TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+30.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Բյուջեի եկամուտները 2018-ի համեմատ ավելացել են 20%-ով

13:50 25.11.2019

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ 2019-ի հունվար-հոկտեմբերին ՀՀ պետական բյուջեի եկամուտները, 2018-ի համեմատ, ավելացել են 20%-ով, իսկ 2017-ի համեմատ՝ 32%-ով: Պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտների և պետական տուրքի ընդհանուր ծավալը կազմել է 1 տրլն 196.7 մլրդ դրամ:

̰
Կարո՞ղ են արդյոք խնդիրներ առաջանալ ԵԱՏՄ կնքված համաձայնագրերի հարցում

13:48 25.11.2019

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն այսօր հերթական նիստն է հրավիրել: Նիստի օրակարգում էր նաև միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ինտեգրացիոն միավորումների հետ ԵԱՏՄ միջազգային պայմանագրեր կնքելու վերաբերյալ հարցը: «Այսինքն՝ հիմա սահմանվում է  կարգ, որը պետք է վավերացնեն ԵԱՏՄ պետությունները: Հիմա մինչև այս կարգի ընդունումը տարբեր պայմանագրեր կնքվե՞լ են առանց կարգի, կարո՞ղ է դա բարերար […]

̰
Սուրեն Պապիկյանն արձակուրդում է

13:45 25.11.2019

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 6-ը ներառյալ կգտնվի արձակուրդում: Նրան կփոխարինի նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

̰
Աշխարհում շուրջ 1 միլիոն մարդ օրական կիրառում է 8 և ավելի դեղ

13:43 25.11.2019

Նոյեմբերի 25-ից 29-ը աշխարհում նշվում է դեղերի անվտանգության շաբաթը: Դեղերի կողմնակի ազդեցությունների և դրանց մասին կարգավորող մարմիններին հաղորդելու կարևորության վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով, տարբեր երկրների դեղերի շրջանառությունը կարգավորող կառույցները մասնակցում են տեղեկատվական մեդիաարշավին: Այս տարվա արշավի թիրախն է բազմադեղաբուժությունն այն կարգախոսով, որ կողմնակի ազդեցության դեպքերը հաղորդելը նպաստում է միաժամանակ տարբեր դեղեր կիրառող պացիենտների անվտանգության ապահովմանը: […]

̰
Ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացուն խոշտանգելու դեպքով քրեական գործ է հարուցվել. ՀՔԾ

13:41 25.11.2019

Ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացուն խոշտանգելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվող նյութերի հիման վրա քրեական գործ է հարուցվել: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: Վերջինս տեղեկացրեց, որ քրեական գործ են հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար, որը զուգորդվել է բռնություն, […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի նախագահին Ազգային տոնի առթիվ

13:40 25.11.2019

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի Հանրապետության նախագահ Էգիլս Լևիտսին երկրի Ազգային տոնի առթիվ: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Լատվիայի հետ բարեկամական հարաբերությունների ընդլայնումն ու փոխշահավետ համագործակցության ամրապնդումը։  «Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ, օգտագործելով առկա ողջ ներուժը, հայ-լատվիական […]

̰
Բացահայտվել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու դեպք

13:39 25.11.2019

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն, անշեղ իրականացնելով կոռուպցիայի հակազդման օրենքով իրեն վերապահված գործառույթները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից 2007-2009 թվականների ընթացքում առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու դեպք: Մասնավորապես` պարզվել է, որ Երևան քաղաքի բնակչուհուն առևանգելու դեպքով հարուցված քրեական գործով, ծանր հանցավոր արարքը ենթադրյալ կատարած մի խումբ անձանց օրենքով սահմանված […]

̰
Սյունիքի մարզում ձերբակալվել է չհրկիզվող պահարանը գողացած անձը

13:37 25.11.2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում երեկ՝ նոյեմբերի 24-ին, ոստիկանության Կապանի բաժին են բերման ենթարկել Քաջարան քաղաքի բնակիչ, 38-ամյա Շանթ Թումանյանին: Վերջինս կասկածվում է նոյեմբերի 21-ին Քաջարան քաղաքի բնակիչ, անհատ ձեռներեց Հայկանուշ Գալստյանի բնակարանից մետաղե չհրկիզվող պահարանը գողանալու մեջ, որում եղել […]

