TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+24.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ընդգծել եմ, թե որքան բարձր ենք գնահատում հայ ժողովրդի ներդրումը ֆաշիզմի դեմ պայքարում․ Լավրով

16:28 11.11.2019

«Հաղթանակի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը ընդգծել եմ, թե որքան բարձր ենք գնահատում հայ ժողովրդի ներդրումը ֆաշիզմի դեմ պայքարում»,- այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նա պատասխանել է ուսանողների հարցերին, թե արդյո՞ք տեղին են անհանգստությունները, որ Ռուսաստանում չեն ընկալում ֆաշիզմի դեմ պայքարում հայ ժողովրդի մասնակցությունը։ Դրան ուղղված ջանքեր ներկայում գործադրում է Ադրբեջանը։ […]

̰
Նոր փոստային նամականիշ՝ նվիրված Հայաստանի առաջին նամականիշի 100-ամյակին

16:22 11.11.2019

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում հայկական առաջին նամականիշի 100-ամյակին նվիրված ֆիլատելիստական ցուցահանդեսի շրջանակներում մարվեց և շրջանառության մեջ դրվեց  նամականիշ՝ նվիրված «Հայոց պատմություն. Հայաստանի առաջին նամականիշի 100-ամյակ» թեմային: Նամականիշի մարումն իրականացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը, «Հայփոստ» ՓԲ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը, Հայասստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: Նամականիշի վրա պատկերված է […]

̰
Սևանա լճից սիգի որսը թեև թույլատրված չէ, բայց որսագողությունը շարունակվում է երկար տարիներ. SHANTNEWS-ի անդրադարձը

16:20 11.11.2019

Սևանա լճից սիգի որսը թեպետ թույլատրված չէ, բայց սիգի որսագողությունը շարունակվում է արդեն երկար տարիներ: Մեր նկարահանող խումբը եղել է մայրաքաղաքի մի քանի հատվածներում և արձանագրել ձկան անարգել վաճառք. Երևանում 300-700 դրամով կարելի է սիգ գնել, 500 դրամով` ձկնկիթ: Սա այն դեպքում, երբ լճում ձկների ձվադրման շրջանն է: Զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների հիման ՀՀ գլխավոր դատախազության […]

̰
ՀՀ մարզերից մեկում 42-ամյա մայրը 15-ամյա աղջկան ծեծի է ենթարկել, դանակի սպառնալիքի տակ ստիպել, որ նա մարմնավաճառությամբ զբաղվի

15:52 11.11.2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հանրապետության մարզերից մեկի տարածքային ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում ծնողի կողմից երեխայի նկատմամբ անմարդկային վերաբերմունք ցուցաբերելու փաստով: Աղբյուրի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 10-ին, նշված տարածքի ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 15-ամյա Հ. Ա.-ի մայրը երեխային ծեծում է և դանակով սպառնացել ու ստիպում է, որպեսզի երեխան զբաղվի մարմնամավաճառությամբ, իսկ երեխան կարողացել է տանից դիմել […]

̰
«Զվարթնոց» աերոօդերևութաբանության կենտրոնը տեխնիկապես վերազինվել է

15:36 11.11.2019

«Զվարթնոց» աերոօդերևութաբանության կենտրոնը տեխնիկապես վերազինվել է, բարելավվել են նաև աշխատանքային պայմանները: Փոփոխությունը թույլ կտա ավելի ճշգրիտ կանխատեսումներ իրականացնել: Այս ուղղությամբ ներդրվել է շուրջ 150 միլիոն դրամ: Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում այնտեղ ավելի շատ գումար է ներդրվել, քան վերջին 14 տարվա ընթացքում: Մանրամասները` տեսանյութում:  

̰
Սոֆյա Հովսեփյանն ստացել է Ամուլսարի վերաբերյալ շրջակա միջավայրի նախարարության պատասխանը

15:20 11.11.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման շրջանակներում իրականացվող ստուգումների ընթացքի վերաբերյալ իր հարցման՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից ուղարկված պատասխանը:

