11:33 13.11.2019
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ կարծիք ունի «օրենքով գողերին» քրեական պատասխանատվության ենթարկելու օրենսդրական նախաձեռնության մասին: «Մենք էդ հարցը քննարկել ենք, այսօր կարող եք 334 սենյակ գալ, ԲՀԿ-ն ներկա կլինի, լիարժեք ասուլիս կտա: Հիմնական խնդիրը՝ մեր երկրում ցանկացած հանցագործություն պատժելի է, եթե ուզում ենք պատժամիջոցները կրկնապատիկ, եռապատիկ դարձնեն, մենք նույնպես կողմնակից ենք, բայց […]
11:30 13.11.2019
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից այսօր SHANTNEWS.am-ը հետաքրքվեց՝ հերքո՞ւմ է երեկվանից շրջանառվող լուրերն այն մասին, որ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի՝ ԱԺ-ում ունեցած ելույթից հետո վերջինիս դուրս է հրավիրել ԱԺ-ից: «Ես հերքելու ոչ մի խնդիր չունեմ: Դուք կարող եք բոլորդ էլ նայել, որևէ մեկին վիրավորական բան չի եղել, հիմնական ԲՀԿ սկզբունքը, մոտեցումը, տեսակետն է, որը Պետրոսյան Գևորգը […]
11:15 13.11.2019
Ինչպե՞ս եք վերաբերվում Ստամբուլյան կոնվենցիային, կա՞ն դրույթներ, որ ընդունելի են, թե՞ ամբողջությամբ կոնվենցիան անընդունելի է: SHANTNEWS.am-ն այս հարցն ուղղեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: «Անկեղծորեն ուզում եմ ասել՝ եթե ուզում են ասեն, որ սա իրենք բռնության դեմ են անում, բերեք՝ մեր հայկական, ժողովրդական օրենքն ընդունենք բռնության դեմ: Մենք տողատակերով չենք ուզում: Եթե էսօր բռնության դեմ ա […]
11:06 13.11.2019
Երեկ ԱԺ-ում սկսված վիճաբանությունն իր շարունակությունը գտավ այսօր: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ձեռնպահ ձայների պատճառով էր նաև, որ «Իմ քայլի» նախաձեռնությունը չընդունվեց, Վլադիմիր Վարդանյանը կոշտ արձագանքեց, որին հաջորդեց «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավոր Միքայել Մելքումյանի ելույթը։ «Քանի որ պարոն Վարդանյանը ցուցումներ էր ուզում տալ, որ քաղաքական խմբակցությունները պետք է հիմնավորումներ ներկայացնեն, ի՞նչ իրավունքով, դրա իրավունքն ունե՞ք, չունե՛ք: Ասածս […]
11:01 13.11.2019
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տարածքային և անվտանգության առումով Արցախն ավելի լավ կարգավիճակ չի կարող ունենալ, քան այսօր ունի: Որևէ լուծում և փոխզիջում առավել խոցելի կդարձնեն անվտանգությունը և կփոքրացնեն Արցախի փաստացի տարածքը»:
10:50 13.11.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ելույթ ունեցավ՝ խոսելով «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ընդդիմության դիրքորոշման մասին: Նա ասաց. «Մենք գործ ունենք սահմանադրական օրենսդրության հետ ու խոսում ենք խորհրդարանական երկիր կառուցելու մասին, մենք խոսում ենք խորհրդարանի դերի մասին, մենք խոսում ենք խորհրդարանական վերահսկողության ինստրումենտների մասին, գործիքակազմն ամրացնելու […]
10:32 13.11.2019
ՀՖՖ մրցավարական բաժնի նախկին պետ, ՖԻՖԱ-ի մրցավար Արարատ Ճաղարյանը Sputnik Արմենիա-ին տված հարցազրույցում անդրադարձել է ֆեդերացիայում ստեղծված իրավիճակին: Նրա կարծիքով՝ այն, ինչ եղավ՝ կապված Աբրահամ Խաշմանյանի հետ, աղմուկ էր ոչնչից, իսկ Խաշմանյանի անձն ընդհանրապես քննարկման խնդիր չի եղել: Ճաղարյանը նշել է, որ Վանեցյանի նկատմամբ իրականացվել է սաբոտաժ, նրա հանդեպ եղել է անհարգալից վերաբերմունք: Մրցավարի […]
10:29 13.11.2019
ԱԺ-ն այսօր առավոտյան քվեարկել է երեկ քննարկված նախագծերը, բոլորն ընդունվել են, բացառությամբ մեկի: Խոսքն «Իմ քայլի» պատգամավոր Աննա Կապապետյանի ներկայացրած նախագծի՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին է: Մինչ քվեարկությունը, վարման կարգով ելույթ է ունեցել պատգամավոր Տարոն Սիմոնյանը: «Մենք առաջարկություն էինք ներկայացրել, որ քաղաքական խմբակցությունների ղեկավարները նույնպես մասնակցություն ունենան Անվտանգության խորհրդում, ինչն ընդունված […]
10:26 13.11.2019
Քրեակատարողական ծառայողների ներգրավմամբ և պաշտոնեական դիրքի չարաշահմամբ զուգորդված թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ 2019 թվականի նոյեմբերի 12-ին ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 268-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված և նախաքննությունը շարունակելու համար ենթակայության կարգով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ փոխանցված քրեական […]
10:20 13.11.2019
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 21:33-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Հարթաշեն-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հարթաշեն-Խնձորեսկ ավտոճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գարուն Ի., ծնված 1975 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […]
09:45 13.11.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստանում բեռնափոխադրող ընկերությունները բարձրացրել են ծառայության գները: Ավելացել է հատկապես Մոսկվա-Երևան ներմուծման արժեքը, ինչի արդյունքում գործարաններ կան, որոնք չեն կարողանում ամիսներ առաջ պատվիրած ապրանքը ներկրել Հայաստան: ՌԴ-ում փայտի արտադրությամբ զբաղվող ընկերության ներկայացուցիչ Մարինե Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթին պատմել է, թե 1 ամսից ավելի է շինարարության համար իրենց փայտ պատվիրած […]
08:18 13.11.2019
Ի պատիվ աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի` տրվել է ընդունելություն, որին մասնակցել են Ֆրանսիայի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ներկայացուցիչները: Նրանց թվում են եղել` Ֆրանսիայի Ազգային ժողովի հայ պատգամավորներ, հասարակական, մշակութային գործիչներ, գործարարներ: Իր խոսքում վարչապետն անդրադարձել է Ֆրանսիա կատարած աշխատանքային այցին, նախագահ Էմանուել Մակրոնի հետ ունեցած […]
08:10 13.11.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 13-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նոր-Մարաշ՝ Նորքի այգիների փ. 243, 247 սեփական տները, “Երկրաբանության” ինստիտուտը, Նորքի 13 փողոցի հարակից սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արցախի փ. 138 սեփական տունը, Արցախի փ. 32Ա, 32Բ շենքերը, Սարմի փ. […]
23:46 12.11.2019
Այսօր Սինգապուրի վարչապետ Լի Սիեն Լուն այցելել է Հայկական տաղավար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը և կից տեսանյութ հրապարակել։ «Հայկական տեխնոլոգիական մի շարք ընկերություններ ԲՏԱ փոխնախարար Գեղամ Վարդանյանի գլխավորությամբ միասնական տաղավարով մասնակցում են Սինգապուրում տեղի ունեցող SWITCH Singapore միջազգային ցուցահանդեսին։ Համոզված եմ, որ պատվիրակությունը կվերադառնա բազմաթիվ պատվերներով»,- […]
22:59 12.11.2019
Աղջիկ, որի աչքերից բյուրեղներ են դուրս գալիս: Համացանցում մեծ հետարքրքրություն առաջացրած այս դեպքի հետքերով շաբաթներ առաջ գնացել էր SHANTNEWS-ի նկարահանող խումբը. խնդիրը նաև մասնագետների քննարկումների թեմա էր դարձել, հետաքրքրվել էին ռուս մասնագետները, իսկ ռուսական «Жить Здорово» հաղորդաշարի նախաձեռնությամբ և պրոֆեսոր Արտաշես Զիլֆյանի օգնությամբ աչքից հանված կտորները նաև փորձաքննության էին ենթարկվել: Փորձաքննությունը պարզել էր, որ դրանք […]
22:45 12.11.2019
Թիվ N զորամասի զենիթահրթիռային դիվիզիոնի հրամանատարը մեղադրվում է զորամասի անձեռնմխելի պաշարներից դիզվառելիք ու բենզին հափշտակելու մեջ։ Նախնական տվյալներով՝ հրամանատարը, պատասխանատու լինելով նյութական միջոցների պահպանման համար, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով,անձեռնմխելի պաշարից,յուրացնելու եղանակով հափշտակել է 19950 լիտր դիզվառելիք և 100 լիտր բենզինի,իսկ ընթացիկ ՎՔՆ միջոցներից՝ 900 լիտր բենզին,որը հետագայում իրացրել է,իսկ ստացված գումարը տնօրինել: Բացի այդ,տեղեկանալով իր […]
22:30 12.11.2019
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ՀԷՑ-ի ուշադրությունը հրավիրելով Դավթաշենի հոսանքարկմանը. «Հայաստանի էլեկտրական ցանցեր, ջերմ ողջույններ՝ արդեն 4 ժամ առանց հոսանքի մնացած դավթաշենցիներից։ Ձեր բոլոր օպերատորները զբաղված են, դրա համար որոշեցի էս տարբերակով փոխանցել ողջույններս։ Զբաղվածությունը լուսավոր կետ է էս մթության մեջ։ Դավթաշենի բնակիչ Բաբկեն Թունյան»:
21:50 12.11.2019
Գյումրու քաղաքապետարանը փնտրում է նախկին տրոլեյբուսների գծերը։ Այս մասին հայտնի է դարձել այսօր՝ ավագանու հերթական նիստի ժամանակ։ Ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լենա Ջիլավյանը հայտնել է, որ քաղաքապետարանը հստակեցնում է հաշվեկշիռը և բոլոր կառույցները և գույքը, որոնք օտարված են, պետք է դուրս գրվեն հաշվեկշռից։ Գյումրու քաղաքապետը հետաքրքրվել է, թե արդյոք դուրս գրման ենթակա գույքի մեջ կան նախկին […]
21:37 12.11.2019
Ռուսաստանցի, ազգությամբ հայ գործարար Ալբերտ Ավդոլյանը ամբողջությամբ վճարել է Իրկուտսկի շրջանի բնակչուհի, կենսաթոշակառու Սվետլանա Պշեննիկովայի պարտքը: 2005 թվականին պատմության ուսուցչուհի Պշեննիկովան բանկից 700 հազար ռուբլի է վերցրել պատերազմի վետերանների մասին գիրք գրելու համար: Պարտքը խոստացել են փակել համայնքային իշխանությունները, սակայն խոստումը չեն կատարել: Արդյունքում՝ 15 տարիների ընթացքում Պշեննիկովայի պարտքը հասել է 5 միլիոն ռուբլու: Կենսաթոշակառուի […]
21:25 12.11.2019
Հռոմի Պապ Ֆրանցիսկոս իր ցավակցություններն է հայտնել Ղամիշլիի Հայ կաթոլիկ համայնքի հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Պետոյանի և նրա հոր՝ Աբրահամ Պետոյանի սպանության կապակցությամբ: «Ես մտերիմ եմ Սիրիայի Ղամիշլիի Հայ կաթոլիկների հետ, որոնք համախմբվել են իրենց ծխական քահանայի՝ Հայր Հովսեփ Պետրոսյանի հուղարկավորության համար: Նրան հոր հետ սպանել էին երեկ: Աղոթում եմ նրանց, նրանց ընտանիքների և Սիրիայի […]
20:14 12.11.2019
Պերմում դատական կատարածուները գտել են երկու երեխաներին, որոնք հետախուզվել են իրենց ՀՀ քաղաքացի հոր դիմումի հիման վրա: Ռուսաստանի Պերմի տարածքում գտնվող դատական կատարածուների ֆեդերալ ծառայությունից հայտնում են, որ յոթ և տասը տարեկան երկու տղաները ՀՀ քաղաքացիներ են: Մայրը նրանց տեղափոխել է Ռուսաստան այս տարվա հուլիսին: Կատարածուները պարզել են, թե որտեղ է բնակվում մայրը: Պարզվել է, […]
19:59 12.11.2019
Շիրակի մարզի գյուղերի 2012 թվականին բնակարանի շահառու ճանաչված ու մինչ այժմ չփոխհատուցված 148 ընտանիքներից 90-ին նախատեսվում է բնակարանների գնման վկայագրեր հատկացնել այս տարի, թեև ծրագիրը հաջորդ տարվա համար էր: 90 ընտանիքներն իրենք են ցանկություն հայտնել վկայագիր ստանալ` հրաժարվելով առաջարկվող մյուս տարբերակից, այն է՝ բնակարանի կառուցման համար ֆինանսավորումից: Ընտանիքները թեև վկայագիրն են ընտրել, բայց վստահ չեն, […]
19:49 12.11.2019
Գյումրու վերանորոգված փողոցներում վարորդները խախտում են երթևեկության կանոնները՝ գերազանցում են արագությունն ու անտեսում գծանշումները: Սրան նպաստում է նաև այն, որ փողոցներում բացակայում են ճանապարհային նշանները:«Ճանապարհային երթևեկության ազգային խորհուրդ» ՀԿ-ն է ուսումնասիրություններ կատարել Գյումրու փողոցներում ու իրականացրել նաև իրազեկվածության բարձրացման ակցիաներ: Արդյունքում կոնկրետ գործողություններ են նախատեսվել, որոնք Գյումրիում երթևեկությունը կդարձնեն ավելի անվտանգ:Վերջին մեկուկես տարվա ընթացքում, ինչ […]
19:46 12.11.2019
Գյումրու քաղաքապետարանի 2007 և 2008 թվականների արխիվային փաստաթղթերը չկան: Այս մասին այսօր Գյումրու ավագանու հերթական նիստում ասել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Քաղաքապետարանն ունեցվածքի վերահաշվառում է անելու: 12 տարբեր շինություններ Գյումրու քաղաքապետարանի հաշվեկշռում են, բայց պարզվել է նաև, որ դրանք տարիներ առաջ օտարվել են ու ունեն սեփականաշնորհման վկայագրեր: Արդյոք այդ օտարումների համար եղե՞լ են ավագանու […]
19:05 12.11.2019
Նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ Պետական գույքի կառավարման դաշնային գործակալության ղեկավար Վադիմ Յակովենկոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական համագործակցության ընթացիկ և հեռանկարային հարցեր, այդ թվում՝ ՀՀ տարածքում գտնվող ռուսաստանյան ձեռնարկությունների համատեղ շահագործման և հետագա ծրագրերի իրականացմանն ու ընդլայնմանն ուղղված խնդիրներ:
19:01 12.11.2019
Ազգային ժողովում այսօր մի շարք իմքայլական պատգամավորներ մեղադրական տոնով ԲՀԿ գործընկերներին հիշեցնում էին, որ նրանք կոալիցիան են կազմել նախկին իշխանությունների հետ։ «Մենք ձեզ հետ էլ ենք կոալիցիա եղել … Այսինքն` սա մեղադրանք չի, էլի, չի կարելի հնչեցնել և դրանով շատ հպարտանալ, թե՝ տեսա՞ք ես ինչ ասացի, «Բարգավաճին» մեղադրեցի ծանրագույն մեղքերի մեջ»,- ի վերոջ այդ մեղադրանքներին […]