՆ դոլար) գումարով նոր վարկ՝ «Հայաստանի կառավարմանն ուղղված զարգացման քաղաքականության գործառնություն» (DPO) բյուջետային աջակցության ծրագրի համար: Ծրագիրն աջակցում է կառավարության՝ տնտեսական, հարկաբյուջետային և հանրային հատվածի կառավարմանը՝ (i) բարելավելով մրցակցությանը, առևտրին […]

̰
ՃՈ պետի տեղակալը կալանավորվել է ՊՎԾ-ից ստացված նյութերի հիման վրա

13:14 22.11.2019

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից հայտնում են, որ հատուկ քննչական ծառայությունում  պետական վերահսկողական ծառայությունից ստացված նյութերի հիման վրա հարուցված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետի` հաշվառման-քննական և տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության գծով տեղակալ Արթուր Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և […]

̰
НТВ-ն անդրադարձել է 1970-ականների վերջին Հայաստանում տեղի ունեցած սկանդալային գողությանը

13:12 22.11.2019

Ռուսական НТВ հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել` անդրադառնալով Հայաստանում 1970-ականների վերջին տեղի ունեցած գողության դեպքին: Նշվում է, որ նախորդ դարի 70-ականներին ՀՀ Կենտրոնական բանկի պահեստից գողացվել է 1,5 միլիոն ռուբլի: Աղբյուրը նշում է, որ դա այդ ժամանակվա համար «ֆանտաստիկ» գումար է եղել: Դատարանի որոշմամբ` գողերը դատապարտվել են գնդակահարության: Գրող-հրապարակախոս Զորի Բալայանը Մոսկվա նամակ է գրել և […]

̰
Ոստիկանների կողմից խոշտանգման առերևույթ հանցագործության դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր

13:02 22.11.2019

2019 թվականի նոյեմբերի 21-ին համացանցում տարածվել է խոշտանգման կադրեր պարունակող տեսանյութ, որի կապակցությամբ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն` ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացուն խոշտանգելու առերևույթ հանցագործության դեպքը տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության բաժանմունքներից մեկում: Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից: Խոշտանգման առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […]

̰
ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը կողմերից զսպվածություն է պահանջում. Մատվիենկո

12:50 22.11.2019

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 50-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցը կողմերից զսպվածություն է պահանջում: «Այժմ շփման գծում հանգիստ իրավիճակ է, բայց մեզ, իհարկե, անհանգստացնում է հռետորաբանությունը, որը չի նպաստում ղարաբաղյան հակամարտության լուծում […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար

12:47 22.11.2019

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Կոնստանտին Օրբելյանը ներկայացվել է «Գրեմմի» մրցանակի

12:45 22.11.2019

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը ներկայացվել է «Գրեմմի» երաժշտական մրցանակի: Այս մասին Օրբելյանը գրել է իր ֆեյսբուքյան  էջում. ««Մետրոպոլիտեն» օպերայի հիասքանչ ամերիկացի տենոր Սթիվեն Կոստելլոյի հետ մեր ալբոմը, որը ձայնագրվել է Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ, ներկայացվել է մրցանակի «Լավագույն դասական սոլո վոկալ ալբոմ» (Best Classical Solo Vocal […]

̰
Ժամանակն է հայ-իտալական գործարար հարաբերություններն ավելի լավը դարձնել. վարչապետ

12:38 22.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը պաշտոնական այցով գտնվում է Իտալիայում, Հռոմում հանդիպել է Իտալիայի արտաքին առևտրի պետական գործակալության՝ ICE-ի նախագահ Կարլո Ֆերոի հետ։ Հանդիպման ընթացքում Փաշինյանը նշել է, որ հայ-իտալական գործարար հարաբերությունները գտնվում են շատ լավ վիճակում և ժամանակն է դրանք էլ ավելի լավը դարձնելու: Մանրամասները` տեսանյութում:

̰
Պուտինը Չիլինգարովին պարգևատրել է «Հայրենիքի առաջ վաստակի համար» շքանշանով

12:38 22.11.2019

Կրեմլի Եկատերինյան դահլիճում տեղի է ունեցել Ռուսաստանի ականավոր քաղաքացիներին պետական պարգևներ հանձնելու հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը: Պարգևատրվածների ցուցակում էր նաև լեգենդար ռուս գիտնական-բևեռախույզ, Պետական դումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովը, ում Վլադիմիր Պուտինը հանձնել է «Հայրենիքի առաջ վաստակի համար» 2-րդ աստիճանի շքանշանը: «Ես մնում եմ գործող բևեռային հետազոտող, և հետագայում էլ ամեն […]

̰
Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այցելել են Սարհատ Պետրոսյանի տուն

12:27 22.11.2019

Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այցելել են Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի տուն։ Այս մասին newarmenia.am-ին տված հարցազրույցում ասել է Սարհատ Պետրոսյանը. «Իմ հայտարարություններին ես գիտակցված եմ գնացել՝ վստահ լինելով, որ դրանք կարող են վիճարկվել դատարանում, որ ոստիկանության որևէ աշխատակից կարող է գալ, իմ ընտանիքի հանգիստը խանգարել, ինչը որ այսօր արել է 6-րդ վարչությունը՝ իմ հայտարարությանը […]

̰
Աշխարհի հզորագույն երկրի Սենատը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Ռոբերտ Մենենդես

12:16 22.11.2019

Միացյալ Նահանգների ազդեցիկ դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը Սենատում իր ելույթի ընթացքում կոչ է արել գործընկերներին հետևելով Կոնգրեսի ստորին Ներկայացուցիչների պալատի անդամների օրինակին, արագացված կարգով քվեարկությամբ ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող այս անգամ արդեն Սենատի 150 բանաձևը: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»: «Այս բանաձևը հստակեցնում է մի փաստ, որ տարիների ընթացքում ԱՄՆ-ի բազմաթիվ վարչակազմեր փորձել են […]

̰
Ձորաշեն գյուղում այրվել է մոտ 20 հա խոտածածկ տարածք

11:59 22.11.2019

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 16:09-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Ձորաշեն գյուղի վարչական տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:19-ին, մարվել՝ 19:41-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ:

̰
Մարմնամարզիկները դուրս են եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ

11:54 22.11.2019

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները հաջող են մեկնարկել Աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`գերմանական Կոտբուս քաղաքում ընթացող գավաթի խաղարկության առանձին վարժություններում Հայաստանի 3 ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ: Օղակների վարժությունում Արթուր Ավետիսյանը գրավել է 4-րդ տեղը, Վահագն Դավթյանը` 8-րդը, նժույգթափերում Հարություն Մերդինյանը 7-րդն է: Գավաթի խաղարկությունը վարկանիշային է Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար: Մարմնամարզության […]

̰
Կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել է վնասված Toyota, կոտրված ապակի և 24 կրակված պարկուճ

11:47 22.11.2019

Նոյեմբերի 21-ին կրակոցներ են հնչել Երևանում։ ժամը 00։30-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը Տիգրան Մեծի պողոտայի 63 հասցեի մոտից անհայտ զենքով կրակոցներ է արձակել նույն պողոտայի 74 հասցեի ուղղությամբ։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր ժամանած ոստիկանները նշված շենքի մոտ հայտնաբերել են 24 հատ 5.45 մմ տրամաչափի կրակված պարկուճներ, ինչպես նաև հայտնաբերել […]

̰
Վթար Իսակովի պողոտայում․ տուժածի վիճակը ծանր է

11:42 22.11.2019

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 20:57-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են 3 ավտոմեքենա, կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mazda CX-9» (վարորդ՝ Ալեքսանդր Հ. ծնված […]

̰
Ոստիկանները հակագազով և մահակով ցումունք են կորզում. ՄԻՊ արձագանքը սկանդալային տեսանյութին

11:25 22.11.2019

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է սկանդալային տեսանյութին, որում ոստիկանները հակագազով և մահակով ցումունք են կորզում։ «Այս տեսանյութի կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական վարույթ։ Ստուգողական բոլոր գործողությունները պետք է կատարվեն բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակում։ Առավոտյան իմ ստորագրությամբ համապատասխան պաշտոնական գրություն կուղարկվի քրեական հետապնդման մարմնին։ Ընթացքը Մարդու […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 33 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

11:14 22.11.2019

Նոյեմբերի 21-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 5000 քմ, 5000 քմ, Լոռու մարզի Գուգարք գյուղում՝ 3 հա, Շիրակի մարզի Փոքր Սեպասար գյուղում՝ 2 հա, Ձորաշեն գյուղում՝ 20 հա, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 5 հա, Կոտայքի […]

