09:11 23.11.2019
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը. Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն։
09:00 23.11.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 08:40-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 35-36-րդ կմ-ին և Սյունիքի մարզի Գորիս-Կապան («Թասի» ոլորանների սկզբնամասում) ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին կան կուտակված ավտոմեքենաներ: Տավուշի մարզում և Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առկա է մառախուղ:
08:19 23.11.2019
««Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ հունվարի 1-ից թանկացումներ են սպասվում, կբարձրանան մոտ 699 անուն ապրանքների՝ մսի, ձեթի, հացահատիկի, պարարտանյութի, դեղամիջոցների գները: Բայց տնտեսագետ Գագիկ Մակարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե մի քանի կոմպենսացնող հանգամանքներ կան: Այսինքն` կկանխվեն հնարավոր սոցիալական ցնցումները: Եկող տարի չի հարկվելու մինչև 24 մլն դրամ շրջանառությամբ փոքր բիզնեսը, նվազեցնելու են […]
08:11 23.11.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-17։00 Թումանյան փ. 25, 27, 27ա, 29 շենքերը, Մաշտոցի պող. 40, 42, 42ա շենքերը, Կողբացի փ. 83 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Դավթաշեն 3-րդ թաղ. 7 շենքը, Դավթաշեն 4-րդ թաղ. 1 շենքը, Դավթաշեն […]
00:10 23.11.2019
ՀՀ ոստիկանության ֆեյսբուքյան էջում պարզաբանում է հրապարակվել՝ կապված համացանցում տարածված տեսանյութի հետ, որտեղ, ըստ վարկածների, ոստիկանության, մասնավորապես քրեական հետախուզության ծառայողները, բռնություն են գործադրում ինչ-որ անձի նկատմամբ «Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ, ըստ վարկածների, ոստիկանության, մասնավորապես քրեական հետախուզության ծառայողները, բռնություն են գործադրում ինչ-որ անձի նկատմամբ: Հիշյալ տեսանյութին առնչվող հրապարակումների ու վարկածների իսկությունը ստուգելու նպատակով ոստիկանության պետի […]
23:51 22.11.2019
Նոյեմբերի 22-ին վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:15-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ, 34-ամյա Մ. Դ.-ն իր վարած Opel մակնիշի 35 ZX 506 համարանիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Հանրապետության և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Արմավիր քաղաքի բնակիչ, 11-ամյա Մ. Հ.-ին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկված երեխային տեղափոխել է […]
23:38 22.11.2019
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 22-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-27-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 8-10, մնացած շրջաններում՝ 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: […]
23:30 22.11.2019
ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների ստացած օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել , որ Արարատի մարզի Արևաբույր գյուղի միջնակարգ դպրոցում 2009 թվականին որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ գրանցված տղամարդը, համաձայնության գալով դպրոցի տնօրենի հետ, 2018 թվականի ուսումնական տարվանից սկսած մասնակի է հաճախել աշխատանքի ու չի […]
23:10 22.11.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 22-ին, ոստիկանութան Աշտարակի բաժին են բերման ենթարկել Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի բնակիչ, 34-ամյա Արման Հակոբյանին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինս կասկածվում է այս տարվա սեպտեմբերին Արտաշավան վարչական տարածքում գտնվող արոտավայրից 1 գլուխ խոշոր եղջերավոր անասուն գողանալու մեջ: Արդեն ոստիկանությունում փաստերի ճնշման տակ Ա. Հակոբյանը խոստովանել է, որ գողությունը ինքն է կատարել: Աշտարակի ոստիկանները […]
22:53 22.11.2019
RT պարբերականի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ նրա որդին՝ Բագրատը, ֆրանսերեն է սովորում։ «Քլոեն Բագրատին ֆրանսերեն է սովորեցնում, իսկ Բագրատը նրան փորձում է հայերեն սովորեցնել»,- գրել է նա։ Մարգարիտա Սիմոնյանի և Տիգրան Քեոսայանի որդին ֆրանսերենի ուսուցչուհուն ծանոթացնում է «Չ» տառին և դրա արտասանությանը։ Սիմոնյանը նաև ասել է, որ երբ իր […]