̰
Առանց ԼՂ ժողովրդի համաձայնության՝ որևէ պայմանավորվածություն անհնար կլինի ձեռք բերել. Լավրով

15:11 11.11.2019

«Ինչպե՞ս է Ռուսաստանը վերաբերվում Արցախը իբրև լիարժեք բանակցային կողմ բանակցային սեղան վերադարձնելու Երևանի առաջարկին»: Այս հարցն այսօր ուղղվեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին: Նա հիշեցրեց՝ այս թեմայով խոսել են և՛ նախագահներ, և՛ վարչապետներ, և՛ ԱԳ նախարարներ: «Ես ևս մեկ անգամ ընդգծեմ՝ բանակցությունների մասնակիցների կազմի որոշումն ու համաձայնեցումը պետք է անեն կողմերը: Երբ ռազմական գործողությունները դադարեցվում […]

̰
Իրավաբաններն աշխատում են այն իրավական լուծման վրա, որ ապօրինի կենսառեսուրս հայտնաբերելու դեպքում փոխադրամիջոցն առգրավվի. Գրիգորյան

15:04 11.11.2019

Որսագողության դեմ պայքարի համար պետք են օրենսդրական փոփոխություններ և վերահսկողական մակարդակի բարձրացում: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: «Կարծում ենք, որ օրենսդրական փոփոխությունները շատ մեծ դեր կարող են խաղալ: Օրինակ՝ մեր իրավաբաններն աշխատում են այն իրավական լուծման վրա, որպեսզի ապօրինի կենսառեսուրս հայտնաբերելու դեպքում փոխադրամիջոցը հնարավոր լինի առգրավել: Ենթադրում […]

̰
Վահագն Թևոսյանը հեռանում է ԱԺ հանձնաժողովներից և բարեկամական խմբերից

15:02 11.11.2019

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Թևոսյանը հեռանում է ՀՀ ԱԺ և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովից, ինչպես նաև ՀՀ ԱԺ-ի ՌԴ ԱԺ-ի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովից: Պատգամավորը լքում է նաև Հայաստան-Լեհաստան, Հայաստան-Ղրղըզստան և Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբերը: Այս փոփոխությունների նախագիծն ընդգրկված է մի քանի ժամ հետո կայանալիք ԱԺ խորհրդի նիստի օրակարգում: […]

̰
Ռուսաստանը պատրաստ է օժանդակել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը. Լավրով

14:51 11.11.2019

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին Երևանում հարց ուղղվեց ռուս-թուրքական հարաբերություններում նկատվող ջերմության մասին: Լավրովն արձագանքեց. «Մենք չենք խոսում հարաբերությունների սերտացման կամ ջերմացման մասին: Երբ ունենք պատմությամբ և աշխարհագրությամբ տրված հարևաններ, մենք զարգացնում ենք հարաբերությունները նրանցից յուրաքանչյուրի հետ: Դա ճիշտ է ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵՏՄ մեր գործընկերների նկատմամբ, դա ճիշտ է Թուրքիայի, Իրանի, Արևելյան Եվրոպայի երկրների դեպքում»: […]

̰
2020-ի Երևանի բյուջեի մուտքերը 25 մլրդ դրամով կգերազանցեն ընթացիկ տարվա մուտքերը. որտե՞ղ կծախսվեն դրանք

14:49 11.11.2019

Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում ներկայացրել է 2020-ի բյուջեն: Ասել է, որ այն զգալի աճով է առանձնանում: 2019-ի 83 մլրդ 200 մլն դրամի մուտքերի փոխարեն պլանավորել են 107 մլրդ դրամի մուտք: Սեփական եկամուտների կշիռը համայնքի մուտքերում աճում է, ինչը բավական մեծ մակրոտնտեսական ցուցանիշ է: Առանձնացրել է մի քանի խոշոր ծախսային ցուցանիշներ: Բարեփոխվող […]

