14:12 12.11.2019
Այսօր Մարզահամերգային համալիրում հերթական հրդեհն է բռնկվել, բայց սա ըստ ԱԻՆ ուսումնավարժանքի: Սցենարի համաձայն՝ հրդեհի պատճառը պայթյունն է, որ գրանցվել է Մարզահամերգայինի սպորտային դահլիճում եռակցման աշխատանքներ իրականացնելիս: Խնդիր էր դրված տարհանել 70 մարդու: Կար 4 տուժած, որոնցից մեկը` խիստ ծանր վիճակում: Նրան հիվանդանոց տեղափոխելու համար Մարզահամերգայինի տարածք սանավիացիայի ուղղաթիռ է բերվել: Ուսումնավարժանքին հետևել է նաև […]
14:11 12.11.2019
Երևանում ՌԴ գիտության և մշակույթի կենտրոնի միջտարածաշրջանային համագործակցության բաժնի պետ Սոսե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է լուսանկար ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքից:
14:06 12.11.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին։ Ըստ նրա՝ նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը չի առաջնորդվում ոչ ՄԻԵԴ, ոչ ՀՀ Սահմանադրական դատարանի վերաբերելի նախադեպերով, սակայն նախկինում իր պրակտիկայում կիրառել է դրանք։ Ավելին, խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ ոչ մի որոշում չի արժանանում պատշաճ […]
14:05 12.11.2019
Պաշտոնական Բաքուն մեկնաբանել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից Երևանում արված հայտարարությունը, որ «առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության՝ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ որևէ համաձայնագրի ձևակերպումն անհնար կլինի, Հայաստանը պարզապես չի ստորագրի դրանք»: Ադրբեջանի դիրքորոշումը բարձրաձայնել է արտաքին գործերի նախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը հակամարտության կարգավորման ցանկացած ծրագրի անբաժանելի մասն է: Բաքվից […]
14:01 12.11.2019
ԵԿՄ վարչության նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, որը հարցաքննվել է 571 միլիոն 166.000 դրամ արժողությամբ գույքի հափշտակության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ քրգործին իր առնչությանը: Խոսելով «Հայապակի» ընկերության մասին, որի գույքը առերևույթ հանցավոր սխեմաներով օտարելու, խարդախությամբ հափշտակելու հանգամանքներ են ի հայտ եկել՝ Ամիրյանն ասաց. «Ես շատ ջանքեր եմ թափել, […]
13:50 12.11.2019
Այսօր Մարզահամերգային համալիրում կազմակերպված հերթական ուսումնավարժանքի ժամանակ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն անդրադարձել է այն խնդրին, որը դժվարացնում է հրշեջների աշխատանքը որոշ հասարակական հաստատություններում։ «Մարզահամերգային համալիրի կառուցվածքն էնպես է, որ պատշգամբներ ունի, դրանցից մարդկանց փրկելու հնարավորություն կա, բայց դահլիճի այրվելու դեպքում շատ վտանգավոր է: Այդ պրոբլեմը ունենք բոլոր տեղերում: Մենք ունենք առևտրի կետերում շատ լուրջ […]
13:47 12.11.2019
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն ազատ արձակվելուց հետո Aysor.am-ի հետ զրույցում ասել է, որ իրեն շատ լավ է զգում: Հարցին, թե ինչպես կգնահատի իր հետ կապված իրավական գործընթացները, Արսեն Բաբայանն առաջարկել է հարցերին պատասխանել ավելի ուշ: «22 օր ապօրինի անազատության մեջ եմ գտնվել, գնամ տուն, ավելի ուշ կխոսենք»,- ասել է նա:
13:45 12.11.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր Մարզահամերգային համալիրում հերթական հրդեհն է բռնկվել, բայց սա՝ ըստ ԱԻՆ ուսումնավարժանքի: Սցենարի համաձայն՝ հրդեհի պատճառը պայթյունն է, որ գրանցվել է Մարզահամերգայինի սպորտային դահլիճում` եռակցման աշխատանքներ իրականացնելիս: Խնդիր էր դրված տարհանել 70 մարդու: Կար 4 տուժած, որոնցից մեկը՝ խիստ ծանր վիճակում: Նրան հիվանդանոց տեղափոխելու համար Մարզահամերգայինի տարածք սանավիացիայի ուղղաթիռ է […]
13:35 12.11.2019
Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, այսօր տեղի է ունեցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ դատավորներ Դանիել Մխեյանի և Արմինե Մելիքսեթյանի, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Մարիաննա Ստեփանյանի և Գառնիկ Ստեփանյանի երդման արարողությունը։ Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում: «Դուք շատ բարձր պարտականություն եք ստանձնում: Պատասխանատվությունն […]
13:30 12.11.2019
Ազգային ժողովում քննարկվող հարցերից մեկի ժամանակ Հովիկ Աղազարյանի արած «new-ֆիդայականություն» արտահայտությունը զայրացրեց նույն խմբակցության անդամ Սասուն Միքայելյանին։ Նա Աղազարյանին դիտողություն արեց՝ կոչ անելով ֆիդայականությունը չխառնել քաղաքականության հետ։ «Էդ ֆիդայիներն էին, որ թուրքի մաման լացացրին 700 տարի հետո և ծնկի բերին»,- ասաց Միքայելյանը։ Իսկ քննարկվող նախագիծն այն մասին էր, որ ԲՀԿ-ից Սերգեյ Բագրատյանն առաջարկում էր ավելի […]
13:25 12.11.2019
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Սյունիքի մարզում այս տարի իրականացվում է 26 սուբվենցիոն ծրագիր 3․7 մլրդ դրամ բյուջեով՝ լուսավորություն, ասֆալտապատում, ջրագիծ, կոյուղի, ոռոգման համակարգ, տանիքների վերանորոգում և նոր մարզադպրոց:
13:23 12.11.2019
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը քիչ առաջ ազատ արձակվեց: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ ՔԿՀ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը: Հիշեցնենք, որ դատախազությունից տեղեկացրել էին. «Ուսումնասիրելով քրեական գործի նյութերը և նկատի ունենալով, որ նախաքննության ներկա փուլում արդեն իսկ կատարվել է մեղադրյալ Արսեն Բաբայանի առնչությամբ պլանավորված անհրաժեշտ քննչական և այլ […]
13:20 12.11.2019
«Եկել են էնպիսի ժամանակներ, որ մենք պետք է ձերբազատվենք new-ֆիդայականությունից»,- Ազգային ժողովում այսօր հայտարարեց իմքայլական Հովիկ Աղազարյանը։ Նրա այս խոսքերը դուր չեկան նույն խմբակցությունից Սասուն Միքայելյանին, որը շատ բուռն արձագանքեց։ Աղազարյանը բացատրեց, որ եթե սահմանի վրա դեպքեր են տեղի ունենում, ու զինվորները տեսնում են, որ «մեկը երկու հատ տուշոնկա բերեց, մեկը մի հատ տանկ բերեց, […]
13:13 12.11.2019
Ազգային ժողովում այսօր առաջին հերթին քննարկվեցին այն նախագծերը, որոնք բացասական եզրակացություններ էին ստացել հանձնաժողովներում։ Այդ քննարկումը նրա մասին էր, թե արդյոք կարիք կա՞ քննարկում ծավալել այդ նախագծերի վերաբերյալ։ Լարված նիստի ընթացքում իմքայլական մեծամասնությունը մերժեց ԲՀԿ պատգամավորների առաջարկած 6 նախագծեր։ ԼՀԿ խմբակցությունն այդ ընթացքում կողմ էր քվեարկում ԲՀԿ նախագծերին քննարկման հնարավորություն տալուն։ Սկզբում մերժվեց Գևորգ Պետրոսյանի […]
13:10 12.11.2019
Երեկ՝ նոյեմբերի 11-ին, Երևանում թալանել են Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ Ռուստամ Բաքոյանին, հայտնում է shamshyan.com-ը: Նա դիմել է ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ նոյեմբերի 8-ին՝ ժամը 18:00-ից մինչև 18:10-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Վաղարշյան-Ավետիսյան փողոցների խաչմերուկի մոտ կայանված իրեն պատկանող Nissan Teana մակնիշի […]
13:06 12.11.2019
Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն այսօր ներկայացրեց նախագիծ, որով առաջարկում է թեթևացնել մեքենաների մաքսազերծումը այն ընկերությունների համար, որոնք մեքենաներ կներմուծեն հունվարի 1-ից։ Այդ ժամանակ, հիշեցնենք, սովորական քաղաքացիների կողմից ներկրվող մեքենաների մաքսազերծման գները կտրուկ բարձրանալու են ԵԱՏՄ կարգավորումների հիման վրա։ Մելքումյանի այս նախագիծը բացասական եզրակացության էր արժանացել, սակայն ԱԺ նիստի ժամանակ նա փորձում էր […]
12:59 12.11.2019
«Ապրիլյան պատերազմի ժամանակ մենք խնդիր ունեցանք, երբ մեր հայրենակիցները ցանկանում էին օգնել ռազմական տեխնիկայով, բավական բարդ իրավիճակի մեջ էին հայտնվում մաքսակետերում․ մարդկանցից պահանջում էին ավելացված արժեքի հարկ վճարել, երբ մարդիկ իրենց վերջին կոպեկով, վերջին հնարավորություններով փորձում էին օգնել բանակին»։ Այս խոսքերով ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր փաստարկեց իր նախագիծը, որով առաջարկում է լրացուցիչ պարզեցված ընթացակարգեր […]
12:56 12.11.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում այսօր շարունակվեց ԵԿՄ վարչության նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանի գործով դատավարությունը: Նիստը հետաձգվեց մինչև ժ. 14:00-ն. դատարանը սպասում է, որ դահլիճ բերեն ԵԿՄ վարչության նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանին։ Այդ նպատակով անգամ առաջին հարկի դահլիճն է տրամադրվել, բայց պաշտպանները կրկին պնդում են՝ Գրիգորյանին դատարան բերելն անհնար է:
12:52 12.11.2019
Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանի ներկայացրած նախագծով առաջարկվում է ԱԱՀ-ից օրենքի մակարդակով ազատել բոլոր այն ռազմական ապրանքները, որոնք Հայաստան են բերվում բանակին նվիրատվություն անելու համար։ Այս նախագիծը, սակայն, հավանության չի արժանացել հանձնաժողովում։ Իշխանական խմբակցության անդամները պնդում են, որ դրա համար կա մի քանի ռեժիմ՝ ապրանքը հենց մաքսակետում հանձնել Հայաստանի կառավարությանը կամ կառավարությանը դիմելով […]
12:27 12.11.2019
571 միլիոն 166.000 դրամ արժողությամբ գույքի հափշտակության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում որպես վկա ոստիկանության 6-րդ վարչությունում հարցաքննվել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը։ Հիշեցնենք՝ մի քանի օր առաջ ոստիկանությունն ու դատախազությունը հաղորդագրություն էին տարածել այն մաաին, որ «Հայապակի» ընկերության գույքը առերեւույթ հանցավոր սխեմաներով օտարելու, խարդախությամբ հափշտակելու հանգամանքներ են։ի հայտ եկել։ Ըստ […]
12:17 12.11.2019
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Հարկ եմ համարում տեղեկացնել, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով (որով 2019 թվականի հոկտեմբերի 22-ին Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով) վարույթն իրականացնող մարմնին հանձնարարվել էր սեղմ ժամկետում կատարել Արսեն […]
12:16 12.11.2019
Խորհրդարանում այսօր մթնոլորտը թեժացավ «Ընտանեկան օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ: Նախագծի հեղինակ, ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը ԱԺ դահլիճում արեց արտահայտություններ, որոնք առաջացրին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի զայրույթը: Լրագրողները ֆիքսեցին՝ Պետրոսյանի արտահայտություններից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները դուրս եկան դահլիճից, հավաքվեցին խմբակցության սենյակում: Որոշ քննարկումներից հետո իշխանական պատգամավորները դուրս եկան սենյակից: Լրագրողների […]
11:38 12.11.2019
Ո՞վ է սկուտեղի վրա իշխանությունը մատուցել գործող կառավարությանը և ինչո՞ւ են պատգամավորները պաթոսով ելույթներ ունենում ԱԺ-ում: Հարցերը բանավեճի թեմա են դարձել խորհրդարանում՝ լիագումար նիստերի առաջին օրը: Օրակարգում բացասական եզրակացություն ստացած 6 նախագծերն են, նախ քննարկվել են «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորների հեղինակած օրինագծերը: Մանրամասները` տեսանյութում:
11:20 12.11.2019
Նոյեմբերի 11-ին` ժամը 15:43-ին, ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում արբանյակային դիտարկման կայքի մշտադիտարկման արդյունքում Մ-2 միջպետական ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում՝ դեպի Իշխանասար լեռ, նկատվել են հրդեհի օջախներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ: Ժամը 20:10-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները […]
11:08 12.11.2019
ԱԺ այսօրվա օրակարգում են 6 բացասական, 17 դրական եզրակացություն ստացած նախագծեր: Նախ՝ իրենց նախագծերն են ներկայացրել բացասական եզրակացություն ստացած օրինագծերի հեղինակները: «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարց էր առաջ քաշել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ով պնդում է, որ որևէ գործատու առանց հիմնավոր պատճառի իրավունք չունի աշխատանքից ազատել տնօրենին, սակայն փաստարկները համոզիչ չեն […]
10:54 12.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ինստագրամյան էջում ջերմ լուսանկար է հրապարակել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: «Ելիսեյան պալատում մասնակցեցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից՝ ի պատիվ «Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի» մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների տրվող ընդունելությանը»,- նկարագրության մեջ գրել է նա: View this post on Instagram Ելիսեյան պալատում մասնակցեցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել […]
10:48 12.11.2019
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների պետական և մասնավոր սեկտորների ներկայացուցիչների մասնակցությամբ Երևանում մեկնարկել է «Անտիկոնտրաֆակտ» միջազգային երկօրյա ֆորումը: «Անտիկոնտրաֆակտը» ԵԱՏՄ-ի շրջանակներում քննարկումների անցկացման կենտրոնական հարթակ է, որտեղ քննարկվում են արդյունաբերական արտադրանքի անօրինական շրջանառությունից շուկաների պաշտպանության խնդիրները: Դրան մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրների պետական մարմինների ներկայացուցիչները, հասարակական մասնավոր կազմակերպությունները, տարբեր փորձագետներ, գիտնականներ և այլք: Համաժողովի նպատակն […]
10:47 12.11.2019
Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող հայազգի սամբիստ Արամ Գրիգորյանը, որն օրերս Հարավային Կորեայում անցկացված Աշխարհի առաջնությունում դարձել էր աշխարհի չեմպիոն, պարզվում է՝ մարզական սամբոյի պատմության ընթացքում գրանցված ամենաերիտասարդ աշխարհի չեմպիոնն է: 82 կգ քաշայինների եզրափակիչ գոտեմարտում Արամը հաղթել էր ուզբեկ սամբիստի: Հիշեցնենք, որ այս քաշային կարգում Հայաստանը միակ մրցանակային տեղն էր նվաճել: Բրոնզե մեդալակիր էր դարձել Դավիթ […]
10:40 12.11.2019
ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց նախագիծ, որով առաջարկում է օրենքով պաշտպանել բաժնետիրական ընկերությունների գործադիր տնօրենների աշխատանքային իրավունքները։ Նա պարզաբանեց, որ ըստ գործող կարգավորումների՝ բաժնետերերի խորհուրդը ցանկացած պահի առանց պատճառի կարող է պաշտոնից ազատել ընկերության գործադիր տնօրենին։ Դա, սակայն, ըստ Պետրոսյանի, հակասում է աշխատանքային իրավունքների պաշտպանության գաղափարին։ Պատգամավորի ներկայացրած նախագծով առաջարկվում է սահմանել, […]
10:30 12.11.2019
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 18:10-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Դիլիջան հատվածի 3-րդ կմ-ին «Lada Largus» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ռոման Գ., ծնված 1961 թ.) […]