22:47 22.11.2019
Համացանցում լայն տարածում է ստանում տեսանյութը, որտեղ ինքնաթիռի սրահում հայերը կատարում են «Արդյոք ովքե՞ր են» հայրենասիրական երգը։ Երգն ուղեկցվում է կլարնետի և դհոլի նվագակցությամբ։ Ինքնաթիռի ուղևորներն ակտիվ աջակցում են երգողներին․ մի մասը ձայնակցում է նրանց, մյուս մասը՝ տակտի տակ ծափահարում, իսկ ոմանք էլ նկարահանում են։
22:34 22.11.2019
Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Instagram-ում իր 4 երեխաների հետ հայկական զարդերով լուսանկար է հրապարակել: View this post on Instagram Looking forward to quality time with my favorites next week. What are you most grateful for this Thanksgiving? Follow @picsart and click on their link in bio to get this look. #picsart #picsartpartner A […]
22:20 22.11.2019
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝«Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 60-ամյա մի տղամարդ, որը մարմնի վրա դանակի մի քանի հարված է եղել։ Տղամարդուն Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցում տեսել են պատահական անցորդներն ու ահազանգել է 1-03։ Ժամանած շտապօգնության խումբն էլ տղամարդուն հասցրել է հիվանդանոց։ Բուժհաստատությունում պարզվել է, որ վնասվածքները որովայնի հատվածում են։ Հիվանդանոց եկած ոստիկանները չեն կարողացել խոսել […]
20:54 22.11.2019
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ օրերս oրենքի 3 նախագիծ է դրել շրջանառության մեջ: «Օրերս երեք օրենքի նախագիծ եմ դրել շրջանառության մեջ: Ժամերի փոփոխության վերաբերյալ, որը հնարավորություն կտա անցում կատարել ամառային ժամի և օգտագործելով բնական լույսը` խնայել հոսանք և ոչ միայն: Օտարերկրացիների վերաբերյալ, որը թույլ կտա ֆուտբոլային ակումբներին լեգիոներներ գնել […]
20:37 22.11.2019
Նոյեմբերի 21-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ենթակա տարածքային բաժինների ու ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները հասարակական կարգի ու երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։ Նույն նպատակով ուժեղացված ծառայություն իրականացվեց նաև նոյեմբերի 22-ին։ Երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր իրավախախտումների համար կանգնեցվել են հասարակական տրանսպորտ հանդիսացող միկրոավտոբուսներ։ Հայտնաբերվել են դանակներ։ Որոշ վարորդներ տուգանվել են։ […]
20:23 22.11.2019
Ինչպե՞ս են Գեղամ Օհանյանը և Հենրիկ Գևորգյանը կորել Գեղամա լեռներում, ի՞նչ է պետք իմանալ այսպիսի դեպքերից խուսափելու համար: Դեպքից մանրամասներ է պատմում Գեղամ Օհանյանը և փրկարարների հետ որոնողական աշխատանքներին մասնակցող լեռնագնացը: Մանրամասները` տեսանյութում:
20:05 22.11.2019
Նոյեմբերի 21-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և ճանապարհային ոստիկանության ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։ Նպատակը նարկոլոգիական կենտրոնում հաշվառված վարորդներ հայտնաբերելն էր։ Արդյունքում հայտնաբերվեց նման 14 վարորդ։ Նրանց մեքենաները տեղափոխվեցին ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Ի դեպ, հայտնաբերվածներից մեկը տաքսու վարորդ էր։ Վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Միջոցառումները շարունակական են։
19:53 22.11.2019
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2019թ. նոյեմբերի 25-ից բեռնարկղերով ՀՀ ներմուծվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները ևս իրականացվելու են Գյումրի քաղաքում գտնվող նորակառույց Արտաքին տնտեսական գործունեության կենտրոնում, որը գտնվում է Թբիլիսյան խճուղի 2/14 հասցեում: Այսպիսով՝ նոյեմբերի 25-ից ավտոմեքենաների մաքսազերծման գործառույթն ամբողջովին կտեղափոխվի Գյումրի քաղաք։ Իսկ մինչ այս սահմանը հատած ավտոմեքենաները, որոնց նշանակման վայրը եղել է ք. […]
19:30 22.11.2019