̰
Խորհրդարանական խմբակցությունները ֆինանսավորվում են «դրսի՞ց, թե՞ ներսից»

13:32 25.11.2019

Որտեղի՞ց են ֆինանսավորվում խորհրդարանական խմբակցությունները, և արդյոք դրսից գումարներ ստանո՞ւմ են: Այս օրերին արդիական հարցը լրագրողներն ուղղել են երեք խմբակցությունների ներկայացուցիչներին: Նրանք այսօր ասուլիս էին հրավիրել հայ-ամերիկյան բարեկամական խմբի ԱՄՆ կատարած այցի արդյունքները ներկայացնելու նպատակով: Մանրամասները` տեսանյութում:

̰
«Երազող»-ը երեխաների երազանքները տիեզերք կտանի 2020-ին

13:26 25.11.2019

Նոյեմբերի 24-ին պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում՝ Երևանում կայացած «Unistar Armenia» փառատոնի շրջանակում «City of Smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի հետ համատեղ, անցկացվել է տիեզերական արթ-թերապիայի վարպետաց դաս՝ տիեզերագնացների մասնակցությամբ: Ռուս տիեզերագնացներ Անդրեյ Բաբկինի և Նիկոլայ Տիխոնովի հետ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող հայ մանուկները միացել են «Սկաֆանդր» միջազգային գեղարվեստական ծրագրին և նկարել հատուկ կտավների վրա, […]

̰
Կրակոցներ Էրեբունի վարչական շրջանում. պարզվում են հանգամանքները

13:17 25.11.2019

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ Էրեբունի համայնքում տեղի ունեցած կրակոցների՝ թվով երեք դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, հրազենով կրակոցներ են արձակվել Երևան քաղաքի Բուռնազյան փողոցում գտնվող արտադրամասի պատուհանի ուղղությամբ՝ վնասելով երկշերտ […]

̰
ՊԵԿ նախագահը Տաշքենդում պարգևատրվել է

13:15 25.11.2019

ՀՀ ՊԵԿ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Ուզբեկստանի Հանրապետության մայրաքաղաք Տաշքենդում կայացել են ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 70-րդ և Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 33-րդ նիստերը: Մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի հոբելյանական 70-րդ նիստի կապակցությամբ` ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պարգևատրվել է ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային համագործակցության ամրապնդման համար կրծքանշանով: […]

̰
Գյումրիում վագոն-տնակ է այրվել

13:14 25.11.2019

Նոյեմբերի 25-ին` ժամը 03:29-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 117 հասցեում այրվում է չբնակեցված վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:50-ին, մարվել՝ 04:40-ին: Վագոն-տնակը (մոտ 6 քմ) ամբողջությամբ այրվել է:

̰
Արսեն Խառատյանի հայցադիմումը՝ ընդդեմ Նարեկ Մալյանի, վարույթ է ընդունվել

13:11 25.11.2019

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի հայցադիմումը ՝ ընդդեմ ՀՀ նախկին ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի, վարույթ է ընդունվել: Այս մասին Խառատյանը նշել է իր ֆեյսբուքյան էջում: «Հայցադիմումս վարույթ է ընդունվել Ինչ խոսք, մեծ է գայթակղությունը համաչափ արձագանքել Սորոսի դեմ «պայքարի» ետևում թաքնվող անդաստիարակ ու անսրբություն ղժղժոցներին, մեր արձագանքը, սակայն, շարունակելու է իրավական տիրույթում լինել: Եվ […]

̰
Մանրամասներ՝ մերձմոսկովյան Դուբնա քաղաքում ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից

12:58 25.11.2019

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ մերձմոսկովյան Դուբնա քաղաքի գիշերային ակումբներից մեկի մոտակայքում (Դաչնայա փ․2 հասցեում) նախօրեին ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված տեղեկատվության առնչությամբ դեսպանությունը կապ է հաստատել է ՌԴ համապատասխան մարմինների հետ։ Փոխանցված տեղեկատվության համաձայն, տեղի ունեցած միջադեպի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ՀՀ քաղաքացի Ե․Գ․-ն։ Մեկ այլ քաղաքացի […]

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով. Գագիկ Սուրենյան

12:56 25.11.2019

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով. «Առաջիկա օրերին հարավ-արևմուտքից սպասում ենք արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցում։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-ի գիշերը ամենուրեք կբարձրանա 8-10, 26-30-ին՝ ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով: Նոյեմբերի 27-ից սկսած հանրապետության հովտային […]

̰
ՌԴ քաղաքացիություն ստացածների թվում ՀՀ քաղաքացիներն առաջատար են

12:55 25.11.2019

Ռուսաստանի միգրացիոն ծառայությունն ամփոփել է այս տարվա միգրացիոն հոսքերը ու հայտնել, որ այս տարի ՌԴ քաղաքացիություն ստացածները 1,5 անգամ ավելի են եղել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Մեծ թիվ այդ հոսքում կազմել են հայերը։ Ռուսաստանի քաղաքացիություն ստացած 285 հազարից 17 հազարը եղել է Հայաստանից, այսինքն` շուրջ 6 տոկոսը։ Առաջատարն Ուկրաինան է, որի արևելքի՝ Դոնբասի բնակիչներին […]

̰
Սենատին առաջարկել ենք Հայաստանին աջակցող ակտի ընդունում. Լիլիթ Մակունց

12:51 25.11.2019

ԱԺ հայ-ամերիկյան բարեկամության խմբի ներկայացուցիչներն ասուլիս են հրավիրել և ամփոփել ԱՄՆ-ում ունեցած հանդիպումների արդյունքները: 4-հոգանոց խմբի անդամները պատմել են, որ հանդիպումներ եղել են ոչ միայն կոնգրեսականների, այլև բազմաթիվ փորձագետների, ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպանների հետ: Խոսել են Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի մասին, կոնգրեսականների հետ պայմանավորվել խմբի հանդիպումները ինստիտուցիոնալ մակարդակի բարձրացնելու և Հայաստանին աջակցող ակտ ընդունելու վերաբերյալ: […]

̰
Հայաստանը շարունակում է մնալ մայրաքաղաք-պետություն կամ շերեփուկ. Էդմոն Մարուքյան

12:40 25.11.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է 2020թ. պետբյուջեի նախագծին: Նա, մասնավորապես, գրել է. «ՀՀ 2020թ․ պետական բյուջեի նախագծով համաչափ տարածքային զարգացման տրամաբանություն չկա և այն շարունակում է նախկին կառավարման տարիների իներցիան։ Մեր կողմից բազմիցս բարձրաձայնված տարածքային համաչափ զարգացման խնդիրն այս բյուջեով այդպես էլ մնում է չլուծված, ինչպես որ արմատական […]

̰
Այսօր Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրն է

12:32 25.11.2019

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ այսօր Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրն է։ Նոյեմբերի 25-ին մեկնարկում է «Կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դեմ ակտիվության 16-օրյակ» ամենամյա քարոզարշավը, որի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածության մակարդակը կանանց նկատմամբ բռնության խնդրի վերաբերյալ։ Դիտե՛ք Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած տեսանյութը։

̰
ՀՀ ՍԴ պատվիրակությունը Վարշավայում մասնակցել է միջազգային խորհրդաժողովի

12:29 25.11.2019

Ս.թ. նոյեմբերի 21-22-ին ՀՀ սահմանադրական դատարանի դատավորներ Աշոտ Խաչատրյանը, Արաիկ Թունյանը, Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը Լեհաստանի Հանրապետության սահմանադրական տրիբունալի հրավերով աշխատանքային այցով գտնվում էին Վարշավայում, որտեղ տեղի էր ունենում Լեհաստանի Հանրապետության օրենսդրության կոդիֆիկացման հանձնաժողովի քրեական իրավունքի բաժնի հիմնադրման հարյուրամյակին նվիրված «Քրեականացում. գաղափարներ և սահմանափակումներ» խորագրով միջազգային խորհրդաժողովը: Խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցում էին երկու տասնյակից […]

̰
Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք

12:20 25.11.2019

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել մեկ անձի: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: 2019թ. նոյեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊ վարչության ծառայողների կողմից ներկայացված […]

̰
Զինվորների սննդի կազմակերպման նոր համակարգն արդեն գործում է 27 զորամասում

11:52 25.11.2019

ՀՀ Կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ զինվորների սննդի կազմակերպման նոր համակարգն արդեն գործում է Զինված ուժերի 27 զորամասում:  