̰
«Կեռի յալ» կոչվող հանդամասում բռնկված հրդեհը տարածվել է դեպի «Լոբուց գոմեր» կոչվող հանդամաս

14:45 11.11.2019

ԱԻՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 11-ին` ժամը 05:11-ին, հրդեհաշիջման աշխատանքները կրկին վերսկսելու նպատակով «Լոբուց գոմեր» կոչվող հանդամաս են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 22 և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության Պառավաքարի հենակետից 10, Այգեպարի 10, Ներքին Կարմիր Աղբյուրի 11, Չինարիի 10, Մովսեսի 10, Չորաթանի 8 […]

̰
Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

14:42 11.11.2019

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել, միջնորդություն է ներկայացվել նրան կալանավորելու վերաբերյալ, որը քննվել է նոյեմբերի 10-ին՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում: Քիչ առաջ դատարանը հրապարակել է խափանման միջոցի վերաբերյալ որոշումը, համաձայն որի՝ Ռուսլան Բաղդասարյանը 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս մասին «Հետքի հետ զրույցում ասաց Բաղդասարյանի պաշտպան Հրանտ […]

̰
Ռուսաստանը պատրաստ է այսուհետ ևս միջնորդական ամենաակտիվ գործունեություն ծավալել ԼՂ խնդրի կարգավորման հարցում. Լավրով

14:37 11.11.2019

ՌԴ ԱԳՆ խոսնակ Սերգեյ Լավրովը Երևանում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին: Նա նշել է՝ հարուստ օրակարգ է երկկողմ և միջազգային հարաբերություններում, ընդգծել քաղաքական երկխոսության դինամիկ բնույթը: Լավրովը տեղեկացրել է, որ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումն են քննարկել: Ի թիվս տարբեր ոլորտներում համագործակցության՝ ՌԴ ԱԳ նախարարը խոսել է նաև […]

̰
«Այսքան տարի բեմում եմ‚ սակայն «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի նման բովանդակության չեմ հանդիպել»․ Յուրի Բաշմետ

14:28 11.11.2019

Ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Չայկովսկուն նվիրված համերգով ամփոփվեց «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը‚ փառատոն‚ որ եզակի էր իր ձևաչափով և 9 օրերի ընթացքում Հայաստանում էր համախմբել աշխարհի ճանաչված կոմպոզիտորներին ու մենակատարներին։ Փառատոնի ավարտը նշանավորվեց փառահեղ համերգով. ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Չայկովսկու ստեղծագործությունները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ներկայացնում էին աշխարհահռչակ ալտահար Յուրի Բաշմետը‚ դաշնակահար Դարիա Չայկովսկայան։ Դաշնակահարի իր […]

̰
DJ Արմին վան Բյուրենը կիսվել է WCIT 2019-ի մասին իր տպավորություններով

14:23 11.11.2019

DJ Արմին վան Բյուրենը կիսվում է իր տպավորություններով Հայաստանում տեղի ունեցած WCIT 2019 բացման համերգի և մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ WCIT նվագախմբի բացառիկ ելույթի մասին։ Տեսանյութը հրապարակվել է Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան էջում:  

̰
Եթե կա սիգ, ապա դա ապօրինի որսված ձուկ է. Էրիկ Գրիգորյան

14:18 11.11.2019

Խնդրի վերաբերյալ SHANTNEWS-ը փորձել է պարզաբանում ստանալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարից: Էրիկ Գրիգորյանը նշել է, որ սիգի որսը ամբողջ տարվա կտրվածքով արգելված է, սակայն ապօրինի որսը շարունակվում է: Նախարարի խոսքերով՝ այդ հարցը լուծելու համար օրենսդրական փոփոխություններ են նախատեսում:  

̰
ՌԴ գործընկերոջս հետ համակարծիք ենք, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի. Զ. Մնացականյան

14:05 11.11.2019

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում խոսեց հանդիպման ժամանակ քննարկված թեմաների մասին: «Մեր հարաբերություններն այնքան խորը և բազմաբովանդակ են, որ հաճախ մեկ բառով բնութագրելը դժվարություն է անգամ մեզ համար: Մեր դաշնակցային հարաբերությունները խարսխված են դարերի խորքից եկող՝ մեր ժողովուրդների բարեկամության և եղբայրության վրա, որոնք ամրապնդվել են համատեղ […]

̰
Ինչպիսի՞ն կլինի 2020 թվականի բյուջեի նախագիծը. ներկայացնում է փոխքաղաքապետը

13:54 11.11.2019

Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը խոսել է 2020 թվականի բյուջեի նախագծի մասին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Փոխքաղաքապետի խոսքերով՝ այս տարի պլանավորվել է 107 միլիարդ դրամի մուտք: Մանրամասները` տեսանյութում:

̰
3,5 անգամ ավելի շատ գումար՝ ուսուցիչների և աշակերտների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման նպատակով

13:50 11.11.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով` 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման նոր կարգը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հրամանի համաձայն` փոխհատուցում կտրվի ՀՀ մարզերի դպրոցների այն ուսուցիչներին և աշակերտներին, որոնք աշխատելու կամ սովորելու համար մի բնակավայրից մյուսն են […]

̰
Պարոն նախագահ…. նախագահ Պուտինը բարևներ է փոխանցել. Լավրովը շփոթվեց Փաշինյանին դիմելիս

13:48 11.11.2019

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը բարևներ են փոխանցել: Դիմելով ՀՀ վարչապետին՝ ՌԴ ԱԳ նախարարը շփոթվեց՝ ասելով «պարոն նախագահ» և անմիջապես սխալը ուղղեց՝ խոսքը ձևակերպելով այլ կերպ՝ «նախագահ Վլադիմիր Պուտինը բարևներ է փոխանցել»: Նրա խոսքերով՝ Հայաստանի և Ռուսաստանի […]

̰
Մարդու իրավունքների պաշտպանն ու Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը համագործակցում են

13:45 11.11.2019

Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը տեղեկացնում է ՄԻՊ-ի  ու Երևանի ավագանու «Լույս» խմբակցության համագործակցության նոր ձևաչափի մասին: Մասնավորապես գրված է. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել են Երևան քաղաքի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին և ավագանու անդամ Անի Խաչատրյանին, ովքեր ավելի վաղ հանդիպել էին նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։ Անմիջականորեն […]

̰
Փաշինյան-Լավրով հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր

13:41 11.11.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Ողջունելով ՌԴ ԱԳ նախարարին Երևանում՝ ՀՀ կառավարությունում, վարչապետը նշել է.  «Վերջին անգամ Դուք պաշտոնական այցով Հայաստանում եղել եք երկու տարի առաջ, այս ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել մեծ փոփոխություններ: Ցանկանում եմ նշել, որ այդ փոփոխությունների արդյունքում մեր երկրների միջև […]

̰
Հայ մարզիկն ատամներով 5 ավտոմեքենա է քաշել և Գինեսի ռեկորդ սահմանել

13:32 11.11.2019

17-ամյա մարզիկ Էրիկ Խաչատրյանը Գինեսի ռեկորդ է սահմանել՝ ատամներով քաշելով 5 ավտոմեքենա: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նա նշեց, որ երկար է պատրաստվել հաղթանակին. «Մոտ 2 տարի պարապում էի, վերջապես սահմանեցի ռեկորդ: Եթե մարզիկ ես, ապա ոչ մի դժվարություն պետք է չլինի, և ամեն բան հաղթահարելի է: Որոշեցի ատամներով քաշել, քանի որ մազերովն արդեն գրանցված ռեկորդ էր: […]