Հայտնի ջութակահար և դիրիժոր, 77-ամյա Հմայակ Դուրգարյանը երեկ ղեկավարել է Գյումրիի սիմֆոնիկ պետական նվագախումբը: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային անսամբլի նախկին մենակատար, Հայաստանի պետական կամերային նվագախմբի համահիմնադիր մաեստրոն ծննդավայրում, երաժշտական վարպետության դասերից բացի, համերգով հանդես եկավ: Ծննդավայրի՝ Գյումրիի մասին, կարոտով է խոսում` ասելով, թե ծննդավայր վերադառնում է գործնական առիթներով: Հմայակ Դուրգարյանի […]
18:52 22.11.2019
Դաշնակցական երիտասարդները, որոնք նստացույց են անում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի առաջ, այսօր ամփոփել են իրենց պահանջները։ Նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը, ըստ ցուցարարների հայտարարության, որևէ առանձին իրադարձությունից չի բխում, այլ այդ ոլորտներում տարվող քաղաքականության արձագանքն է։
18:50 22.11.2019
Կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Հայաստանի միջազգային պահուստները գտնվում են պատմական ամենաբարձր մակարդակի վրա: 2019-ի հոկտեմբեր ամսվա դրությամբ համախառն միջազգային պահուստները կազմել են 2 մլրդ 468.5 մլն ԱՄՆ դոլար: 2018-ի նույն ամսվա համեմատ պահուստներն ավելացել են 19%-ով:
18:45 22.11.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իտալիայում հանդիպել է նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեի հետ: Նախ` վարչապետին ողջունել է Պատվո պահակախմբի ղեկավարը, որից հետո հնչել են ՀՀ և Իտալիայի Հանրապետության օրհներգերը: Պաշտոնական ընդունելությանը հաջորդել է Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը նախարարների խորհրդի նախագահի հետ: Հետագա համագործակցության հարցերը քննարկելուց հետո երկու փաստաթուղթ է ստորագրվել Հայաստանի և Իտալիայի Հանրապետությունների միջև` «Քրեական օգնության […]
18:32 22.11.2019
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանում և Վրաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Կիշան Դան Դեվալին` վերջինիս նախաձեռնությամբ: Հանդիպման նպատակն էր քննարկել անվտանգության ապահովման ոլորտում երկու բարեկամ պետությունների միջև փոխգործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր: Ողջունելով դեսպանին՝ Է. Մարտիրոսյանը նշել է, որ նմանատիպ հանդիպումները բարեկամ և գործընկեր երկրի […]
18:31 22.11.2019
2020 թվականին փողոցաշինության ծավալները Գյումրիում ավելանալու են: Ավտոճանապարհների հիմնանորոգումը կատարվելու է 4 ծրագրով՝ Համաշխարհային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, սուբվենցիոն և տեղական բյուջեի միջոցներով: Ավելի քան 20 կմ երկարության փողոց, հարակից մայթերով, նախատեսվում է նորոգել միայն Վերակառուցման և զարգացման բանկի միջոցներով: Փողոցաշինական այս ծրագրում ընդգրկվել են հիմնականում երկրորդական համարվող փողոցներ, որոնք կարևոր ենթակառուցվածք են […]
18:20 22.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Իտալիայի Հանրապետությունում, Իտալիայի վարչապետի հանդիպումից հետո իր ելույթի ընթացքում ամփոփել է Իտալիա կատարելիք այցը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ-ն բարձր է գնահատում Պատգամավորների պալատի կողմից այս տարի ապրիլին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը: Վարչապետի խոսքերով` այս տարի առևտրատնտեսության առումով Իտալիան այս պահին Եվրամիությունում ՀՀ-ի երկրորդ գործընկերն […]
18:20 22.11.2019
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Քննարկվել են Հայաստանի և Բելառուսի միջև համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Նախագահ Սարգսյանը նշել է, որ վերջին շրջանում Բելառուս կատարած արդյունավետ այցերի ընթացքում նախանշվել են […]
18:15 22.11.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրի ընթացքում մեկնաբան Սագօ Արեանը խոսել է Լիբանանում տիրող ցույցերի մասին. «Այսօր առավոտ անհայտ անձինք այրել են շարժման գլխավոր խորհրդանիշ փայտե հուշարձանը, սակայն ցուցարարներն արագ են արձագանքել: Այսօր ցուցարարների գլխավոր նպատակն է կազմել նոր կառավարություն»: Մանրամասները` տեսանյութում: