10:25 12.11.2019
ՀՀ վարչապետի 2019 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 1574-Ա որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու նոյեմբերի 12-13-ը Փարիզում կայանալիք ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 40-րդ նստաշրջանին: Միջոցառումն իրականացվում է յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ, որին մասնակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ 193 երկրի ներկայացուցիչներ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի օրակարգում նախատեսված է կրթության […]
10:24 12.11.2019
Աննա Վարդապետյանն ազատվել է արդարադատության փոխնախարարի պաշտոնից. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Աննա Վարդապետյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,-ասված է վարչապետի որոշման մեջ:
09:48 12.11.2019
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր ֆեյսբուքյան էջում կիսվել է Արարատ լեռան լուսանկարով: Սա առաջին անգամ չէ, երբ Զախարովան իր հիացմունքն է արտահայտում հայերի, հայկական հյուրասիրության, մայրաքաղաք Երևանի, Հայաստանի տեսարժան վայրերի և այն ամենի հետ կապված, ինչն առնչվում է հայերին: https://www.facebook.com/photo.php?fbid=10221149886326454&set=a.4365446944032&type=3&theater
09:37 12.11.2019
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 05:11-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով «Լոբուց գոմեր» կոչվող հանդամաս են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 22 և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության Պառավաքարի հենակետից 10, Այգեպարի 10, Ներքին Կարմիր Աղբյուրի 11, Չինարիի 10, Մովսեսի 10, Չորաթանի 8 փրկարար ծառայող: Ժամը 18:30-ին մթության […]
09:26 12.11.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանում այս օրերին թեժ է լինելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 5 անդամների ընտրությունը հագեցած օրակարգի պատճառով այս քառօրյայում ավարտին չհասցնելու դեպքում իշխող թիմը նախատեսում է դա եզրագծին հասցնել հաջորդ շաբաթ` քննարկումը շարունակելով: Մինչև փակ գաղտնի ընտրությունը պատգամավորները պետք է լսեն հանձնաժողովի 5 անդամներին, որոնք պետք է իրենց ծրագրային մոտեցումները […]
09:17 12.11.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Վարազդատ Կարապետյանը և Արտակ Մանուկյանը ներկայացրել են «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ: Այս նախագծով առաջարկվում է սահմանել էներգետիկ ոլորտում աշխատող ընկերությունների աշխատակիցների աշխատավարձերի կանոնակարգում: Մասնավորապես առաջարկվում է, որ սակագների հաշվարկում ներառվող մեկ աշխատակցի հաշվով աշխատանքի վարձատրության թույլատրելի ծախսը չի կարող ավելի […]
09:11 12.11.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Ամանորը մոտենում է, մարդիկ արդեն ծրագրում են, թե որտեղ և ինչպես են նշելու տոները։ Գաղտնիք չէ, որ Նոր տարին ոմանք նշում են արտերկրում, և այդ ավանդույթն արմատացել է վերջին տարիներին։ Մենք տեղեկացանք, որ արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանից հրահանգ է իջեցվել «բոլոր-բոլորին»՝ Ամանորը նշել Հայաստանում։ Դա վերաբերում է և՛ պաշտոնյաներին, և՛ պատգամավորներին։ […]
09:00 12.11.2019
Նոյեմբերի 11-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Սյունիքի մարզի Վաղատին գյուղում՝ 9 հա, Ույծ գյուղում՝ մոտ 1 հա, Նորավան գյուղում՝ 20 հա խոտածածկույթ և պտղատու ծառեր, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ 2 հա, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 500 քմ, Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին՝ 800 քմ: Հրշեջ-փրկարարները […]
08:49 12.11.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 12-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 Պուշկինի փ. 42, 44, 46, 48 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Աբովյան փ. 5, 7 շենքերը, Թումանյան փ. 30, 32 շենքերը, Սայաթ-Նովա պող. 4, 6 շենքերը հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Կոմիտասի պող. 1 […]
08:37 12.11.2019
«Փաստ» թերթը գրում է․ «ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երևանում հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ապա ծաղիկներ խոնարհել Ծիծեռնակաբերդում։ ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին Լավրովն անդրադարձել է Արցախի հիմնահարցի բանակցային գործընթացին, ասել է, որ «առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, նրա բնակչության անհնար կլինի ձևակերպել որևէ համաձայնություն: Հայաստանն ուղղակի չի ստորագրի»։ Ի […]
08:05 12.11.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն՝ մասնակցելու Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսին։ Նոյեմբերի 11-ի երեկոյան վարչապետ Փաշինյանը ժամանել է Ելիսեյան պալատ, որտեղ մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից ի պատիվ Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների տրվող պաշտոնական ընդունելությանը։ Ելիսեյան […]
23:37 11.11.2019
«403 մամուլ» ռուսական Telegram ալիքը մանրամասներ է հաղորդել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի 24-ամյա որդու՝ Իլյա Մեդվեդևի անձնական կյանքից: Ալիքի տեղեկություններով՝ Իլյա Մեդվեդևը հանդիպում է Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և աֆրիկագիտության ինստիտուտի 25-ամյա ուսանողուհի Յանա Գրիգորյանի հետ, որին նա արդեն ծանոթացրել է իր ընտանիքի անդամների հետ: «Վարչապետի որդին առնվազն մեկ տարի առաջ Յանային ներկայացրել է իր […]
23:04 11.11.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 12-ին՝ ժամը 10։00-18։00-ն, կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հաղթանակ թաղամասի՝ 1-ին և 6-րդ փողոցների խաչմերուկից մինչև 1-ին փողոցի վերջնամասի, 3, 5, 7, 8, 9, 10, 12, 14, 16, 18 փողոցների՝ ներառյալ իրենց նրբանցքները, 5-րդ և 6-րդ փողոցների խաչմերուկից մինչև 6-րդ […]
22:24 11.11.2019
Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում ռոբոտ շների՝ Mini Cheetah-ի զբոսանք են կազմակերպել: Զբոսանքի տեսանյութը հայտնվել է ինստիտուտի YouTube-յան էջում: Տեսանյութում երևում է, թե ինչպես են ռոբոտ շները թռչկոտում, սալտո տալիս, ֆուտբոլ խաղում: Mini Cheetah-ն աշխատում են կիսաավտոմատ ռեժիմով, և կառավարվում են անլար հեռակառավարման վահանակով: Ռոբոտը կշռում է 9 կիլոգրամ և շարժվում է մինչև 8 կմ/ժ արագությամբ: Մոտ […]
21:42 11.11.2019
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Աթոյան անցուղի 14 շենքի բակում գտնվող ավտոտնակներում հրդեհ է բռնկվել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հրշեջ-փրկարարները քաղաքացիների հետ համատեղ նշված ավտոտնակներից դուրս են բերել 2 ավտոմեքենա, որոնք կրակի հետևանքով լուրջ վնասվել են, […]
21:37 11.11.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 12-ին ժամը 09.00-15.00 կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի՝ Սյունիքի փողոցի 100-185 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
21:09 11.11.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ 31-ամյա Մայա Ժիդկովան որոնվում է որպես անհետ կորած: Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողները կարող են դիմել Ոստիկանության մոտակա բաժին: Մանրամասները` տեսանյութում:
20:57 11.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծառայողական քննություն նշանակելու մասին որոշում է ստորագրել: Որոշման մեջ, մասնվորապես, ասվում է. «Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերը, «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասը, 220-րդ և 226-րդ հոդվածները, ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի […]
20:30 11.11.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ 15-ամյա Էրիկ Սահակյանը որոնվում է որպես անհետ կորած: Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողները կարող են դիմել ոստիկանության մոտակա բաժին: Մանրամասները՝ տեսանյութում։
20:09 11.11.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ Ոստիկանության տարածքային ստորաբաժանումները շարունակում են հետևողական պայքարը ապօրինի ծառահատումները կանխելու և բացահայտելու ուղղությամբ՝ իրականացնելով ուժեղացված ծառայություններ։ Նոյեմբերի 9-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները, հերթական ուժեղացված ծառայության ընթացքում, ապօրինի ծառահատման երկու դեպք են բացահայտել։ Նրանք ստուգման նպատակով կանգնեցրել են Իջևանի բնակիչ, 42-ամյա մի տղամարդու վարած «Զիլ»-ը, որը բարձված էր մոտ 5 խորանարդ […]
19:59 11.11.2019
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեների նախագահների աշխատանքային հանդիպում, որի ընթացքում քննարկվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Հանդիպման արդյունքներով Քննչական կոմիտեների նախագահները ստորագրել են համատեղ հայտարարություն՝ ՀՀ և ՌԴ ՔԿ-ների միջև միջգերատեսչական փոխգործակցության ակտիվացման վերաբերյալ: Աշխատանքային այցի ընթացքում Քննչական […]
19:53 11.11.2019
Օդային և երկաթուղային փոխադրամիջոցներով 2019 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում ավելի շատ մուտքեր են գրանցվել, քան ելքեր. հայտնում է Հայաստանի միգրացիոն ծառայությունը՝ հղում անելով Ազգային վիճակագրական ծառայության տրամադրած չնույնականացված տվյալներին: Ավտոմոբիլային ճանապարհով գրանցված սահմանահատումների սալդոն 2019-ի հունվար-սեպտեմբերի ամիսների հաշվարկով բացասական է։ «Օդային և երկաթուղային փոխադրամիջոցներով 2019 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում ավելի շատ մուտքեր են […]
19:45 11.11.2019
Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ մարզպետը եղել է սահմանային գոտում, այցելել Ախուրիկ համայնք։ «Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանի հետ աշխատանքային այցով եղել է Երազգավորս և Ախուրիկ համայնքներին հարակից պետական սահմանային գոտում։ Սահմանապահ ջոկատի հրամանատարության ուղեկցությամբ մարզպետը շրջել է սահմանային գոտում, ծանոթացել սահմանապահների աշխատանքին ու […]
19:13 11.11.2019
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ Արագածավան գյուղի բնակչի նկատմամբ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019թ. նոյեմբերի 07-ին` ժամը 14:30-ին, Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչը ոստիկանության Բաղրամյանի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը` ժամը […]
19:05 11.11.2019
Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանում ունեցած ելույթում նշել է, որ այն, ինչ կատարվում է այսօր քաղաքում, փաստացի շրջիկ առևտուր չէ. «Կրպակներ՝ անիվների կամ քարերի վրա. այն, ինչ կատարվում է այսօր քաղաքում, փաստացի շրջիկ առևտուր չէ»: Մանրամասները` տեսանյութում:
18:53 11.11.2019
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության և օգտագործման դեպքերի բացահայտումը, հետախուզական միջոցառումների հստակ ծրագրից զատ, հաճախ իրավապահ տարբեր կառույցների համագործակցություն է պահանջում: Հենց այդպիսի փոխգործակցության շնորհիվ օրերս բացահայտվեց հերթական դեպքը: Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում խուզարկություն կատարեցին Վանաձոր քաղաքի 37-ամյա մի բնակչի տանը: Խուզարկության ընթացքում տնից […]
18:50 11.11.2019
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարկերի տոկոսադրույքների սահմանափակմանը. «Որոշ ֆինանսական ընկերությունների կողմից տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքները շատ հաճախ անհասկանալի և անհիմն բարձր են, որոնք էականորեն վնասում են հասարակության սոցիալապես խոցելի խավերին: Քաղաքացիներից շատերը, ունենալով ֆինանսական խնդիրներ, շատ հաճախ ճարահատյալ վիճակում գտնվելով, վարկ են վերցնում՝ չկարևորելով վարկի պայմանները: […]
18:44 11.11.2019
Գիշերային ժամերին միայնակ, փողոցով քայլելիս հայաստանցիները իրենց զգում են նույնքան ապահով և անվտանգ, որքան շվեյցարացիները՝ Շվեյցարիայում։ Այս մասին հայտնի է դարձել Gallup կազմակերպության հարցումներից, որոնք արվել են ամբողջ աշխարհում: Հայաստանն ու Շվեյցարիան այս ցուցանիշով կիսում են 6-7-րդ հորիզոնականները։ Այս երկու երկրներում մարդկանց 89 տոկոսն իրեն ապահով է զգում։ Իսկ առաջատար հնգյակն ունի այս տեսքը․ Սինգապուր […]
18:32 11.11.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գնդապետ Արմեն Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: Նախագահական նստավայրում Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին և Արմեն Հարությունյանին: Շնորհավորելով վերջինիս զինվորական բարձր կոչմանն արժանանալու համար և հետագա հաջողություններ ու բարի ծառայություն մաղթելով՝ նախագահը մասնավորապես ասել է. «Այնքան լավ […]