̰
«Միասին կարող ենք կյանքեր փոխել». Աննա Հակոբյանի գրառումը

13:10 11.11.2019

«City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հիմնադրամի մեկ տարվա գործունեության մասին պատմող ֆիլմ և կից կատարել «Միասին կարող ենք կյանքեր փոխել» խորագրով  հետևյալ գրառումը. «Ձեզ եմ ներկայացնում «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի մեկ տարվա կատարած աշխատանքների մասին պատմող փոքրիկ ֆիլմը: Այս մեկ տարվա ընթացքում […]

̰
ԿԳՄՍ-ն բողոքարկել է Կոնստանտին Օրբելյանի հայցն ընդդեմ Նազենի Ղարիբյանի գործով դատարանի վճիռը. Armtimes.com

13:05 11.11.2019

ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բողոքարկել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի հոկտեմբերի 8-ի վճիռը: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է ԿԳՄՍ իրավաբանական վարչության պետ Էմիլ Մարգարյանը: «Մենք գրեթե 30 էջ ծավալով վերաքննիչ բողոք ենք ներկայացրել»,- ասել է նա, սակայն բողոքի վերաբերյալ մանրամասներ չի հայտնել: Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով՝ […]

̰
Կովկասյան ընձառյուծի զբոսանքը «Արևիք» ազգային պարկում

13:02 11.11.2019

Զանգեզուր կենսոլորտային համալիր ֆեյսբուքյան էջում հայտնում են նոր կովկասյան ընձառյուծի նկարահանման մասին: Մասնավորապես գրում են. «Ուղղակի հրաշալի լուր: «Արևիք» ազգային պարկում, WWF Հայաստանի և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում կրկին կովկասյան ընձառյուծ է նկարահանվել»:

̰
Ես չեմ ուզում, որ մենք Հայաստանում ունենանք հանքեր. Հայկ Բարսեղյան

12:55 11.11.2019

S. O. S. նախաձեռնության անդամ Հայկ Բարսեղյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Ամուլսարի խնդրին, նշել՝ թեման կրկին ակտիվացել է, ու դարձյալ խոսում են հանքի շահագործման մասին: «Պաթոս չհասկանաք ասածս, սա այն է, ինչին ես եկել եմ տարիների ընթացքում: Մենք ունենք ՀՀ տարածք՝ Երկիր մոլորակի մյուս պետություններից դուրս: Մենք կռվել, պայքարել ենք, որ Երկիր մոլորակի վրա […]

̰
ՊՆ-ն ունի՞ վստահություն, որ այն, ինչ որակվում է որպես ինքնասպանություն, համապատասխանում է իրականությանը

12:50 11.11.2019

Պաշտպանության նախարարությունը բանակում գրանցվող ինքնասպանության յուրաքանչյուր դեպքով իր հետևություններն անում է, համապատասխան պաշտոնատար անձինք իրենց պատիժը ստանում են, բայց բանակում հնարավոր չէ նման դեպքերից խուսափել: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: Նրա խոսքով` դեռ շատ անելիքներ ունեն այդպիսի դեպքերը բացահայտելու համար: Լրագրողները փոխնախարարից հարցրել են` արդյոք ունե՞ն վստահություն, որ […]

̰
ՀՀ-ն հայտնվել է եկամտաբերության ձգտող ներդրողների տեսադաշտում. Reuters-ի անդրադարձը

12:45 11.11.2019

Բրիտանական Reuters գործակալությունն անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացման ցուցանիշներին, ներկայացրել Հայաստանի եվրապարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը ու փորձագետների օգնությամբ համեմատություն անցկացրել տարածաշրջանի երկրների ցուցանիշների հետ, հայտնում է «Արմենպրես»-ը: Գործակալությունն ընդգծում է, երբ Հայաստանի Հանրապետությունը երկու ամիս առաջ իրականացրեց նոր եվրապարտատոմսերի տեղաբաշխում, պահանջարկը չորս անգամ գերազանցեց առաջարկը՝ ընդգծելով բացասական տոկոսադրույքների աշխարհում եկամտի ձգտող ներդրողների շրջանում նախկին ԽՍՀՄ փոքր […]

̰
BACK_TO_TOP