̰
Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ որդու հասցեին հնչած մեղադրանքների մասին․ «Ժողովուրդ»

11:05 22.11.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանն իր պաշտոնական էջում անդրադարձել էր հայկական ֆուտբոլում տիրող իրավիճակին՝ առաջարկելով նաև Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանից վերցնել ավագի թևկապը` համարելով, որ վերջինս թքած ունի ազգային հավաքականի վրա։ Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հենրիխ Մխիթարյանի մոր՝ Մարինա Թաշչյանի հետ, որը մեզ հետ զրույցում […]

̰
Ես հայերեն շատ բառեր գիտեմ, ձեր խոսակցության 90 տոկոսը հասկանում եմ. Եվգենի Պետրոյանը պատասխանել է SHANTNEWS-ի հարցերին

10:51 22.11.2019

Այս օրերին Հայաստանում է ԽՍՀՄ և ՌԴ ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանը: Նա հասցրել է բազմաթիվ այցելություններ կատարել, հատկապես տպավորվել է Ցեղասպանության տուն-թանգարան կատարած այցից: Տպավորությունների մասին Եվգենի Պետրոսյանն այսօր պատմել է լրագրողներին, այնուհետ հարցուպատասխան է եղել: Ժողովրդական արտիստը նաև Shantnews.am-ի հարցերին է պատասխանել:  Հարց. Հումորն ու քաղաքականությունը միշտ սերտ կապված են եղել: Ես մի փոքր […]

̰
Նոյեմբերի 21-22-ը բացահայտվել է հանցագործության 85 դեպք

10:36 22.11.2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 85 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 21, խարդախության՝ 15, մարմնական վնասվածք հասցնելու՝ 12, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ ոչնչացման ու ապօրինի ծառահատման՝ 4-ական, բնակարանային գողության, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծեծի ու […]

̰
Փրկակարները հայտնաբերել են կորած քաղաքացիներին

10:19 22.11.2019

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 21:27-ին, «911» ծառայություն ահազանգ էր ստացվել, որ երկու քաղաքացի գնացել է Աժդահակ լեռ, նրանց հետ արդեն տևական ժամանակ է՝ չի հաջողվում կապ հաստատել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից մեկ փրկարարական ջոկատ: Այսօր՝ ժամը 09:30-ի սահմաններում, որոնողական […]

̰
Մոսկվայում հայտնաբերվել և ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը

10:04 22.11.2019

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցչության և ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացված լայնածավալ օպերատիվ-որոնողական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի և 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով 2018 թվականի հոկտեմբերի 1-ից հետախուզվող, Երևանի բնակիչ, 1968 […]

̰
Լեռներում մոլորված քաղաքացիները կապի են դուրս եկել

09:49 22.11.2019

SHANTNEWS.am-ին հայտնի դարձավ, որ քիչ առաջ «Խարույկ» արշավական ակումբի ղեկավար Գեղամ Օհանյանը զանգահարել է հարազատներին ու հայտնել, որ իրենց հետ ամեն ինչ նորմալ է, և որ իրենք գտնվում են Աժդահակ և Սպիտակսար լեռների մեջտեղում։ Հիշեցնենք, որ Գեղամ Օհանյանի հետ է եղել «Թոնդրակ» արշավական ակումբի անդամ Հենրիկ Գևորգյանը։ Նոյեմբերի 21-ին՝ ժամը 21:27-ին, «911» ծառայություն ահազանգ էր […]

̰
Հաշվառման փաստը կարո՞ղ է սեփականության իրավունքի ձեռքբերման հիմք հանդիսանալ․ Բիչախչյանը քննարկում է առաջարկում

09:43 22.11.2019

Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում կոչ է արել քննարկման առարկա դարձնել հետևյալ հարցերը՝ հաշվառման փաստը կարո՞ղ է սեփականության իրավունքի ձեռքբերման հիմք հանդիսանալ, և եթե այո, ո՞ր դեպքերում: «ՀԱՐԳԵԼԻ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐ Ցանկանում եմ ուշադրություն հրավիրել շատ կարևոր հարցի շուրջ: Այն դեպքում, երբ քաղաքացին իր բնակարանը տալիս է վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով […]

̰
BACK_TO_TOP