̰
ՃՏՊ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին. կա զոհ

11:42 25.11.2019

Նոյեմբերի 24-ին` ժամը 22:37-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ազնիվ Վ., ծնված 1986 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]

̰
Նիկոլ Փաշինյանը հորդորում է հանձնել ավտոմեքենաների կմախքները` որպես մետաղի ջարդոն

11:37 25.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է արել՝ խնդրելով այն հնարավորինս շատ տարածել: Անդրադառնալով ավտոմեքենաների հնամաշ թափքերի խնդրին՝ վարչապետը գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, ավտոմեքենաների հնամաշ թափքերը (կմախքները) որպես մետաղի ջարդոն հանձնելու հարցերով կարող եք դիմել հետևյալ հասցեներով. 1. Երևան – Այվազովսկու 4/2 – Արտաշատյան խճուղի 5/1 Հեռախոս՝ 091-41-59-36 2. Գյումրի – Գյումրու […]

̰
Անցած շաբաթ գրանցվել է 415 դեպք, որից 246-ն՝ արտակարգ

11:03 25.11.2019

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում նոյեմբերի 18-ից 24-ը գրանցվել է 415 դեպք, որից 246-ը՝ արտակարգ: Նշված ամանակահատվածում արձանագրվել է 149 կենցաղային կանչ, 149 հրդեհի ահազանգ, 72 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 9 և տուժել 86 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 4 քաղաքացի: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 16 դեպք, տուժել […]

̰
Արմեն Գրիգորյանը կմեկնի Բիշքեկ՝ մասնակցելու Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստին

10:52 25.11.2019

Սույն թվականի նոյեմբերի 26-ից 28-ը Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կլինի Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստին և ԱԽ քարտուղարների կոմիտեի, Արտաքին գործերի նախարարների խորհրդի ու պաշտպանության նախարարների խորհրդի համատեղ նիստին մասնակցելու նպատակով:

̰
ՌԴ դատարանը 40 օրով կալանավորել է Լևոն Սարգսյանին

10:41 25.11.2019

ՌԴ դատարանը 40 օրով կալանավորել է ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին (Ալրաղացի Լյովիկ): Այս առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրել է. «Նկատի ունենալով հանրային հետաքրքրությունը, տեղեկացնում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազությունն անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթով օպերատիվ կերպով ՌԴ գլխավոր դատախազությանն է ուղարկել հետախուզման մեջ գտվող, ՌԴ-ում հայտնաբերված և ձերբակալված Լևոն Սարգսյանի հանձնման […]

̰
Լինդսի Գրեհեմը խոստացել է հաջորդ քվեարկությանը վետո չկիրառել Ցեղասպանության բանաձևի դեմ․ Սուրեն Սարգսյան

10:18 25.11.2019

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Լինդսի Գրեհեմը խոստացել է հաջորդ քվեարկությանը վետո չկիրառել Ցեղասպանության բանաձևի դեմ Կարծես նրա նկատմամբ հանրային ճնշումն ազդել է: Միաժամանակ Գրեհեմն ասել է, որ իրեն Սպիտակ տան մի պաշտոնյա է խնդրել վետո կիրառել թուրք-ամերիկյան հարաբերությունները «փրկելու» նպատակով: «Հաջորդ քվեարկությանը ես դա չեմ անի»,- նշել է Գրեհեմը»: https://www.facebook.com/sargsyansuren/posts/10157815107885421

̰
Արայիկ Հարությունյանը մեկնել է Փարիզ

10:14 25.11.2019

Ֆրանսիայի Հանրապետության ազգային կրթության և երիտասարդության նախարար Ժան-Միշել Բլանքեի հրավերով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մեկնել է Փարիզ՝ մասնակցելու նոյեմբերի 26-ին կայանալիք ԵԽ անդամ երկրների կրթության նախարարների բարձրաստիճան համաժողովին: Համաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել երկու հիմնական թեմաներ՝ 1. թվային գործիքների էթիկական կիրառումը և քննադատական մտածողության զարգացումն աշակերտների շրջանում, 2. Եվրոպայում պատմության […]

̰
BACK_TO_TOP